կարելի ա երկու բառով նկարագրել ամէն այթի ընկերութիւնը՝
կարում են՝ անում են։
մարդ ա իրա «կարեցած» չափով։
«կարում ենք անում ենք սպը» են։
կարելի ա երկու բառով նկարագրել ամէն այթի ընկերութիւնը՝
կարում են՝ անում են։
մարդ ա իրա «կարեցած» չափով։
«կարում ենք անում ենք սպը» են։
__Orion Summit 2022 -ն արդեն բաց է գրանցումների համար. տեխնոլոգիական գագաթնաժողովի մասնակիցները կարող են այսօրվանից գրանցվել նորարարական տեխնոլոգիայով, հատուկ հավելվածում (Android, iOS) լրացնելով էլ.փոստի հասցեն և սկանավորելով դեմքը:
Հավելվածը մշակել է գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն, որն իրական ժամանակում սպառնալիքների հայտնաբերման լուծումներով զբաղվող առաջատար ընկերություն է։ «Քո դեմքը՝ որպես տոմս» հավելվածի շնորհիվ մասնակիցները կունենան անձնական կենսաչափական անցագիր:
Գործարկվել է նաև միջոցառման պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ստանալ տեխնոլոգիական գագաթնաժողվի մասնակիցների, օրակարգի և գործընկերների մասին տեղեկատվություն։ Գրանցվել ցանկացողները կայքի մոբայլ տարբերակում պետք է սեղմեն «Register» կոճակը և ստանան հետագա հրահանգները։ Միջոցառման ժամանակ մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը «կճանաչի» դեմքը և հնարավորություն կտա մուտք գործել առանց թղթային կամ էլեկտրոնային տոմսի։
Գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն համագործակցում է մի շարք միջազգային ընկերությունների հետ, ինչպես օրինակ՝ Daimler, Chicago Cubs, Major League Baseball, Oman-ի միջազգային օդանավակայանների ցանց և այլն։
Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Orion Summit 2022 գագաթնաժողովի մասին նորություններին կարելի է հետևել նաև սոցցանցերում՝ Facebook-ում, LinkedIn-ում։
«Orion»-ի մասին
«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 17-ից վերսկսում է Երևան - Լիոն - Երևան, Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:
Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:
Ինեկոբանկը EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գլխավոր գործընկերն է
Հունիսի 1-2-ը Երևանը կհյուրընկալի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որի գլխավոր գործընկերն է Ինեկոբանկը։
Առաջնորդվելով նորարարություն հանուն հարմարավետության իր մոտեցմամբ և մշտապես կարևորելով թվային լուծումների դերը ֆինտեխ ոլորտի զարգացման հարցում, Ինեկոբանկը, որպես գլխավոր գործընկեր, ներկայանում է տարվա ամենամեծ միջազգային տեխնոլոգիական համաժողովին։
EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտի համաշխարհային միտումներին։ Այն երկու օրով մեկ գաղափարի շուրջ է համախմբելու ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է ներկայացնել ՏՏ ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:
Ինեկոբանկի Ֆինանսական ծառայության ղեկավար Բաբկեն Սահակյանը համաժողովի մասնակից ստարտափների համար կանցկացնի մենթորական սեսիաներ տարբեր բիզնես մոդելների ֆինանսական հետևանքների և ցուցանիշների ուղղությամբ:
«Նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար սկսնակ բիզնեսների համար շատ կարևոր է ֆինանսական հետևանքները հաշվարկելն ու հիմնական KPI-ները սահմանելը։ EMERG-ի շրջանակում կփորձեմ ՏՏ ստարտափների հետ կիսվել այս ոլորտում ունեցած իմ փորձով և մոտեցումներով, որոնք, հուսով եմ, կօգնեն նրանց բիզնես մոդելի ճիշտ ընտրության և հետագա ֆինանսական զարգացման հարցում»,- նշում է Բաբկեն Սահակյանը։
Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են նաև թեմատիկ պանելային քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ` ժամանակի թրենդ հանդիսացող ոլորտային թեմաների շուրջ:
Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը, ով ունի բազմամյա փորձ ֆինանսաբանկային ոլորտում և կապիտալի շուկաներում, ավանդական բանկինգի և բլոկչեյների թեմայով պանելային քննարկմանը կներկայանա որպես բանախոս և կկիսվի իր մասնագիտական դիտարկումներով ու կանխատեսումներով:
Այսպիսով, հանդիպում ենք հունիսի 1-ին և 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` մեկնարկելու տեխնոլոգիական ամառը: