#%D5%BB%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-05-14

վերջերս օգտագործում եմ psi որովհետեւ ահաւորն ա dino֊ն։

բայց ապա իմ կոնտակտներին ո՞նց տամ qr code որ իրանց conversations֊ը ինձ ընդունի որպէս վստահելի։ ու որ վահանով պաշտպանուած ցոյց տայ հաղորդագրութիւններս։

նաեւ psi֊ն չի ստանում հաղորդագրութիւններ, եթէ դրանք omemo են, բայց կոնտակտին չես վստահում։ այնպէս որ հաղորդագրութիւններ եմ բաց թողել։

psi֊ից վերցնում եմ device id ու omemo մատնահետքը, ոնց կայ, բացատներով, յետոյ կը հանեմ։ ու ահա՝

set -x
device_id=""
omemo_fingerprint=""
#now strip whitespaces
omemo_fingerprint_stripped=`echo ${omemo_fingerprint} | sed 's/ //g'`
user="user"
domain="domain.tld"
str="xmpp:${user}@${domain}?omemo-sid-${device_id}=${omemo_fingerprint_stripped}"
qrencode -o psi_${deviceid}.png $str

#սկրիպտ #ջաբեր #ջաբբեր #մատնահետք

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-01-22

արագ գրեմ, ու էլ չգրեմ ոնց եմ ջոկել՝

սա ինձ պէտք եղաւ pidgin֊ի lurch֊ի մատնահետքով qr code ստանալու համար։ որ նկարեմ այլ կլիենտներով ու վահանային վստահութիւն փորձեմ ստեղծել իմ փիջինի հանդէպ։

դեռ չեմ հասկանում, արդեօք օգնել ա։ առաւել եւս որ conversations֊ը ոնց որ lurch֊ի հետ վատ չի աշխատում՝ dino֊ն ա որ չի տեսնում էդ սարքը։

conversations֊ից երբ գրում են, ոնց որ երբեմն lurch֊ը չի կարողանում ապակրիպտաւորել, բայց հէնց lurh֊ից պատասխանես omemo֊ով, ապա ոնց որ սկսում ա նորմալ աշխատել։

գուցէ դա՞ դզուի այս արածից։ կամ գուցէ siski՞n֊ն աւելի լաւ կարողանայ աշխատել lurch֊ի հետ։ չգիտեմ, տեսնենք։

բայց ասեմ ինչպէս եմ արել։ դէկրիպտ եմ արել dino֊ի սարքած qr կոդը՝

zbarimg --raw dino.png

բնականաբար, էկրանահանեցի, եւ այլն։

ստացայ սէնց մի բան՝

xmpp:<user@domain.tld>?omemo-sid-<deviceidnumber>=<fingerprint>

< ու > նշանների արանքում եղածը պէտք ա փոխել։

մի պահ չէի հասկանում էդ ինչ համար ա, այդ առաջինը, մինչ հաւասարի նշանը։ յետոյ ջոկեցի։

/lurch id list

հրամանը ցոյց ա տալիս նաեւ էս սարքի համարը, նշելով (this device)։

/lurch fp show

սա էլ ցոյց ա տալիս սարքի մատնահետքը։

հետեւաբար հեշտ ա գեներացնել qr կոդը։

#ջաբեր #կրիպտօ #անվտանգութիւն #գաղտնիութիւն #ազատութիւն

2023-10-12

apple-ի contacts յաւելուածում մինչեւ հիմա հնարաւոր ա նշել մարդու jabber-ը

#jabber #apple #ջաբեր

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-09-06

սէյլֆիշի տակ բնաւ չէր խանգարի ունենալ դինօ։

զի միակ xmpp կլիենտը, չհաշուած հասցէագրքի հետ ինտեգրածը (որ չգիտի օմէմօ), շմուզն ա, որը համ դախ ա համ դանդաղ, համ օմէմօ էլի դեռ փորձնական գիտի, համ ահաւոր անյարմար ա։ համ էլ սէյլֆիշի լիբերին կպած ա, տեղափոխելի չի։

ու պէտք ա ունենալ conversations հետեւաբար։ ինչը նշանակում ա՝ համ ունենալ անդրոիդի էմուլեատոր, ու հետեւաբար, գուցէ, անդրոիդի որոշ խոցելիութիւնները։ համ մարտկոցն ա աւելի արագ նստում անդրոիդի լոադից։ համ փող պիտի տաս էդ անդրոիդի էմուլեատորի համար։

դինօն իսկապէս չէր խանգարի։ շատ հաւէս կը լինէր։

ու իսկապէս՝ չէ՞ որ «նորմալ» լինուքս ա, ընդամէնը նաեւ ունի իրենց qt֊ի silica կոմպոնենտները։

հա ու չէ՝ gtk փաթեթները չկան։

եթէ ուզում ես շինել դինօ՝ պիտի նաեւ շինես բոլոր gtk փաթեթները։ իրականում իմաստ ունի շինել ու հրապարակել փաթեթներ։ բայց երեւի դա ես չեմ լինի ով կանի, զի իրենց sdk֊ն ա պէտք ունենալ՝ արդէն նաեւ մշակութօրէն օտար ա ինձ էդ բառը, էն ա օհ ա, իրա վրայ կարող ա լինէր քոմփայլեր, իրա վրայ էլ կարող ա շինէի։ ու նաեւ էդ sdk֊ն wayland ա ուզում ու իմ մեքենայի վրայ չի աշխատի։

ու տէնց։

#սէյլֆիշ #դինօ #ջաբեր #տեք

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-04-07

ուրեմն, դինօս պոստմարկէտօսի ոչ մի ձեւ չէր կպնում իւնիկոդ տիրոյթիս։ ասում էր՝ սերտիֆիկատների խնդիր կայ։

բայց սերտիֆիկատների խնդիր չկայ, openssl֊ով ստուգել եմ՝ նորմալ ա։

երբ միացնում էի դինօն դեբագ ռեժիմում, էսպիսի հաղորդագրութիւններ էի տեսնում՝

յետոյ խորհուրդ տուեցին ստուգել ոչ թէ openssl֊ով, այլ gnutls֊ով, զի դինօն պարզւում ա դա ա օգտագործում։ ու ահա՝

pine64-pinephone:~$ gnutls-cli -p 5269 ծոց.հայ --starttls-proto=xmpp
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--89ave6c.xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--y9aa5a3bb4bo5cd.xn--cbbu1a.xn--y9a3aq.
Processed 149 CA certificate(s).
Cannot convert ծոց.հայ to IDNA: An unimplemented or disabled feature has been requested.

իսկ իմ մեքենայ վրայ ամէնը նորմալ էր։

պարզեցի՝ gnutls֊ը alpine֊ից ա գալիս postmarketos, էնտեղ էլ ստուգեցի, շինման գրանցամատեանում տեսայ

checking for LIBIDN2... no
configure: WARNING: *** LIBIDN2 was not found. You will not be able to use IDN2008 support

բացեցի այս յայցը, նոյն օրում լուծեցին խնդիրը։

քանի որ պոստմարկէտս «էդջի» վրայ ա, անմիջապէս ստացայ թարմացումները եւ կարողացայ մուտք գործել։

եւ հիմա օգտւում եմ, յէյ։

#ազատութիւն #ծրագրակազմ #ջաբեր #ապակենտրոնացում

2023-02-05

ջաբեր տեղադրելու համար էստեղից օգտուեցի՝

homebrewserver.club/configurin

մի քանի թերութիւն կար, որոնց մասին ուզում եմ գրել՝

1. https_certificate-ի արժէքը կայքում uploads նախածանցով ա իսկ բեռնող ֆայլում groups-ով։ չիմացայ որն ա ճիշտ, uploads-ով գրեցի։

2. cloud_notify-ը վերցրած ա մեկնաբանութեան մէջ։ թուում ա թե մեկնաբանութիւնից հանես սկսելու ա ios-ի ծանուցումները աշխատել։ զի ուրիշ բան չի ասում էդ մասին։ բայց իրականում էդ հերիք չի։ պէտք ա նաեւ տեղադրել cloud_notify_extensions-ը։ վերջինս ունի գաղտնագրման մոդուլ որը աշխատում ա luaossl-ով։

luarocks install luaossl

բացի դա, պէտք ա muc_offline_delivery-ը եւ muc_cloud_notify-ը աւելացնել MUC կոմպոնենտի modules_enabled-ում։

#ջաբեր #xmpp #jabber #cloud_notify #սերուեր #հաղորդակարգ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-10-13

օկ փաստօրէն կայ երկու ստանդարտ՝ xep-0231 (bits of data) ու xep-0449 (stickers)։

movim֊ը սատարում ա առաջինին, ու այն պահանջում ա իրականացում միայն կլիենտի կողմում։

pidgin֊ն էլ ա դրան սատարում, ու յաջողութեամբ ստանում ա (բայց չեմ հասկանում արդեօք ուղարկում ա)։

xep-0449֊ը ամենահաւանական թեկնածուն ա ստիկերների ստանդարտի։

սահմանում ա նաեւ ինչպէս կիսուել ստիկերների փաթեթով։

իրականացում կարծես թէ չկայ։

մնում ա սպասել։ կամ իրականացնել։

#ջաբեր #ջաբբեր #չաթ #հաղորդակարգ #ստիկերներ #տեք #ծրագրակազմ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-08-09

քանի որ irc֊ի հիմա xmpp֊ի «գէյթուէյով» եմ կպնում, իմ jabber id֊ն հիմա հանրային ա irc սենեակներում։

ու էնտեղ տեսնում են xmpp բառը, իմ «պրոֆիլի» մէջ, ու ինձ xampp֊ից հարցեր են տալիս, գիտեն էնքան եմ ինձ նոյնականացնում դրա հետ, որ ամէն տեղ գրել եմ։

ու չեն իմանում որ xmpp֊ն կապ չունի դրա հետ։ բնաւ։

ոչ մի։

էհ։

#չաթ #ջաբեր

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-07-23

շատ հին քննարկում ջաբերի ու java me կլիենտների մասին։ ես bombus֊ը յիշում եմ։

https://4pda.to/forum/index.php?showtopic=142007&st=0#entry3430706

չգիտեմ։

#ջաբեր #չաթ #ռուսերէն #պատմութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-07-12

https://blog.prosody.im/modern-xmpp-auth/

մտածում են ոնց իրականացնել 2fa, չէ՞ որ դու չես ուզում ամէն վայֆայ փոխելիս նորից նոյնականանալ։

#ջաբեր

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-03-25

@https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/users/Shekspir55 մատրիքսը շատ ա ծանր պարզապէս։ նոյնիսկ երբ փայթընից արտագրեցին գօ֊ով, էլի ահաւոր շատ յիշողոթւիւն ա ուտում։ ոնց որ ասում են դիզայնից ա։

բայց հա, չգիտեմ, եթէ յարմար ա մարդկանց՝ թող լինի՝ գոնէ ֆեդերացուած ա։

սա տես՝ https://lukesmith.xyz/articles/matrix-vs-xmpp

https://blog.lewman.com/internet-messaging-versus-congested-network.html

#չաթ #մատրից #ջաբեր #մատրիքս #բրիար #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-03-14

լաւ նորութիւն spyurk.am ջաբեր հաշիւ ունեցողների համար, յուսամ յուսալի կաշխատի՝

այսուհետ կարող էք կպնել ցանկացած irc սենեակներին օգտագործելով միայն ջաբեր հաշիւը։

այդ համար պէտք ա ներմուծել սենեակի անունը, օրինակ այսպէս՝

#oberon%irc.libera.chat

իսկ կոնֆերանս սենեակի սպասարկիչը՝

bibi.spyurk.am

յէ՛յ։

ինձ շատ ա դուր գալիս ջաբերը նրանով, որ կարելի ա մի հաշիւ ունենալ, ու կպնել տարբեր եւ զանազան սենեակների, որ գտնւում են լրիւ այլ սպասարկիչների վրայ։ հիմա նաեւ irc սենեակների։

եւ եթէ սովորաբար կպնում ես irc սպասարչի ուղիղ, այն գիտի այփիդ, դրա փոփոխութիւնները, իսկ այսպէս կրկին, սերուերդ քո տեղեկատւութիւնը թաքցնում ա, քեզ ներկայացնելով։

ու տէնց։

յ․ գ․ եթէ չունէք սփիւռքի հաշիւ, նմանատիպ կամուրջներ էլի կան, ասում են jabber.fr֊ն ունի (չեմ ստուգել), ու փորձել էի այս կամուրջը։

յ․ յ․ գ․ լիբերայի #ada սենեակը վերջն ա, ինչպէս եւ ##programming֊ը։

#սփիւռք #ջաբեր #այառսի #կամուրջ #բիբումի #չաթ #համացանց #ապակենտրոնացում #####

2021-11-25
եթէ ֆէնսի կլիենտ էք ուզում xmpp ստանդարտով, ապա movim կարող էք փորձել

https://movim.eu/

#xmpp #ապակենտրոնացում #ջաբեր
րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-11-10

ես, ինձ թւում ա, տասնհինգ հազար անգամ գրել եմ, բայց եկէք եւս մի անգամ գրեմ՝

ուրեմն, ինտերնետը նախագծուած ա որպէս ապակենտրոն համակարգ, ուր ամէն մարդ կարող ա ներկայացուած լինել որեւէ հանգոյցով (ամենասկզբում դա իր համալսարանն էր) եւ այդ համակարգում բոլորն ունէին արտայայտուելու հաւասար իրաւունք։

հանգոյցների մէջ կապը չի վերայսկւում, ցանկացած մարդ մի հանգոյցից կարողանում ա կապուել այլ հանգոյցի մարդու հետ։

դա ձեզ ծանօթ ա էլ․ փոստի համակարգից։ freenet.am֊ից կարելի էր գրել նամակ yahoo.com եւ ոչ մէկն աւելի վեհ քաղաքացի չէր միւսից։

նաեւ կարելի էր արտայայտուել, ունենալով կայք՝ քո դոմենով, քո սերուերում։

էսօր, երբ արտայայտւում ես գեր (նաեւ չաղ իմաստով) հանգոյցի միջոցով՝ օրինակ, բոլորն ունեն «թուիթերի» հաշիւ, ապա այդ թուիթերը ստանում ա աննախադէպ հնարաւորութիւն խօսքը վերայսկելու։ եւ ինչպէս տեսանք, խօսքից զրկեցին նաեւ ամն նախագահին։

քանի որ շուկայում պահանջը ձեւաւորւում ա, «մեսինջերները» մեզ առաջարկում են ծայրից ծայր կրիպտաւորում (end to end encryption) բայց իրականում, երբ դու օգտագործում ես փակ սեփականատիրական ծրագիր, այն կարող ա կարդալ տեքստդ եւ մինչ կրիպտաւորելն ու ուղարկելը։ եւ քո արտայայտածը քո պրոֆիլի մասն ա դառնում, որով, լաւագոյն դէպքում կը որոշուի թէ ինչ գովազդ ա պէտք քեզ ցոյց տալ, վատագոյն դէպքում՝ կը որոշուի սոցիալական վարկանիշդ, եւ արդեօք դու կարող ես ստանալ որոշ ծառայութիւններ, կամ ելքի վիզա։

սա նորմալ հետեւանք ա նրա, որ մենք օգտագործում ենք կենտրոնացուած ծառայութիւններ։

նաեւ ծառայութիւններ, որոնց համար չենք վճարում՝ մարդիկ լիքը փող են ներդրել, պէտք ա էդ փողը հանեն։ եւ դու պիտի նայես գովազդ այդ պատճառով։ պարզ չէր, որտեղից դուրովին էդքան փող բայց նա էլ արդէն գովազդ ցոյց ա տալու։

եթէ վերադառնանք համացանցի մոդելին, ապա դեռ քսան տարի առաջ ես զարմանում էի, որ մարդկանց խեղջ նոութբուքները ճռռում էին, ստարտ անելով yahoo messenger, aol, icq, msn, եւ այլն միաժամանակ։ զի մի կոնտակտը aol֊ում էր, միւսը՝ yahoo֊ում, իսկ բոլորի հետ ուզում ես շփուել։

էս մարդիկ աշխատում են փող, ու պէտք ա ունենան աւելի շատ օգտատէր։ էդ պատճառով էլ իրենց շահին չի համապատասխանում, որ թողնեն դու քո նախընտրած, դիցուք, icq֊ից կապուես իրենց, դիցուք yahoo֊ի օգտատիրոջ հետ։

մի պահ նոյնիսկ aol֊ը փորձեց փակել մէյլը դրսից՝ այլ մէյլ սպասարկիչներից էլ չէր լինում մէյլ ուղարկել aol֊ի օգտատիրոջը։ եւ պէտք ա գրանցուէիր, անպայման նաեւ հաշիւ ունենայիր aol֊ում։ մարդիկ դրան սովոր չէին ու չուրախացան, եւ aol֊ը ստիպուած եղաւ այդ որոշումը հետ շրջել։

օկ, ամէնն իրականում բնաւ էլ վատ չի։ մենք ունենք (դեռ) մեր համացանցը, իր ապակենտրոն դիզայնով։ ոչ մէկ չի պարտադրում ունենալ ֆէյսբուք, կամ իրենց «մեսինջերը»։

ինձ հարցնում են՝ ի՞նչ «մեսինջեր» ես օգտագործում։

ու ինձ բարդ ա պատասխանել՝ զի ես «մեսինջեր» չեմ օգտագործում։

տեսէք, մէյլը աշխատում ա smtp (simple mail transfer protocol) հաղորդակարգով։ իսկ դուք օգտւում էք gmail֊ի վեբ ինտերֆէյսից, թէ microsoft outlook express֊ով, թէ thunderbird֊ով, թէ անդրոիդի տակ ունէք k-9 mail կլիենտը՝ կարեւոր չի։

պէտք ա ընտրել սերուեր (կամ ունենալ քոնը), ընտրել օգտանուն, եւ ահա ունես մէյլ։ ապա կարգաւորում ես կլիենտդ՝ էս իմ օգտանունն ա, էս իմ սերուերն ա՝ եւ կարողանում ես գրել այլ մարդու՝ իր օգտանուն @ իր սերուեր հասցէով։

բաւական պարզ ա չէ՞։ հիմա դեռ իննսունականներին մարդիկ ժողովուել են, եւ որոշել չաթի հաղորդակարգ նոյն սկզբունքներով։ այդ հաղորդակարգը կոչւում ա jabber կամ xmpp (extensible message passing protocol)։

հաղորդակարգը կառավարւում ա հանրութեան, համայնքի, հետաքրքրուած ժողովրդի՝ ժողովուող մարդկանց կողմից։

ոչ թէ ընկերութեան։ օրինակ՝ տելեգրամը թարմացնում ա կլիենտը, եւ կլեինտը սկսում ա սատարել նաեւ նոր հաղորդակարգի՝ այլ մարդ կարողանում ա ջնջել քո մօտից իր գրածը։ առանց քննարկելու դա լաւ ա թէ վատ՝ դա ընկերութեան մենեջմենթի որոշումն ա։ մարդիկ չեն քննարկել եւ չեն քուէարկել այդ «ֆիչըրի» համար։ եթէ քննարկէին եւ քուէարկէին jabber֊ի համայնքում, երեւի թէ այդպիսի «ֆիչըր» կը որոշէին չունենալ, կամ գուցէ կը որոշէին ունենալ, բայց երկու կողմի յստակ համաձայնութեամբ։

շեշտել՝ jabber համայնքը չի գրում, արտադրում «մեսինջեր», որեւէ ծրագրակազմ։ ընդամէնը որոշում ա հաղորդակարգը։ կայ հաղորդակարգ s2s՝ server to server ու c2s՝ client to server։ ինչպէս են սերուերներն իրար հետ խօսում, ինչպէս ա ձեր «կլիենտ» ծրագիրը (յաւելուածը) խօսում սերուերի հետ։

իսկ այ հաղորդակարգը կարող ա իրականացնել ամէն մարդ։ ու կան շատ տարբեր իրականացումներ։ կան տարբեր սերուերներ, ու կան տարբեր կլիենտներ։ ես օգտագործում եմ լինուքսի վրայ pidgin կամ dino, իսկ անդրոիդ հեռախօսի համար սովորաբար առաջարկում եմ f-droid խանութից ներբեռնել conversations յաւելուածը։ եթէ տեսնում եմ, որ մարդը տեքնիկապէս առաջադէմ չի՝ ապա խորհուրդ եմ տալիս փլէյ սթորից՝ blabber.im յաւելուածը։ բայց յաւելուածները շատ են՝ դրանք եմ խորհուրդ տալիս, զի սատարում են ծայրից ծայր կրիպտաւորուած տեսա եւ ձայնա զանգերի, տեքստերի, ու հաղորդակարգի կարեւոր մասերին սատարում են։

բայց կարեւոր նշում՝ դուք չէք կարող ունենալ ե՛ւ յարմարաւէտութիւն, ե՛ւ անվտանգութիւն։ դրանք իրար կողք քիչ են հանդիպում։

եթէ փորձում ես «ուոթսափ», ապա այն վերցնում ա հեռախօսահամարդ, վերցնում ա հասցէագիրքդ, վերցրած ա արդէն ընկերներիդ համարներն ու հասցէագրքերը, հեռախօսահամարդ օգտագործում ա որպէս քո օգտանուն, եւ կազմում ա ձեր կոնտակտ լիստերը։

դա յարմար ա, բայց յարմարաւէտութեան գինն անձնական տուեալներն են։

այլապէս՝ դուք պէտք ա որոշէք՝ ո՞րտեղ գրանցել հաշիւ։ կամ ունենաք ձեր սերուերը։ ահա մի քանի յղում, ուր կարելի ա ընտրել jabber սպասարկիչ՝

ես խորհուրդ եմ տալիս գտնել ընկեր, ում վստահում էք, ու թող նա ձեր ախպերութեան համար jabber սպասարկիչ կարգաւորի։ եթէ չունէք այդ ընկերոջը, ապա խորհուրդ եմ տալիս օգտագործել https://jabber.am սպասարկիչը՝ ադմինը մեր @Անդրանիկ Վարդանեան֊ն ա ու բաւական լաւ կարգաւորել ա։

նաեւ, հաւէս ա երբ սպասարկիչը հայաստանում ա գտնւում (իսկ jabber.am֊ը էստեղ ա), համ կապն ա արագ, համ երբ վթար ա լինում եւ հանրապետութիւնը զրկւում ա ինտերնետի հետ կապից՝ մենք մեր մէջ մէկ ա չաթ կարողանում ենք անել։

պէտք ա նշեմ եւ վատ կողմը՝ եթէ դրսում սերուեր ես վարձում, ապա կարողանում ես վստահ լինել որ էլեկտրաէներգիայի խափանման խնդիր երեւի թէ չես ունենայ, իսկ այ մեզ մօտ նման խնդիրներ երբեմն առաջանում են։

եւս մի պլիւս jabber.am֊ում հաշիւ ունենալու՝ այն չի պահանջում ոչ մի բան, նոյնիսկ իմէյլ։ պարզապէս ներմուծում ես օգտանուն ու ծածկագիր, ու ունես հաշիւ։ առանց որեւէ աւելորդ տեղեկատւութիւն քո մասին տալու։ բնականաբար, առանց կիսելու հեռախօսահամարդ։

ինչեւէ, ձեզնից հասնում ա՝

  • ընտրել սերուեր
  • ընտրել օգտանուն — ապա կունենաք օգտանուն@սերուեր.միբան հաշիւ։ ի դէպ, հայերէն հաշիւ էլ ա կարելի ունենալ, օրինակ ես կարողացայ գրանցել ինձ՝ ինքը@չոլ.հայ բայց չեմ օգտագործում, զի հիմնականս փոխել չեմ ուզում։ թէ չէ վերջն ա։
  • ընտրել յաւելուած՝ օրինակ conversations, blabber.im, լինուքսում dino, windows֊ում վատիկը չի gadjim֊ը ոնց որ։ բայց շատ ուրիշներ կան։
  • մուտք գործել այդ յաւելուած՝ ներմուծել ձեր jabber id֊ն՝ օգտանուն@սերուեր.միբան եւ ծածկագիրը։
  • աւելացնել կոնտակտներ՝ ձեր ընկերը գրանցե՞լ ա ynker@jabber.am՝ ապա դա աւելացրէք։ (:

ահա, սրանից ա կարելի սկսել։ յաւելուածներում կը գտնէք, որ շատ հեշտ ա նաեւ սարքել ձեր չաթերը, եւ մի քանի հոգով չաթը կարող ա լինել end 2 end encrypted, որը վերջն ա։

եւ աենակարեւորը, ամէնն ունի արտայայտման իրաւունք՝ մեծ ընկերութիւնից կախուածութիւնը պարտադիր չի։

արդե՞օք ես կարծում եմ որ հնարաւոր ա ձեր բոլոր ծանօթներին բերել jabber՝ ազատ համացանց։ չէ, դժուար թէ։ մարդկանց մեծ մասին շատ հարցեր չեն հետաքրքրում։ բայց եթէ մինչ այստեղ կարդացել էք, ու ունէք ընկեր, ում էս մտքերը՝ երբ բոլորն ունեն արտայայտուելու հաւասար իրաւունք առանց կախուած լինելու մեծ ընկերութիւնից, հարազատ են՝ ապա իր հետ կարող էք շփուել ջաբեր հաղորդակարգով։

ես լսել եմ էսպիսի մտահոգութիւն՝ իսկ ի՞նչ եթէ էս կամ էն ծառայութիւնը այլեւս չլինի։ ի՞նչ եթէ, օրինակ, թութը փակուի։ դէ, չգիտեմ, ջանում ենք պահել, ու spyurk.am֊ը կայ 2012 թուից։ բայց եթէ եւ չլինի՝ բնաւ բարդ չի տեղափոխուել այլ jabber հանգոյց, կամ ստեղծել քոնը։ շատ թեթեւ փոքր արագ սերուային ծրագրակազմ կայ՝ պէտք ա տեղակայել, եւ բաւական հեշտ ա կարգաւորել։ իսկ այ եթէ գիգանտներից մէկը ֆէյլ լինի՝ դա ո՞նց փոխես։ օրինակ, գուգլը փակել ա բազմաթիւ սերուիսներ։ դրանցից մէկն էր google plus֊ը։ google plus֊ի ժողովուրդը տեղակայել ա իրենց համար pluspora.com դիասպորա հանգոյց, եւ շարունակում են այնտեղ շփուել։ իսկ եթէ չլինէ՞ր դիասպորա ծրագրակազմը, ի՞նչ էին անելու։ այնպէս որ իմ կարծիքով ազատ ծրագրակազմն աւելի ապահով ա այդ առումով՝ դրան սովորեցիր՝ մինչեւ դրա մէջ հետաքրքրուած մի քանի հոգի կան՝ այն ապրելու ա, կենդանի կը պահեն նախագիծը։

իսկ այ մեծ ընկերութիւնը նախագիծը կարող ա փակել, զուտ որովհետեւ բաւական փող չի բերում։

նաեւ քո «ախպերական» սերուերի ադմինը չի ցոյց տայ քեզ գովազդ։ առհասարակ, ինչի՞ պիտի համացանցում գովազդ տեսնես՝ կարելի ա առանց գովազդի աշխարհում ապրել։

զգում եմ, որ արդէն շատ եմ գրել։

աւելացնեմ մի գաղտնիք վերջում՝ whatsapp֊ը երբ ստեղծուեց՝ իրենք պարզապէս օգտագործեցին եղած jabber ծրագրակազմն ու հաղորդակարգը։ բայց իհարկէ չէին թողնում այլ սպասարկիչների մարդկանց խօսել իրենց օգտատէրերի հետ։ նմանապէս ֆէյսբուքը, նմանապէս livejournal messenger֊ը, նմանապէս yandex messenger֊ը, եւ նմանապէս google talk֊ը։

զի էժան ա՝ արդէն գրած ծրագրակազմ ես վերցնում, լաւ ա աշխատում, իսկ յետոյ երբ օգտատէրեր հաւաքես, կը մտածես ինչ անել։ ես միամտօրէն բերում էի մարդկանց google talk զի գիտէի որ առանց google֊ում հաշիւ ունենալու կը կարողանամ չաթուել իրենց հետ։ եւ իսկապէս, իրենք ինձ տեսնում էին որպէս օգտանուն@arnet.am եւ մենք կապի մէջ էինք։

այդ ժամանակ գուգլի նշանաբանն էր՝ «don't be evil», եւ ամէն որոշումը չէ որ ամենաշատ փողը վաստակելու համար էր կայացւում։ այսօր նշանաբանը «do the right thing» ա, եւ բնականաբար, ես վաղուց չեմ կարող շփուել google talk֊ի կոնտակտներիս հետս։

ահա, արդէն շատ ա ստացուել, գրէք մեկնաբանութիւններում, եթէ խնդիր ունէք, փորձենք ձեզ օգնել տեղափոխել չաթերը ազատ համացանց։

#համացանց #համայնք #ազատութիւն #ծրագրակազմ #պատմութիւն #տեք #տեքնոլոգիաներ #չաթ #մէյլ #ջաբեր #հաղորդակցութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-10-30

ուրեմն, պոստմարկէտում կայ դինօ, որը ձախի մասը, ուր կոնտակտներն են, ու չաթերը՝ թաքցնում ա։

պարզւում ա, դա դինօյի «handy» ճիւղն ա, որ նախատեսուած ա փոքր էկրանով սարքերի համար։

իսկ մանջարօյում դինօն սովորական դինօ ա, ու կայ նաեւ դինօ֊մոբայլ, ուր նաեւ արդէն ինտեգրել են զանգեր, ու լինում ա կապուել քոնուերսէյշնսի հետ։

#դինօ #չաթ #ջաբեր #փայնֆոն #էկրանահան

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-09-23

աստուած, ինձ սէյլֆիշը ծանուցում տուեց, որ շուտով մէկի ծնունդն ա։

մտածեցի՝ ո՞նց իմացաւ՝ տեսնեմ՝ «կալենդարը» աշխատում ա հասցէագրքի հետ։ իսկ հասցէագիրքը ջաբեր․ամ֊ից վերցրել ա կոնտակտիս ծնունդը։

ուա՛ու։

#ջաբեր #ջաբեր #սէյլֆիշ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-08-12

ոնց հասկանում եմ, փիջինը չի կարողանում աշխատել ջաբերի իւնիկոդ տիրոյթների (դոմէն) եւ օգտանունների հետ։

բայց դինօն եւ քոնուերսէյշնսը կարողանում են։

ու ապշելու ա որ prosody֊ն եւ xmpp֊ն ինքը սատարում են իւնիկոդին լրիւ, ամէնուր։

երէկ prosody֊ի չաթում հարցրի՝ կաշխատի՞ իւնիկոդ տիրոյթով, բոլորը սկսեցին տժժալ, մէկը ցոյց տուեց nödåtgärd.se հանգոյցը, միւսը՝ 🤖.yaxim.org֊ը, միւսը՝ ツ.op-co.de ֊ն։ տարբեր բաներ էին փորձում յիշելով, էս երկրորդը տէնց էլ չյիշեցին ոնց էր, բայց վերջինը ես էլ ստուգեցի՝ աշխատում ա։ ツ

#չաթ #ջաբեր #ջաբբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #իւնիկոդ #ծրագրակազմ #փիջին #դինօ #քոնուերսէյշնս

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-08-02

այստեղ կայ բաց ջաբեր սենեակների ցանկ՝

https://search.jabber.network/rooms/1

#չաթ #ապակենտրոնացում #ջաբեր #ազատութիւն #համացանց

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst