#%D5%BD%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6

2023-12-20

ինչի՞ ա, որ ես սրճարան եմ մտնում բոլոր աշխատողներին բարեւում եմ, դուրս գալուց էլ յաջող անում։ բայց երբ իրանք են ընթացքում գալիս գործի կամ գնում տուն, յաճախորդներին ոչ բարեւում են ոչ յաջող անում։

#անտրամաբանական #սոցիալական #պայմանագիր

ազգ (rss, ոչ պաշտօնական)azg@ծմակուտ.հայ
2022-03-30

ՀԲԸՄիության նոր ծրագիրը՝ կին ծրագրավորողների համար

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարում է իր Կանանց հզորացման նախաձեռնության մաս կազմող «Կին ծրագրավորողներ» ծրագրի երրորդ խմբի հավաքագրման մեկնարկը: Այս անգամ ծրագիրը Հայաստանի կանանց առաջարկում է ՏՏ ոլորտի հետևյալ հինգ անվճար մասնագիտացումները.

  • React.JS,
  • Python,
  • QA (Որակի ապահովում),
  • IT Project Management (ՏՏ նախագծերի կառավարում),
  • HR in Tech (Մարդկային ռեսուրսների կառավարումը ՏՏ ոլորտում):

Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք մինչև ապրիլի 15-ը ներառյալ այստեղ:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն. մարտի 30-ին, ապրիլի 5-ին և 13-ին ժամը՝ 19։00-20։00-ին կկազմակերպվեն ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ, որոնց կարող եք միանալ այստեղ և ձեզ հետաքրքրող հարցերն ուղղել ծրագրի պատասխանատուներին:

Դասընթացների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսից։
Այլ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ 060 62 22 16 կամ womencoders@agbu.am: Հարգանքով՝ ՀԲԸՄ Հայաստան

The post ՀԲԸՄիության նոր ծրագիրը՝ կին ծրագրավորողների համար appeared first on Ազգ.

#նորություններ #սոցիալական

ազգ (rss, ոչ պաշտօնական)azg@ծմակուտ.հայ
2022-03-29

7 անձ Հայաստանում շարժունակությունը վերականգնող MetaGait նորարարական սարք կստանա

29/03/22, Երևան: ՔայլՏեք ընկերությունը, որը 2016 թվականի պատերազմից ի վեր զբաղվում է վիրավոր մարտիկների համար շարժունակությունը վերականգնող և աջակցող սարքերի արտադրությամբ, «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է դրամահավաքի նախագիծ, որի արդյունքում 97 հոգի կստանա ընկերության կողմից առաջարկվող նորարարական MetaGait սարքը՝ ռեաբիլիտացիա անցնելու համար։

Տարիների ընթացքում թիմը մշակել ու փորձարկել է սարքի մի քանի տարբերակ։ Վերջինը՝ MetaGait-ը, ներառում է վերականգնողական սարքը, որի վրա նույնիսկ ամբողջությամբ շարժունակությունը կորցրած անձը կարող է ուղիղ կանգնել և «քայլել», ինչպես նաև վիրտուալ իրականության ակնոց (VR), որը թույլ է տալիս ռեաբիլիտացիան համատեղել խաղի հետ՝ դահուկ քշել կամ շրջել դիտարժան վայրերում։ Բացի այդ, ռեաբիլիտացիա անցնող մարտիկները կարող են պայմանավորվել և առցանց միաժամանակ միանալ VR-ին ու ընթացքում շփվել։

«MetaGait-ը թույլ է տալիս կանխարգելել անշարժունակությունն ուղեկցող ավելի քան 30 հիվանդություններ, որոնք զարգանալու դեպքում կարող են մահացու լինել։ Իսկ մեր մասնագետների մշակած 3D խաղերը այնպես ալգորիթմներով են աշխատում, որ հասկանում են, թե որ մկաններին է պետք առավել ուշադրություն դարձնել ու ակտիվացնում են դրանք։ Խաղացողը, տարվելով խաղով, անգիտակցորեն փորձում է շարժել ոտքերը կամ ձեռքերը, ու դա նպաստում է նեյրոնային կապերի ստեղծմանն ու արագացնում է ռեաբիլիտացիան»,- **նշում է ՔայլՏեք ընկերության հիմնադիր, կինեզիստ Դավիթ Արսենյանը։ **

«Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մի քանի օր չքայլեք։ Մկանների ատրոֆիա կստանաք։ Ես առաջինն էի, ով տանը MetaGait ունեցավ։ Իմ բախտը բերեց, ու հիմա իմ վերականգնումը մի քանի անգամ արագ է անցնում։ Միայն այն, որ ես հիմա կարող եմ ոտքի վրա կանգնել ու սուրճ խմել, արդեն մեծ առաջընթաց է։ Հասկանո՞ւմ եք, տղաների համար պատերազմից հետո ամեն մի շարժումը անգին է։ Ուրախալի է, որ նոր սարքի նոր տարբերակում խաղալու հնարավորություն կա։ Հետաքրքիր է՝ ինչպես ես ինձ կզգամ վիրտուալ իրականության մեջ։ Շատ կուզեմ նոր ծանոթություններ հաստատել խաղում, ընկերներ գտնել, ուղղակի շփվել ու լիարժեք մարդ զգալ ինձ», - ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Վարդան Վարդանյանը, որը վիրավոր վել է 2020 թ հոկտեմբերի 10-ին։

Մեկնարկած դրամահավաքի նպատակն է հավաքել 75 մլն դրամ, որը թույլ կտա պատրաստել և բաժանել 35 սարք այն մարդկանց, որոնք այս պահին ամենաշատն ունեն դրա կարիքը։

35 սարքից 15-ը տրամադրվելու է վերականգնողական հաստատությունների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Ոսկեփորիկ զարգացման կոնտրոն (Եղեգնաձոր), Լուսե կենտրոն (Երևան), Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (Երևան), Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն (Արցախ), ևս 20 սարք տրամադրվելու է անհատների, որոնք չեն կարող այցելել որևէ կենտրոն։

Դրամահավաքին արդեն միացել են նաև «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը և «Ջերմուկ գրուպ» ընկերությունը։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

Նաև կցում ենք մի փոքր տեսանյութ՝

<https://drive.google.com/file/d/1raFYjGNeUDOlTe-6_Wx3lS7nMtJJeAQB/view>

Կոնտակտային անձ՝ ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՅԱՆ

Հեռ՝ 091 34 94 00 Էլ.հասցե **՝ **** ** info@rearmenia.com

The post 7 անձ Հայաստանում շարժունակությունը վերականգնող MetaGait նորարարական սարք կստանա appeared first on Ազգ.

#նորություններ #սոցիալական

image

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst