#%D5%A4%D5%B8%D6%86%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6

2025-08-01

իսկ ո՞նց ազատուել վատ մոտիւացիաներից։ ի հարկէ սրա պատասխանը նոյնպէս գիտակից լինելն ա։

օրինակ եթե օրուայ մէջ 10 րոպէ գիտակից լինես կարող ա ջնջես ինստագրամդ, տիկտոկդ, թուիթերդ եւն։

կամ թափես ծխախոտդ, թմրանիւթդ, ալկոճոլը։ իսկ յետոյ կօգնես քո անգիտակցին հեշտ յաղթահարել իր խնդիրը։

իմ օրինակով կարող եմ ասել՝
1. երբ ջնջում եմ ինստագրամի յաւելուածը մի քանի ամիս էլ չեմ քաշում։ (եթե կարիք չլինի)
2. երբ քաղցր չեմ առնում տուն գնալիս, տնից էլ դուրս չեմ գայ յատուկ առնելու
3. երբ ֆրի չեմ աւելացնում պատուերիս մէջ, յետոյ առանձին չեմ պատուիրի

ուզում եմ ասել ընդամէնը մի քանի վայրկեան ա պէտք գիտակից լինել, մնացած օրը կազմակերպելու համար։

#գիտակից #գիտակցում #մեդիտացիա #սովորութիւն #մոտիւացիա #կախուածութիւն #ազատագրում #ազատութիւն #դոֆամին #սքրոլ

2021-11-24

մի քանի բան էլ եմ ուզում աւելացնել։ բարձր սերոտոնին ունեցող մարդիկ հասարակութեան եւ հակառակ սեռի համար աւելի գրաւիչ են։ ասածներս բնաւ փեթերսոնի դասախօսութիւններից չի։

ու բառացի պէտք չի հասկանալ։ զի հարցը միայն դիմացինի զգացմունքների մասին չի։ այլ նաեւ էն մասին ա, թե դու ոնց ընկալում դիմացինիդ։

միգուցէ դու սիրուած ես 90% մարդկանց կողմից բայց քեզ տէնց չի թուում, եւ հակառակը։

այսինքն երբ ասում եմ գրաւիչ են, նկատի ունեմ որ զգում են, որ գրաւիչ են։

#սերոտոնին #դոֆամին

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-09-03

մի հոգեբանի էի լսում, որը դէ արդէն ծեծուած բան էր ասում այն մասին, ինչքան պէտք չի էժան դոֆամին ստանալ, ու պէտք ա շատ աշխատել ու վիզ դնել, որ կեանքդ լաւացնես, յաջողութեան հասնես։

ու իր ասածն ինձ վրայ հակառակ էֆեկտը թողեց։

դիսքլէյմեր՝

հա, ես ինքս էլ նախանձով գրում էի, որ ֆբ֊ում անկապ բան դուրս տաս, երեսուն լայք ես հաւաքում, ու դա չի խրախուսում երկարատեւ ու կարեւոր գործ անել՝ գուցէ յետոյ կիսուես այդ գործի արդիւնքներով, ու կրկին հաւաքես երեսուն լայք։

նաեւ բնաւ չեմ հաշւում ուրիշների լայքերը, թող ինչ֊որ ծիտ տղայ կամ աղջիկ իր սելֆիներով հաւաքի երեսուն հազար լայք՝ իր շատ լայքերից ինձ վատ չի։

սակայն ես մտածեցի՝ բայց ի՞նչ վատ բան կայ այդ դոֆամինի մէջ։ ի՞նչ յաջողութիւնից ա նա խօսում։

դիցուք ունենք պատմաբան երիտասարդ։ նա հետաքրքիր փիէյջդի ա արել, հաւէսով կարողանում ա խօսել պատմութիւնից, խորացած ա։ իր յաջողութիւնը ո՞րն ա։ իր շուրջը եղած մարդիկ էլ իրան լսել չեն սիրում, ու իրենց հետ խմելու փաբ չեն կանչում՝ զանուդա ա։ մտածում են՝ դէ էս ներդը ով ա, հաւէսը չկայ, կողքից էլ ծաղրում են, մէկ մէկ էլ կը կանչեն ծնունդի, ուր իրան էլ հաւէս չի լինի։

համացանցը այդ մարդուն հնարաւորութիւն ա տալիս արտայայտուել, գրել օրինակ իւրօրինակ բլոգ փոստեր պատմութեան մասին, եւ հաւաքել լսարան, երկրպագուներ եւ լայքեր։

նա ստանում ա դոֆամին, դա՝ իր դոֆամին ստանալու միակ միջոցն ա։

նա ի՞նչ այլընտրանք ունի։ գնայ վիզ դնի որ գործ ստեղծի ու հարստանա՞յ՝ բոլորը չեն գործարար։ եւ բոլոր վիզ դնող գործարարները չէ որ յաջողում են՝ մեծ մասը տապալւում ա։

ու ինչի՞ նա պիտի ինչ֊որ բաների մէջ ներդրուի, երբ նա արդէն իսկ հետաքրքիր մարդ ա, պարզապէս իր շրջապատում չգնահատուած։ ինչի՞ չստանայ իր դոֆամինի բաժինը։ այ ինտերնետը տէնց մարդկանց տալիս ա էդքան վատ իրենց չզգալ։

#ինտերնետ #դոֆամին #համացանց #հոգեբանութիւն #յաջողութիւն #աշխատանք #գործարարութիւն #բլոգ #գիտութիւն #մարդիկ #արդարութիւն

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst