#%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6

2025-06-04

Արդեօ՞ք երեւանը վատ քաղաք ա

Անցած ամիս գնացել էինք Հռոմ։ Ամէն շէնքի ու փողոցի կողքով անցնելիս մտովի փորձում էի համեմատել երեւանի հետ։ — Տես իրանք էլ են շէնքի վերեւում հարկ աւելացնում, իսկ հարեւան շէնքը փակում ա սրա լույսը։ Տես իրանց փողոցներն էլ մաքուր չի ու ասֆալտը կարկատած ա։

Բա ի՞նչն ա լաւ։

ՄԻ քանի լաւ բան նոյնպէս նկատեցի։ Օրինակ իրենց մօտ բաց բալկոն ունենալը առաւելութիւն ա ոչ թե թերութիւն ու մարդիկ երբէք չեն փակի դրանք։ Վստահ եմ իրաւունք էլ չունեն փակելու։ Բոլոր շէնքերի բոլոր բալկոններում, տանիքներում, բակերում լիքը բոյսեր կան։ Էդ բոյսերը էնքան են փոխում քաղաի տեսքը, որ էլ չասած։

Արդէն ասեցի որ աւելացնում են հարկեր, կամ իրար կպած տներ են կառուցում, բայց դերանք էդքան վատ տեսք չունեն, երբ նոյն գոյնի նոյն նիւթով ա արած։ Եթե մեզ մօտ քաղաքապետարանը արգելեր տարբեր գոյների պատուհաններ դնել, դա էլ զգալի կլաւացներ շէնքի տեսքը։

Իրենց մօտ մեքենաները շատ չէին։ Գրեթե բոլորը երկակնանի բաներ էին քշում։ Նոյնիսկ տատիկները եւ պապիկները մոպեդներում էին տեղ գնում։ Դրա շնորհիւ բակերում ազատ տեղեր կային, ու փողոցներում էլ գրեթե խցանում չկար։

հանրային տրանսպորտը մերի պէս էր, բայց մերից թանկ։ տաքսի ընդհանրապես չէր կարող նստել։

Ի հարկէ էլի կային լաւ բաներ, բայց դրանք աչք չէին ծակում համեմատութեան մէջ։ Երեւանը քիչ քիչ զարգանում ա, ու միւս քաղաքներն էլ հետեւից։ Պէտք ա էստեղ մնալ ու նպաստել դրան։

#երեւան #հայաստան #եւրոպա #հռոմ #իտալիա #քաղաք #շէնքեր #շէնք #միջավայր #կառուցապատում #քաղաքաշինութիւն #քաղաքապետարան

2025-01-11

մեր սիրելի քաղաքապետարանը դրա համար ա կենտրոնի սաղ ծառերը կտրում, որ հրդեհներ չլինեն։

#քաղաքապետարան #հրդեհ #լոս

2024-07-12

մետրոյում նկարել չի կարելի բայց ամէնուրէք qr կոդերով գովազդներ են։ աշխատողը պէտք ա ստուգի նկարում ա թե սքան անում։

#երեւան #քաղաք #մետրո #քաղաքապետարան #օրէնք #անվտանգութիւն #հակասութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-11-20

այստեղից

ինչքան եմ էս մասին երազել։ շատ ա շեղում ու մոլորեցնում։

ու #դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել — նաեւ դիզայն կոդ ունենալու համար։

ոնց հասկանում եմ էս թղթի վրայ բաւական վաղուց են աշխատել։

#երեւան #դիզայն_կոդ #դիզայն #քաղաք #գովազդ #կարգաւորում #նախագծում #փողոց #շէնք #քաղաքապետարան #էկրանահան #թուղթ

2023-04-04

մեր բակի մուտքը փոքր ճաքեր էր տվել, զգացվում էր, բայց չէր թվում, թե լուրջ բանա։

երեք օր մնաց էդպես, հիմա փակել են ու վերանորոգում են։

հաճելիորեն զարմացած եմ։ վերանորոգումից երկու օր առաջ էլ հայտարարություն էր փակցված, որ մեքենաները բակից հանեն, որ հետո խնդիրներ չառաջանան դուրս գալու համար։

#քաղաքապետարան
#երևան

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-04-01

գործընկերս բողոքում էր, որ իրենց շէնքում ինչ լինում ա՝ նա պիտի զանգի համապատասխան մարմիննեիրն, որ գան դզեն։

ասում ա՝ մի անգամ մի քանի օր կոյուղին էր պայթել, ամբողջ բակով հոսում էր, հոսում։

ասում ա՝ ասացի էս անգամ ես չզանգեմ, ինը յարկանի շէնք ա, մէկը չի՞ գտնուի որ կապուի։

տէնց, մի օր անցաւ, երկու օր, երրորդ օրը հարեւաններն իրեն մօտեցան, ասին՝ զանգի դու, ինչքան ա կարելի։

տէնց, զանգեց, նոյն օրը եկան, սարքեցին։

էն օրն էլ մտածեցի՝ չէ՞ որ ես բացատրում եմ «սիսթեմ քոլը» քաղաքապետարանի օրինակով։ որ գալիս ես, գտնում ես պատին քեզ պէտք եղած համարը , պատի հեռախօսը վերցնում ես, զանգում, էդ մարդն էլ իրա գործերի մէջ ա, եւ այլն։

էդ տրամաբանութեամբ հասկանալի ա՝ մարդիկ սովոր են userspace քոլլեր անել, system քոլլ անելուց վախենում են։

#ծրագրաւորում #օպերացիոն_համակարգեր #քաղաք #քաղաքապետարան

2021-12-23

Ըստ Փաշինյանի՝ «այսօր ներդաշնակ իրավիճակ է Երևանի քաղաքապետի և ավագանու միջև»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:

Իր խոսքում Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք, ողջունում եմ ձեզ: Թույլ տվեք, նախ, պարոն Սարգսյան, շնորհավորել Ձեզ Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով և շնորհակալություն հայտնել Երևանի ավագանուն, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությանը, ի դեմս՝ խմբակցության ղեկավար պարոն Գալջյանի, խմբակցության քարտուղար պարոն Հովհաննիսյանի, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար:

Ուզում եմ արձանագրենք՝ այն իրավիճակը, որ ունեցանք Երևանի քաղաքապետարանում, ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր: Եվ այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվեց: Ի՞նչ նկատի ունեմ: Ի վերջո, Երևանում 2018 թվականի աշնանից սկսած իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, և քաղաքական պատասխանատվությունն էլ «Իմ քայլը» դաշինքինն ու քաղաքական մեծամասնությանն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ ծրագիրն էլ իր հերթին բխում էր 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինիքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից: Այս առումով՝ կարևոր է, որ ծրագիրը լիարժեք, ամբողջական և ինստիտուցիոնալ առումով կայանա: Եվ պիտի նաև արձանագրեմ, պարոն Սարգսյան, որ Դուք մինչև այս փուլն այդ ծրագրի իրականացման լիարժեք մասնակից եք եղել՝ զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Երևանի ավագանու մեր գործընկերներն էլ իրենց գործառույթներն են իրականացրել այդ առումով:

Նաև կարևորում եմ տեղի ունեցած գործընթացը պետական ինստիտուտների կայացման առումով: Որովհետև գիտեք, որ հիմա արդեն 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում ավագանու ընտրություններ: Այսինքն՝ համայնքի ղեկավարի ընտրություններն անուղղակի են: Եվ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է: Եվ այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց:

Պիտի արձանագրենք, որ այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև: Սա շատ կարևոր է: Իհարկե, շատ կարևորում եմ, որ քաղաքապետը համագործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետև այստեղ էլ համախմբող դերակատարումը շատ կարևոր է: Այս պահին ուզում եմ ասել, որ մինչև օրս ամենայն աջակցություն ենք ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին, և, իհարկե, այսուհետ ևս այդ աջակցությունը պիտի շարունակվի: Ծրագրի իրականացման ուղղությունները, տեմպերը, միջոցները, ժամկետները, իհարկե, պետք է նաև լրացուցիչ քննարկենք և լուծումներ ստանանք: Այս առումով՝ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում: Պիտի իմանաք, որ ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշանկությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երևա երևանցիների կյանքում»:

Երևանի ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին

The post Ըստ Փաշինյանի՝ «այսօր ներդաշնակ իրավիճակ է Երևանի քաղաքապետի և ավագանու միջև» appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքականություն #հրաչյասարգսյան #նիկոլփաշինյան #քաղաքապետ #քաղաքապետարան

2021-12-22

«Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքապետարանում հեղաշրջում է անում․ Հայկ Մարության

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքապետարանում հեղաշրջում է անում, որը անարգանք է ժողովրդավարությանն ու երևանցիների նկատմամբ․ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը, որի անվստահության հարցն է քննարկում ավագանին։

Նա «Քաղաքացիական պայմանագրին» մեղադրեց հեղափոխությունը սեփականաշնորհելու մեջ, ապա իր անհամաձայնությունը հայտնեց նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման, պարգևատրման հետ կապված. «Գաղտնի որոշմամբ հեղափոխական նախարարները բարձրացնում էին իրենց աշխատավարձերը։ Կասեք՝ ինչո՞ւ չէիր շուտ խոսում։ Բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք, կարծես ամեն ինչ այդպես էլ պիտի լիներ»,- ասաց Մարությանը։

«Տարբեր զանգեր էի ստանում տարբեր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի այս կամ այն աշխատակիցը այսպիսի կամ այնպիսի քոմենթ է գրել կամ լայք դրել, պետք է նրանք աշխատանքից հեռանան»,- ներկայացնելով իր և իշխող կուսակցության հակասությունները՝ հայտարարեց Երևանի քաղաքապետը։ Վերջինս հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է ԱԺ նախագահը ինքն իր համար 200 000 դոլարով ավտոմեքենա գնել, երբ երկրում աղքատության մակարդակը 30 տոկոս է։ Նաև տեղեկացրեց, որ տարբեր պաշտոնյաներ դիմել են իրեն անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով ու ստացել մերժում։

Երևանի քաղաքապետը նաև պատմեց, որ նոր ավտոբուսներ ձեռք բերելու ժամանակ «Իմ քայլ»-ը խմբակցությունը փորձել է տապալել նիստը, որի հետևանքով ավտոբուսները կարող էին Երևան չհասնել և միայն ընդդիմադիր ու անկախ ավագանու անդամների քվեարկության շնորհիվ են կարողացել նախագիծն անցկացնել։ Նա անհիմն է համարում այն պնդումը, թե կառավարւթյունը ցանկանում էր ավելի որակյալ ավտոբուսներ բերել Երևան. «Բերող էիք՝ բերեիք, երեք տարի ժամանակ ունեիք, էսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք»,- դիմեց նա կառավարությանը։

The post «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքապետարանում հեղաշրջում է անում․ Հայկ Մարության appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հասարակություն #քաղաքականություն #հայկմարության #քաղաքապետարան

2021-12-02

Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի, բայց հրավառություն և ամանորյա միջոցառումներ չեն լինի

Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում։ Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ»,- ասված է հայտարարությունում։

The post Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի, բայց հրավառություն և ամանորյա միջոցառումներ չեն լինի appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հայաստան #ամանօրյամիջոցառումներ #քաղաքապետարան

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst