#%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-10-08

նախկինում ընդունուած էր նեարդայնանալ երբ քեզ հարցեր են տալիս ու օգտագործելով let me google it for you կամ let me duckduckgo it for you տեսակի կայքեր ցրել մարդկանց։ թւում էր թէ՝ թող փնտրի ի՞նչ ա կպել, կուլտուրա չունի։

էսօր մտածում եմ՝ չգիտես ինչ ա ասելու աբ֊ն, նաեւ փնտրելու համակրագն ա վճարած կամ ընտրուած կայքերի տանում՝ ապակենտրոնացում ուրեմն ապակենտրոնացում, ես կը պատասխանեմ, կը վերցնեմ պատասխանատւութիւն, ու աւելի լաւ ա՝ հանրային չաթում։ գուցէ աւելի օգտակար մարդ գտնուի։

միշտ էլ սիրել եմ մարդկանց հետ չաթուել՝ դիմել հարցերով, օգնել երբ կարող եմ։ ու իմ հարցերին մարդիկ աւելի լաւ են պատասխանում՝ աբ֊ն մէյնսթրիմ ա, ու մէյնսթրիմի ա տանում։

գուցէ աբ֊ն օգտակար լինի կոնսպիրոլոգներին՝ բացատրելով որ պատուաստուելը վատ չի (յուսանք) բայց եւ ինձ կարծես պէտք չի դա բացատրել։ ու իրանք էլ չեն վստահի։

ու հա, գուցէ սխալուեմ ու գուցէ մոլորեցնեմ՝ բայց հանրային չաթում գուցէ ուղղեն։ կամ դէ կը պարզուի, երկուսս էլ կը սովորենք։ պէ՞տք ա մեզ խոշոր կորպորացիային հարցնել։

ամէն դէպքում ինձ պակասում ա նորմալ վիդեօ քարտ՝ լոկալ աբ֊ի հնմար։ ամաչում եմ որ մէկը տեսնի՝ ունեմ աբ֊ի հետ բացած տաբ։ իսկ լոկալից չէի ամաչի։ կը խաղայի հետը հանրային, կասէի՝ տեսնենք ինչ ա ասում։

ես երկար ժամանակ օգտագործել եմ մի մարդու searx֊ը՝ հիմա փակել ա։ բայց ես լրիւ տեսնում եմ որ հնարաւոր ա ունենալ փոքր, ոչ կողմնակալ փնտրելու համակարգեր։ կամ կողմնակալ՝ մասնագիտացուած։ հա, գուցէ առաջին մի քանի էջում ուզածդ արդիւնքը չլինի, բայց խորանաս՝ գտնե՞ս։

ժամանակին պուխը՝ mkdotam֊ը, տանկիստն ու դոլֆինը ստեղծել էին knowhow.am կատալոգը։

էնտեղ հաւաքում էին freenet.am ֊ի դայալափից հասանելի կայքեր։

ես լրիւ տեսնում եմ իմաստ՝ թեմատիկ յղումների կատալոգների եւ կայքերի օղակների՝ ծիր.հայ ֊ը միայն հին ժամանակների նոստալգիա չի։ պարզւում ա՝ օղակները լաւ բան են, եթէ այլընտրանքը՝ մետաաչքն ա։

ինձ չի թւում որ ես գլոբալացմանը դէմ եմ։ ինձ չի հրապուրում իշխանութեան ու զօրութեան կենտրոնացումը։ ինձ համար գլոբալացումը՝ ընդհանուր ստանդարտներն են, օրինակ հաղորդակցութեան։ հաղորդակարգերը։

մէյլը, xmpp֊ն՝ գլոբալացում են։ մոլորակի շուրջ եղած հանգոյցների կապն ա։

իսկ ֆէյսբուքը՝ լոկալացում ա, մի հանգոյցի մէջ բոլորով խցկուելն ա։

ու թէեւ ֆէյսբուքի սերուերները բաշխուած լինեն աշխարհով մէկ՝ ես ամէն քաղաքում մկդոնալդսի կողմնակիցը չեմ։ ինձ շոյում ա միտքը որ ռէյկեաւիկում մկդոնալդսը փակուել ա՝ զի տեղացիները նախընտրում էին հաւէս ոչ ցանցային սրճարաններն ու ռեստորանչիկները։ ու ես կոլա չեմ խմում՝ ոչ պեպսի, ոչ կոկա, ոչ էլ հայ։ հայ կոլա֊ի հանդէպ պատրիոտիզմ չեմ զգում։

բայց միրզոյեան գրադարանին երբէք չեմ ափսոսացել վճարել։ ու պիտի աւելի շատ նպաստէինք՝ չփակուէր։

#ապակենտրոնացում

nauseatingly miserable beyond repairkamehama@vostain.net
2025-08-02
թրեդսի հետ մասնակի ֆեդերացիա ստացվեց, հնարավոր եղավ էստեղի գրառումներն էնտեղ կարդալ, սակայն՝

1. ընդհանուր հոսքից առանձին բացվում ա fediverse պանակ, որտեղ էլ ֆեդիից գնացող գրառումներն են
2. հնարավոր չի դեպի ֆեդի ակտոր ուղարկել դմ, կամ մենշըն անել, կամ պատասխանել ու տարածել գրառում՝ միայն հնարավոր ա սրտիկել

#ապակենտրոնացում #ֆեդիվերս
րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-05-17

ploum֊ը շատ համոզիչ փաստարկում ա որ պէտք չի ֆեդերացուել մետայի եւ այլ կորպորատիւ սերուիսների հետ։ պատմում ա ինչ վատ էր երբ գուգլը xmpp համայնքի մաս էր։

ապա ես ասեմ՝ իսկ մէ՞յլը։ մենք չենք բլոկում գուգլը մեր մէյլ սպասարկիչներում, չէ՞։

երեւի հարցն այն ա որ մէյլ հաղորդակարգը ա) արդէն վատ վիճակում ա ու բ) այնուամենայնիւ նորմալոտ ա կառավարւում ու բաւական կայացած ա։

բայց հա, գուցէ արժի բլոկել կորպորատիւ մէյլ տիրոյթները։ բաւական նուաստացուցիչ ա որ գուգլը ուզում ա դու գնաս իր մօտ խոնարհուես, ասես որ դու ես մէյլ սպասարկչի տէրը, որ նա մի երկու միաւոր բարձրացնի քո նամակի սպամ չլինելու գնահատականը իր համակարգում։

#դաշնեզերք #ապակենտրոնացում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-05-09

մէկը նոստալգիայով պատմում էր իր մանկութեան ֆորումներից, դրանք իհարկէ ինչ֊որ ընկերութեան ուեբ ֆորումներ էին։

նա հաւէս ժամանակ էր անց կացրել էնտեղ, ու զգում էր որ ժամանակակից ուեբն իր ալգորիթմներով որ սատարում են ինֆլուենսերներին, որ գովազդում են ապրանքներ՝ այն չի։

սակայն իր սիրած ֆորումներն արդէն կապիտալիստական էին եւ կենտրոնացուած։ պէտք էր կոնկրետ հանգոյցում հաշիւ ունենալ։

մինչդեռ ութսունականների սկզբից արդէն կային լրիւ ապակենտրոն ֆորումներ՝ USENET որ աշխատում էր շատ պարզ NNTP հաղորդակարգով։

էսօր մենք ունենք activity pub խմբեր։ բայց աստուած, դրանք իրականացնելն ինչ բարդ ա։

NNTP իրականացնելու համար պէտք էր TCP սոքէթ։ նոյնիսկ DNS պէտք չի։

activity pub֊ի համար՝ https, json, tls, webfinger ու DNS։

նաեւ activity pub֊ն ուզում ա փոստարկղներ, գործողներ, օբյեկտներ՝ actor֊ներ, inbox, outbox, objects։

իսկ NNTP֊ում ընդամէնը մի քանի հրաման ա՝ GROUP, LIST, ARTICLE, POST, HEAD։

ու տէնց։

#տէք #ապակենտրոնացում #մինիմալիզմ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-12-06

ուզում եմ ասել որ ոնց հասկանում եմ՝ lemmy ֆորումները տարբերւում են activity pub մէյլ լիստերից նրանով որ ունեն ուեբ ինտերֆէյս։

ու կարելի ա ե՛ւ գտնել այդ խմբերը ձեր հանգոյցից ու հետեւել, ե՛ւ մեկնաբանել, ե՛ւ այդ խմբերիբոլոր անդամներին հրապարակում ուղարկել ընդամէնը նշելով ֆորումի/խմբի հասցէն։ շատ նման մէյլ լիստերին։

ահա, փնտրեցի եւ գտայ ե՛ւ ծմակուտից ե՛ւ թթից։

ահա, սա technology@lemmy.world խումբն ա հէնց lemmy.world֊ի ուեբ ինտերֆէյսով՝

բայց կրկին՝ ուեբ ինտերֆէյն էական չի, կարելի ա այն չունենալ կամ երբէք չտեսնել։

իսկ ահա գտայ նոյն տեղը ծմակուտից ուլթթից՝


ու տէնց։

#դաշնեզերք #ապակենտրոնացում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-12-05

երբ քեզնից ապակենտրոնացում բառը լսել են՝ գուցէ հարցնեն, ի՞նչ կարծիքի ես «բլու սքայի» մասին։

ու մէկը նոյնիսկ փնտրեց եւ գտաւ այս, երկու հաղորդակարգը համեմատող հրապարակում։

ուզում եմ այն մեկնաբանել՝

հեղինակը կենտրոնանում ա «բլուսքայի» եւ «աքթիւիթի փաբի» հաղորդակարգերի, տեքնիկական ասպեկտների վրայ։ ընդհանուր առմամբ լաւ վերլուծութիւն ա։

բայց տեքնիկական ա, ես մի քիչ անց կը գրեմ քաղաքական ասպեկտի մասին, ինձ համար անհնար ա նման վերլուծութիւն առանց քաղաքական մասը հաշուի առնելու։

տեքնիկականի մասին՝ ինձ համար ակնյայտ ա որ «աքթիւիթի փաբն» աւելի լաւ ա նախագծուած։

հիմնականում՝ ֆեդերացիայի պատճառով։

եթէ մի հանգոյցում հրապարակում ես արել՝ այն «ֆեդերացւում» ա այն հանգոյցներ, ուր դու ունես հետեւորդներ։ այն չի ֆեդերացւում այն հանգոյցներ, ուր դու հետեւորդներ չունես։

դա բնական ա, եւ էսպէս են աշխատում համացանցային այլ համակարգեր, օրինակ մէյլը կամ xmpp֊ն։ ու նաեւ այդպէս ա աշխատում շօշափելի աշխարհի փոստը՝ ուղարկողից գնում ա միայն ստացողին։

ըստ երեւոյթին «բլուսքայի» նախագծողների առջեւ դրուած էր աւելի մեծ խնդիր՝ ինչպէ՞ս անել, որ նոյն հրապարակումը հասանելի լինի անկախ նրանից, որ մի հանգոյցից ես դու այն փորձում դիտել։

ինչի՞ ա այդ խնդիրը դրուած եղել՝ ես ենթադրում եմ որ դա կոմերցիոն աշխարհի համար նորմա ա՝ պէտք ա ստեղծել «օգտուող» կոչուողի համար հնարաւորինս կոմֆորտ փորձառութիւն, եւ պէտք չի նրան բացատրել, ինչի ա էնպէս որ նոյն հրապարակումը երեւում ա այստեղից, բայց չի երեւում այն տեղից։

ընդհանուր առմամբ մարդուն կրթելը համարւում ա վատ մօտեցում։

ու որպէսզի ամէն հանգոյցից երեւայ ամէն հրապարակում՝ պէտք ա այդ հրապարակումը ուղարկուի ամէն հանգոյցին։

դա նման ա նրան, որ քեզ հասցէագրուած նամակն ուղարկուի աշխարհի բոլոր փոստային ծառայութիւններ, որպէսզի դու կարողանաս այն ստանալ աշխարհի ցանկացած փոստի գրասենեակ մօտենալով՝ ինչպէս ամն֊ում, այնպէս էլ մեքսիկայում, այնպէս էլ անտարկտիդայում։

հետեւաբար՝ հանգոյց պահելը թանկանում ա։ քո հանգոյցը պէտք ա պահի ոչ միայն քո ու քո ընկերների հաղորդակցութիւնը, այլ աշխարհում բոլոր մարդկանց։ ու եթէ փոքր «աքթիւիթի փաբ» հանգոյցը կարելի ա պահել թոյլ լինուքս տպասալի վրայ, ապա «բլուսքայ» պահելու համար պէտք ա լուրջ սերուեր, եւ տարածքի հարիւրաւոր տերաբայթներ։

դաւադրապաշտական կարծիքներ կան, որ դա հատուկ ա արուած, որ հանգոյց պահելու գինը լինի այնքան բարձր, որ հանգոյց պահել ոչ մէկ չուզի։

գուցէ դա էլ ա դեր խաղացել։ մեծին հասկանալի ա մեծը, եւ հասկանալի չեն մանրերը։ բայց ինձ թւում ա ոճռորոշն եղել ա «ֆիչըրի» պահանջը՝ որ ամէն տեղից ամէն ինչ լինի հասանելի, եւ մարդկանց պէտք չլինի բացատրել ինչի տարբեր տեղերից երեւում են տարբեր բաներ։

յօդուածում նաեւ անդրադառնում ա իրական խնդրին որ կայ «աքթիւիթի փաբ» համակարգերում՝ տարբեր հանգոյցներում մի գրառման տակ կարող են լինել տարբեր մեկնաբանութիւններ։ մի հանգոյցում կարող ա բացակայեն որոշ մեկնաբանութիւնները։ եւ տեքստի հեղինակն ասում ա, որ անշուշտ էդ խնդիրը «բլուսքայը» կարողացել ա լուծել։

բայց այդ խնդիրը ոչ միայն «բլուսքայի» ձեւով ա լինում լուծել։ այդ խնդիրը շատ յաջող կերպով լուծուած ա «դիասպորա» հաղորդակարգում եւ ապակենտրոն սոցիալական ցանցում։

«դիասպորայում» գրառման պատասխանատուն այն սերուերն ա, որի վրայ ի սկզբանէ գրառումն արուած ա։ ես գրել եմ spyurk.am֊ում՝ ապա բոլոր մեկնաբանութիւններն ուղարկւում են spyurk.am֊ին, եւ սերուերը դրանք ուրախութեամբ ցոյց ա տալիս գրառման տակ։ նոյն սերուերը ուղարկում ա ստացուած մեկնաբանութիւնները բոլոր այն սերուերներին, ուր կան գրառմանը հետեւող մարդիկ։

դա այն պատճառով ա որ «դիասպորայում» կայ գրառում ու կայ մեկնաբանութիւն։ իսկ «աքթիւիթի փաբն» որդեգրել ա այսպէս կոչուած «միկրոբլոգինգի» մշակոյթը, ուր մեկնաբանութիւնն էլ ա լիարժէք գրառում։ եւ հնարաւոր ա այդ մեկնաբանութիւնը տարածել, եւ հնարաւոր ա որ մեկնաբանութիւնն աւելի շատ տարածումներ ստանայ, քան գրառումը, որին այն արձագանք ա։

եւ այս մոդելը ապակենտրոն դարձնելուց ստացւում ա էնպէս, որ տարբեր հանգոյցներում կարող ա երեւան տարբեր մեկնաբանութիւնների շղթաներ։

նկատի ունեմ՝ էնպէս չի որ պէտք էր «բլուսքայի» նման թանկ լուծում, կարելի ա նոյն խնդիրը լուծել այնպէս, ինչպէս արել ա «աքթիւիթի փաբին» իր դիզայնով աւելի մօտ «դիասպորան», որը չի պահանջում շատ ռեսուրսներ։

բայց հիմա հասայ ամենակարեւորին՝ ինչի՞ ա «աքթիւիթի փաբը» նախագծուած այնպէս, ինչպէս նախագծուած ա։

նախ այն պատճառով որ կար ապակենտրոնացման աւանդոյթ ու նման ձեւ ա աշխատում էլեկտրոնային փոստը, ու նման ձեւ ա աշխատում xmpp֊ն։ նաեւ այն պատճառով որ սկզբից կային այդ ձեւով աշխատող զանազան ապակենտրոն սոցիալական ցանցերի նախագծեր՝ friendica֊ն, արդէն նշուած diaspora֊ն, hubzilla֊ն, pump֊ը, եւ այլն։ բոլորը կամ աշխատում էին իրենց իսկ հաղորդակարգով, կամ սովորում իրար հաղորդակարգերը։

մի պահ եկաւ որ էդ բոլոր նախագծերի մարդիկ հաւաքուեցին, ու որոշեցին պայմանաւորուել մի հաղորդակարգի մասին։ իսկ քանի որ իրանք web dev֊եր էին, ու հաղորդակարգերը http֊ով էին ուղարկում֊ստանում ամէնը, նրանք դիմեցին w3c հկ֊ին, ասացին դուք ուեբ ստանդարտներով էք չէ՞ զբաղւում, սա մեր ուեբ ստանդարտն ա, կը գրանցէ՞ք, նրաք էլ գրանցեցին։

ու իհարկէ այդ մարդկանց համար կարեւոր էր որ հնարաւոր լինի պահել փոքր հանգոյցներ։ չէ՞ որ հաղորդակցութիւնը չի ենթադրում որ բոլորը բոլորի հետ շփուեն։ ես շփւում եմ էս ու էս ու էս մարդու հետ։ իսկ էն մարիդկ շփւում են էն ու էն մարդկանց հետ։ համայնքը նախագծել ա հաղորդակարգն հաշուի առնելով համայնքի կարիքները։ իսկ համայնքում գիտակցում են որ պարտադիր չի մարդը հարուստ լինի որ հանգոյց պահի։ համայնքում ընդունուած ապահել փոքր ընտանեկան հանոգյցներ։

կայ հաղորդակարգի կայացման երկու կարեւոր պատճառ՝ ամենակարեւորն այն ա որ այն ժողովրդավարապէս կառավարուող ա, եւ ստեղծուած ա համայնքի կողմից՝ համայնքի մասնակիցները որոշակի համաձայնութիւնների եւ փոխզիջումների են գնացել։ եւ բոլորը համաձայնել են որ դա պէտք ա լինի իրենց միաւորող հաղորդակարգը։

երկրորդ պատճառը, որ այդքան կարեւոր չէր, բայց կարեւոր ա, այն ա որ համայնքը գրանցել ա հաղորդակարգը դրա համար եղած ինստիտուտում, եւ եղած ինստիտուտը աշխատել ա ոնց պիտի աշխատէր։

այստեղ պէտք ա նշել երկու բան՝ մէկն այն ա որ դիասպորան չի մասնակցել «աքթիւիթի փաբի» ձեւաւորմանը, ու փաստացի բոյկոտել ա այն։ «դիասպորայի» դեւերը բերում են տեքնիկական պատճառներ այն մասին, ինչի ա «դիասպորա» հաղորդակարգն աւելի լաւը, քան «աքթիւիթի փաբը»։ եւ նրանք որոշեցին չմասնակցել։ ինձ թւում ա այդ որոշմանը նպաստել ա նաեւ այն շատ «դիասպորայի» նախագծողները կասկած չունէին որ իրենց նախագիծը կը շարունակի լինել ամենաօգտագոծուող ապակենտրոն սոցիալական ցանցը։ «դիասպորա» հանգոյցներում կային տասնեակ անգամներ աւելի շատ մարդիկ, քան բոլոր այլ հաղորդակարգերով աշխատող այլ հանգոյցներում միասին։ եւ դժուար էր պատկերացնել որ էդպէս չի լինի։

յաճախ ասում են, թէ «մաստոդոնն» էր այն պատճառը, որ «աքթիւիթի փաբը» կայացաւ։ ես այդպէս չեմ կարծում։

«աքթիւիթի փաբ» ստանդարտին հետեւող տարբեր համակարգեր պէտք ա նախագծուէին։ եւ դրանցից ոմանք կը լինէին յաջողակ, իսկ ոմանք՝ չէին լինի։ բայց ոչ թէ «մաստոդոնն» էր պատճառը որ «աքթիւիթի փաբը» կայացաւ, այլ հաղորդակարգի ժողովրդավարական եւ ներառական բնոյթն ա երաշխաւորել որ ներկայ եւ ապագայ նախագծերի մեծ մասը պէտք ա ընդունուած ստանդարտին հետեւեն։ կամ սկսեն հետեւել։

«դիասպորան» չսկսեց, եւ այն երբեմն կամ էլ յաճախ անուանում են «մեռած հարթակ»։ ինձ այդ անուանումը դուր չի գալիս, զի քանի կայ մի հոգի որ ծրագրակազմը պահում ա եւ օգտագործում՝ այն մեռած չի։ բայց այո, այսօր «դիասպորան» բնաւ ապակենտրոն սոցիալական ցանցերից ամենաօգտագործուողը չի։

եւ կարեւոր չի՝ լաւն ա այն թէ վատը։ էականն այն ա որ մարդիկ ժողովուել եւ որոշել են ինչպիսին պիտի լինի ընդհանուր հաղորդակարգը։ եւ երեւի ընթացքում ոչ բոլորն են լրիւ երջանիկ եղել նրանով ինչ ստացուեց, ու այն ինչ ստացուեց փոխզիջման արդիւնք էր։ բայց այն հաշուի ա առել բոլորի կարծիքները, մօտեցումները։ եւ լաւն ա թէ վատը՝ այն ա որի մասին կայ հանրային համաձայնութիւն։

իսկ «դիասպորա» հաղորդակարգը թող հազար անգամ «լաւը» լինի՝ այն չի օգտագործուի զուտ իր տեքնիկական առաւելութիւնների (եթէ դրանք կան) պատճառով։

ամենակարեւորը՝ ժողովրդավարութիւնն ա ու ներառականութիւնը։

#հաղորդակարգ #ժողովրդավարութիւն #ներառականութիւն #ապակենտրոնացում #համացանց

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-09-06

աղբիւր

էս մարդը հաշուել ա որ իրան կարելի ա 23 ձեւով գրել։

դէ ես բազմիցս ասել եմ՝ 25 տարի առաջ էլ մարդիկ ունէին՝ aol, yahoo messenger, icq, microsoft֊ի ինչ֊որ բան, ու տեղական bumerang messenger֊ը որ աշխատում էր freenet֊ով կպած լիենլով, կամ եթէ ընկերներդ են freenet.am֊ով կպել։

ու հա, քանի որ չեն թողնում մի տեղից միւս գրել, եւ մի հարթակ լքելու գինը քեզ համար շատ են բարձրացնում, զի դէ իրենք կը մեռնեն, եթէ բոլորն իրենցից գնան, էդ իրենց համար կեանքի֊մահուան հարց ա, էդ պատճառով էլ բոլորը տառապում են հազար հատ նոյն գործառոյթով, բայց տարբեր ծրագրից ունենալով։ զի էս մարդու հետ շփւում ես սրանով, իսկ էն մարդու հետ՝ նրանով։

բայց ձեզ խաբել են, գցել են, կարելի ա մի հաշիւ ու մի ծրագիր ունենալ, ու շփուել բոլոր֊բոլորի հետ։

պարզապէս ձեզ չեն թողնում։

ես կրկնեմ, գուցէ պիտի շաբաթը մէկ գրեմ դա։ երբ ինձ ասում են՝ արի ֆէյսբուք կամ այլ տեղ, որ կարողանաս մեզ հետ շփուել, ես պատասխանում եմ, որ էդ ինձ չի որ չեն թողնում շփուել, ես կարող եմ, էդ իրանց չեն թողնում ինձ հետ շփուել իրենց հարթակից դուրս։

ի՞նչ անել երբ քեզ չեն թողնում։ չեն թողնում ծնողները, օրինակ։ մեծանում ես՝ գնում են։

բայց էս կորպորացիաների ձեռքը բոլորը անզօր երեխաներ են։ բա ի՞նչ ենք անելու եթէ վեհ էս ընկերութիւնը իրա վեհ լուծումով չլինի։ ու դեռ լաւ ա եթէ մի քիչ նեարդայնացած երեխաներ են, զգում են որ իրենց չեն թողնում, բայց չեն կարողանում էդ տոքսիկ յարաբերութիւնից դուրս գալ։ իսկ մարդիկ էլ կան վայելում են։ հոգոց։

ասում ենք՝ համացանց, բայց համա չի։ մի հատ լար ա դէպի էս մի կորպորացիա, մի հատ էլ լար ա դէպի էն մէկը։ ու կորպորացիան քեզ լաւութիւն ա անում, թելերից քաշելով։

#անկապ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-06-27

էս կայքը չկայ էլ ոնց որ։

բայց ժամանակին արել էի էկրանահանը ու կարծես թէ երբէք չեմ հրապարակել՝

#կէտ #ծմակուտ #էկրանահան #մաեմօ #դաշնեզերք #ապակենտրոնացում #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-05-20

ցանցերի կառուցուածքը լաւ հետազօտուած թեմա ա։

օրինակ մենք գիտենք, որ mesh (ցանցաւո՞ր, բջջայի՞ն) ցանցերը լաւ չեն մասշտաբաւորւում։ ու պատահաբար չի որ համացանցը՝ հիերարքիկ կառուցուածք ունի՝ դա արդիւնաւէտ ա մեծ մասշտաբներում։

փոքր մասշտաբում՝ լրիւ ապակենտրոն mesh ցանցը կարող ա շատ արդիւնաւէտ աշխատել։

ըստ երեւոյթին նման պատճառով ա որ ունենք պետութիւններ՝ երբ մասշտաբաւորում ես՝ արդիւնաւէտ եւ կենսունակ դիզայնն ա, ուր ապակենտրոնացումը պահպանւում ա, բայց առաջանում ա հիերարքիա։

ու էւոլիւցիայի պէս պրոցես ա եղել որ բերել ա նրան ինչ կայ՝ պետութիւնների ձեւին։

կարեւոր ա նշել՝ հիերարքիա՝ չի նշանակում ուղղահայեաց։ ուղղահայեացը՝ բացարձակ ձեւն ա, երբ հանգոյցներ այլեւս չկան։ այդպէս էլ բնութագրում են դիկտատուրան՝ անուանում են՝ իշխանական ուղղահայեաց։ դիկտատուրան ձգտում ա ապակենտրոն հիերարքիկ հանգոյցները բերել ուղղահայեացի։ դրա հակառակը mesh֊ն ա, բացարձակ տափակն ա, երբ բացակայում ա հիերարքիա։ այդ երկու ծայրայեղութիւնների արանքում հիերարքիկ համակարգը կարող ա լինել շատ տարբեր։ եւ լինում ա։

դիկտատորների կամ աւտորիտար առաջնորդների զռանները մեզ լինում ա, ասում են թէ ժողովրդավարութիւն չկայ, ի նկատի ունենալով որ բացարձակ ժողովրդավարութիւն չի լինում։ իսկապէս, սովորաբար mesh չի՝ բայց միեւնոյնն ա, ապակենտրոն ա։ պարզապէս ամէն հանգոյցի շահերը հաւասար չեն հաշուի առնւում, կան աւելի հաւասար հանգոյցներ։ ու այդ վիճակը կարող ա լինել շատ տարբեր, երբ աւելի հաւասարները քիչ են, կամ շատ, ուժեղ են կամ տկար։

ու մեզ չեն ասում որ դիկտատուրա չի լինում։ որովհետեւ աւելի հեշտ ա պատկեացրնել դիկտատոր որ համակարգը բերել ա ուղղահայեացի կամ դրան մօտ, քան mesh ցանց։

ու զռանին պատասխանն այն ա, որ եթէ mesh չի, դա չի նշանակում որ ժողովրդավարութիւն չի։ դա տարբեր ձեւերի ապակենտրոն հիերրաքիկ ցանցեր են՝ աւելի կենտրոնին հպատակ, կամ աւելի տափակ։ ինչքան աւելի տափակ՝ այնքան լսելի ա դառնում առանձին հանգոյցի ձայնը, կամ այդքան աւելի մեծ ա հաւանականութիւնը որ գարաժում սկսուած ընկերութիւնը կը սնանկացնի գիգանտների։

մակ֊ն էլ բաւական դիսֆունկցիոնալ ա իրան դրսեւորում երբեմն՝ ու էն պատճառով որ հիերարքիան բաւական ուժեղ չի՝ ուղղահայեաց չի, չէ՞, խսհմ֊ի պէս չի, եւ ապակենտրոնացումը՝ ուժեղ ա արտայայտուած։ մի կողմից՝ չի լինում որոշ խնդիրները լուծել, միւս կողմից՝ ուղղահայեացը շատ ա վախենալու, դրա համար էլ էդպէս չի։

ինձ թւում ա մենք, շատերս, կարօտ ենք մինչ ինդուստրիալ եւ երեւի մինչ ագրարային, աւելի mesh֊ին մօտ համայնքների։ մարդկութեան պատմութեան իննսուն տոկոսը մենք եղել ենք փոքր համայնքներում ապրող հաւաքող֊որսորդներ։ ու փոքր համայնքում mesh֊ը լաւ ա աշխատում։ այդ պատճառով էլ ձգտում ենք աւելի տափակ համակարգեր կառուցել, որտեղ հնարաւոր ա։ նոյն համացանցում ու նոյն համացանցի վրայից վերացարկուելով։ լաւ ենք մեզ զգում դաշնեզերքի փոքր քոզի համայնքներում։

չենք կարողանում իւրացնել կապիտալիզմը։ համակերպուել դրա հետ։ նախկինում մէկը արհեստաւոր էր։ նա ունէր նշանակութիւն եւ առեւտրային mesh֊ին մօտ ցանցի հպարտ հանգոյց։

հիմա նա վարձու աշխատող ա գործարանում։

երբեմն նա գտնում ա ինքն իր համար բացատրութիւն, սիրում ա ռումբը, սիրում ա կորպորացիան, դառնում ա կորպորացիայի պատրիոտ, նոյնականացնում ա ինքն իրան մի հզօր բանի հետ, մխիթարանք գտնում նրա մէջ որ հզօր, մեծ, ու ոչ ընկալելի օրգանիզմի բջիջ ա։

ու հեռախօսների համակարգն ա մեզ յիշեցնում ով ենք մենք՝ ու ինչքան ենք մասշտաբաւորուած՝ երեւանի բնակիչը գիտի քանի նիշ ա պէտք երեւանի հեռախօսահամարին։

իսկ դաշնեզերքում դու էսինչ համայնքի էսինչն ես, օգտանուն@հանգոյց, դու նշանակութիւն ունես, ինչպէս օն գիւղի դարբինը, կամ նշանակութիւն որ ունէիր մինչ ագրարային շրջանում։ (դա նաեւ արտայայտւում էր արտաքիապէս՝ մի կեաժ մարդու պատճառով մի երկու սերունդ անց ամբողջ համայնքը կարող էր դանառլ կեաժ, իսկ մեր մեծ աշխարհում դժուար թէ մի մարդ այդքան ազդեցիկ լինի)։

մենք սովոր ենք լինել փոքր ակուարիումի մեծ ձուկը, կամ գոնէ ձուկը, զի այդպէս ենք ապրել գրեթէ միշտ։

իթ աւելի արտօնեալ մարդիկ՝ օրինակ մանր ձեռներեցի զաւակները, աւելի են սովոր mesh֊ին, աւելի են սովոր հպարտութեանը եւ ուղղահայեացի մաս լինել չեն երազում։ իսկ սուպերմարկետի աշխատողն աւելի անյոյս ա՝ սովոր ա ուղղահայեացին, ելք չի տեսնում։

#ազատութիւն #ապակենտրոնացում #մասշտաբաւորում #ցանց #համացանց #դիզայն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-03-29

ասք սիգնալի մասին։

չեն թողնում այլընտրանքային յաւելուածներով իրանց կպնեն։

կապիտալիստ խոզեր։

իսկ մարդիկ ասում են՝ սիգնա՜լ, սիգնա՜լ։

կան իսկապէս ազատ տեքնոլոգիաներ՝ ոչ կենտրոնացուած եւ երբ հաղորդակարգը ժողովրդավարապէս ա կառավարւում՝ համայնքի կողմից։

#էկրանահան #սիգնալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #համացանց #հաղորդակցութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-02-26

dns֊ը մնացել ա համացանցի ամենակենտրոնացուած համակարգը։ չնայած եւ բաւական ապակենտրոն ա՝ ամէն սերուերն ունի իր հեղինակաւոր dns սերուեր, եւ բաւական բաշխուած՝ արմատի dns֊ները բաշխուած են տարբեր երկրներով։

օրինակ, հէնց աշխատում ես թոռի .onion դոմենների հետ՝ ապա չկայ անունների կենտրոնացուած համակարգ՝ ու դոմէյնների համար թոռ անուններն ենք օգտագործում։ եկանք այփիի պէս հասցէի, զի հէշը նման ա մեքենայի այփիին նրանով, որ ընթերնելի անուն չի։ միւս կողմից՝ չկայ կենտրոնական հեղինակութիւն որ կը հաստատի որ էս դոմէնն իսկապէս քոնն ա։ դա հաստատում ա քեզ մօտ եղած պրիւատ բանալին։

էսպէս էլ scuttlebutt֊ի օգտանունները՝ հէշի կամ քուքիների պէս թուեր են, զի համակարգերը նախագծուած են որպէս կենտրոններից չկախուած։

#ապակենտրոնացում #նախագծում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-02-26

նախ ասեմ որ կորի դոկտորովի բեռլինի ելոյթը վերջն էր ու շատ կուզէի լսէիք կամ տեքստը կարդայիք։

իսկ մենք էն օրը խօսում էինք արհեստական բանականութիւնից։

մէկը՝ դասախօս էր, ասում էր՝ չեմ հասկանում ինչ ա կատարւում։ ես իրան ասում եմ՝ առաջադրանք գրի՝ գրում ա, ուղարկում եմ ուսանողներին։ իրանք իրան են տալիս որ լուծի, յետոյ ուղարկում են ինձ։ ես էլի իրան եմ տալիս, ասում եմ՝ ընկեր, դո՞ւ ես գրել, ասում ա՝ հա՛։

մէկն էլ ասաց՝ դէ ուսանողներն էլ են իրան տալիս, ասում են՝ ընկեր, դո՞ւ ես գրել՝ ասում ա՝ հա, ասում են՝ դէ ոնց գրել ես՝ տէնց էլ լուծի։

էսօր էլ մտածում էի, որ արհեստական բանականութիւնը դեռ չարացած չի, դեռ փող չեն աշխատում իրանով, ոնց հասկանում եմ։ ու եթէ էսօր գուգլի տուած առաջին յղումները գովազդ են, ապա ապագայում բնաւ բացառուած չի, որ արհեստական բանականութեան առաջին յղումները լինեն վճարուած։

օրինակ, հարցնես՝ վնասակա՞ր ա հեռախօսը գիշերը թողնել լիցքաւորուի, կամ հեռախօսը հետդ տանել գոլորշիով բաղնիք՝ կասի՝ դէ չէ, առանձնապէս՝ թող լիցքաւորուի, էդպէս աւելի յարմար ա։ որովհետեւ այդ համար հեռախօս արտադրող ընկերութիւնները վճարել են՝ որ էսպէս ասի որ շուտ փչանայ մարտկոցդ ու շուտ առնես յաջորդ հեռախօսը։ իսկ եթէ աւելի շատ խօսեցնես, ասես՝ բայց ինչքանո՞վ ա ազդում, ո՞նց չի վնասում, կարող ա եւ խոստովանի, որ եթէ էսպէս ու էսպէս անես՝ աւելի երկար կը ձգի։

ի՞նչ ա արդէն էսօր անում, որովհետեւ այդ համար վճարուած ա՝ աստուած գիտի։ բայց ինքն էլ շատ հզօր՝ փնտրող համակարգից աւելի շատ հզօր, օրակարգ տանելու ձեւ ա։

ու ապագայում շատ կարեւոր կը լինի քո սերուերի վրայ քո արհեստական բանականութիւն քշելը։

#արհեստական_բանականութիւն #աբ #ազատութիւն #գաղտնիութիւն #ապակենտրոնացում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-01-13

ապակենտրոնացման մասին հրաշալի նիւթ՝

gemini://degrowther.smol.pub/20221101_twitter_autonomy

ուեբում

#անգլերէն #ապակենտրոնացում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-01-11

ես չեմ հասկանում ու երեւի էլ չեմ հասկանայ, ոնց ա որ մարդիկ չեն ընկալում, որ համացանցում չեն, որ հեռուստատեսութեան թարմացուած/ժամանակակից տարբերակն են օգտագործում, երբ վայելում են իրենց ինսագրամը, ֆէյսբուքը, տելեգրամը, վայբերը, ուոթսափը, դիսքորդը, ու նաեւ սիգնալը ու չգիտեմ էլ ինչը։

ոնց ա որ ընկալում են xmpp֊ն կամ activity pub֊ը «եւս մի հարթակ» որն իրենց համար նաեւ էդքան էլ մրցունակ չի՝ չի ձգում։

ախր բացատրել են, պատմել են, ու տեսնում են՝ սա էս սերուերից ա, նա՝ էն, իսկ էս սենեակը էն սերուերում ա, էն սենեակը՝ էն։

տեսնում են, ու վստահ եմ՝ հասկանում են։

չեն ընկալում։

ու դէ չեն օգտւում, կամ հազարից մէկ կը մտնեն, կասեն՝ «էս հարթակը», որը հարթակ չի՝ ինտերնետ ա։ վերջապէս ինտերնետից ես օգտւում, ո՞նց չես զգում որ մինչեւ էդ չէիր օգտւում։

կամ գուցէ ես ծեր եմ, ինձ համար ինտերնետի սահմանո՞ւմն ա այլ, քան իրանց։ իրանք կարծում են որ ինտերնետը՝ հեռուստատեսութեան ժամանակակից տարբերա՞կն ա։

բայց ո՞նց չեն զգում, ո՞նց չեն ձգտում իսկական ինտերնետին։

կամ ինչպէ՞ս ա ստացւում որ որոշ մարդիկ զգում են, իսկ որոշ մարդիկ՝ չէ։

ու ես արդէն յոյս չունեմ որ չզգացողները կը զգան։

իսկ ո՞վ ա զգում։

պիտի ասեմ որ նախ դաշնեզերքի մարդկանց զգալի մասը օգտւում ա դաշնեզերքի հանգոյցներից, բայց մէկ ա ընկալում ա դաշնեզերքը որպէս եւս մի հարթակ։ նրանք որ օգտւում էլ են՝ էլի չեն ընկալում։

չէ՛, կարող ա եւ ընկալում են որ միայն «մաստոդոն» չի ու դրա մի հանգոյցը չի։

բայց մէկ ա գրում են՝ այստեղ լաւ ա, այստեղ սէնց մարդիկ են։ իսկ այ պայմանական «թուիթերում» վատ ա՝ այնտեղ այլ մարդիկ են։

օգտուողներից շատերն էլ են նոյնն անում ու նոյն ձեւ համեմատում անհամեմատելին։ տարբեր տիպերի են։ չես կարող ցանցը համեմատել պարանի հետ, որի ծայրին հանգոյց ա։ ցանցը կարող ես համեմատել այլ ցանցի հետ։

ինտերնետը կարող ես համեմատել ֆիդօնէթի հետ։ նոյնիսկ ոչ «ֆրինէթի» կամ «սքաթլբաթի» (որ ցանցեր են ի տարբերութիւն նրա ինչ կոչում են «սոցիալական ցանցեր» չնայած դրանք ընդամէնը հանգոյցներ են), զի դրանք ինտերնետի վրայից են աշխատում՝ էլի ինտերնետի մաս են։

իսկ ով ջոկում ա՝ յաճախ ինձ շատ օտար մարդիկ են։ մարդիկ են որ էնքան են ատում ամն֊ն եւ այդ պայմանական արեւմուտքը , որ չեմ հասկանում ոնց՝ սիրում են պուտինին , լաւրովին, ու նոյնիսկ հիւսիսային կորէայի կիմին։

ասում են՝ «տեսա՞ր ոնց լաւրովն ասեց» ու ուրախանում են որ որեւէ քչից֊շատից հզօրութիւն ունեցող էութիւն իրանց գիտակցածը ասեց՝ ապտակեց իրանց ատածին։

բայց դա ասում են յարմարաւէտ տեղաւորուելով էդ նոյն արեւմուտքում, ուր իրանց աւելի լաւ ա, քան ռուսաստանի դաշնութիւնում (որը դաշնութիւն չի) կամ կորէայի ժողովրդական հանրապետութիւնում (որը հանրապետութիւն չի՝ պարզապէս «յաջողուած» դոնէցքի ժողովրդական հանրապետութեան պէս էութիւն ա։ եթէ յաջողուած բառով կարելի ա անուանել սով ունեցող երկիրը)։

իհարկէ, դաշնեզերքում կան մարդիկ որ հասկանում են ինտերնետն ինչ ա ու դրան են ձգտում։ բայց իմ տպաւորութեամբ՝ քիչ։

նախ չեմ հասկանում ոնց չեն ընկալում նրանք ում դաշնեզերքը չի գրաւում։ ու յետոյ չեմ հասկաիում ոնց չեն ընկալում նրանք որ դաշնեզերքն օգտագործում են ու անում են նոյն տրամաբանական սխալը՝ համեմատում են ինտերնետը պայմանական «թուիթերի»՝ ինչ֊որ ծառայութեան հետ։

իսկ ով ընկալում ա՝ շատերին ես չեմ ընկալում։ զի ո՞նց ա կարելի չտեսնել որ ռուսաստանը կամ հիւսիսային կորէան նախանձելի տեղեր չեն։

ո՞նց ա կարելի մի տեղում լինել պատերազմի դէմ, իսկ միւս տեղում՝ ռազմական ագրեսիան արդարացնել, ու նոյնիսկ ուրախանալ եթէ յաջողում ա։ կամ դժգոհել որ արեւմուտքը օգնում ա բռնութեան զոհին, չի թողնում մենակ։

ու երբ ասում եմ՝ ինտերնետ, ինձ ասում են՝ տէք ես կարեւորում, եւ ոչ թէ շփումը։ էլի՛ չեն ընկալում՝ ազատութիւնն եմ գնահատում ու դրան աւելի մօտ լինելու միջոցները։

#մարդիկ #հարթակ #դաշնեզերք #ինտերնետ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-12-14

@maneh9799@xn--69aa8bzb.xn--y9a3aq դէ… թուիթեր դու էլի կը ձգտես գնալ։

ես «էստեղ» եմ՝ #դաշնեզերք ֊ում, ոչ էն պատճառով որ «էնտեղ» վատ ա։ այլ որովհետեւ էնտեղ չկայ ինձ համար։

իսկ էստեղը ո՞րն ա։ թո՞ւթը։ անքո՞ւնը։ կէ՞տը։ չո՞լը։ պատկերացնո՞ւմ ես ինչի մասին եմ խօսում։

դուրդ չկգայ՝ կը գնաս այլ հանգոյց։ նկատե՞լ ես որ մարդիկ տարբեր հանգոյցներին են շփւում։ տե՛ս օրինակ ես ում եմ տարածում։

բայց անկախ նրանից որ հանգոյցում են, պիտի կարողանաս այլ հանգոյցների մարդկանց հետ խօսել։

թուիթերն ասում ա՝ չէ, պիտի երկուսդ էլ լինէք թուիթերում որ իրար հետ շփուէք։

նաեւ թուիթերը «կարում ա՝ անում ա» — օրինակ եթէ իրան պէտք ա որ քո գցած յղումը մարդիկ չտեսնեն, էնպէս կանի որ չտեսնսն։ ուզե՞ց՝ փակեց որ միայն իրա յաւելուածով օգտուեն։ որով նա կարողանում ա ամէն տուեալ հաւաքել՝ երբ ես զուգարանում իսկ երբ ես քնած։

նաեւ երբ դու ընդամէնը ունես թուիթեր, կամ ֆէյսբուք, կամ որեւէ բան՝ նոյնիսկ եթէ չես մտնում՝ նրանք արդէն մատնահետք են վերցրել քո համակարգչի դիտարկչից։ լոգօֆ եղա՞ծ ես, գնացել ես անկապ խոհարարական կա՞յք ես նայում՝ իրանք գիտեն որ դու էդ կայքն ես նայում։ որովհետեւ շատ շատ կայքեր հիմա ունեն լրտեսներ։ ունեն google analytics կամ ֆէյսբուքի կամ թուիթերի կոճակները։

եթէ ունեն՝ ապա գիտեն որ դու էնտեղ ես։ ու գիտեն որ դու ես՝ զի կարողանում են կապել քեզ՝ քո ֆբ֊ի կամ թուիթերի պրոֆիլի հետ։

ու հետեւաբար գիտեն քո վարքագծի մասին էդ կայքում՝ ո՞ր նկարն ես աւելի հաւանել, ու երկար նայել։ ո՞ր տեքստի մասն ես կարդացել իսկ որը բաց թողել։

ելքը՝ չունենալն ա ֆբ կամ թուիթեր կամ որեւէ կորպորատիւ բան։

ու նէնց չի որ «ստեղ լաւ ա» իսկ «էնտեղ վատ ա»։

ստեղ երբեմն շատ մենակ ա ու չհասկացուած։ բայց ես այլ տեղ չեմ տեսնում։

մի բան էլ՝ իրանք կարողանում են լաւ մանիպուլացնել քեզ, որ ներգաւուած լինես։ իսկ մենք՝ ոչ։ մենք չունենք ալգորիթմներ որ քեզ հէնց է՛ն գրառումը ցոյց կը տան, որ օրինակ տխրես, կամ ուզես մեկնաբանել։

էդ պատճառով էլ դու չես կպնի դաշնեզերքին։ այն քեզ չի մանիպուլացնում որ դու էստեղ լինես։

ու քո ընկերների ու ծանօթների մեծ մասը կը մնայ կորպորատիւ ցանցերում։ ու դու մենակ քեզ կը զգաս։

խնդրանքս էն ա, երբ վերադառնաս պայմանական «թուիթեր», խնդրում եմ, էստեղ էլ մնայ, ու էստեղի ժողովրդի հետ էլ շուփիր, կիսուիր։

մեզ մենակ ա ու բարդ։

#ազատութիւն #ապակենտրոնացում #համացանց #դաշնեզերք

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-09-24

ի դէպ դաշնեզերքի եւս մի առավելութիւն՝ դիցուք ուզում ես հայաստանի ինտերնետին վնասել՝ ինչքա՞ն ջանք պէտք ա ծախսես առանձին տարբեր հանգոյցներ կոտրելու համար, ու ո՞րն ա ազդեցութիւնդ, եթէ ամէն հագնոյցն ունի տաս օգտատէր։

իսկ մի հատ արմինկօ ես կոտրում՝ իրանց մօտ հոստ եղած հարիւրաւոր կայքեր վնասում ես։

էսպէս պայմանական արմինկօն կենտրոն ա, ու տապալման միակ կէտն ա (single point of failure ուզում եմ ասել, բայց չգիտեմ ինչպէս)։

դրա զուգահեռն ա՝ դրոնով ուռալին խփելը՝ մի ջանք, հարիւրաւոր զոհեր, ընդդէմ լիքը մանր ջիպերի՝ էդքանի դրոն չի հերիքի։

#անվտանգութիւն #դաշնեզերք #ապակենտրոնացում #համացանց

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-07-03

երէկ ֆփերսընն ասաց որ յաւելուած գրելն իրան շատ ա տանում, ու մասնաւորապէս որովհետեւ մի մարդ կարող ա կիրառելի ու օգտակար յաւելուած գրել։

ես էլ մեկնաբանեցի, որ դա մարդու սանդղակին համապատասխան (human scale) (ֆփերսըն, այ այսպէս կարող եմ այլաբանութիւն օգտագործել) ծրագրակազմ ա։ երբեմն դրան ասում են lowtech։ դէ քաղաքներ կան մարդու սանդղակին, չափսին համապատասխան, փողոցներ՝ ուր փողոցը նեղ ա, ու աւելի կոմֆորտ ա։ ու պատահական չի որ փարփեցու փողոցը դարձաւ փաբերի ու սրճարանների փողոց՝ նեղ ա։ սարեանն էլ ա նեղ։ ու սարեանը կոր ա՝ հետեւաբար չես տեսնում անվերջութիւն, ու դա աւելի կոմֆորտ ա։ նոյն ձեւ հրապարակը եթէ շատ ա մեծ՝ տագնապում ես։

ու ասացի որ դրա համար եմ oberon֊ը սիրում՝ մի հոգի՝ գուցէ ես, կարող եմ մի ամսում քոմփայլեր գրել։

նա էլ ասաց թէ հա, նոյնը լիսպի հետ՝ երեւի ամէն լիսպիստ մի լիսպ գրել ա իր կեանքում։ (:

ես էլ յիշեցի որ gemini֊ն էլ ա մարդու սանդղակին համապատասխան՝ նախագծուած ա որ ամէն մարդ կարողանայ իմպլեմենտացնել հաղորդակարգը մէկ֊երկու օրում, ու օրինակ սպասարկիչ կամ դիտարկիչ գրի։

ահա, օրինակ, solderpunk֊ի՝ gemini ստեղծողի go իրականացում, հարիւր տողից քիչ կոդով՝

https://tildegit.org/solderpunk/gemini-demo-3

յ․ գ․ ապակենտրոնացումն ինչ լաւ բան ա՝ էսօր jabber.am֊ը չի աշխատում, բայց ես չոլ.հայ֊ի ժողովրդին տեսնում եմ ու կարող եմ չաթուել։

#յաւելուած #քաղաք #փողոց #հրապարակ #սանդղակ #մարդ #օբերոն #ջեմինի #լիսպ #ապակենտրոնացում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-06-05

մտածում եմ, եթէ օրինակ ռուսաստանի հիւսիսի ժողովուրդը, որ արտիկլներ են օգտագործում՝ բառավերջում աւելացնելով «-то», «-те» (իսկ «ստանդարտ» ռուսերէնում արտիկլներ չկան), ունենային իրենց դաշնեզերքի հանգոյցներն ու այնտեղ շփուէին ոչ թէ «ստանդարտ» «ճիշտ» ռուսերէնով այլ հէնց իրենց լեզուով կամ դիալեկտով, դա իրենց լեզուն մի տեսակ աւելի օրինական, լեգիտ կը դարձնէր՝ կարձանագրուէր որ այդ բարբառը կամ լեզուն օգտագործւում ա տեքնիկական խնդիրներ քննարկելու համար, քաղաքների բարեկարգումը, քաղաքականութիւնը՝ կունենար դէ ֆակտօ գրաւոր լեզուի կարգավիճակ։

իսկ դա կարձանագրէր հէնց էդ մարդկանց համար, որ իրենք ունեն այլ ինքնութիւն, որը պարտադիր չի լինի ռդ քաղաքացու ինքնութիւնը։ ու հետեւաբար իրենք չպէտք ա, օրինակ, ատեն ուկրաինացիներին, կամ վստահեն օստանկինեան քարոզչութեանը։

#ապակենտրոնացում #քաղաքականութիւն #համացանց

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-04-07

ուրեմն, դինօս պոստմարկէտօսի ոչ մի ձեւ չէր կպնում իւնիկոդ տիրոյթիս։ ասում էր՝ սերտիֆիկատների խնդիր կայ։

բայց սերտիֆիկատների խնդիր չկայ, openssl֊ով ստուգել եմ՝ նորմալ ա։

երբ միացնում էի դինօն դեբագ ռեժիմում, էսպիսի հաղորդագրութիւններ էի տեսնում՝

յետոյ խորհուրդ տուեցին ստուգել ոչ թէ openssl֊ով, այլ gnutls֊ով, զի դինօն պարզւում ա դա ա օգտագործում։ ու ահա՝

pine64-pinephone:~$ gnutls-cli -p 5269 ծոց.հայ --starttls-proto=xmpp
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--89ave6c.xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--y9aa5a3bb4bo5cd.xn--cbbu1a.xn--y9a3aq.
Processed 149 CA certificate(s).
Cannot convert ծոց.հայ to IDNA: An unimplemented or disabled feature has been requested.

իսկ իմ մեքենայ վրայ ամէնը նորմալ էր։

պարզեցի՝ gnutls֊ը alpine֊ից ա գալիս postmarketos, էնտեղ էլ ստուգեցի, շինման գրանցամատեանում տեսայ

checking for LIBIDN2... no
configure: WARNING: *** LIBIDN2 was not found. You will not be able to use IDN2008 support

բացեցի այս յայցը, նոյն օրում լուծեցին խնդիրը։

քանի որ պոստմարկէտս «էդջի» վրայ ա, անմիջապէս ստացայ թարմացումները եւ կարողացայ մուտք գործել։

եւ հիմա օգտւում եմ, յէյ։

#ազատութիւն #ծրագրակազմ #ջաբեր #ապակենտրոնացում

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst