Պաշտոնական․ Հայաստան վերադարձավ 15 ռազմագերի
Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։
Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ
10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ
14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ
15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ գերիների դիմաց հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների 92 հազար հակատանկային ու հակահետևակային ականների քարտեզներ։
Բաքուն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովին միջնորդական ջանքերի համար։
Նախօրեին ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի պետական դատախազը հանել է ահաբեկչության, սաբոտաժի և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքները 14 հայ մեղադրյալների (ռազմագերիների) վրայից, որոնց դատում էին Բաքվում:
Հունիսի 12-ին ԱՄՆ և Վրաստանի կառավարությունների միջնորդությամբ Հայաստան էր վերադարձել Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերի։ Պաշտոնական Թբիլիսին և ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես էին եկել հայտարարություններով։ Վրաստանը՝ ի դեմս վարչապետի և արտաքին գործերի նախարարի, հայտարարել էր, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
The post Պաշտոնական․ Հայաստան վերադարձավ 15 ռազմագերի appeared first on CIVILNET.
#ադրբեջան #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #հարեւաններ #քաղաքականություն #գերիներ #հայռազմագերիներ #մուրադով #ռուսաստան #վերադարձ #ֆիզուլիևզանգելան