#%D5%B7%D5%B8%D6%86%D5%A5%D6%80

2022-04-28

ԱՄՆ դիվանագետները Բաքվում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 27-ին Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Ամերիկացի դիվանագետների շարքում են ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, որը վերջերս ստացել է Կովկասում բանակցությունների հարցերով Պետքարտուղարության գլխավոր խորհրդականի կարգավիճակ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Ըստ Ադրբեջանի նախագահական կայքի՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցերը։ Ըստ Ալիևի՝ Բաքուն պատրաստ է այդ բանակցություններին։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում դիվանագետները Ադրբեջանին շնորհակալություն են հայտնել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ «Պուտինի ընտրած պատերազմը հարցականի տակ է դնում բոլոր երկրների անվտանգությունն ու բարեկեցությունը»։

Բաքվում ամերիկացի դիվանագետները հանդիպել են նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ ԱՄՆ պատվիրակությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը։

The post ԱՄՆ դիվանագետները Բաքվում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված գործընթացը appeared first on CIVILNET.

#ադրբեջան #արցախ #թոփ #լրահոս #հարեւաններ #քաղաքականություն #ալիև #լինթրեյսի #շոֆեր

2022-03-26

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ապակայունացնող գործողությունների մասին մարտի 25-ին զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։

Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից՝ դեսպան Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։

Մարտի 25-ին Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։

Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։

Մարտի 24-ին ադրբեջանական կողմը, խախտելով շփման գիծը, առաջ է շարժվել Արցախի արևելյան հատվածում և իր վերահսկողության տակ առել Փառուխ գյուղը՝ վտանգ ստեղծելով նաև Խրամորթ գյուղի համար, որտեղից կանայք և երեխաները տարհանվել են։

Մարտի 24-25-ին Փառուխի hարակից կարևոր բարձունքների համար մարտերում հայկական կողմը տվել է երեք զոհ, վիրավորվել է 14 մարդ։ Ըստ Արցախի ՊԲ-ի՝ ադրբեջանցիները հինգ զոհ են տվել մարտերում։

Ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել։

The post ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճը appeared first on CIVILNET.

#աշխարհ #արցախ #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #ադրբեջան #ղարաբաղ #մակունց #մակունցհամանախագահ #շոֆեր

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst