չգիտէի որ Դուբրովնիկը էսքան սիրուն քաղաք ա։ էստեղ «գահերի խաղը», «աստղային պատերազմներ» եւ այլ սերիալների սերիաներ են նկարել։
#դուբրովնիկ #խորուաթիա #եւրոպա #ճանապարհորդութիւն #գործուղում
չգիտէի որ Դուբրովնիկը էսքան սիրուն քաղաք ա։ էստեղ «գահերի խաղը», «աստղային պատերազմներ» եւ այլ սերիալների սերիաներ են նկարել։
#դուբրովնիկ #խորուաթիա #եւրոպա #ճանապարհորդութիւն #գործուղում
Արդեօ՞ք երեւանը վատ քաղաք ա
Անցած ամիս գնացել էինք Հռոմ։ Ամէն շէնքի ու փողոցի կողքով անցնելիս մտովի փորձում էի համեմատել երեւանի հետ։ — Տես իրանք էլ են շէնքի վերեւում հարկ աւելացնում, իսկ հարեւան շէնքը փակում ա սրա լույսը։ Տես իրանց փողոցներն էլ մաքուր չի ու ասֆալտը կարկատած ա։
Բա ի՞նչն ա լաւ։
ՄԻ քանի լաւ բան նոյնպէս նկատեցի։ Օրինակ իրենց մօտ բաց բալկոն ունենալը առաւելութիւն ա ոչ թե թերութիւն ու մարդիկ երբէք չեն փակի դրանք։ Վստահ եմ իրաւունք էլ չունեն փակելու։ Բոլոր շէնքերի բոլոր բալկոններում, տանիքներում, բակերում լիքը բոյսեր կան։ Էդ բոյսերը էնքան են փոխում քաղաի տեսքը, որ էլ չասած։
Արդէն ասեցի որ աւելացնում են հարկեր, կամ իրար կպած տներ են կառուցում, բայց դերանք էդքան վատ տեսք չունեն, երբ նոյն գոյնի նոյն նիւթով ա արած։ Եթե մեզ մօտ քաղաքապետարանը արգելեր տարբեր գոյների պատուհաններ դնել, դա էլ զգալի կլաւացներ շէնքի տեսքը։
Իրենց մօտ մեքենաները շատ չէին։ Գրեթե բոլորը երկակնանի բաներ էին քշում։ Նոյնիսկ տատիկները եւ պապիկները մոպեդներում էին տեղ գնում։ Դրա շնորհիւ բակերում ազատ տեղեր կային, ու փողոցներում էլ գրեթե խցանում չկար։
հանրային տրանսպորտը մերի պէս էր, բայց մերից թանկ։ տաքսի ընդհանրապես չէր կարող նստել։
Ի հարկէ էլի կային լաւ բաներ, բայց դրանք աչք չէին ծակում համեմատութեան մէջ։ Երեւանը քիչ քիչ զարգանում ա, ու միւս քաղաքներն էլ հետեւից։ Պէտք ա էստեղ մնալ ու նպաստել դրան։
#երեւան #հայաստան #եւրոպա #հռոմ #իտալիա #քաղաք #շէնքեր #շէնք #միջավայր #կառուցապատում #քաղաքաշինութիւն #քաղաքապետարան
վստահ եմ աֆրիկայում ապրող ցեղերը ժամանակակից արդիւնաբերութիւնն են չարիք համարում, հոսանքը, գազը ու նաւթը։
նրանք նոյնպէս կարող են ասել, որ մարդկանց մեծ մասը չեն ուզում տառապել, դրա համար չեն մերժում չարիքը։
ապա բոլոր մարդիկ պուտինին հասկանում են։ նոյնիսկ եւրոպացիները, որ գազ են առնում պուտինից։
#չարք #պուտին #գազ #նաւթ #եւրոպա #ամերիկայ #պատերազմ #ծրագրակազմ #ած #աֆրիկայ
վրացերէնը վիքիպեդիայում եւրոպական լեզուների ցանկի մէջ ա։
ադրբեջաներէնն էլ, թուրքերէնն էլ։
հայերէնն էլ։
ադրբեջաներէնն ու թուրքերէնը նաեւ կան (ռուսերէնի հետ միասին) միջին արեւելք բաժնում։
ու հայերէնն էլ էնտեղ կայ։
արեւմտահայերէնն էլ կայ եւ եւրոպա բաժնում, եւ՝ միջին արեւելք։
բայց վրացերէնը միջին արեւելեան չեն համարում՝ միայն եւրոպական ա։ (:
#վիքի #վիկի (մի օր կը փոխեն էդ էլ, մի ժամանակ վիքի֊փ֊եդիա էր, հիմա վիքի֊պ֊եդիա ա, բայց էդ ք֊ն էլ մի օր կը փոխեն երեւի #յուսանք ) #լեզու #հայերէն արեւմտահայերէն #ադրբեջաներէն #թուրքերէն #եւրոպա #միջին_արեւելք #ուիքիփետիա #ուիքի #ւիքի
վերջին հարցազրոյցներից մէկում շուլմանը, որ էսօր բեռլինում ա ապրում, պատմում էր, որ չնայած ռուսաստանի էլիտաներն ընկալում են եւրոպան որպէս թուլամորթ, փափկասուն, փայփայուած, փափկակեաց, փոքրոգի, բայց իրականում եւրոպան, ի տարբերութիւն ամն֊ի՝ սպարտանական ա։
պուտինին թւում ա թէ «էսա կը մրսեն, կը վախենան, կը նահանջեն, կը լացեն, ներողութիւն կը խնդրեն, կուզեն մեր գազը»։
իթ տարբեր աղբիւրներից նկատել ենք, ինչպէս եւրոպայում միշտ են հակուել, օրինակ՝ քիչ վառել, ու մի քիչ էլ մրսել, սուիտեր հագնել՝ ի նպաստ, օրինակ, կլիմայի, կամ սպիտակ արջերի։
աւելին, եւրոպայում սիրում են զգալ իրենց վեհ, գնալով զոհաբերութիւնների։ օրինակ, հիմա բեռլինում անջատուած ա շատ արձանների, շէնքերի լուսաւորութիւնը, ու չկան տօնական լոյսիկներ։ դա, ասում են, բաւական դեպրեսիւ ա նայւում։ ու քաղաքն իրականում շատ չի խնայում, ու մեծ բիւջէ ունի։ բայց այնտեղ մարդիկ լաւ են զգում իրենց, ցոյց տալով որ պատրաստ են մարտահրաւէրների, ու լաւ են զգում իրենց խնայելով եւ զոհաբերութիւններ անելով, «ճիշտը», լաւը լինելով։
իսկ մեզ մօտ մինչ էսօր «ցուրտ ու մութ» են անում, եւ չեն ընկալում դա որպէս հերոսական դիմադրութիւն։ ինչն այն եւ իսկապէս էր։
հայալեզու դաշնեզերքի գրառումները որ մի օր վերլուծեն, երեւի կառանձնացնեն մեր ժամանակի հանրային կարեւոր խնդիրները, որ արտայայտւում են հետեւալ տեսակի գրառումներով՝
էս երկուսը հնարաւոր ա նուազէր, եթէ մարդիկ անհատական եկամուտ ունենային, որն իրենց թոյլ կը տար առանձին ապրել։ իհարկէ, նոյնիսկ փողի առկայութեան պարագայում կը մնար հանրային ճնշումը, բայց երբ շատ մարդ գնար առանձին ապրելու՝ հանրային ճնշումն էլ կը թեթեւանար, զի պայմանական մայրիկի ընկերուհու տղան էլ ա առանձին ապրում։
շրջակայ միջավայրի մշակութային տարբերութիւններն էլ ճնշող չէին լինի՝ պարտադիր շփումները բարեկամների հետ կը կրճատուէին, իսկ դատարկ տեղը կը լրացուէր աւելի որակեալ կապերով։
այս առումով այսօր արտօնեալ են մարզերից երեւան սովորելու եկողները։ ճիշտ ա, ընտանիքի ճնշումը դեռ զգացւում ա, մասնաւորապէս որովհետեւ ընտանիքն ա երեւանի տան վարձի փողը վճարում, հետեւաբար պահանջելու տնտեսական լծակներ ունի։
սա այն մասին ա, ինչքան հեռու եւ անհասանելի ա մեզ թւում աշխարհը (եւրոպան), ինչ բարդ ա թւում էնտեղ հասնելը։
սրա արտայայտումը նաեւ լաւ ա, որովհետեւ արդէն հասնելու ձեւեր կան, իսկ ես ժամանակ եմ յիշում, երբ ձեւերը չկային՝ ծրագրերը չկային, համագործակցութիւնը չկար եւրոպական հաստատութիւնների հետ, ու աւելի կտրուած վիճակ էր։ հիմա եւրոպան եթէ ոչ շօշափելի, բայց հեռւում երեւացող տեղ ա։ նախկինում չէր էլ երեւում։
#հայաստան #հանրութիւն #եւրոպա #աշխարհ #կապ #դաշնեզերք #մարդիկ
ինձ միշտ վհատում ա երբ առնչւում եմ ռուսաստանցիների, աւելի ճիշտ՝ էթնիկ ռուսների կայսերականութեան հետ, իմանալով որ եւրոպացիները դեռ անցեալ դարի կէսին էին պրոտեստում իրենց զինուած ուժերի՝ գաղութներում ներայ լինելուն, կամ կռիւներին։
իսկ ռդ֊ում կայսերականութիւնը լրիւ այլ մակարդակի վրայ ա, եւ անհնար ա այսօր էլ նման պրոտեստ պատկերացնել։ միջին ռուս երիտասարդը այդ առումով ահաւոր տարբեր ա եւրոպացի երիտասարդից։
ու մտածեցի, գուցէ եւրոպացիներին օգնում էր հասկանալ, որ օտար տեղ են խառնուել, այն, որ ծովով բաժանուած գաղութներ ունէին։ ակնյայտօրէն հեռու էր, ծովի այն կողմում։
իսկ ռուսաստանի դէպքում էնքան ա խառնուել ամէնը, իրենք գնում էին ուր հնարաւոր ա, մինչեւ ծովին հասնելը, իսկ ծովից այն կողմ հաստատուելու փորձերը հիմնականում յաջող չեն եղել։
ինչեւէ, անկապ։
էրիկ այնգհայմը գրում ա ոչ միայն երկաթի ու տտ֊ի, այլ եւ քաղաքականութեան մասին։
ուզում եմ ուշադրութիւն դարձնել իր երկու տեքստի՝ հնա֊ն եւ գերաշխատող ամերիկացին ու ամերիկեան արուարձանները նորուեգական հայեացքով
երկուսն էլ ակնյայտօրէն եւրոպացու գրած տեքստեր են։ երկուսն էլ այն մասին են, որ միասին ենք ապրում, հետեւաբար ընդհանուր ծախսեր ունենք, ու ուզում ենք ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը լաւացնել։ այն մասին, որ հնա֊ն խափոսիկ ա, եւ այն մասին, որ ամերիկացիների եւ եւրոպացիների մօտեցումներն են տարբեր։ օրինակ, դեռ պատմականօրէն ամերիկացիներն ունէին աւելի շատ տեղ, եւ ստանում էին նոյն բերքն աւելի մեծ տարածքից։ եւ հիմա էլ՝ ունեն աւելի մեծ տներ, եւ լցնում են այդ տները էժան խլամով։ ի տարբերութիւն, եւրոպացին ունի փոքր բնակարաններ, եւ ձեռք ա բերում միայն ամենաթանկ եւ բարձրորակը՝ չի կարող իրան թոյլ տալ էժան անորակ իրեր ձեռք բերել։ նաեւ կարեւոր նշում ա, որ միսիսիփին չի կարելի համեմատել եւրոպական պետութիւնների հետ՝ երբ նոյն քառակուսի մետրով տարածքում են մարդիկ ապրում, եւ ունեն հեռուստացոյց եւ միկրօալիքային՝ իրենք ապրում են լրիւ տարբեր տարածքներում՝ եւ տան պատերից դուրս, եւ ներս, եւ պատերն էլ են տարբեր, ու օգտագործում են լրիւ այլ որակի իրեր։ եւրոպացին ունենում ա լաւ քաղաքային միջավայր, իսկ ամերիկացին, որպէս կանոն առանց մեքենայ ապրել չի կարող։ սա թւում ա հանրայայտ փաստ, բայց ինձ թւում ա՝ չի կարելի թերագնահատել այդ դիտարկման կարեւորութիւնը։ զի միայն դա զգալիօրէն փոխում ա քաղաքներն ու միջավայրը։
եւ որպէս արդիւնք՝ մարդկանց՝ կեանքով բաւարարուած լինելու ամենակարեւոր ֆակտորներից ա։
այս վիդեօն էլ հէնց թեմայի մէջ, իւթիւբն առաջարկեց՝
https://www.youtube.com/watch?v=6Pm0Mn0-jYU
ու տէնց։
#քաղաք #ամերիկա #ամն #եւրոպա #քաղաքականութիւն #քաղաքաշինութիւն #հնա #տնտեսութիւն #երջանկութիւն #մարդիկ #միջավայր #նախագծում
https://www.youtube.com/watch?v=RT_vjJBpJF8
ասում ա՝ իսրայէլի բարձր պաշտօնեայ ընկերս եկաւ ինձ երեւանում տեսնելու, ասաց՝ բայց դուք միջին արեւելք չէք, դուք արեւելեան եւրոպա էք՝ ամէնից երեւում ա՝ ոնց են գին սակարկում, ոնց են աղջիկներին վերաբերւում։
եւ ռեպատրիարքը երկար պատմեց եւրոպայի իսկական դէմքի մասին՝ երբ իթ դատարանի որոշումը նորմալ էր, ադրբեջանի համար՝ ամօթալի, իրենց չեն խրախուսել այլ դատապարտել են։ իսկ դէ հունգարիան՝ ժողովրդավարական երկիր չի՝ ու իրենց հետադէմ լիդերը կարող էր ծախել՝ եւ ծախել ա յանցագործին։ ստեղ բնաւ փտած եւրոպայի հարց չէր։ #արեւմուտք #եւրոպա #ժողովրդավարութիւն