Ադրբեջանում փորձում են պարզել՝ ինչի դիմաց են ազատ արձակվել հայ գերիները
Տեսանյութը պատրաստելիս օգտվել ենք յութուբյան հետևյալ ալիքներիցBaku TV, ARB24, Meydan TV, Azad Soz, OSMANQIZI TV, CIVILNET, RT на русском, Ազատություն, Новости на Первом Канале, AZTV, İCTİMAİ TV:
The post Ադրբեջանում փորձում են պարզել՝ ինչի դիմաց են ազատ արձակվել հայ գերիները appeared first on CIVILNET.
#ադրբեջան #ադրբեջաննայսշաբաթ #թոփ #լրահոս #հարեւաններ #alikarimli #alikerimli #armenianprisonersofwar #arrestsinazerbaijan #demonstrationsinazerbaijan #nagornokarabakh #pandora039sbox #prisonersofwar #russianpeacekeepers #rustammuradov #ալիքարիմլի #ալիքերիմլի #ընդդիմությունըադրբեջանում #լեռնայինղարաբաղ #հայռազմագերիներ #ձերբակալություններադրբեջանում #պանդորայիարկղ #ռուսականխաղաղապահուժեր #ռուստամմուրադով #ցույցերադրբեջանում
Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում․ այսպիսի հայտարարոթյուն է արել խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մուրադովը դրական է գնահատել առաքելության աշխատանքը և հավելել․ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է»,- ասել է նա։
Զինվորականը շարունակել է․ «Տեղակայման առաջին հինգ տարին սահմանվում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնությամբ, հետագայում կընդունվի ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգման որոշում»։
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության նոր հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։ Սեպտեմբերի 9-ին նրան ընդունել է ՀՀ ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանը։
2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության չորրորդ կետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում։ Խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
The post Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով appeared first on CIVILNET.
#աշխարհ #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #երկարաձգումժամկետ #լեռնայինղարաբաղ #խաղաղապահառաքելություն #ռուստամմուրադով
Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել
Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել Երևան, հայտնում է ռուսական խաղաղապահ առաքելության պաշտոնական ալիքը։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Գերիների տեղափոխող ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ գերիների անուններն են Արթուր Նալբանդյան և Արամայիս Տոռոզյան։
Երկու հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որն օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
The post Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել appeared first on CIVILNET.
#ադրբեջան #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #գերիէվերադառնում #գերիվերադարձ #ռուստամմուրադով
Մուրադովն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, հաղորդում է պաշտպանության նախարարության կայքը։
«Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի Արցախում խաղաղապահ առաքելության հարցից, հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։
The post Մուրադովն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար appeared first on CIVILNET.
#թոփ #լրահոս #հայաստան #արշակկարապետյան #պն #ռուստամմուրադով