#%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%802021

2021-10-22

ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ․ Դատախազություն

Հայաստանի գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների դեպքերի քննության արդյունքները:

Ընդհանուր առմամբ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից՝ 67-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար։ Այսինքն` ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 73,5 տոկոսը:

Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես, 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք:

Հոկտեմբերի 15-ի դրությամբ ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված քրեական գործերից 22-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 46 անձ։

The post ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ․ Դատախազություն appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #թոփ #իրավունք #լրահոս #հայաստան #արտահերթը #ընտրություններ

2021-09-01

Արզաքանցյանն ու Քոչարյանը լավ ցույց տվեցին օրենքի բացը. Վարդինե Գրիգորյան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է ընտրական բարեփոխումների և նախընտրական հիմնադրամներից ֆինանսական հատկացումների մասին։ Նրա կարծիքով՝ ընտրությունների քարոզարշավից առաջ «մի քանի ուժեր կարողացան օգտվել օրենքի բացից և, մեծ վահանակները նախապես լցնելով ընտրությունների հետ առերևույթ կապ չունեցող պաստառներով, հետագայում անհավասար պայմաններ ստեղծեցին մյուս քաղաքական ուժերի համար»։ Ըստ նրա՝ օրենքի այդ բացից օգտվեցին Տիգրան Արզաքանցյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

The post Արզաքանցյանն ու Քոչարյանը լավ ցույց տվեցին օրենքի բացը. Վարդինե Գրիգորյան appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #թոփ #իրավունք #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #arzakantsyants #elections #robertkocharyan #աժարտահերթընտրություններ #արզաքանցյանց #ընտրական #կըհ #հետընտրական #նախընտրականհիմնադրամներ #ռոբերտքոչարյան #վարդինեգրիգորյան

2021-07-23

Ընտրությունների հետ կապված հարուցվել է 78 քրեական գործ, հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ

Հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում ընտրական հանցագործությունների դեպքերով հուլիսի 22-ի դրությամբ հարուցվել է 78 քրեական գործ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Քրեական գործերից ամենաշատը՝ 33-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով։ Ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու համար հարուցվել է 6-ը քրեական գործ, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար՝ 3-ը քրեական գործ և այլն։

Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 83 անձանց նկատմամբ։ Արդեն իսկ 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան։

«Ընտրական հանցագործություններ կատարելու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 2 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինք»՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 2, «ԲՀԿ»՝ և «Վերելք»՝ 1-ական»,- ասված է հաղորդագրությունում։

The post Ընտրությունների հետ կապված հարուցվել է 78 քրեական գործ, հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #թոփ #իրավունք #լրահոս #հայաստան #արտահերթընտրություններ #դատախազություն

2021-07-15

Հունիսի 20-ի ընտրություններ․ բարեկեցության և քաղաքական նախընտրության կորելյացիան

2021-ի հունիսի 20-ին ՀՀ-ում տեղի ունեցան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ քվեների 53,9%-ը։ Քվեների մյուս մասը բաշխվեց «Հայաստան» դաշինքի (21,1%), «Պատիվ ունեմ» դաշինքի (5,2%) և մնացած թեկնածուների (24,8%) միջև։ Կա՞ արդյոք կապ ընտրողների բարեկեցության և քաղաքակա նախընտրության միջև։

The post Հունիսի 20-ի ընտրություններ․ բարեկեցության և քաղաքական նախընտրության կորելյացիան appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #քաղաքականություն

2021-07-14

ՍԴ-ն գնաց դռնփակ խորհրդակցության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով որոշում կայացնելու։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց: Այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար»,- գրել է նա։

Որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Սահմանադրական դատարանը քննում էր չորս քաղաքական ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ էին դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

The post ՍԴ-ն գնաց դռնփակ խորհրդակցության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #իրավունք #լրահոս #հայաստան #արտահերթընտրություններ #սահմանադրականդատարան #սդ

2021-07-09

Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա ՍԴ հրավիրել նախագահին

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդել է ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու դատական նիստում որպես վկա ներառել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդունքները անվավեր ճանաչելու պահանջով։

Թովմասյանն առաջարկում է նախագահին որպես վկա ներառել դատական պրոցեսում՝ հաշվի առնելով, որ ՍԴ դիմած ուժերը հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է ընտրության օր նշանակվել հունիսի 20-ը. «Հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ ու ես միջնորդում եմ, որ ՀՀ նախագահին սույն գործով հրավիրենք նախագահին։ Այս հարցին պետք է այս փուլում անդրադառնանք, որովհետև մենք ունենք սահմանված խիստ ժամկետներ, որ այս հարցը պարզաբանվի»,- ասաց Թովմասյանը։

Մեկ այլ միջնորդությամբ Թովմասյանը մեջբերեց Մարդու իրավունքի պաշտպանի հաղորդումներն ու միջնորդեց ՄԻՊ-ից պահանջել ընտրական գործընթացում մարդու իրավունքների խախտումների մասին տվյալները տրամադրել դատարանին, իսկ անհնարինության դեպքում գալ ՍԴ և ներկայացնել դրանք։

The post Հրայր Թովմասյանը միջնորդեց որպես վկա ՍԴ հրավիրել նախագահին appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #թոփ #իրավունք #լրահոս #հայաստան #հրայրթովմասյան

2021-07-09

Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը

Վահե Գրիգորյանը որպես Սահմանադրական դատարանի դատավոր կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանի դատավորները որոշեցին չքննարկել համապատասխան միջնորդությունը, որը ներկայացվել էր «Զարթոնք» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։ Վերջիններս բարձրացրել էին Գրիգորյանի՝ նիստին մասնակցելու անհնարինության հարցը։

Ըստ դատավորների՝ դատաքննության ներկա փուլում նման միջնորդություն լինել չի կարող։ Դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը, իսկ նման հարց չի քննարկվել. «Մենք չենք կարող ներկա փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց քննարկել»,- ասաց նա։

«Հայաստան» և «Զարթոնք» դաշինքները իրենց միջնորդությամբ նշում էին, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք։ «Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վկայակոչել էր այն փաստը, որ Մարտի 1-ի գործով Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի դեմ։

Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

The post Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #թոփ #իրավունք #լրահոս #հայաստան #սդ

2021-07-02

«Պատիվ ունեմը» դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյուքները

«Պատիվ ունեմ» դաշինքի դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյուքները անվավեր ճանաչելու պահանջով։ ՍԴ-ն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 4 դիմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքները անվավեր ճանաչելու պահանջով»,- գրել է նա։

Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի և «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։

The post «Պատիվ ունեմը» դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյուքները appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #թոփ #լրահոս #հայաստան #պատիվունեմ #սդ

2021-07-02

Ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել նաև «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները

Բացի «Հայաստան» դաշինքից, ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան են դիմել նաև «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը վերաբերում է միայն ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն, իսկ Փաստաբանների պալատի նախագահի գլխավորած «Զարթոնքը» պահանջում է անվավեր ճանաչել և ընտրությունների արդյունքները, և կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 27-ի որոշումները։

Այսօր Սահմանադրական դատարանը գրանցել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը։

Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար քաղաքական ուժերը կարող են Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնել մինչև հուլիսի 2-ը։ ՍԴ մամուլի քարտուղար հայտնում է, որ ժամը 16։15-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարել էր նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։

The post Ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել նաև «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #թոփ #իրավունք #լրահոս #հայաստան #զարթոնք #հայոցհայրենիք #սդ

2021-07-02

«Հայաստան» դաշինքը ընտրությունների հարցով դիմեց ՍԴ և ուղարկեց Վահե Գրիգորյանին առնչվող միջնորդություն

Արտահերթ խորհրդարանական ընտրութունների արդյունքները Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը վիճարկել է Սահմանադրական դատարանում։ Դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանն ասաց՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ՍԴ են ուղարկել նաև միջնորդություն՝ հարցի քննարկմանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ։

«Պատճառը հստակ է՝ Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով մասնակցել է, ընդդեմ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի»,- հայտարարեց Վարդևանյանը՝ հավելելով, որ Գրիգորյանն ունի «կանխակալ դիրքորոշում»։

Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ն աշխատակարգային նիստում կքննարկի իրենց միջնորդությունը։ Նա պնդեց՝ վարչական ռեսուրսի չարաշահման ծավալները մեծ են եղել ու որպես օրինակ բերեց այն, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լինելով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը, կարող էր տվյալներ ստանալ քվեարկության մասնակցող զինծառայողների, նրանց քվեարկության վայրի մասին, այնինչ «իրենք նման հնարավորություն չունեին»։

«Հայաստան» դաշինքը ՍԴ ուղարկած իր դիմումով երեք սցենար է դիտարկել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները ճանաչել անվավեր, նշանակել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ կամ մանդատների բաշխման կարգ սահմանել։

The post «Հայաստան» դաշինքը ընտրությունների հարցով դիմեց ՍԴ և ուղարկեց Վահե Գրիգորյանին առնչվող միջնորդություն appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հետընտրականզարգացումներ #քաղաքականություն #արամվարդևանյան #սդվահեգրիգորյան #վիճարկել

2021-07-02

«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով

«Հայաստան» դաշինքը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան։

«Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 15։00-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի մուտքագրված դիմումի վերաբերյալ»,- ասված է դաշինքի Ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարությունում։

«Հայաստան» դաշինքն Սահմանադրական դատարան է դիմել՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

The post «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #ընտրություններ #հայաստանդաշինք #սդ

2021-06-29

Հայկական դիւանագիտութեան վերականգնման անհրաժեշտութիւնը. զրոյց փրոֆ. Ասպետ Գոչիկեանի հետ

Յետընտրական շրջանին ի՞նչ հիմնական զարգացումներ կը սպասեն Հայաստանին արտաքին եւ ներքին ճակատներուն վրայ։ Արցախի հակամարտութեան կարգաւորման համար բանակցութիւններու վերսկսում կը նախատեսուի՞։ Ի՞նչ հարցեր կամ մօտեցումներ պէտք է վերաբանաձեւէ հայկական կողմը։ Այս մասին «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեան զրուցեց Հայաստանի Ամերիկեան Համալսարանի քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւններու դասախօս փրոֆ. Ասպետ Գոչիկեանի հետ։

The post Հայկական դիւանագիտութեան վերականգնման անհրաժեշտութիւնը. զրոյց փրոֆ. Ասպետ Գոչիկեանի հետ appeared first on CIVILNET.

#armvote #արտահերթընտրություններ2021 #թոփ #լրահոս #հասարակություն #հետընտրականզարգացումներ #քաղաքական #քաղաքականություն

2021-06-28

Թավիշը կամ պողպատը անհեթեթություններ են, հակապետական են. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին: Արամ Սարգսյանը, որն ընտրություններից հետո հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու ստացել արտախորհրդարանական ուժերի համագործակցության ձևաչափ ստեղծելու առաջարկ, նշում է, որ այն Հանրային խորհրդի քաղաքական տարբերակը կարող է դառնալ՝ իր էությամբ խորհրդարանական ընդդիմությանը հակակշռող:

The post Թավիշը կամ պողպատը անհեթեթություններ են, հակապետական են. Արամ Սարգսյան appeared first on CIVILNET.

#armvote #sidebanner #արտահերթընտրություններ2021 #լրահոս #հասարակություն #հետընտրականզարգացումներ #քաղաքական #քաղաքականություն

2021-06-27

«Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմը»` 7

Հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություների արդյունքներով 8-րդ գումարման Ազգային Ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը 7 մանդատ: Այս մասին այսօր հունիսի 28-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 4 մանդատներից 3-ը՝ եզդի, ռուս և քուրդ, կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», Իսկ ասորական համայնքի ներկայացուցիչ պատգամավորն ընդգրկված կլինի «Հայաստան» դաշինքի կազմում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում կազմել և ստորագրել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:

The post «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմը»` 7 appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #արտահերթընտրություններ #կըհ #հայաստանդաշինք #քաղաքացիականպայմանագիր

2021-06-26

Ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց․ ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ «ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ»։ Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը ստացել է 19 690 քվե կամ 1,54 տոկոս: ՀԱԿ-ի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև։

Ամփոփելով Հայ Ազգային Կոնգրեսի՝ հանրապետության բոլոր մարզերն ընդգրկող ընտրական շտաբներից և կուսակցության վստահված անձանցից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրելով ԿԸՀ պաշտոնական տվյալները, ինչպես նաև՝ ընտրություններին մասնակցած տարբեր քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների հայտարարությունները, մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակած փաստերը և տեղեկությունները, կարող ենք կատարել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հետևյալ նախնական արձանագրումները․

1․ Ի խախտումն ՀՀ օրենսդրության պահանջների, իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, այդ նպատակով օգտագործելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։ Այդ որոշումը փաստացի կայացվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ իշխող ուժի պատգամավորական խմբակցությունը, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեց կատարել վարչական ռեսուրսի օգտագործման արգելք սահմանող Ընտրական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները։ Հրապարակված փաստերը վկայում են, որ իշխանությունը չխորշեց անգամ բանակի քվեարկության ուղղորդման տխուր ավանդույթից։

2․ Թեև ընդունման համար պատրաստ էին և քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ համաձայնեցված՝ Ընտրական և Քրեական օրենսգրքերի այնպիսի փոփոխությունները, որոնցով պետք է կանխվեր ֆինանսական ռեսուրսների ապօրինի օգտագործումը, իշխանությունները հրաժարվեցին և, ի զարմանս բոլորի, հետաձգեցին դրանց կիրառումը։ Արդյունքում, Հայաստանի ընտրական համակարգի՝ վերջին տասնամյակի ամենախոշոր արատը՝ փողի հակաօրինական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, լիովին պահպանվեց: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անվերահսկելիորեն օգտագործեցին օրենքով թույլատրված չափից հսկայական ծավալով ավելի՝ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ ընտրակաշառքի տեսքով։ Իշխանության, իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գործողություններն այդ ապօրինությունը կանխելու ուղղությամբ ընդամենը կոսմետիկ բնույթ էին կրում։

3․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին ընտրարշավի ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հավասար լուսաբանում երաշխավորելու ուղղությամբ։ Ընտրարշավի ժամանակահատվածում մասնակից քաղաքական ուժերի մի փոքր խումբ գտնվում էր ակնհայտորեն արտոնյալ կարգավիճակում։ Առնվազն երեք հեռուստաընկերություններ եթերաժամի հիմնական մասը նվիրել էին «Հայաստան» դաշինքի ընտրարշավին, ևս առնվազն երեքը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, առնվազն երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, խիստ անհավասար մրցակցային պայմանների մեջ դնելով մյուս բոլոր քաղաքական ուժերին: Դրանից բացի, իշխող ուժը սոցիալական ցանցերում ներդրել էր հարյուրավոր, այսպես կոչված` «ֆեյքերի» մի ամբողջ բանակ, որի գլխավոր խնդիրը կեղծիքի տարածումն էր, հասարակական կարծիքի մանիպուլյացիան և ապակողմնորոշումը։ Ի հավելումն կատարվածի, Հանրային հեռուստաընկերությունը, օրենքի խախտմամբ, արգելեց մի շարք կուսակցությունների մասնակցությունը հունիսի 18-ի հեռուստատեսային ամփոփիչ բանավեճին։ «Օրենքի պահապան» իշխանությունը նույնիսկ դիմեց լռության օրվա պահանջի կոպիտ խախտման։

4․ Ամբողջ քարոզարշավի ընթացքում և հատկապես քվեարկության օրը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից ողջ ծավալով կիրառության մեջ դրվեց դեռևս նախորդ ռեժիմի օրոք ձևավորված տխրահռչակ «տասովշչիկների ինստիտուտը», մինչդեռ հենց իշխանության առաջնահերթ պարտականությունն էր ընտրությունները զերծ պահել նման ազդեցություններից։ Դրա գլխավոր խնդիրը՝ տարբեր մեխանիզմների գործադրմամբ ընտրողների հավաքագրումն ու ուղղորդումն էր քվեարկության, իսկ փաստի լավագույն ապացույցը՝ առավոտյան ժամերին միայն ուղղորդվող քվեարկությանը բնորոշ մեծ կուտակումներն էին տեղամասային կենտրոններում, ինչպես նաև՝ հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների մեջ, տարբեր անկյուններից ծալված քվեաթերթիկների բազմաքանակությունը։

5․ Ողջ ընտրարշավն ուղեկցվեց իշխող կուսակցության և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների առաջնորդների կողմից՝ միմյանց ուղղված հայհոյախոսություններով, սպառնալիքներով, «կոմպրոմատներով», հաշվեհարդարի ու բռնության կոչերով՝ ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների լուռ հայացքի ներքո։ Երևույթ, որ տեղ չէր գտել նախորդ ընտրություններից և ոչ մեկում։

6․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին նաև ընտրողների ուռճացված ցուցակները «մաքրելու» ուղղությամբ։ Տարբեր հաշվարկներով, ընտրացուցակներում շարունակում են ներառված լինել շուրջ 800 000՝ վաղուց արդեն Հայաստանում չբնակվող անձինք։ Նշված հանգամանքը հաշվի առնելով, լուրջ մտահոգության և կասկածի տեղիք է տալիս ընտրությանը մասնակցության թիվը, որը նույնիսկ ավելին է, քան եղել է Ազգային ժողովի՝ 2018 թ․ ընտրություններում։ Կասկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ, հիմնվելով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների վրա, ստացվում է, թե շուրջ 300 բնակավայրերում քվեարկությանը մասնակցել է փաստացի բնակվողների 100 տոկոսը, իսկ ևս շուրջ 800 բնակավայրերում՝ 80-90 տոկոսը։
Հիմնվելով վերոշարադրյալ արձանագրումների վրա, հայտարարում ենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը։

The post Ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց․ ՀԱԿ appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #քաղաքականություն

2021-06-25

Արտահերթ ընտրություններ. ինչ է սպասվում, և երբ կսկսի աշխատել 8-րդ գումարման խորհրդարանը

Խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հայտարարում են Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման մտադրության մասին։ Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ սպասել առաջիկայում։

The post Արտահերթ ընտրություններ. ինչ է սպասվում, և երբ կսկսի աշխատել 8-րդ գումարման խորհրդարանը appeared first on CIVILNET.

#armvote #արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հետընտրականզարգացումներ

2021-06-25

Ընդդիմադիրնե՛ր, իսկ հետո ի՞նչ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո ընդդիմությունը, հատկապես խորհրդարան անցնողները հանդես են եկել անհասկանալի դիրքերից։ Մի կողմից, ինչպես «Հայաստան», այնպես էլ «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարում են, որ եղել են զանգվածային խախտումներ, ճնշումներ իրենց ներկայացուցիչների նկատմամբ, դրանք գրանցվել են ինչպես ընտրությունների նախօրեին, այնպես էլ բուն քվեարկության օրը, բայց մյուս կողմից, չեն շտապում հաստատակամ հայտարարել, որ բողոքարկելու են արդյունքները։

Ավելին՝ Ռոբերտ Քոչարյանը ու Արթուր Վանեցյանը վերջին ասուլիսներին հիմնականում խոսում էին ոչ թե հանրային ճնշման և իրավական ճանապարհով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, այլ խորհրդարանի պատերից ներս պայքարի մասին։

Վճռական ընդդիմությունն այդպիսին չի լինում, ընդդիմությունը, որը ունի արձանագրած տասնյակ կամ հարյուրավոր ընտրատեղամասերում խախտումներ, նման պասիվություն պարզապես չի դրսևորում։Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Վանեցյանը հիմնականում նույն թեզն են հնչեցրել՝ իրենց իրավաբաններն աշխատանքներ են տանում և հետագայում ավելի հստակ դիրքորոշում կհայտնեն։

Սա առնվազն վստահություն չներշնչող արդարացում է՝ մի պարզ պատճառով․ եթե նրանց վստահված անձինք ընտրատեղամասերում գտել են կոպիտ խախտումներ ու այդ մասին նշել արձանագրություններում, ապա դժվար չէ հանրությանը տրամադրել առնվազն տվյալներ խախտումների քանակի մասին։

Ռոբերտ Քոչարյանը թերևս լավ գիտի՝ ինչպես է ընդդիմությունը պայքարում, երբ ունի համոզմունք ու ապացույցներ զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ։ Երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում այդպիսի կոշտ հակազդեցություն եղել է։

2003 թվականին երկրորդ փուլով ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը՝ անցնելով ընդդիմության հիմնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանից։ Ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը չընդունեց ու անցավ կոնկրետ գործողությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկելով խախտումների մասին ավելի քան 300 արձանագրություն։ Բացի այդ, եվրոպացի դիտորդները կոշտ գնահատականներ էին հնչեցնում, ինչը չես ասի 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

Դեռ պաշտոնական արդյունքները հայտնի չդարձած՝ Ստեփան Դեմիրճյանը սկսեց ցույցեր, որոնք տարբեր ուժգնությամբ շարունակվեցին մինչև 2004-ի ապրիլի 9-ը․ այդ ընթացքում պարբերաբար բերման էին ենթարկվում ու ձերբակալվում և՛ ցուցարարներ, և՛ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ: Այս ամենի կիզակետը եղավ 2004-ի ապրիլի 13-ին Բաղրամյան պողոտայում ցույցը դաժան ցրելու գործողությունը։

Հիմա պատկերն այլ է, ընդդիմությունը չի ներկայացնում հստակ խախտումների մասին արձանագրություններ, չի փորձում որևէ կերպ հանրային ճնշման միջոցով հասնել արդյունքների չեղարկման, իսկ անկախ դիտորդները հենց Ռոբերտ Քոչարյանի ու Արթուր Վանեցյանի թիմն են մեղադրում խախտումներ կատարելու և մարդկանց վրա ճնշումներ գործադրելու համար։

Իսկ հիմա, ըստ էության, ինչ է այս իրավիճակի մասին ասում օրենսդրությունը.

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ (Ընտրական օրենսգիրք, 75-րդ հոդված),
  • Ընտրության արդյունքները կարող են բողոքարկվել և վարչական, և դատական կարգով (Ընտրական օրենսգիրք, 48-րդ հոդված),
  • Ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները Սահմանադրական դատարան դիմում կարող են ներկայացնել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը (Սահմանադրական դատարանի մասին օրենք, հոդված 77),
  • ՍԴ-ն որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո (Սահմանադրական դատարանի մասին օրենք, հոդված 77),
  • Մանդատները բաժանվում են՝ ըստ ցուցակի հերթականության՝ հաշվի առնելով սեռերի ներկայացվածությունը, եթե թեկնածուն հրաժարվում է մանդատից, այն տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին։ Եթե ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր (Ընտրական օրենսգիրք, 100-րդ հոդված),
  • 2015-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք փոխված ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերի մանդատների հրաժարման դեպքում կարող է լինել երկրորդ փուլ, ընդհակառակը, երկրորդ փուլի համար Սահմանադրությունը միայն մեկ նախապայման է առաջ քաշում, այն է՝ «Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ» (ՀՀ սահմանադրություն, 89-րդ հոդված),
  • Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը (Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, հոդված 32)։ Ազգային ժողովը կազմավորված է համարվում այն ժամանակ, երբ ԿԸՀ-ը հանձնում է մանդատները։

Այսպիսով, ԿԸՀ-ն արդյունքներն ամփոփելու է քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը՝ հունիսի 27-ին, կուսակցություններն ու դաշինքները ** _Սահմանադրական դատարան դիմում կարող են ներկայացնել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հինգերորդ օրը, մինչև ժամը 18։00-ն, այսինքն՝ մինչև հուլիսի 2-ը։ _**

_Եթե ՍԴ բողոքարկում տեղի չունենա, ապա ԱԺ-ի առաջին նիստը կլինի հուլիսի 5-ին։ _

Եթե բողոքարկեն, ** ՍԴ-ն որոշում է ընդունելու դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Կախված ՍԴ-ի որոշումից՝ պարզ կլինի՝ երբ է լինելու ԱԺ առաջին նիստը կամ էլ լինելու է ընդհանրապես, թե՝ ոչ։**

The post Ընդդիմադիրնե՛ր, իսկ հետո ի՞նչ appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #թոփ #լրահոս #քաղաքական #քաղաքականություն

2021-06-24

«Քաղաքական ուղեծրից վստահաբար դուրս չենք գա»․ Դավիթ Խաժակյանը՝ «Լուսավոր Հայաստանի» ծրագրերի մասին

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցություններից է «Լուսավոր Հայաստանը»։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը և Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը խոսում են կուսակցության ապագա ծրագրերի մասին։

The post «Քաղաքական ուղեծրից վստահաբար դուրս չենք գա»․ Դավիթ Խաժակյանը՝ «Լուսավոր Հայաստանի» ծրագրերի մասին appeared first on CIVILNET.

#armvote #արտահերթընտրություններ2021 #թոփ #լրահոս #հայաստան #հետընտրականզարգացումներ #քաղաքական #քաղաքականություն

2021-06-24

«Հայաստանը մի քանի քայլ առաջ է Վրաստանից»․ հայացք Թբիլիսիից՝ Հայաստանի ընտրություններին

Վրաստանում ուշադիր հետևել են հայաստանյան խորհրդարանական ընտրություններին և նախընտրական ու հետընտրական գործընթացներին: Հատկապես երկրի ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը, որը համակրում է Նիկոլ Փաշինյանին, զուգահեռներ են անցկացրել Վրաստանում նախորդ 2020-ի հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների հետ:

Գիորգի Կանաշվիլին

Կոնֆլիկտաբան, տարածաշրջանային հարցերով փորձագետ Գիորգի Կանաշվիլին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ համակրանքը պայմանավորված է նրանով, որ մարդիկ նրան ընկալում են որպես արևմտամետ գործիչ:

Որքան ժողովրդավար լինի Հայաստանը, այնքան ավելի լավ Վրաստանի և տարածաշրջանի համար։

«Փաշինյանի հանդեպ Վրաստանում համակրանք կա, քանի որ նաև համարվում է ժողովրդավար քաղաքական գործիչ, իսկ Վրաստանում գտնում են, որ որքան ժողովրդավար լինի Հայաստանը, այնքան ավելի լավ Վրաստանի և տարածաշրջանի համար»,- ասում է Կանաշվիլին:

Փորձագետը նաև պնդում է, որ հայ-վրացական հարաբերությունները է՛լ ավելի կխորանան Փաշինյանի իշխանության օրոք։

Վրաստանի համեմատ ամենահետաքրքիրն այն էր, որ նախկին բոլոր նախագահները մասնակցում էին ընտրություններին:

Զազա Աբաշիձեն՝ կենտրոնում, Երևան

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լուսաբանող վրաց լրագրողներից մեկը՝ Զազա Աբաշիձեն, որն ավելի քան մեկ շաբաթ գտնվել է Հայաստանում և լուսաբանել ընտրություններն ու նախընտրական քարոզարշավը, ասում է, որ Վրաստանի համեմատ ամենահետաքրքիրն այն էր, որ նախկին բոլոր նախագահները մասնակցում էին ընտրություններին:

«Վրաստանում, ցավոք, ռևանշիզմը չի ավարտվում: Չնայած նրան, որ Հայաստանում նախկին նախագահների կալանավորման փորձեր են եղել, միևնույն է, բոլորը Հայաստանում էին և մասնակցում էին ընտրություններին: Սա մեզ համար փոքր ինչ անսովոր է»,- ասում է Աբաշիձեն՝ նկատի ունենալով, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռակա դատապարտված է և չի կարող Վրաստան գալ, իսկ առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան՝ սպանված:

Վրաստանի համեմատ՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավելի կազմակերպված էր աշխատում:

Աբաշիձեն նաև ասում է, որ Վրաստանի համեմատ՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավելի կազմակերպված էր աշխատում:

«Հաշվարկները ուղիղ եթերում էին, ԿԸՀ-ն նախնական արդյունքները շատ ավելի շուտ հայտարարեց, քան, օրինակ, 2020 թվականին Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Սա, կարծում եմ, թափանցիկության լավ օրինակ է: Եթե կարճ ասեմ՝ Հայաստանը այս տեսանկյունից մի քանի քայլ առաջ է Վրաստանից:

«Թափանցիկությունը, ֆինանսները, մեդիան, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ այլ բաղադրիչները պաշտպանված էին՝ ի տարբերություն Վրաստանի: Ինչպես նաև, ըստ իս, ընտրություններում հիմնական խախտումներն անում էին ընդդիմության, մասնավորապես, Քոչարյանի համակիրները: Սա նույնպես տարօրինակ է մեզ համար»,- պնդում է Աբաշիձեն:

Վերջինս նաև հավելում է՝ վրաց հասարակությունը Փաշինյանի մեջ տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել Վրաստանում:

«Երիտասարդ, էներգիայով լի: Վրաց հասարակությունը ցանկանում է Փաշինյանի նման մեկին տեսնել Վրաստանի իշխանության գլխին»,- ասում է լրագրողը։

Եթը նախկինում համարվում էր, որ Վրաստանը տարածաշրջանի ժողովրդավարության կենտրոնն է, հիմա այս կատեգորիային է պատկանում նաև Հայաստանը: Սա արդեն երկրորդ ազատ և ժողովրդավար ընտրությունն էր։

Ակա Զարքուան հարցազրույց է վերցնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից

Հայաստանյան ընտրությունները լուսաբանած մեկ այլ լրագրող, «Ռեալպոլիտիկա» պարբերականի գլխավոր խմբագիր Ակա Զարքուան ասում է, որ իր համար ամենահետաքրքիրն այն էր, որ չնայած պատերազմում կրած պարտությանն ու հաշվի առնելով, որ բոլոր երեք նախկին նախագահները Փաշինյանի դեմ էին, միևնույն է՝ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը հաղթեց:

«Եթը նախկինում համարվում էր, որ Վրաստանը տարածաշրջանի ժողովրդավարության կենտրոնն է, հիմա այս կատեգորիային է պատկանում նաև Հայաստանը: Սա արդեն երկրորդ ազատ և ժողովրդավար ընտրությունն էր»,- ասում է Զարքուան:

The post «Հայաստանը մի քանի քայլ առաջ է Վրաստանից»․ հայացք Թբիլիսիից՝ Հայաստանի ընտրություններին appeared first on CIVILNET.

#արտահերթընտրություններ2021 #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #հարեւաններ #հետընտրականզարգացումներ #վրաստան #քաղաքականություն #արտահերթընտրություններ #ժողովրդավարություն #հայաստանիընտրություններ #նորիկգասպարյան #վրացլրագրողներ

image

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst