#%D5%AC%D5%A1%D5%B9%D5%AB%D5%B6

2021-09-07

«Դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Լաչինի զորավարժությունների մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների անցկացման փաստը՝ պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին։

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,- հայտարարել է Հունանյանը։

Ադրբեջանը Թուրքիայի հետ անցկացնում է ռազմական վարժանքներ, որոնք միաժամանակ տեղի են ունենում տարբեր վայրերում: Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, սկսվել են Լաչինի շրջանում համատեղ վարժանքները: Բացի հրամանատարական կազմի արդյունավետ փոխգործակցությունից և ստորաբաժանումների կառավարումից, մասնավորապես հատուկ ուշադրություն է դարձվել բարդ տեղանքներում ժամանակակից տեխնիկայի կիրառության հմտություններին:

The post «Դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Լաչինի զորավարժությունների մասին appeared first on CIVILNET.

#ադրբեջան #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #զորավարժություններ #թուրքադրբեջանական #լաչին

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst