Ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը․ ՊԲ
#արցախ #լուրեր #հրատապ #ռազմական #սոցիալականցանցերիասեկոսե #ադրբեջան #ահպն #ասկերան #պբ
ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ
Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի ցրման մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
«Արցախի պաշտպանության բանակը եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը: Հենց այս պահին մեր զինվորները կանգնած են դիրքում՝ թշնամուն դեմ հանդիման: Պաշտպանության բանակը ցրելու վերաբերյալ որևէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա: Պաշտպանության բանակին վերաբերող բոլոր քննարկումները կապված են վերակազմավորման, վերազինման, արդիականացման և այլ հարցերի հետ: Մենք բազմաթիվ անելիքներ ունենք մեր ապագան կառուցելու համար, և բանակն այդ գործում առանցքային տեղ ունի»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։
Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի պահանջով Արցախի նախագահը ցրելու է Պաշտպանության բանակը։
The post ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ appeared first on CIVILNET.
ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ
Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի ցրման մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
«Արցախի պաշտպանության բանակը եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը: Հենց այս պահին մեր զինվորները կանգնած են դիրքում՝ թշնամուն դեմ հանդիման: Պաշտպանության բանակը ցրելու վերաբերյալ որևէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա: Պաշտպանության բանակին վերաբերող բոլոր քննարկումները կապված են վերակազմավորման, վերազինման, արդիականացման և այլ հարցերի հետ: Մենք բազմաթիվ անելիքներ ունենք մեր ապագան կառուցելու համար, և բանակն այդ գործում առանցքային տեղ ունի»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։
Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի պահանջով Արցախի նախագահը ցրելու է Պաշտպանության բանակը։
The post ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ appeared first on CIVILNET.
Ադրբեջանցիները կրակել են ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։
Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
«Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող։ Նրանից երկուսի վիճակը ծանր էր: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել․ «Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»։
The post Ադրբեջանցիները կրակել են ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ appeared first on CIVILNET.
Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական։
Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատրի պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 13-ին՝ իր դիմումի համաձայն:
Արզումանյանը Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 27-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին։
The post Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական appeared first on CIVILNET.
Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել
Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող։
«Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԲ-ը տեղեկացնում է նաև, որ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը:
The post Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել appeared first on CIVILNET.
Արցախի ՊԲ-ն հերքում է Շուշիի դիրքերից մեկը գնդակոծելու մասին հակառակորդի տարածած լուրը
Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունում։
Արցախի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:
The post Արցախի ՊԲ-ն հերքում է Շուշիի դիրքերից մեկը գնդակոծելու մասին հակառակորդի տարածած լուրը appeared first on CIVILNET.
Ադրբեջանական զորքերը փորձել են հատել շփման գիծը, բայց հետ են շպրտվել․ ՊԲ
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։
Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։
Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:
The post Ադրբեջանական զորքերը փորձել են հատել շփման գիծը, բայց հետ են շպրտվել․ ՊԲ appeared first on CIVILNET.
#ադրբեջան #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #ադրբեջանականզորքեր #պբ
Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում, Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես նշվում է ՊԲ հաղորդագրությունում, հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
The post Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ appeared first on CIVILNET.
#ադրբեջան #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հարեւաններ #քաղաքականություն #պաշտպանությանբանակ #պբ
Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայողի դին
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած զինծառայողի դին։
«Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին»,- ասվում է հաղորդագրությունում։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
The post Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայողի դին appeared first on CIVILNET.
#արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #զինծառայողիդի #պաշտպանությանբանակ #պբ
Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հարձակումների մասին լուրերը
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական հարձակումների մասին լուրերը։
«Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԲ-ից հայտնում են, որ արցախա-ադրբեջանական շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:
The post Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հարձակումների մասին լուրերը appeared first on CIVILNET.
Հայկ Ղազարյան
ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ՝ պարտության մեղավորների, «փակ օդի», հետպատերազմյան փուլի, սոցիալական ծրագրերի, ՀՀ-ում սպասվող ընտրությունների և անվտանգային համակարգի կառուցման մասին:
Պարոն Հարությունյան, պարտված Արցախը այս ծանր կացությունից հանելու ի՞նչ ռազմավարություն ունեք։ Ի՞նչ քայլեր պետք է անել:
Մենք ունենք մի քանի ուղղությամբ կատարվելիք աշխատանքներ: Դրանք են՝ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի ժողովրդի ինքնորոշումը, այսինքն՝ անկախության ճանաչումը: Դրան զուգահեռ պետք է իրականացվեն մեր անվտանգության երաշխավոր՝ պաշտպանության բանակի բարեփոխումները, որոնց մասին հայտարարվել է նաև նախագահական ընտրությունների ժամանակ մեր նախընտրական ծրագրերում՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ:
Տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ունեք ԼՂԻՄ-ի՞ տարածքը:
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մենք ունենք Սահմանադրություն և վարչատարածքային բաժանման մասին օրենք, որտեղ նշված է Արցախի Հանրապետության տարածքը: Խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ դեօկուպացիային:
Այդ ամենը հասկանալի է: Ի՞նչ եղանակներով և քայլերով ենք դրան հասնելու:
Շուտափույթ կերպով պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Ակտիվ մասնակցություն պետք է ունենա Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտող կողմերից մեկը: Իմ պատկերացմամբ՝ բանակցային գործընթացի վերականգնումը կամ ավելի ինտենսիվ աշխատելը այդ ուղղությամբ կբերի արդյունքների՝ և՛ տարածքային ամբողջականության վերականգնման առումով, և՛ Արցախի Հանրապետությունը որպես անկախ ճանաչելու առումով:
Բայց մենք այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ պիտի կատարենք, որ հասնենք դրան, որպեսզի մեր պահանջները կարողանանք ներկայացնել:
Պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ձևաչափով սկսվի բանակցային գործընթացը: Մեր բոլոր ջանքերը հիմա պետք է ուղղված լինեն այդ ձևաչափը վերականգնելու և այդ շրջանակում իմ նշած խնդիրները քննարկելու՝ վերջնական կարգավորման հասնելու համար:
Դուք նաև անվտանգության մասին եք ասել: Երկրի նախագահն էլ է հաճախ խոսում պրոֆեսիոնալ բանակի մասին: Դա ի՞նչ է իրենից ներկայացնում:
Ընդհանրապես, աշխարհի շատ երկրներում այդ փորձը կա՝ խառը համակարգ՝ և՛ պայմանագրային, և՛ ժամկետային զինծառայողներով համալրված բանակ: Բոլորս էլ գիտենք հետպատերազմյան փուլում բանակի համալրման հետ կապված որոշ խնդիրների մասին: Պետք է բոլոր պայմանները ստեղծենք՝ պայմանագրային զինծառայողներով Պաշտպանության բանակը համալրելու համար: Բանակը պետք է համալրված լինի մեր տարեկան զորակոչի քանակով, իսկ մնացածը պետք է համալրվի պայմանագրային զինծառայողներով, որի համար մեծ ռեսուրս է պետք, հասկանում ենք: Այդ ուղղությամբ պետք է գնանք, ամեն դեպքում, կան այդ նախադրյալները, այս տարի մենք օրենքի փոփոխություն ենք կատարել, որտեղ բարձրացրել ենք պայմանագրային զինծառայության անցնելու տարիքային շեմը: Այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ բանակը պայմանագրային զինծառայողներով համալրելու համար:
Ենթադրենք՝ 4,5 տարուց այնպես է ստացվում, որ խաղաղապահ ուժերը դուրս են գալիս: Մենք պատրա՞ստ ենք լինելու 4,5 տարուց մեր անվտանգության հարցերը ինքնուրույն լուծելու:
Իմ նշած քայլերը եթե հետևողականորեն իրականացնենք՝ և՛ բանակցային գործընթացը, և՛ անվտանգային համակարգի կատարելագործումը, կարծում եմ, կարողանալու ենք անհրաժեշտության դեպքում լուծել անվտանգային հարցերը:
Ներկայում ՀՀ ներկայիս իշխանություններին շատ են մեղադրում այս պարտության մեջ: Արցախի իշխանությունները մեղքի ի՞նչ չափաբաժին ունեն:
Իմ խորին համոզմամբ՝ մենք չպիտի ամեն ինչը դիտարկենք «մեկ մեղավորի» համատեքստում: Պետք է հասկանանք, որ 1994 թվականից սկսած՝ անհրաժեշտ էր լավ պատրաստվել, հզոր բանակ կառուցել: Այդ տարիների ընթացքում ինչքան չկատարած աշխատանք ենք ունեցել, այս ամենի հետևանքն է: Պարտությունն անձնավորելը այդքան էլ օբյեկտիվ չէ․ բոլորիս մեղքի բաժինն էլ կա այս պարտության մեջ:
Ձեր չափաբաժինը ո՞րն է:
Մենք չորս ամիս է, ինչ ստանձնել էինք երկրի իշխանությունը:
Բայց մինչ այդ էլ «Ազատ Հայրենիքը» ամենամեծ խմբակցությունն էր:
Իհարկե, դրա համար ասում եմ՝ երբ **** «Ազատ Հայրենիքը» **** ամբողջությամբ ստանձնել է երկրի կառավարումը՝ չորս ամիս է տևել: Բոլորս էլ ականատես ենք եղել, որ հանրապետության նախագահը նախաձեռնել էր առաջնագծում ինժեներական լուրջ կառույցների շինարարությունը: Համոզված եմ՝ եթե ավարտին հասցնեինք բոլոր ինժեներական կառույցները, ուրիշ պատկեր կունենայինք այս պատերազմում : Ցավոք սրտի, ժամանակը շատ քիչ էր, չորս ամսում չէինք էլ կարող ֆիզիկապես որևէ ձև այդ աշխատանքները ավարտին հասցնել: Բոլորս էլ մեղքի բաժին ունենք, և ոչ մեկն էլ չի խուսափում պատասխանատվությունից: Այսօր ես ավելի կարևոր եմ գտնում, որ բոլորս լծվենք մեր հայրենիքը այս ծանր վիճակից դուրս բերելու գործին:
Արցախի օդը փա՞կ էր:
Չեմ կարծում, որ կարող ենք այդ հարցին միանշանակ պատասխանել, քանի որ «օդ փակելու» հասկացությունը հարաբերական է: Եթե Արցախի Հանրապետության օդային տարածքը հատում է 3-5 պայմանական թռչող սարք, այդ դեպքում կարող ենք ասել, որ օդը փակ է: Բոլորս ականատես ենք եղել, թե սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան օդում ինչ էր կատարվում: Պաշտպանության բանակը ուներ հակաօդային պաշտպանության համապատասխան սպառազինությունը, կարծում եմ՝ ուներ: Բայց արդյոք այդ ինտեսիվ հարձակմանը կարո՞ղ էինք դիմադրել: Այստեղ է խնդիրը:
Օրեր առաջ նույն Իսրայելում աշխարհի ամենահզոր «Երկաթե գմբեթ» համակարգերից մեկը երկու հազար հրթիռից ընդամենը մոտ հազարն է որսացել:
Լծվելու մասին եք ասում: Դա՞ ինչպես է արվելու, հատկապես, երբ հասարակության մեջ որոշակի բևեռացում է զգացվում, իրար չեն հասկանում խմբակցությունները, քաղաքացիները և այլն:
Հենց խոսքս դրան էր վերաբերում: Այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ պիտի ունենանք մեկ խնդիր: Նեղ անձնային շահեր ասեմ, կամ ինչ-որ այլ դրդապատճառներից ելնելով… չեմ կարող ասել, թե ինչու է այդպես: Ամեն դեպքում, պատերազմից հետո պետք է համախմբվեինք ու լծվեինք մի գործի:
Դա հիմա տեղի՞ է ունենում:
Չեմ կարծում, թե տեղի է ունեցել: Չեմ էլ ասի, թե խորը ճգնաժամ ու պառակտում կա հասարակության մեջ: Ես, համենայնդեպս, այդպիսի գնահատական չէի տա: Բայց այն, որ կան ներքաղաքական, այդ կարգի հարցեր… Այդ հարցերը չեմ կարծում, թե մեր երկրին օգուտ կբերեն: Բոլորս պետք է համախմբվենք՝ ընդդիմություն, իշխանություն: Այդ հարցերի փոխարեն, պետք է քննարկենք մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու հարցերը՝ սկսած անվտանգության, վերջացրած սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային հարցերով: Ե՛վ քաղաքական ուժերը, և՛ ամբողջ ազգաբնակչությունը պետք է մի ուղղությամբ մտածեն՝ այս վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար:
Ի՞նչ պետք է ասել հասարակությանը, մնացած քաղաքական ուժերին:
Այդ ուղղությամբ աշխատանքներ տարել ենք ժամանակին: Հիմա էլ ենք տանում: Անկախ նրանից՝ քաղաքական ուժերը կհասկանան դա, թե չէ, կմիավորվենք, թե չէ, կա իշխանություն, որը պատասխանատու է երկրի կայացման համար: Այդ ուղղությամբ մենք աշխատանքներ տանում ենք: Մենք տեսել ենք քայլեր ենթակառուցվածքների վերականգնման առումով՝ ինչ վիճակում էին պատերազմից հետո և հիմա: Սոցիալական ու տնտեսական ծրագրերն են, որոնք իրականացվում են: Այդ ամենն ուղղված է պատերազմի հետևանքները մեղմելուն։
Երկրի նախագահը իր ելույթներում ասում է, որ մենք չենք կանգնել բանակի, 18 տարեկան զինվորի կողքին, դասալքությունը շատ մեծ տեղ է զբաղեցրել: Ինչո՞ւ է, առհասարակ, նման բան տեղի ունեցել:
Չեմ ուզում գնահատականներ տալ այդ երևույթին, քանի որ դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք իրավական գնահատականները կտան: Բայց մենք ականատես ենք եղել բավականին մեծ թվով բացասական երևույթների:
Ինչո՞ւ առաջին պատերազմին դա չի եղել, իսկ եթե եղել է, ապա չեզոքացվել է: Իսկ այս անգամ չի ստացվել: Ո՞րն է խնդիրը․ նույն ժողովուրդն է, նույն ազգը:
Չեմ ուզում այդ մասով գնահատականներ տալ: Այդ դասալքություններին և մնացած հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում, կարծում եմ, մեր իրավապահ մարմինները գնահատական կտան:
Այս հարցը շատ է քննարկվում, ինչո՞ւ էր պատերազմի ժամանակ Ստեփանակերտում տարհանում կազմակերպվել:
Ստեփանակերտի տարհանումը կազմակերպվել է բնակչությանը հավանական վտանգներից ապահովագրելու համար: Եվ կարծում եմ, որ ճիշտ էր: Խոսքը խաղաղ բնակչության մասին է, նկատի ունեմ՝ ծերերին, կանանց ու երեխաներին:
Բայց տարհանվողների մեջ, ասում են, մեծ թվով զինապարտներ են եղել:
Իհարկե, միանշանակ: Դրա համար ասում եմ, որ այդ իրավական գնահատականները պետք է տան… Տարհանումը հայտարարվել և կազմակերպվել է ոչ զինապարտ քաղաքացիների համար, այլ այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն պաշտպանությանը մասնակցել:
Ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանում սպասվող՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից:
Ամենաճիշտ գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Բազմիցս հայտարարել ենք, որ մենք Հայաստանի ներքաղաքական հարցերում որևէ մասնակցություն կամ որևէ միջամտություն չենք ունենալու: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը լինելու է ընդունելի բոլորիս համար:
Հայաստանում ուժերի ո՞ր դասավորվածությունը բարենպաստ կամ անբարենպաստ կլինի Արցախի համար:
Ես դրա համար ասացի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը ընտրությունների արդյունքով Արցախի համար չի կարող բարենպաստ լինել կամ անբարենպաստ: Եվ կարծրատիպը, որ ստեղծվել է հիմա, որոշ քաղաքական ուժեր շահարկում են, խոսում են Հայաստանում իշխանություն փոխվելուց հետո ինչ-որ գործընթացների մասին և այլն: Մեզ համար մեկի կամ մյուսի ընտրվելը չի կարող բարենպաստ կամ անբարենպաստ լինել: Կարևորը Հայաստանում այս ներքաղաքաքական թոհուբոհը վերանա և անցնեն բնականոն կառավարման:
Սոցիալական ծրագրերն են քննադատվում: Ի՞նչ եք կարծում՝ սոցիալական ծրագրերով մենք կարողանալո՞ւ ենք մեր առջև ծառացած խնդիրները լուծել, նկատի ունեմ «68 հազարները» և այլ ծրագրեր:
«68 հազարները» ի սկզբանե հետպատերազմյան սոցիալական կարճաժամկետ խնդիրները մեղմելու համար են: Այն բոլոր ծրագրերը, որոնք այս պահին իրականացվում են, խոսքս կրած վնասների փոխհատուցման, վարկային պարտավորությունների առումով աջակցություն ցուցաբերելու և այլնի մասին է: Բոլոր ծրագրերի մեջ կա նաև տնտեսական բաղադրիչը:
Մենք ասում ենք, որ վնասը փոխհատուցվում է, բայց եթե ներդրում ես անում, ամբողջությամբ այդ գումարը քեզ են տալիս: Եթե չէ՝ մի մասը վճարվում է, մյուս մասը՝ բանկում մուրհակների տեսքով է տրամադրվում: Այսինքն՝ անմիջապես այդ գումարը չի ստանում:
Միայն սոցիալական ծրագրեր իրականացնելով մենք չենք կարողանալու հետագայում մեր երկրում ապահովել տնտեսական աճ: Այսինքն՝ այդ ամենն իրականացվում է զուգահեռ: Մենք հիմա բավականին մեծ միջոցներ ենք ծախսում ենթակառուցվածքների, բնակարանաշինության ծրագրերի համար, իր մուլտիպլիկատիվ էֆեկտներով ինտեգրված է տնտեսության մեջ: Սկսած՝ նույն շինանյութերի ու վառելիքի ձեռք բերումից, աշխատավարձի տրամադրումից և այլն: Այսինքն՝ սոցիալական ծրագրերը ընդամենը ժամանակավոր գործիքակազմ են՝ մեղմելու ամենահրատապ խնդիրները: Զուգահեռ սոցիալական ծրագրերին իրականացվում են ներդրումային ծրագրերը. գյուղատնտեսության ոլորտում այս պահին ունենք լավ ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների, անասնապահության զարգացման, այգիների մասով:
The post Եթե ավարտին հասցնեինք բոլոր ինժեներական կառույցները, ուրիշ պատկեր կունենայինք պատերազմում. Արցախի իշխող խմբակցություն appeared first on CIVILNET.
#ադրբեջան #աշխարհ #արտահերթընտրություններ2021 #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքականություն #68հազարներ #ազատհայրենիք #արայիկհարությունյան #բանակ #հայկղազարյան #պատերազմ #պբ #պրոֆեսիոնալբանակ #սոցիալականծրագրեր #փակօդ