#%D5%A1%D5%B4%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BC

2021-09-23

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը պահանջող օրենսդրական փոփոխությունը․ ՍիվիլՆեթի հետ զրույցում լուրը հաստատեց Վաշինգտոնում Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։ Հինգ հայանպաստ օրինագծերից չորսի վերաբերյալ քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 23-ին։

Նախաձեռնության հեղինակներն են կոնգրեսականներ Թոնի Կարդենասը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը, որոնք Ադրբեջանից պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, և հետաքննել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020-ի հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչների թիրախավորման համար օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Բաքվից հայ ռազմագերիներին ազատելու պահանջը

The post ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին appeared first on CIVILNET.

#աշխարհ #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #ամններկայացուցիչներիպալառ #հայռազմագերիներ

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst