#%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%81%D5%A1%D5%B6%D6%81

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-11-03

երեւի լսել էք, որ ձեր ծանօթներից մէկը եւրոպական երկրներում թորենթով ֆիլմ ա քաշել, կամ նոյնիսկ մէկը հհ֊ից ունի սերուեր գերմանիայում, ու էդ սերուերից ա քաշել (օրինակ որովհետեւ սերուերն օգտագործում ա որպէս վպն) ու ապա իրան isp֊ից կամ նոյնիսկ հոստերից գալիս ա մէյլ որ ծառայութիւնները կը դադարեցնեն, էդպիսի բան չանէք։

ո՞նց ա դա աշխատում։ նախ՝ դա պետութեան պահանջը չի, որ isp֊ն տրաֆիկին հետեւի, ու երկրների մեծ մասում isp֊ն չի որ տրաֆիկին հետեւում ա։

2006֊ին, լոնդոնում եւ մադրիդում ահաբեկչական պայթիւններից յետոյ, եմ֊ն ընդունել էր EU Data Retention Directive որը պահանջում էր բոլոր isp֊ներին մինիմում կէս տարի պահել տրաֆիկի մետատուեալները։

մետատուեալները՝ ոչ թէ տրաֆիկը, այլ

— որ բաժանորդը ուր ա դիմել (source, destination ip֊ներ, պորտեր)

— ձայնային հաղորդակցութեան տուեալներ՝ ով ում ա զանգել (նաեւ voip֊ով՝ ինտերնետով զանգեր ապահովողը պիտի պահէր)

— ով ում ա մէյլ գրել՝ բայց լոգ չէին անում եթէ օգտագւրծել ես օրինակ yahoo֊ի մէյլ սերուերը՝ էդ դէպքում լոգ էին անելու որ դիցուք smtp հաղորդակարգով կպել ես էս ելքային պորտից ու այփիից՝ էն այփիին ու պորտին։ չնայած էն ժամանակ մէյլը որպէս կանոն չէր կրիպտաւորւում, ու կարելի էր սնիֆ անել իմակի վերնագրերը, էլ․ փոստի տուեալները գրանցւում էին միայն եթէ բաժանորդը օգտագործում էր իր isp֊ի մէյլ ծառայութիւնները, կամ իր isp֊ի մէյլ սպասարկիչը որպէս relay։

բայց 2014֊ին եւրոպական արդարադատութեան դատարանը (CJEU) չեղարկել ա էս պահանջը (Digital Rights Ireland հկ֊ն ա տարիներ աշխատել էդ ուղղութեամբ, ու գործին կպան այլ եւրոպական երկրներից ակտիւիստներ ու հկ֊ներ) որպէս քաղաքացիների իրաւունխները ոտնահարող։

ո՞ր իրաւունքները՝ եմ մարդու իրաւունքների խարտիայի յօդուածներից՝

— յօդուած 7՝ անձնական եւ ընտանեկան կեանքի անձեռնամխելիութիւն

— յօդուած 9՝ անձնական տուեալների պաշտպանութիւն

դատարանը համարել ա որ օրէնքը չափազանց լայն ա կիրնռւում ու խտրականացնող ա՝

— բոլորին պիտի հետեւեն, ոչ թէ միայն կոնկրետ մարդկանց՝ դատախազութեան պահանջով։

— որ նպատակը (յանցանքներ խախտելը) համաչափ (proportional) չի կիրառուող միջոցների հետ։ պետութեան միջամտութիւնը պիտի համաչափ լինի իր նպատակներին։

դատարանը փաստօրէն որոշել ա որ բոլորին հետեւելը աւելի վատ ա, քան եթէ մէկ մէկ ահաբեկչութիւններ չլինի խախտել կամ պատժել։

ապշելու ա որ եմ մարդու իրաւունքների հիմնային խարտիայի պահանջները մօտ տաս տարի ոտնահարուել են եմ օրէնքի կողմից։ ու պահանջուել ա երկար աշխատանք այդ իրաւունքներ ոտնահարւղ օրէնքները չեղարկելու համար։

ինչեւէ՝ դրանից յետոյ ամէն եւրոպական երկիր կիրառել ա իր տեղական օրէնքները։

գերմանիայում, հոլանդիայում, շուեդիայում, նորուեգիայում, ամն֊ում՝ չի պահանջւում հաւաքել ու պահել մետատուեալները։

ֆրանսիայում, բրիտանիայում, իտալիայում, իսպանիայում, շուէյցարիայում, կանադայում, աւստրալիայում, նոր զելանդիայում՝ isp֊ներից պահանջւում ա մետատուեալները պահել։

բայց՝ դա մետատուեալներն են՝ ինչպէս արդէն պատմեցի, մէյլի վերնագրերի մէջ չէին մտնում, ու այլ տրաֆիկի պարունակութիւնը աւտոմատ չի զննւում։

պարզւում ա, էդ isp֊ները չեն որ հետեւում են ով ա թորենթ քաշում։

կան մասնաւոր ընկերութիւններ որ իրենք են սկսում ամէն թորենթ քաշել։ այդպիսով իմանում են՝ թորենթի միջի հեշը, ու որ այփիներն են մասնակցում տուեալներ բաժանեելուն։
փախած ա որ որպէսզի իմանան ով ա մասնակցում էդ թորենթի ֆայլը բաժանելուն պիտի իրենք էլ օրէնք խախտեն ու կպնեն էդ գործին։

յետոյ էդ ընկերութիւնները dmca յայցեր են ուղարկում isp֊ներին՝ ում այփիները նկատում են, ու հոստերներին, ում պատկանում են էդ այփիները։

dmca֊ը մի մեծ առանձին թեմա ա ու քորի դոկտորովն այդ մասին լաւ պատմում ա։

եթէ շատ կարճ, այն մատուցւում ա որպէս թուանշային աշխարհում, ուր պատճէնելը դարձել ա աւելի հեշտ, պատճէնաշնորհ պաշտպանելու միջոց։

իրականում ստացւում ա, որ կիրառելով dmca, պատճէնաշնորհի տէր ընկերութիւնները կարողանում են հասնել աւելիին, քան օրէնքն ա պահանջում։

օրինակ, կային vhs տեսամագնիտոֆոններ։ օրէնքով լրիւ լեգալ էր քո ձեռք բերած տեսաերիզը պատճէնել եւ տալ ընկերոջդ ֆիլմի պատճէնը։ նաեւ իհարկէ, ամենակարեւոր կիրառութիւններից էր տեսամագնիտոֆոնի, երբ մարդը գործի ա, կամ տանը չի, թայմերով ձայնագրել հեռուստահաղորդում, որ գայ ու նայի։

երբ անցանք թուանշային տեքի, դուրս եկաւ սարք, որ կոչւում էր tivo՝ էլի տեսամագնիտոֆոն էր, բայց արդէն մէջը կարգիչ էր փաստացի, ու ձայնագրում էր դիսկի վրայ։ մարդիկ էլի նոյն ձեւ այն օգտագործում էին, ձայնագրում էին հաղորդումներ երբ տանը չէին, ու գալիս էին տուն՝ դիտում էին ձայնագրութիւնը։

բայց, եկաւ թարմացում, ու պարզուեց, որ որոշ հաղորդումները կը լինի ձայնագրել, բայց դիտել կը լինի՝ լոկ մէկ անգամ։

յետոյ էլի թարմացում՝ ու որոշ հաղորդումներն էլ չի կարելի ձայնագրել։

ամն օրէնքով երկուսն էլ օկ ա, բայց «կարում են — անում են»։ լաւ, կասէք, իրենք «կարում են», մենք էլ չե՞նք կարող էդ ծրագրակազմը փոխել, որ էդպէս չաշխատի։

կարողանում ենք, տեքնիկապէս։

բայց դա ապօրինի ա, զի dmca֊ն ասում ա՝ եթէ դու փոխում ես ծրագրակազմը, դու հաքերութիւն ես անում, ու քո տունը բանտում ա։ եւ էսպէս ստացուեց որ կորպորացիան կարողանում ա քեզ դնել նախապէս վատ վիճակի մէջ, իսկ դու չես կարող քո սեփական սարքը փոխել որ քեզ ենթարկուի՝ խախտում ես dmca֊ը։

dmca֊ի պէս օրէնքներ որոշ ամն֊ի հետ առեւտրական համաձայնութիւններ ունեցող երկրներ ընդունել են այդ պայմանագրերի շրջանակներում։ հայաստանը նման պայմանագիր ոնց որ չունի, բայց ստորագրել ա եւրոպական cepa֊ն, որն ունի պատճէնաշնորհին եւ պաշտպանութիւն կոտրել֊շրջանցելու մասին կէտ, բայց եւրոպական օրէնքներն անհամեմատ աւելի լիբերալ են, եւ պարզապէս կոտրելը քո իսկ սարքը աւտոմատ չի նշանակում որ դու յանցագործ ես՝ կան լիքը դէպքեր երբ դա արդարացուած ա համարւում։ ու եւրոպայում քո իսկ հեռախօսի բութ լոադեր կոտրելը յանցանք չի համարւում, ի տարբերութիւն ամն֊ի։ աւելին, եւրոպական օրէնքները պահանջում փոխգործելիութիւն եւ պայքարում են մենաշնորհների հետ։

ռուսաստանն ընդունել ա dmca֊ի պէս օրէնքներ դեռ զրօյականների սկզբին իսկ յետոյ խստացրել ա, թորենթը խնդիր ա, ունեն սարսափելի սարքաւորումներ պրովայդերների մօտ, ըստ օրէնքի պիտի անլոք անես սարքդ (ի տարբերութիւն նոյնիսկ ամն֊ի) եւ այլն։ վպն֊ները, թորը ճնշւում են պրովայդերների կողմից, ու ես լսել եմ ոնց են ռուս ծրագրաւորողները փորձել շրջանցել սահմանափակումները գրելով իրենց պարզ վպն֊ները, եւ դրանց մէջ գցելով իրական վպն֊ները, որ պրովայդերները չկարողանան բլոկել։

ինչեւէ, կարճ ասած, եւրոպայում թորենթը խնդիր ա։

իսկ ի՞նչը չի խնդիր՝ IPFS֊ը։ ինչի՞ չի՝ թորենթը հին հաղորդակարգ ա, ու փաստացի ստեղծուել ա կոնկրետ մի ծրագիր՝ «bit torrent» գրելիս։

հետագայում գրուել են այդ ծրագրի հետ համատեղելի բազմաթիւ այլ ծրագրեր։

սակայն էն ժամանակ կրիպտաւորումը դեռ համատարած չէր, ու փաստացի, թորենթ հաղորդակարգով, ցանցով կարելի ա իմանալ ֆայլի հեշը։ եւ այդ հեշը կրիպտաւորուած չի։ հնարաւոր ա ցանցը լսելիս հասկանալ որ մարդը քաշում ա էս ֆայլը։ նաեւ, ինչպէս նշեցի, եթէ մէկը կպնում ա նոյն ֆայլը քաշելուն կամ բաժանելուն, տեսնում ա մնացած բոլորին ով դա անում ա։ եւ ուղարկում ա, ըստ այփի հասցէների, իրենց ինտերնետ ծառայութիւններ մատակարարողներին զգուշացումներ, որ դրանք ուղարկում են իրենց կլիենտներին։

ipfs֊ը ստեղծուած ա ուշ, մի տաս տարի առաջ, երբ կրիպտաւորումը համատարած էր դառնում։ ֆայլի հեշը որ այն միանշանակ նոյնականացնում ա, կրկին ուղարկւում ա ցանցով, բայց ցանց լսելիս չի երեւում։ նաեւ ipfs֊ը շատ տարածում չունի, ու դրա հետեւից պարզապէս չեն ընկնում։

ինչի՞ թորենթ հաղորդակարգը չի թարմացուել, ու դեռ չունի կրիպտաւորում։ պարզ ասած՝ որովհետեւ ինստիտուցիոնալիզացուած չի դրա մշակումն ու զարգացումը։ կար մի ծրագիր, եւ մնացած ծրագրերը գրուել են այնպէս, որ դրա հետ համատեղելի լինեն։ չկայ համայնք որ զբաղուի հաղորդակարգի զարգացմամբ, ստանդարտներ ընդունելով։ իսկ առանձին֊առանձին արուած փոփոխութիւնները կը նշանակեն որ օգտուողների զգալի մասը որ ունեն հին հաղորդակարգի հետ համատեղելի ծրագրեր, չի կարողանայ օգտուել նոր ձեւով։

IPFS֊ի հետեւում էլ չկայ համայնք, կայ՝ ընկերութիւն։ դա էդքան լաւ չի, բայց գոնէ կայ մարմին որ դրանով զբաղւում ա։

ինչեւէ, այսքանը գրել էի հիմնականում մի ուղերձի համար՝ թորենթը ունի շատ խնդիրներ որովհետեւ դրա զարգացումն ինստիտուցիոնալ չի եւ համայնք չի ձեւաւորուել։

#օրէնք #անվտանգութիւն #գաղտնիութիւն #ազատութիւն #համացանց

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-10-25

մէկն ասում ա՝ էս թորենթը կը քաշե՞ս ինձ համար։

ասում եմ՝ ի՞նչ ա եղել՝ դու քաշի։

ասում ա՝ ես վախենում եմ, ես վպն֊ով եմ։

ասում եմ՝ վախենալու ի՞նչ կայ, վպն֊ը մարդիկ դրա համար էլ վերցնում են, որ թորենթներով քաշեն։

ու, ասում եմ, ես էլ եմ միշտ վպն֊ով։ ի՞նչ տարբերութիւն մեր մէջ։ ինչի՞ ինքդ չես քաշում։

ասում ա՝ իմ պրովայդերից ինձ նամակ ա եկել երբ քաշել էի, ու գրեցին որ մի հատ էլ լինի՝ կոնտրակտս կը դադարեցնեն։

ու ես էլի չհամկացայ ու մոռացայ այդ մասին։ իսկ յետոյ հասկացայ ինչ ա եղել։

նա «ճիշտ» վպն չունի, կամ, աւելի երեւի թէ, հէնց «ճիշտ» վպն֊ն իր մօտ ա՝ նա սերուեր ա վերցրել գերմանիայում ու կարգաւորել ա ուայրգուարդ։ ու որ ասում ա՝ պրովայդերը սպառնացել ա՝ հոստինգ պրովայդերն ա սպառնացել։ ոչ թէ վպն ծառայութիւն մատուցողը։

#համացանց

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-09-26

ասում են իբր երբ աբ֊ն ա ինտերնետում «բովանդակութիւն» գեներացնում՝ էդ մեռած ինտերնետ ա։

բայց արդե՞օք երբ «ինֆլուենսեր» մարդն ա, կամ կորպորացիային պատկանող ալիքն ա պատրաստում֊մատուցում՝ դա մեռած ինտերնետի մասին չի։

#համացանց

Անդրանիկ Վարդանեանantranigv@անդրանիկ.հայ
2025-09-08

Մի քանի օր առաջ տանը նոր դարակ ենք հաւաքել (ես ու Կօֆէն միասին, մուրճով խփում էինք, որ հաւաքուի, ու մուրճը իհարկէ վերցրել էինք հարեւանի մօտից), որի գլխաւոր նպատակն էր լինել դարակ տան սպասարկիչների համար։

Իհարկէ ստացուեց ոնց ուզում եմ, ու սիրուն տեղադրեցինք։ ահա նկար —

բայց ամենակարեւորն այն է, որ վերջապէս սվիչը՝ HPE OfficeConnect 1820֊ը, փոխել եմ Mikrotik CSS318–16G–2S+֊ով, որը ամբողջովին անձայն է։

էլ դզզզզզ ձայն չկայ տանը։

մնացած մանրամասները երեւի կը գրառեմ անգլերէն բլոգում։

ու տենց։ Կը ներէք որ, սերւիսները մօտ 12 ժամ անջատուած էին ։Ճ

#համացանց #սպասարկիչ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-08-27

առհասարակ առցանց եւ ոչ շփման մէջ ամենաբարդ բաներից ա, ոնց մտքերդ, կարծիքդ արտայայտես, առանց հակառակորդ դառնալու։ օնլայն բանավէճը շատ հեշտ կարող ա դառնալ մրցոյթ՝ ով ում կը յաղթի։

եթէ նոյնիսկ մրցոյթի չվերածուի՝ ամէն կողմը կարող ա՝ իրան վատը (թերի՝ զի սխալ մտքի, կարծիքի ա եկել) չզգալու կամ հանրային ցոյց չտալու համար աւելի հակուած կարող ա լինել չնահանջելու ու պաշտպանելու էն ինչ արտայայտել ա։

շատ բարդ ա արտայայտուել (ինձ ա բարդ) էնպէս որ հաստատ ոչ դիտուի որպէս յարձակում ոչ էլ միւս կողմից ընկալուի։

ինչ֊որ ձեւ հա ուզում եմ ասել՝ ես չեմ բանավիճում, զուտ կարծիք եմ արտայայտում։ բայց իսկապէս՝ չեմ բանավիճում, ուզում եմ կարծիք արտայայտել, այն էլ՝ սովորաբար՝ ոչ էդ մարդու համար, այլ երրորդ անձանց։ էդպէս նաեւ աւելի հեշտ ա՝ երբ ինքդ գիտես որ չես փորձում էդ մարդուն մտափոխել, այլ փորձում ես արտայայտել որ կարդացողը նաեւ էս տեսակէտն իմանայ ու ընտրութեան հնարաւորութիւն ունենայ։

#համացանց #բանավէճ #անկապ #շփում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-07-17

թիմ բերներս լին մի քանի անգամ նշել ա, որ կուզէր տիրոյթների անունները հակառակ հերթականութեամբ լինեն՝

>I would have skipped on the double slash - there's no need for it. Also I would have put the domain name in the reverse order - in order of size so, for example, the BCS address would read: http:uk/org/bcs/members. This would mean the BCS could have one server for the whole site or have one specific to members and the URL wouldn't have to be different.

>Ես կը հանէի կրկնակի թեք գիծը՝ դրա անհրաժեշտութիւնը չկայ։ Նաեւ ես կը փոխէի տիրոյթի անունն այնպէս որ լինի հակառակ հերթականությամբ՝ չափի կարգով, այսինքն, օրինակ, BCS հասցէն կը կարդացուէր՝ http:uk/org/bcs/members։ Սա նշանակում է, որ BCS֊ը կարող է ունենալ մէկ սպասարկիչ ամբողջ կայքի համար կամ յատուկ մէկը՝ անդամների համար, եւ URL-ն չպէտք է այլ լինէր։

այս հարցազրոյցից

մտածում եմ, բայց ոչինչ, որովհետեւ եթէ գնանք մեծից փոքրը՝ երկիր կամ կազմակերպութիւն, յետոյ նոր օրինակ բաժին ու անձ, ապա զգացւում ա ինչքան անձը առաջնային չի, ու գոյութիւն չունի առանց համայնքի, ինչքան ա «զօրաւոր համայնքը»։

իսկ էսպէս՝ valod.am, վալոդը առաջին տեղում ա, նա ա կարեւորը։ իսկ այն որ .am֊ից ա՝ երկրորդային ա։

եւ ազգանուններն են էդպէս՝ հերման ֆոն եսիմինչ, կամ էսինչ երեւանցի, օրինակ։ ոչ թէ երեւանցի էսինչ։ զի «ուրդու տղայ ես» չպիտի լինի քո առաջնային բնութագիրը։

ու տէնց։

#համացանց #նախագծում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-06-04

վերջերս նայում էի՝ էմին շելդընին փորձում էր տանել բարեկամներով միջոցառման, իսկ նա չէր ուզում բաց թողնել ընկերների հետ ցանցային խաղը։

մի պահ յանձնւում ա ու համաձայնում ա գալ, բայց ասում ա՝ կը գամ ու ինտերնետով կը կպնեմ, կը խաղամ։

ու ես յիշեցի ինչպէս ինձ կանչել էին ծնունդի 2009 թուին։

հիմա հասկանում եմ որ պէտք ա նաեւ նշել՝ ինչի՞ կանչեցին՝ զի չէին իմանում ով եմ։ իրենք երկու քոյր էին, երկուսն էլ բլոգ էին գրում, ես էի գրում, իրար մեկնաբանել էինք, մի երկու անգամ պատահաբար տեսել էին փողոցներում, իսկ մի անգամից բարդ ա հասկանալ ում հետ գործ ունես։

ծննդի օրը ես նախ հազիւ պոկուեցի՝ ընթացիկ զբաղմունքից ունակ չեմ հեշտ պոկուել, ու դէ գնացի, բայց վերցրի հետս ե՛ւ լափթւղոփը ե՛ւ մի մեծ տուփի չափ wimax սարք։

նախապէս ճշտել էի ու իմացել որ նրանք իհարկէ տանը ինտերնետ չունեն։ էն ժամանակ քչերն ունէին իսկ եթէ ունէին՝ դայալափ էր՝ կպնում էին մի պահ, անջատւում։ անլար բաժանել չկար՝ ո՞ւմ բաժանես, ո՞ր սարքին։

գնացի, նստեցի վարդակներին մօտ, միացրի եւ էդ սարքը, եւ լափթոփս, ե՛ւ եթերնէտ լարը էդ սարքից՝ իմ կարգչին՝ սարքը wifi չէր բաժանում։ (: բերել էի որ անկապ չմնամ, փիջինն էի բացել, նայում էի ով ինչ ա գրում freenode֊ում, չաթւում էի արանքում։

բոլորն ինձ տրուկ վերաբերուեցին, բաւական բռի մեկնաբանեցին վարքս եւ գնահատեցին էութիւնս, եւ էդ օրուանից չեղարկեցին։

ես չամաչեցի, ինձ հիմա էլ ա թւում որ նորմալ բան եմ արել։ ու էսօր երբ բոլորն իրենց հեռախօսներից առցանց են, ու երբ եկել են հիւր, մէկ մէկ նայում են հեռախօսին, կամ գրում֊պատասխանում՝ էդ տարօրինակ չի։ էն ժամանակ էր տարօրինակ ընկալւում։

յ․ գ․ ինձ յաճախ ցաւում ա մտքից որ ես ու կինս էդքան ուշ ենք սկսել շփուել, ու որ դա մի տաս տարի աւելի շուտ չէր։ եթէ ոչ՝ մի քսան տարի։

ու ինձ միակ սփոփող միտքն էն ա որ գուցէ դա էդքան վատ չի, զի այլապէս՝ հաւանական ա որ եթէ առաջին օրը իմ հայեացքը բռնելու անհնարինութիւնը մի ձեւ կընդունուէր, ապա երկրորդ օրն արդէն նոր եւ անսպասելի բացայայտումները հաշուի առնելով նա ինձ միեւնոյն ա կը չեղարկէր։

#մեծ_պայթիւնի_տեսութիւն #անկապ #պատմութիւն #համացանց

գրոց բրոց ☕️luso@ծմակուտ.հայ
2025-01-04

Այն որ ԱԲ-գեներացրաց աղբը խնդիր է դառնալու արդեն վաղուց պարզ էր, բայց պարզ չէ ով և ինչպես է զբաղվելու աղբահանությամբ։ Իսկապես որ անտանելի է դառնում։ #internet #pollution #ai #համացանց

Անդրանիկ Վարդանեան :Sarian:antranigv_@sigin.fo
2024-12-28

թարմացնում ենք ցանցառների ենթահամակարգերը

նոր տարի՝ նոր թարմացումներ

youtube.com/watch?v=XMee7FfZ2A

#ցանցառներ #ուղիղ #Unix #Linux #infra #համացանց

Անդրանիկ Վարդանեանantranigv@անդրանիկ.հայ
2024-12-17

Համացանցով ման էի գալիս ու տեսայ հետեւեալ գրառումը՝ Air pollution flyer in Armenian, petition, maqurod.am website and socials ready — sign the petition, follow and share։

Շատ հաւէս կայք են սարքել՝ maqurod.am, որը ներկայացնում է Երեւանի օդի որակը։ Ակնյայտօրէն շատ վատ վիճակում ենք։

Կայքը նաեւ ուղիղ եթերով օգտագործում է IQAir կայքի տուեալները, որը համայնքի կողմից աշխատանք է։ Ինձ թւում է, նաեւ լաւ կը լինի, որ նման կայաններ դնենք Հայաստանի այլ մասերում, համեմատական տուեալներ ունենալու համար։ Բոլորը միշտ ասում են «վայ ինչ հաւէս էր դիլիջանում, մաքուր օդ, քիչ շուխուռ», դէ երեւի արժի ե՛ւ ձայնի ե՛ւ օդի չափիչներ դնել, հանրութեանը ներկայացնելու համար։

Յոյս ունեմ այս աշխատանքը արդիւնք կունենայ։

Պատասխանել մեյլով

#Երեւան #համացանց #Հայաստան

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-12-05

երբ քեզնից ապակենտրոնացում բառը լսել են՝ գուցէ հարցնեն, ի՞նչ կարծիքի ես «բլու սքայի» մասին։

ու մէկը նոյնիսկ փնտրեց եւ գտաւ այս, երկու հաղորդակարգը համեմատող հրապարակում։

ուզում եմ այն մեկնաբանել՝

հեղինակը կենտրոնանում ա «բլուսքայի» եւ «աքթիւիթի փաբի» հաղորդակարգերի, տեքնիկական ասպեկտների վրայ։ ընդհանուր առմամբ լաւ վերլուծութիւն ա։

բայց տեքնիկական ա, ես մի քիչ անց կը գրեմ քաղաքական ասպեկտի մասին, ինձ համար անհնար ա նման վերլուծութիւն առանց քաղաքական մասը հաշուի առնելու։

տեքնիկականի մասին՝ ինձ համար ակնյայտ ա որ «աքթիւիթի փաբն» աւելի լաւ ա նախագծուած։

հիմնականում՝ ֆեդերացիայի պատճառով։

եթէ մի հանգոյցում հրապարակում ես արել՝ այն «ֆեդերացւում» ա այն հանգոյցներ, ուր դու ունես հետեւորդներ։ այն չի ֆեդերացւում այն հանգոյցներ, ուր դու հետեւորդներ չունես։

դա բնական ա, եւ էսպէս են աշխատում համացանցային այլ համակարգեր, օրինակ մէյլը կամ xmpp֊ն։ ու նաեւ այդպէս ա աշխատում շօշափելի աշխարհի փոստը՝ ուղարկողից գնում ա միայն ստացողին։

ըստ երեւոյթին «բլուսքայի» նախագծողների առջեւ դրուած էր աւելի մեծ խնդիր՝ ինչպէ՞ս անել, որ նոյն հրապարակումը հասանելի լինի անկախ նրանից, որ մի հանգոյցից ես դու այն փորձում դիտել։

ինչի՞ ա այդ խնդիրը դրուած եղել՝ ես ենթադրում եմ որ դա կոմերցիոն աշխարհի համար նորմա ա՝ պէտք ա ստեղծել «օգտուող» կոչուողի համար հնարաւորինս կոմֆորտ փորձառութիւն, եւ պէտք չի նրան բացատրել, ինչի ա էնպէս որ նոյն հրապարակումը երեւում ա այստեղից, բայց չի երեւում այն տեղից։

ընդհանուր առմամբ մարդուն կրթելը համարւում ա վատ մօտեցում։

ու որպէսզի ամէն հանգոյցից երեւայ ամէն հրապարակում՝ պէտք ա այդ հրապարակումը ուղարկուի ամէն հանգոյցին։

դա նման ա նրան, որ քեզ հասցէագրուած նամակն ուղարկուի աշխարհի բոլոր փոստային ծառայութիւններ, որպէսզի դու կարողանաս այն ստանալ աշխարհի ցանկացած փոստի գրասենեակ մօտենալով՝ ինչպէս ամն֊ում, այնպէս էլ մեքսիկայում, այնպէս էլ անտարկտիդայում։

հետեւաբար՝ հանգոյց պահելը թանկանում ա։ քո հանգոյցը պէտք ա պահի ոչ միայն քո ու քո ընկերների հաղորդակցութիւնը, այլ աշխարհում բոլոր մարդկանց։ ու եթէ փոքր «աքթիւիթի փաբ» հանգոյցը կարելի ա պահել թոյլ լինուքս տպասալի վրայ, ապա «բլուսքայ» պահելու համար պէտք ա լուրջ սերուեր, եւ տարածքի հարիւրաւոր տերաբայթներ։

դաւադրապաշտական կարծիքներ կան, որ դա հատուկ ա արուած, որ հանգոյց պահելու գինը լինի այնքան բարձր, որ հանգոյց պահել ոչ մէկ չուզի։

գուցէ դա էլ ա դեր խաղացել։ մեծին հասկանալի ա մեծը, եւ հասկանալի չեն մանրերը։ բայց ինձ թւում ա ոճռորոշն եղել ա «ֆիչըրի» պահանջը՝ որ ամէն տեղից ամէն ինչ լինի հասանելի, եւ մարդկանց պէտք չլինի բացատրել ինչի տարբեր տեղերից երեւում են տարբեր բաներ։

յօդուածում նաեւ անդրադառնում ա իրական խնդրին որ կայ «աքթիւիթի փաբ» համակարգերում՝ տարբեր հանգոյցներում մի գրառման տակ կարող են լինել տարբեր մեկնաբանութիւններ։ մի հանգոյցում կարող ա բացակայեն որոշ մեկնաբանութիւնները։ եւ տեքստի հեղինակն ասում ա, որ անշուշտ էդ խնդիրը «բլուսքայը» կարողացել ա լուծել։

բայց այդ խնդիրը ոչ միայն «բլուսքայի» ձեւով ա լինում լուծել։ այդ խնդիրը շատ յաջող կերպով լուծուած ա «դիասպորա» հաղորդակարգում եւ ապակենտրոն սոցիալական ցանցում։

«դիասպորայում» գրառման պատասխանատուն այն սերուերն ա, որի վրայ ի սկզբանէ գրառումն արուած ա։ ես գրել եմ spyurk.am֊ում՝ ապա բոլոր մեկնաբանութիւններն ուղարկւում են spyurk.am֊ին, եւ սերուերը դրանք ուրախութեամբ ցոյց ա տալիս գրառման տակ։ նոյն սերուերը ուղարկում ա ստացուած մեկնաբանութիւնները բոլոր այն սերուերներին, ուր կան գրառմանը հետեւող մարդիկ։

դա այն պատճառով ա որ «դիասպորայում» կայ գրառում ու կայ մեկնաբանութիւն։ իսկ «աքթիւիթի փաբն» որդեգրել ա այսպէս կոչուած «միկրոբլոգինգի» մշակոյթը, ուր մեկնաբանութիւնն էլ ա լիարժէք գրառում։ եւ հնարաւոր ա այդ մեկնաբանութիւնը տարածել, եւ հնարաւոր ա որ մեկնաբանութիւնն աւելի շատ տարածումներ ստանայ, քան գրառումը, որին այն արձագանք ա։

եւ այս մոդելը ապակենտրոն դարձնելուց ստացւում ա էնպէս, որ տարբեր հանգոյցներում կարող ա երեւան տարբեր մեկնաբանութիւնների շղթաներ։

նկատի ունեմ՝ էնպէս չի որ պէտք էր «բլուսքայի» նման թանկ լուծում, կարելի ա նոյն խնդիրը լուծել այնպէս, ինչպէս արել ա «աքթիւիթի փաբին» իր դիզայնով աւելի մօտ «դիասպորան», որը չի պահանջում շատ ռեսուրսներ։

բայց հիմա հասայ ամենակարեւորին՝ ինչի՞ ա «աքթիւիթի փաբը» նախագծուած այնպէս, ինչպէս նախագծուած ա։

նախ այն պատճառով որ կար ապակենտրոնացման աւանդոյթ ու նման ձեւ ա աշխատում էլեկտրոնային փոստը, ու նման ձեւ ա աշխատում xmpp֊ն։ նաեւ այն պատճառով որ սկզբից կային այդ ձեւով աշխատող զանազան ապակենտրոն սոցիալական ցանցերի նախագծեր՝ friendica֊ն, արդէն նշուած diaspora֊ն, hubzilla֊ն, pump֊ը, եւ այլն։ բոլորը կամ աշխատում էին իրենց իսկ հաղորդակարգով, կամ սովորում իրար հաղորդակարգերը։

մի պահ եկաւ որ էդ բոլոր նախագծերի մարդիկ հաւաքուեցին, ու որոշեցին պայմանաւորուել մի հաղորդակարգի մասին։ իսկ քանի որ իրանք web dev֊եր էին, ու հաղորդակարգերը http֊ով էին ուղարկում֊ստանում ամէնը, նրանք դիմեցին w3c հկ֊ին, ասացին դուք ուեբ ստանդարտներով էք չէ՞ զբաղւում, սա մեր ուեբ ստանդարտն ա, կը գրանցէ՞ք, նրաք էլ գրանցեցին։

ու իհարկէ այդ մարդկանց համար կարեւոր էր որ հնարաւոր լինի պահել փոքր հանգոյցներ։ չէ՞ որ հաղորդակցութիւնը չի ենթադրում որ բոլորը բոլորի հետ շփուեն։ ես շփւում եմ էս ու էս ու էս մարդու հետ։ իսկ էն մարիդկ շփւում են էն ու էն մարդկանց հետ։ համայնքը նախագծել ա հաղորդակարգն հաշուի առնելով համայնքի կարիքները։ իսկ համայնքում գիտակցում են որ պարտադիր չի մարդը հարուստ լինի որ հանգոյց պահի։ համայնքում ընդունուած ապահել փոքր ընտանեկան հանոգյցներ։

կայ հաղորդակարգի կայացման երկու կարեւոր պատճառ՝ ամենակարեւորն այն ա որ այն ժողովրդավարապէս կառավարուող ա, եւ ստեղծուած ա համայնքի կողմից՝ համայնքի մասնակիցները որոշակի համաձայնութիւնների եւ փոխզիջումների են գնացել։ եւ բոլորը համաձայնել են որ դա պէտք ա լինի իրենց միաւորող հաղորդակարգը։

երկրորդ պատճառը, որ այդքան կարեւոր չէր, բայց կարեւոր ա, այն ա որ համայնքը գրանցել ա հաղորդակարգը դրա համար եղած ինստիտուտում, եւ եղած ինստիտուտը աշխատել ա ոնց պիտի աշխատէր։

այստեղ պէտք ա նշել երկու բան՝ մէկն այն ա որ դիասպորան չի մասնակցել «աքթիւիթի փաբի» ձեւաւորմանը, ու փաստացի բոյկոտել ա այն։ «դիասպորայի» դեւերը բերում են տեքնիկական պատճառներ այն մասին, ինչի ա «դիասպորա» հաղորդակարգն աւելի լաւը, քան «աքթիւիթի փաբը»։ եւ նրանք որոշեցին չմասնակցել։ ինձ թւում ա այդ որոշմանը նպաստել ա նաեւ այն շատ «դիասպորայի» նախագծողները կասկած չունէին որ իրենց նախագիծը կը շարունակի լինել ամենաօգտագոծուող ապակենտրոն սոցիալական ցանցը։ «դիասպորա» հանգոյցներում կային տասնեակ անգամներ աւելի շատ մարդիկ, քան բոլոր այլ հաղորդակարգերով աշխատող այլ հանգոյցներում միասին։ եւ դժուար էր պատկերացնել որ էդպէս չի լինի։

յաճախ ասում են, թէ «մաստոդոնն» էր այն պատճառը, որ «աքթիւիթի փաբը» կայացաւ։ ես այդպէս չեմ կարծում։

«աքթիւիթի փաբ» ստանդարտին հետեւող տարբեր համակարգեր պէտք ա նախագծուէին։ եւ դրանցից ոմանք կը լինէին յաջողակ, իսկ ոմանք՝ չէին լինի։ բայց ոչ թէ «մաստոդոնն» էր պատճառը որ «աքթիւիթի փաբը» կայացաւ, այլ հաղորդակարգի ժողովրդավարական եւ ներառական բնոյթն ա երաշխաւորել որ ներկայ եւ ապագայ նախագծերի մեծ մասը պէտք ա ընդունուած ստանդարտին հետեւեն։ կամ սկսեն հետեւել։

«դիասպորան» չսկսեց, եւ այն երբեմն կամ էլ յաճախ անուանում են «մեռած հարթակ»։ ինձ այդ անուանումը դուր չի գալիս, զի քանի կայ մի հոգի որ ծրագրակազմը պահում ա եւ օգտագործում՝ այն մեռած չի։ բայց այո, այսօր «դիասպորան» բնաւ ապակենտրոն սոցիալական ցանցերից ամենաօգտագործուողը չի։

եւ կարեւոր չի՝ լաւն ա այն թէ վատը։ էականն այն ա որ մարդիկ ժողովուել եւ որոշել են ինչպիսին պիտի լինի ընդհանուր հաղորդակարգը։ եւ երեւի ընթացքում ոչ բոլորն են լրիւ երջանիկ եղել նրանով ինչ ստացուեց, ու այն ինչ ստացուեց փոխզիջման արդիւնք էր։ բայց այն հաշուի ա առել բոլորի կարծիքները, մօտեցումները։ եւ լաւն ա թէ վատը՝ այն ա որի մասին կայ հանրային համաձայնութիւն։

իսկ «դիասպորա» հաղորդակարգը թող հազար անգամ «լաւը» լինի՝ այն չի օգտագործուի զուտ իր տեքնիկական առաւելութիւնների (եթէ դրանք կան) պատճառով։

ամենակարեւորը՝ ժողովրդավարութիւնն ա ու ներառականութիւնը։

#հաղորդակարգ #ժողովրդավարութիւն #ներառականութիւն #ապակենտրոնացում #համացանց

Անդրանիկ Վարդանեանantranigv@անդրանիկ.հայ
2024-09-30

Հիպերմեդիա համակարգերը եւ Հայաստանեան կայքերը

մի քանի շաբաթ առաջ կարդացի Hypermedia Systems գիրքը, ու պէտք ա ասել որ երբէք այսքան կպնող գիրք չեմ կարդացել։ Խօսքը իհարկէ ՏՏ գրքերի մասին է։

եթէ վերջին տաս տարում մի բան կար, որ շատ էր խանգարում ինձ, դա այսպէս կոչուած front-end ծրագրաւորման աշխարհն էր։ ամէն ինչ ահագին բարդ ա սարքած։

Երբ ես որոշեցի front-end ծրագրաւորում սովորել, այսինքն կոդ գրել բրաուզերի համար, ապա շատ հեշտ էր ամէն բան։ բացում էի մի հատ ֆայլ ու մէջը գրում էի ինչ ուզում եմ որ իմ ծրագիրը կատարի։ ապա էդ ֆայլը աւելացնում էի օգտագործելով <script> պիտակը։ ահագին պարզ ու հանգիստ պրոցես ա։

Բայց յետոյ ինչ֊որ պատճառով բրաուզերի ծրագրաւորումը սկսեց բարդանալ։ էլ չէիր կարող ուղղակի <script> պիտակը օգտագործել։ չէ, չէ։ պէտք էր ինչ որ bundler ունենայիր որը քո JS ֆայլերը կը «սեղմի» ու կը դարձնի մի հատ անհասկանալի ֆայլ։

Յետոյ եկաւ 2015 թուականը, եւ մարդիկ սկսեցին օգտագործել React֊ը, որը ոչ թէ աշխատում էր HTML֊ի հետ, այլ ստանում էր JSON տուեալներ ու դրա հիման վրայ նկարում էր էկրանին ինչ֊որ միջերես։

Չեմ ուզում շատ խորանալ այս թեմայով, ի վերջոյ՝ Hypermedia Systems գիրքը շատ լաւ բացատրում ա ամէն ինչ։

Բայց նման գրքերը ինձ միշտ յիշացնում են Հայաստանի մասին։ բացատրեմ.

մենք շատ փոքր երկիր ենք։ Ինչքան էլ ասենք, որ մեր մօտ ՏՏ ոլորտը զարգացած ա, մէկ ա մեր մօտ միշտ հետ ա լինելու աշխարհից։ Մեր ֆինանսական կարողութիւնները թոյլ չեն տալիս խմբերով ծրագրաւորողներ պահել մի հատ ֆորմի ու մի հատ վճարման համակարգից օգտուելու համար։

Սա նաեւ գլխաւոր պատճառներից ա, թէ ինչու եմ սիրում Open Source լուծումները։ Խոշոր կոմերցիոն կազմակերպութիւնները չեն մտածում մեր մասին, սակայն մենք կարող ենք փոքր համայնքներին ֆինանսաւորել եւ ստանալ աւելի լաւ արդիւնք, քան խոշորները երբեւէ կարող են։ փոքր ու ապակենտրոնը միշտ աւելի լաւ ա աշխատում քան խոշորն ու «չէ իրականում էս բագ չի ֆիչր ա մենք չենք կարող դա ուղղել այս վերսիայում»֊ը։

Նոյնը, ըստ երեւոյթին, վերաբերւում է վեբ ծրագրաւորման մասին։

Այս պահին մի քանի հոգի մարդ է պէտք։ մէկը որ բիզնես լոգիկայ գրի, մէկը որ JSON֊ական բաներ գեներացնի, մէկն էլ որ էդ JSON֊ները ստանայ, ու միջերեսը նկարի։

Հարց է առաջանում՝ մինչեւ JSON API֊ները ի՞նչ էինք անում։ Ո՞նց էինք ստեղծում վեբ միջերեսներ։

Անում էինք այն, ինչ ճիշտ էր՝ ուղղակի ուղարկում էինք HTML֊ը սերւէրից դէպի բրաուզեր, ու ամէն ինչ ճիշտ աշխատում էր։

Կային (ու մինչեւ հիմա կան) շատ լաւ գրադարաններ, ինչպիսին ա jQuery֊ն, որը ինչ֊որ մի ձեւ հեշտացնում էր ծրագրաւորողի գործը։ ինքը իմպերատիւի ու դեկլարատիվի միջեւ է ընկնում։

Բայց Hypermedia Systems գրքի հեղինակները առաջարկում են նոր մօտեցում, նոր գրադարան, որը կոչւում է HTMX։

Առաջին հայեացքից ակնյայտ չի ինչ ա, բայց մի քանի վայրկեան կարդալուց յետոյ պարզ է դարնում որ ինքը ուղղակի դեկլարատիվ կտորներ է աւելացնում HTML֊ի վրայ։

Ասենք ուզում ես ինչ որ տեղ ուղարկել ինչ֊որ GET յայց ու դրա պատասխանը ուզում ես մի տեղ դնել։ Կամ նոյնիսկ ուզում ես ինչ֊որ ֆայլ ուղարկել POST֊ով ու պատասխանը ցոյց տալ։ առաջ պէտք էր կամ խառը JavaScript գրել, կամ jQuery։ Իսկ հիմա կարող եմ ուղղակի գրել հետեւեալը։

<form hx-encoding='multipart/form-data' hx-post='/submit’>
<input type='file' name=‘file’>
<button>Upload</button>
</form>

ուզում ա ասել, որ երբ Upload կոճակն ես սեղմում, ապա ֆայլը ուղարկի դէպի /submit օգտագործելով POST մեթոդը։

Այս մօտեցումը ինձ էնքան դուր եկաւ, որ որոշեցի վերջում, մի քանի ընկերների համար արագի մէջ կայք պատրաստել՝ arm2txt (source), որը ստանում է նկարներ եւ PDF֊ներ հայերէն տեքստով եւ վերադարձնում ա հայերէն տեքստ, ու NetAdoption (source), CERT-AM֊ի նոր նախագծերից մէկն ա, որը ստուգում ա IPv6֊ն ու DNSSEC֊ը։

Ինձ շատ ա դուր գալիս որ մի ժամուայ ընթացքում կարողանում եմ արագի մէջ կայք հաւաքել ու ինձ շատ շատ ա դուր գալիս, որ սա կատարւում ա մի ֆայլանոց գրադարանի կողմից։

Ինձ թւում ա պէտք ա խօսել նման բաների մասին Հայաստանում։ Մեզ պէտք չեն թանկ ու կրակ արտադրանքներ։ Մեզ պէտք են պարզ եւ էժան լուծումներ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

https://xn--y9aai3au2bc2f.xn--y9a3aq/գրառում/2024/09/hypermedia-armenia/

#համացանց #Հայաստան #վեբ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-09-29

@7fingerz@xn--69aa8bzb.xn--y9a3aq վուդի ալենի ֆիլմերից մէկում, կարծես ուր լերի դեւիդն էր խաղում, ասում են որ նիւ եօրքում ամէն մէկը դառնում ա այն ինչ կայ։

երեւի դա քաղաքի հատկութիւնն ա զի այն չի սահմանել քեզ որպէս էսինչի դուստր կամ որդի ու քեզ դեռ չեն ճանաչում։

նաեւ ինտերնետն ա տարբեր լինում՝ եթէ չի լինում լինել անոնիմ կամ նոր ինքնութիւններ ստեղծել՝ վերածւում ա գլոբալ գիւղի։ բայց եթէ ստացւում ա՝ քաղաքի ուր հնարաւոր ա լինել անոնիմ, նոյնիսկ աննկատ, նոյնիսկ քեզ չեն էլ նկատում ինչպէս օրինակ դաշնեզերքում ինձ ոչ մէկ չի նկատում։

միւս կողմից ես սիրում եմ երբ մարդիկ առանց կապ խզելու են փոխւում, նոյնիսկ յարաբերութիւնների մէջ գնահատում են միասին աճը, ու ես դա հասկանում եմ։

կատարեալ ընկերը կատարեալ քաղաքի պէս ա՝ նպաստում ա որ դու մօտիկանաս ինքդ քեզ, գտնես ինքդ քեզ։

իսկ գտնելը բարդ ա, յաճախ գտնում ենք հասկանալով ով չենք ու նոյնիսկ զարմանալով։

ես սիրում եմ երբ հնարաւոր ա իրար էնքան գնահատել որ ստեղծուի կայունութիւն ուր գիտեն որ իրար չեն քենսըլ անի, ապահով ա, բայց կարող են աճել ու բոխուել ու դա ընդունելի ա։

դա շատ բարդ ա զի մօտիկութեան մէջ յաճախ ընկալւում ա որ չնչին տարբերութիւններն արդէն ջրբաժան են։ բայց երեւի դա հէնց յարաբերութեան կարեւորութիւնից ա ու ոչ իրատեսական ակնկալիքներից կամ ցանկութիւններից։

տուֆտեցի երկար երեւի։

այնուամենայնիւ պիտակեմ՝ #քաղաք #աճ #համացանց #յարաբերութիւն

2024-09-28

համաշխարհային երեք կրօնները ստեղծուել են մինչեւ 7-րդ դարը։ հաւանաբար էդ ժամանակաշրջանում կրօն ունենալը հիմիկուայ սահմանադրութիւն ունենալու պէս բան էր։ բայց ոչ բոլորն էին ի վիճակի սեփական կրօնը ստեղծել, զի դրա համար բացառիկ մտաւօր ունակութիւն էր պէտք։ նաեւ պէտք էր, որ կրօնը յաղթահարի ժամանակի փորձութանը։

քրիստնէութիւնը շատ նման ա իսլամին, երկուսն էլ աբրահամական կրօն են։

քրիստօնէութիւնը մարդու ծառայեցնելու, հնազադեցնելու խնդիր ա լուծում։ եթե դու թշուառ ես, աղքատ, ապտակուած, հնազանդ, վախեցած ուրեմն քոնն ա երկնքի արքայութիւնը։

բայց արի ու տես, որ 4-րդ դարում ոչ բոլոր ազգերն ունէին էդ խնդիրը։ եղել են մտաւորականներ, որ մտածել են, մարդկանց տառապանքի մասին։ էդ թեմայի շուրջ են դարեր շարունակ մտքեր գեներացրել։

ու փաստացի բուդդիզմը գոյատեւել ա մինչեւ 21-րդ դար։ դա նշանակում ու, որ բուդդիզմի գաղափարները ոչ միայն դիմացել են դարերի փորձութեանը, այլ նաեւ չեն խանգարել պետութիւն ունենալուն։

արդեօք մարդը իմանալով էս երեք կրօնները կնտրեր իսլամ կամ քրիստօնէութիւն։ ինձ թուում ա ոչ ոք չէր ընտրի։ ուրեմն նոր համաշխարհային յեղափոխութիւն ա մեզ սպասուում։ ու դրա պատճառը կը լինի համացանցը։

#համացանց #կրօն #քրիստոնէութիւն #իսլամ #իշխանութիւն #տառապանք #մարդիկ #կառավարում #բուդդիզմ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-09-26

էստեղ եղոյեանն ասում ա, որ քաղաքների կենտրոններն էն տեղն են, ուր բոլորը կարող են անանուն եւ չճանաչուած լինել։

համացանցն էլ էն տեղն ա ուր հնարաւոր ա լինել անոնիմ եւ չճանաչուած։

այդ առումով համացանցը՝ կամ այն հատուածները որ չեն պարտադրում ինքնութիւնդ հաստատել, գլոբալ գիւղ չդարձաւ, այլ քաղաքի կենտրոն ա։

#համացանց #գիւղ #քաղաք

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-09-20

եօթիւբում հրապարակել են an impossible project ֆիլմը, ու ամենասկզից խօսում էին թուանշային դետոքսի մասին։

ու ես կարծում եմ՝ սիրելով կեանքի ոչ թուանշային մասը, սիրելով զբօսնել, հեծանիւ քշել, անալոգ լուսանկարել եւ երեւակել, եւ երազելով որ լաւ տպել մի օր կը սովորեմ՝ այնուամենայնիւ ես չէի հակադրի թուանշայինը դրան, շեշտելով դետոքսի անհրաժեշտութիւնը։

դետոքս պէտք չի լինել թիւից։ դետոքս լինում են ոչ թէ համակարգիչներից, այլ կորպորատիւ եւ տոքսիկ միջավայրից։

էս ամէն ինստագրամներն ու ֆէյսբուքները՝ համացանցում մասնաւոր տարածքներ են՝ մոլլ գնալու պէս ա։

համացանցում հանրային տարածքներ էս մարդիկ չգիտեն։ իսկ մասնաւոր տարածքները abusive ու մանիպուլատիւ վարքագիծ ունեն։ չէ որ նրա համար չեն ստեղծուած որ դու էնտեղ զբօսնես։ եթէ փող չես տալիս, գոնէ մի բան քերեն վրայիցդ՝ տուեալներդ, որ վաճառեն, գոնէ մի օգուտ լինի։ (գոնէ չի, շատ ա)

մտածեցի ընկերոջս մէյլ գրեմ՝ riseup֊ում ա իր մէյլը։ ու մտածեցի՝ ես էլ է ունեմ էնտեղ մէյլ, բայց չեմ օգտագործում։

ինչի՞՝ որովհետեւ ես իմն ունեմ։ ես անտուն չեմ, ես իմ սպասարկիչն ունեմ։ ինձ պէտք չի սրա֊նրա տարածքի, թէկուզ հանրային, յոյսին լինել։

ու էն որ էջն անուանում էին home page՝ իմաստ ունի, բայց եթէ իսկապէս քոնն ա, եթէ տուն ունես համացանցում։

հանրային տարածքներ համացանցում կան։ ու տարածքն անվերջ ա՝ մարդիկ կարող են իրենք իրենց տուն սարքել։ ու կախուած չլինել ոչ մէկից։

դրա համար պէտք ա հասկանալ որ քեզ վատ ա, ու մի քիչ գրագէտ լինել։

#համացանց #ազատութիւն #հանրային_տարածք #տարածք

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-09-06

աղբիւր

էս մարդը հաշուել ա որ իրան կարելի ա 23 ձեւով գրել։

դէ ես բազմիցս ասել եմ՝ 25 տարի առաջ էլ մարդիկ ունէին՝ aol, yahoo messenger, icq, microsoft֊ի ինչ֊որ բան, ու տեղական bumerang messenger֊ը որ աշխատում էր freenet֊ով կպած լիենլով, կամ եթէ ընկերներդ են freenet.am֊ով կպել։

ու հա, քանի որ չեն թողնում մի տեղից միւս գրել, եւ մի հարթակ լքելու գինը քեզ համար շատ են բարձրացնում, զի դէ իրենք կը մեռնեն, եթէ բոլորն իրենցից գնան, էդ իրենց համար կեանքի֊մահուան հարց ա, էդ պատճառով էլ բոլորը տառապում են հազար հատ նոյն գործառոյթով, բայց տարբեր ծրագրից ունենալով։ զի էս մարդու հետ շփւում ես սրանով, իսկ էն մարդու հետ՝ նրանով։

բայց ձեզ խաբել են, գցել են, կարելի ա մի հաշիւ ու մի ծրագիր ունենալ, ու շփուել բոլոր֊բոլորի հետ։

պարզապէս ձեզ չեն թողնում։

ես կրկնեմ, գուցէ պիտի շաբաթը մէկ գրեմ դա։ երբ ինձ ասում են՝ արի ֆէյսբուք կամ այլ տեղ, որ կարողանաս մեզ հետ շփուել, ես պատասխանում եմ, որ էդ ինձ չի որ չեն թողնում շփուել, ես կարող եմ, էդ իրանց չեն թողնում ինձ հետ շփուել իրենց հարթակից դուրս։

ի՞նչ անել երբ քեզ չեն թողնում։ չեն թողնում ծնողները, օրինակ։ մեծանում ես՝ գնում են։

բայց էս կորպորացիաների ձեռքը բոլորը անզօր երեխաներ են։ բա ի՞նչ ենք անելու եթէ վեհ էս ընկերութիւնը իրա վեհ լուծումով չլինի։ ու դեռ լաւ ա եթէ մի քիչ նեարդայնացած երեխաներ են, զգում են որ իրենց չեն թողնում, բայց չեն կարողանում էդ տոքսիկ յարաբերութիւնից դուրս գալ։ իսկ մարդիկ էլ կան վայելում են։ հոգոց։

ասում ենք՝ համացանց, բայց համա չի։ մի հատ լար ա դէպի էս մի կորպորացիա, մի հատ էլ լար ա դէպի էն մէկը։ ու կորպորացիան քեզ լաւութիւն ա անում, թելերից քաշելով։

#անկապ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-08-15

ինչքան մտածել եմ, աւելի ու աւելի եմ համոզուել որ կլիենտի կողմից սկրիպտային լեզու աշխատեցնելը, ու դիտարկիչից վիրտուալ մեքենայ սարքելը՝ ի սկզբանէ սխալ էր։

այլընտրա՞նք։

մի տարբերակ՝ յատուկ յաւելուած ամէն ինչի համար՝ որը կրկին աշխատում ա քո կարգչի վրայ։ ուրիշի ծրագիր։
որն աւելի լաւ չի, քան դիտարկիչի միջի ջս֊ը։ զի դիտարկիչը գոնէ բաց հարթակ ա։

ուեբը էս ձեւով գնաց, որովհետեւ ծնուել ա http֊ից, որը նախատեսուած չէր միշտ կապի մէջ լինելու համար։ ու միշտ կապի մէջ լինելը իրան աւելացրել են նոր՝ ուեբ սոքէթներով եւ այլն։

ինձ թւում ա կորէկտ լուծումն այն ա որ ուրիշ մարդու կոդ քո համակարգչի վրայ չաշխատի։ ոչ sandbox֊ի մէջ, ոչ vm֊ի։ ոչ մի ձեւ չաշխատի։

բա խնդիրը ո՞նց լուծել։

տերմինալ֊ով։ կոնսոլով։ bbs֊ով։

ի՞նչ ա տերմինալը։ դա ինչ֊որ սարք ա (կամ սարքի էմուլեատոր) որը ստանում֊ուղարկում ա նիշ։ նիշ սեղմեցիր՝ ուղարկեց սերուերին։ սերուերը նիշ ուղարկեց՝ ցոյց ա տալիս։

էսպէս աշխատում էր bbs֊ը։

ինչի՞ մենք էսօր չենք ուզում օգտագործել bbs՝ մէ մարդկանց մեծ մասը։ որովհետեւ սովոր ենք մեր ժամանակակից ինտերֆէյսներին՝ կոճակներին, փոփափ մենիւներին, կոմբօ բոքսերին՝

ես այդ մասին մտածել եմ էն օրուանից, երբ սանդրա բալոքով ֆիլմ էի տեսել, ուր նա կարգիչով պիցցա էր պատուիրում, ինչ֊որ հատուկ ծրագրով։

ու մտածում էի՝ ի՞նչ ա դա։ յաւելուա՞ծ։ դէ էն ժամանակ յաւելուածներ չկային։ մտածում էի՝ չլինի՞ ամէն բանի համար առանձին ծրագիր ա։

ու մտածում էի՝ ինչ ճիշտ կը լինէր նկարել մեր էկրանին, բայց միայն նկարել։ ոչ կատարուել։ զի չգիտես ում կոդն ա կատարւում ու ինչ ա անում։ իսկ sandbox֊ի միջից պարբերաբար փախուստներ են լինում։

պէտք ա կլիենտի կողմից ոչ մի կոդ չկատարուի։

ու ահա լուծումը որ առաջարկում եմ, ու կը փորձեմ իրականացնել։

ծրագիր, որը ոչ թէ նկարում ա սերուերի վրայի կոնտրոլները, այլ օգտագործում եղածները։ մենք արդէն ունենք օհ ու այն արդէն գիտի ինչպէս նկարել կոճակ։ ու փոփափ։ ու ամէն ինչ։

սերուերից իրան ասւում ա՝ էստեղ դիր կոճակ, ինքը դնում ա։ երբ կոճակին սեղմում ենք՝ սերուերին ա ասում՝ սեղմեցին։

ո՞նց ա դա կատարւում՝ կարծում եմ՝ սերուերը xml ա ուղարկում էդ ծրագրին, ծրագիրը ըստ դրա new ա անում էն բոլոր կոնտրոլները որ պէտք են։

մէկ էլ ինչպէս ամենասկզբից նշեցի, պէտք ա անընդհատ կապ սերուերի հետ։ ու ուեբի դիզայնը եկել ա նրանից որ սերուերին յայց տաս, ինքը քեզ նիշք վերադարձնի։

ու էդ մօտեցումը ի սկզբանէ թերի էր նրա համար ինչ յետոյ դարձան ուեբ ափերը։

մարդիկ շփւում են, ու շփումը՝ չաթ ա անգլերէն։ չաթի համակարգից պիտի սրան գայինք։

եւ մենք ունենք ընդլայնուող չաթի համակարգ՝ xmpp։

ու գիտէ՞ք ինչ ա ստացւում՝ քեզ էլ պէտք չի իրական այփի որ դու ունենաս ծրագիր ինտերնետում։ քեզ պէտք ա կպնել ինչ֊որ սերուերի։ սերուերը միջնորդ ա՝ ինչպէս եւ պիտի լինէր միջնորդ։ քեզ այլեւս պէտք չի քո «կայքը» պահել իրական այփիի տակ՝ սերուերի վրայ։

քեզ պէտք ա ունենալ այն ու ունենալ միջնորդ, որը ռաութ կանի դէպի քեզ, եւ քեզնից։ որը ոչ մի կոնտրոլ նաեւ չունի քո տուեալների վրայ։ ինքը զուտ ոնց որ nat ու reverse nat անի։

ու դա իսկապէս կը ժողովրդավարացնէր համացանցը։ ու կը դարձնէր այն շատ լաւը։

սերուեր ստեղծիր քո տան կարգչում առանց իրական այփիի մասին մտածելու։ ucom֊ը իրական այփիի տրաֆիկի արագութիւնը չէր սահմանափակի։

ու տէնց։

աւելի պրակտիկ, էն xmpp իրականացման մէջ, որ ես տեսնում եմ, դու ոչ թէ գրում ես ծրագրիդ մէջ uri՝ gemini://orderpizza.tld այլ գրում ես՝ orderpizza@pizzeria.am

ինքը փուշ ա անում xml քեզ, բայց քո կարգչի վրայ ոչ մի բան չի աշխատում։

ու տէնց։

կարծում եմ դա ա ինչպիսին պիտի դառնար համացանցի զգալի մասը, որ էսօր ուեբն ա զբաղեցնում։

#նախագծում #համացանց

Անդրանիկ Վարդանեանantranigv@անդրանիկ.հայ
2024-06-09

IPv6 Ucom֊ո՞ւմ։

Ծնողների տանն ենք, տեսնում եմ, որ իրանց տանը կայ IPv6։ ահա ստուգեցի՝

$ curl -6 ifconfig.bsd.am2a00:cc47:4455:d00:1988:f8b7:e108:e80ecurl/8.3.0source: /index.Mod

դեռ անգիր չեմ արել Հայաստանի IPv6  ցանցը, բայց ահա ստուգեցի՝

$ whois 2a00:cc47:4455:d00:1988:f8b7:e108:e80e | grep descdescr:          UCOM CJSC

հիմա պէտք ա ստուգել եթէ իմ տանը տալիս են, ու եթէ կարող են կազմակերպել Prefix Delegation։

ահագին առաջընթաց կայ, վատ չի։

բայց նաեւ խնդիրներ կան, օրինակ երկու հատ IPv6 DNS resolver ա push լինում DHCP֊ով, սակայն երկուսից մէկը չի աշխատում՝

$ cat /etc/resolv.conf  | grep nameservernameserver 2a00:cc40::10nameserver 2a00:cc40::53nameserver 192.168.5.1

IPv4֊ովը աշխատում ա, էս մի հատն էլ ա խաշտում՝

$ dig -6 _dk.bind.am TXT +short @2a00:cc40::53  "Gentoo has an --ignore-world flag and it fixes everything; Just like in real life; Wait no, it doesn't actually do that; Just like in real life. @dakami - RIP"

իսկ միւսը՝

$ dig -6 _dk.bind.am TXT +short @2a00:cc40::10 ; <<>> DiG 9.10.6 <<>> -6 _dk.bind.am TXT +short @2a00:cc40::10;; global options: +cmd;; connection timed out; no servers could be reached

երեւի տեղեկացնեմ Ucom֊ին, ու նաեւ լաւ կը լինի հրապարակեն տեխնիկական մանրամասների մասին։

Ու նաեւ հարց ա, եթէ կարող են IPv6 տրամադրել ստատիկ IP ունեցողներին։

Մինչ։

Պատասխանել մեյլով

https://xn--y9aai3au2bc2f.xn--y9a3aq/գրառում/2024/06/ipv6-ucom%d6%8a%d5%b8%d5%9e%d6%82%d5%b4%d6%89/

#IPv6 #Ucom #համացանց #Հայաստան

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst