#%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A5%D6%80%D6%81%D5%AB%D5%B9

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-07-14

հրապարակեցի յաւելուած, որի վրայ վերջերս աշխատում էի։ այն քերում ա նկարներ յայտնի կոմիքսների կայքից, եւ ցոյց ա տալիս։ շատ յարմար ա։ կարելի ա նաեւ այդ նկարը, եթէ դուր ա գալիս, մի կոճակ սեղմելով ներբեռնել։

ահա, comics-daily֊ն maemo-leste֊ի շտեմարանում՝

ահա պիտակը յաւելուածների ցանկում՝

մինչ կոմիքսը քաշում ա, բան ա հաշւում, սէնց միջատ ա վազում էկրանով՝

ահա, նախորդ կոմիքսը խնդրեցի՝

ու ահա, զում եղանք՝

maemo֊ի տակ նաեւ պտտուելն ա աշխատում։ կարող էք հեռախօսը պահել դիմանկարի ռեժիմում, ու յաւելուածը կը փոխուի ոնց պէտք ա։

postmarketos֊ի տակ էլ ա աշխատում՝

ահա եւ կենդանին ա վազում՝

տեսէք, երկու շարքով ա, ու փոքր ա երեւում՝

պէտք ա մեծացնել՝

ու կարելի ա նկարը շարժել (pan) էկրանով՝

ելատեքստը՝ https://github.com/norayr/comics-daily

ու տէնց։

#maemo #maemo-leste #մաեմո #մաեմօ #յաւելուած #կոմիքս #պատկերապատում #ընթերցիչ #էկրանահան #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-02-16

մտածում էի՝ ինչ անկապ ա որ kindle֊ն անազատ սարք ա, չեմ կարող rss ընթերցիչ դրա վրայ տեղակայել։ իրականում ժամանակին տեղակայել եմ ազատ ծրագրակազմի հաւաքածու, բայց դա բարդ էր ու պահանջում էր կոտրել սարքը, եւ դրանից յետոյ մի քանի անգամ լրիւ ջնջել եմ ինչ կար, զի լաւ չէր աշխատում, ու ես ենթադրեցի, որ գուցէ հաւելեալ ծրագրակազմից ա։ բայց, ի դէպ՝ չէր, պարզապէս բագեր կան։

ինչեւէ, վերջերս մտածեցի՝ ինչ լաւ կը լինէր քինդլի վրայ ունենալ rss ընթերցիչ։ ու յիշեցի, որ ունեմ անդրանիկի տեղակայած miniflux֊ը՝ go֊ով գրուած վեբում աշխատող ընթերցիչ ա։ գուցէ իմ՝ kindle paperwhite֊ի առաջին վարկածի experimental browser֊ը այն կը կարողանա՞յ բացել։ ու պարզուեց՝ կարողանում ա։ երբեմն պայթում ա, փակւում, բայց հիմնականում օկ ա։

liferea֊ի պանակներն այստեղ դարձան կատեգորիաներ՝

savage chikens պատկերապատումը շատ սազում ա էլ․ թանաքի էկրանին՝

dinosaur comics՝ տիրանոզաւրի մտորումները՝

կարելի ա մեծացնել՝

լիզ կլիմօյի պատկերապատումը՝

հայերէն նորութիւններ՝ թարումեանի գրքի տառատեսակով՝

arch daily, թայուան՝

ի դէպ, քինդլի էկրանահան կարելի ա վերցնել, անկիւնագծով՝ էկրանի անկիւններին մատիկներով կպնելով։

#էկրանահան #քինդլ #ընթերցիչ #պատկերապատում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-08-20

թարումեանի «զրոյցներ համակարգչի մասին» գիրքն առաջին անգամ հրատարակուել ա 2003 թուին՝ թղթի վրայ։

2012֊ին թարումեանն այն հրապարակել ա որպէս էլ․ գիրք։

բացել էի մաեմօ֊ի ընթերցիչով, բայց այն արագ պայթում էր այս գրքի վրայ՝

տեսէ՛ք, էս դրոիդի էքսօրգի դրայւերի խնդիրն ա, որ տէնց սիրուն «արտեֆակտներ» ա տալիս։

յետոյ բացեցի evince֊ով՝

գրքի յղումը՝ @Անդրանիկ Վարդանեան֊ից։

շատ հաւէս ներածութիւն ա իրականում, ազատ գիրք ա, կարող էք խորհուրդ տալ ընկերներին։

#գիրք #թարումեան #հայերէն #տեքնիկա #պատմութիւն #մաեմո #մաեմօ #էկրանահան #ընթերցիչ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-08-11

@սահակ իսկ ինչպէ՞ս են գեներացնում կոբօյի բառարանները։

կարող ես իմ ու տիգրանի tab ֆորմատի բառարանները վերցնել, սարքել։

բայց ոնց հասկանում եմ ընթերցիչների բառարանների հետ այլ խնդիրներ կան՝ դու պէտք ա բառը նշես, ինքը գտնի։ բայց մեր բառարաններում բառի հիմնական ձեւն ա, իսկ ամէն բառաձեւ մենք չունենք։

աւելի ճիշտ ունենք՝ բայց պէտք ա ապա միացնել մեր բառարաններն ասենք, եաւրումեանի ծառի հետ, ու գեներացնել այդպիսի բառարան ընթերցիչի համար։

վերջերս էլ եաւրումեանի ծառի յղումն էր էստեղ մի տեղ։

#բառարան #ծառ #լեզու #ընթերցիչ

2022-03-08
ընթերցիչների շուկան ահաւոր վիճակում ա, մեծամասամբ չեմ կարող սարքս լիարժէք օգտագործել՝ գրքեր, անձնական բառարաններ ու շատ թոյլ երկաթ ունեն

անհամբեր սպասում եմ փայն նոթին, իսկ էս պահին ռուսական օնիքսի ճապոնական կրկնօրինակն եմ գնում՝ հին անդրոիդով(8.1), եւ կրկնակի էժան, միայն շատ ցաւում եմ որ էդքան խորն ինտեգրուելու եմ գուգլին, բայց իրենք նաեւ ինձ արտաքին յիշողութիւն են տալու, ինչը նաեւ օնիքսի վերջին վարկածները չունէին

#գիրք #ընթերցիչ
րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-06-16

չգիտեմ ինչու ինձ թւում էր թէ սէյլֆիշի համար չկայ այնպիսի ռսս ընթերցիչ, որ ամպ չպահանջի, թէկուզ քո ամպը, ու աշխատի լրիւ անկախ, առանց այլ կախուածութիւնների։

երէկ չէ առաջ օրը գտայ «թայդինգսը», ծանօթ անուն ա, չգիտեմ, մաեմօյի՞ց ա ծանօթ թէ՞ սէյլֆիշից։ ես համոզուած էի որ բոլոր հնարաւոր ընթերցիչները փորձել եմ, ու միայն լոկալ աշխատող չեմ գտել։

ինչեւէ, ահա, հետեւեցի տարբեր հոսքերի՝

վերեւի ցանկից կարելի ա պատահական ընտրել որ ամէնը նշուի որպէս ընթերցուած, ու դա յետոյ հետ ուղղել բարդ ա՝ պէտք ա ամէն հոսքի համար առանձին չեղարկել այդ որոշումը։

մի երկու անգամ պայթել ա ծրագիրը, բայց ընդհանուր առմամբ լաւիկն ա ու խնդիրը լուծում ա։

#էկրանահան #սէյլֆիշ #ընթերցիչ

:sarianFlag: կողմնակիnorayr@թութ.հայ
2020-05-19

@antranigv f-droid.org/en/packages/com.no քանի որ #անդրոիդ ունես՝ ահա քեզ լաւ ռսս #ընթերցիչ։ առանց վեբ։ #օպմլ նիշքը ձեռով սինք անելը խնդիր չի։

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst