էսօր գնում էի հանդիպման մտածելով, որ անձնական հարցեր կը տան, բայց անձնական հարցեր չտուին։ դուրս եկայ նստեցի տաքսի ու… վարորդը սկսեց անձնական հարցեր տալ։ ըըըըըը
եթե չկայ օրէնք, որով ամէն ինչ յստակ սահմանուած ա ու որը ընդունելի ա մեծամասնութեան համար, ապա մարդիկ կռուելու են։ զի տեսականօրէն բոլորն էլ կարան ճիշտ լինեն։
դէ արի բացատրի մարդու որ իր շահը աւելի ցածր ա քան հանրային շահը։ չես կարող։ դա պէտք ա օրէնքը ասի։
միւս ցաւոտ խնդիր որ կայ հայաստանում, էդ էն ա, որ օրէնքը չի գործում։ ու ես դեռ չեմ խօսում էն մասին, որ շէնքից-շէնք լաւ են կապում, շէնքի ներսում պատ են քանդում կամ դրսում աղբ են թափում, ...։
վերջերս չեմ յիշում ով ասաց՝ «իրանք փորձում են բարոյական վնասի փոխհատուցման օրէնքը աշխատեցնել»։ ես էլ ուրախացայ, որ էդ մասին էլ մտածող կայ։ զի դժուար ա պատկերացնել որ շարքային հայը նման հարցով դատարան կը դիմի, մեզ մօտ բարոյական վնասը իրար ծեծելով են լուծում։
աչքովս ընկաւ որ ինստագրամում մէկը գրել էր, որ իր փիլիսոփայութիւնը մենութեան մէջ ա ու դրանով ուժեղ լինելու։
էնտեղ չարձագանգեցի, զի ցանկութիւն ու հաւէս չունէի էդ մարդու հետ շփուելում, հաշուի առնելով նաեւ որ ինքը շփուելու կուլտուրա չունի։
ես էլ առանձնապէս կուլտուրա չունեմ։
դրա համար էստեղ կը գրեմ։ նախ ծիծաղելի ա երբ ծնողների հետ ապրող, փխրուն, ֆեմինիզմից հեռու (ինչքանով գիտեմ) աղջիկը նման բան ա ասում, զի ինքը հաւանաբար երբեք միայնակ չի եղել։ ու իր գրածը զուգընկերոջ բացակայութեան մասին չէր, այլ առհասարակ մարդկանցից մեկուսանալու։
մարդիկ յաճախ պատրանքների մեջ են ապրում ու չեն հասկանում ինչ են խօսում։ դէ բնական ա, որ եթե դու չես աշխատում, ապրուստի ու հագուստի խնդիր չես լուծում, քեզ չես պաշտպանում (տարբեր առումներով), անհրաժեշտութեան դէպքում ընտանիքի ծանօթ կայ, ծնողների աջակցութիւն ու տէնց բաներ կարող ես մեծ մեծ խօսել մենութեան մասին։
իսկ երբ իրօք մենակ ես, չես կարող չգնահատել կողքիդ մարդկանց։ ախր ծնողները ու բարեկամները յաւէտ չեն։ եթե բախտդ բերել ա քոյր կամ եղբայր ունես էդ արդէն մեծ առաւելութիւն ա, բայց հերիք չի էս աշխարհում ապրելու համար։
մեծամտութիւն վատ բան ա։ դու ինչքան էլ խելացի, գեղեցիկ, տաղանդաւոր կամ բացառիկ լինես մէկ ա մարդիկ քեզ բանի տեղ չեն դնի եթե տարական յարգանք չունես իրանց հանդէպ։ դիցուք դու հանճարեղ արուեստագէտ ես ու մեռնելուցդ յետոյ միլիոններով կը վաճառեն գործերդ, հարցը էդ չի։ այլ էն որ քեզ որպէս մարդ ոչ մէկ բանի տեղ չի դնի։
ինձ փոքր տարիքում ասել էին էդ մասին, բայց ես էլ չէի հասկացել ինչ նկատի ունեն։
մենք չենք կարող առանց իրար հետ շփուելու ապրել։ նոյնիսկ երբ էնքան տարբեր ենք որ չեն հանդուրժում իրար։
կան փիլիսոփաներ որ մենութիւնը վեհացնում են, աստծոյ նման կերպար ստեղծում։ իսկ աստուած միշտ եղել ա մարդու կարողութիւնները գերազանցող հերոս։ ինչ սահման որ մարդը ունի, էդ սահմանը հանել են ու ասել, որ աստուած մի բան ա որ էդ սահմանը չունի։ յաջողութիւն ձեզ աստուած դառնալու գործում։
յօրինողին կարելի ա անուանել նաեւ սահմանադիր։
նաեւ հակառակը։
օրինակ սահմանադրական դատարանը կարելի ա անուանել յօրինողների դատարան։ իսկ սահմանադրութիւնը յօրինուածք։
#սահման #սահմանադրութիւն #յօրինել #օրէնք #սահմանադիր #լեզու #բառ #յօրինուածք #հայերէն
Սոթք․ բնակիչները պատմում են ռուս սահմանապահների տեղակայման, իրավիճակի մասին
2021-ի մայիսին ադրբեջանական զինուժը խախտեց Հայաստանի տարածքն ու ներխուժեց Սոթք-Խոզնավար հատվածի որոշ մասեր։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ռուսական կողմի հետ քննարկվում է նշված հատվածներում սահմանապահներ տեղակայելու հարցը։ Սոթքի բնակիչները վստահեցնում են, որ ռուսներն արդեն եկել են Գեղարքունիքի մարզ։
The post Սոթք․ բնակիչները պատմում են ռուս սահմանապահների տեղակայման, իրավիճակի մասին appeared first on CIVILNET.
#sidebanner #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն #ադրբեջան #արցախ #գյուղ #դիրքեր #ինչվիճակէսահմանամերձգյուղերում #հանք #հանքավայր #նկարահանումերկնքից #ոսկուհանք #պատերազմ #ռուսներըգեղարքունիքում #ռուսներըհասելենգեղարքունիքիմարզ #սահման #սոթք #սոթքիհանքավայր #սոթքիոսկուհանք #քարվաճառ
Ռուսները կողքի կանգնած՝ նայում են․ ստեփանակերտցիները՝ սահմանային մարտերի մասին
Վերջին օրերին իրավիճակն Արցախում լարված է, մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ գյուղերի հատվածում։ ՍիվելՆեթի արցախյան թիմը շրջել է Ստեփանակերտի փողոցներում և փորձել պարզել, թե ինչ են մտածում բնակիչները։
«Ռուսները ղրաղան կաղնած եշում են [Ռուսները մի կողմ կանգնած՝ նայում են]»,- ասում է քաղաքացիներից մեկը։ Մի ուրիշն էլ ասում է, որ ռուս խաղաղապահներն այնուամենայնիվ «опора» (հենարան) են։
The post Ռուսները կողքի կանգնած՝ նայում են․ ստեփանակերտցիները՝ սահմանային մարտերի մասին appeared first on CIVILNET.
#արցախ #թոփ #լրահոս #bnakichner #karciqner #paterazm #sahman #war #ադրբեջն #բնակիչներ #գյուղեր #զու #լարվածություն #խրամորթ #կարծիքներ #սահման #ստեփանակերտ
Ադրբեջանցիները՝ Ներքին Հանդի հարևանությամբ. ով էր ճիշտ, ով՝ սխալ․ «Շաբաթվա ֆեյքերը»
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տարածված կեղծ ու կասկածելի պնդումները՝ այս անգամ Սյունիքի Ներքին Հանդում տեղի ունեցած իրադարձությունների և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հայտարարությունների մասին։
The post Ադրբեջանցիները՝ Ներքին Հանդի հարևանությամբ. ով էր ճիշտ, ով՝ սխալ․ «Շաբաթվա ֆեյքերը» appeared first on CIVILNET.
#civilnetcheck #թոփ #լրահոս #հայաստան #շաբաթվաֆեյքերը #քաղաքական #քաղաքականություն #armansargsyan #armenia #azerbaijan #azerbaijaniarmedforces #border #disproof #factchecking #fakenews #ministryofdefense #nerkinhand #news #sovereignterritory #surenpapikyan #syunik #weeklyfakes #ադրբեջան #ադրբեջանական #արմանսարգսյան #զինվածուժեր #ինքնիշխանտարածք #լուրեր #հերքում #ներքինհանդ #շաբաթվաֆեյքեր #պաշտպանությաննախարարություն #սահման #սիվիլնեթչեք #սյունիք #սուրենպապիկյան #փաստերիստուգում #փոխնախարար