լուրերում շրջանառուող մի քանի միտք՝
լևոն զուրաբեանը ասում ա՝ քիչ ժողովուրդներ կան աշխարհում, որ իրենց եկեղեցին ունեն։ պէտք ա փայփայել եկեղեցին։
(դիցուք եկեղեցին մեծ դեր ա ունեցել մեր պատմութեան մէջ, մշակոյթային նշանակութիւն ունի եւ այլն, բայց ով ա ասել որ մեր կրօնը գաղափարական առումով լաւն ա։ յաճախ մոռանում ենք որ կրօնը գաղափարախօսութիւն ա ոչ թե նախարարութիւն)
———
նիկոլն ասում ա՝ ես հայ առաքելական եկեղեցու անդամ եմ։
եկեղեցին ասում ա՝ մենք «մասնաւոր» կրօնական կառոյց ենք ու մենք ենք որոշում ով ա մեր անդամ։ ու մենք ենք որոշում ում թողնել եկեղեցու տարածք։
(աւելի խելամիտ կլիներ դուրս գալ առաքելական եկեղեցուց, քան թե փորձել խլել եկեղեցին կաթողիկոսից)
———
նիկոլն ասում ա՝ եկեղեցուն բարեփոխումներ են պէտք։
եկեղեցին ասում ա՝ մենք «մասնաւոր» կրօնական կառոյց ենք, մենք ենք որոշում մեզ ինչ ա պէտք։
(համաձայն եմ։ թող նիկոլը ու մնացածը չգնան եկեղեցի, օրհնութիւն չխնդրեն ու չկնքուեն եկեղեցում։)
———
իոաննիսյանն ասում ա՝ եթե հոգեւորականը ասում ա, որ կուսակրօն ա, բայց քնում ա կնոջ հետ, էդ իր անձնական կեանքն ա։
(արդեօք նոյնը կարելի ա ասել հոգեբան ներկայացող մարդկանց մասին, որոնք մի ամիս դասընթացի են մասնակցել։ շատ հոգեբաններ վնասում են մարդկանց օգնելու տեղը ու էստեղ պետութիւնը խառնուում ա, որ կարգաւորի ոլորտը։ բա ինչի պետութիւնը չի կարա խառնուի կրօնական կեանքին ու կարգաւորի դա, եթե իր քաղաքացու համար պոտենցիալ վտանգ ա տեսնում։ ինչի պետութիւնը չի կարայ մատնացոյց անի եկեղեցու սխալները)
#կրօն #լուրեր #նորութիւններ #ասում_ա #եկեղեցի #նիկոլ #վարչապետ #պետութիւն
