Ալիևի դեմ լծակներ կան, միջազգային հանրությունը պարտավոր է կիրառել. Դավիթ Հակոբյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է հասնել Արցախ հումանիտար ինտերվենցիա իրականացնելու մասին որոշման: Այս մասին նշում է Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ այժմ Արցախի հետ կապը կտրված է, այն փորձում են դարձնել փակ սև արկղ` վերածելով նոր Բուչայի, Սրեբրենիցայի: Այժմ ամենակարևորը, կարծում է նա, այն է, որ Հայաստանն ու Ֆրանսիան, որ նախաձեռնել են ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով քննարկումը, հասնեն նրանք, որ ՄԱԿ-ն առաքելություն ուղարկի Արցախ:
The post Ալիևի դեմ լծակներ կան, միջազգային հանրությունը պարտավոր է կիրառել. Դավիթ Հակոբյան appeared first on CIVILNET.
#sidebanner #արցախ #լրահոս #քաղաքական #քաղաքականություն #azerbaijaniaggression #humanitarianmission #unsecuritycouncilmeeting #азербайджанскаяагрессия #гуманитарнаямиссия #заседаниесбоон #переговорывевлахе #ադրբեջանականագրեսիա #բանակցություններեվլախում #հումանիտարառաքելություն #մակիախնիստ