#%D5%A1%D5%B5%D5%A3%D5%A5%D5%B0%D5%A1%D5%BF

2021-10-05

Համակցված դասարաններում ուսուցման վատ որակ, ցածր ծնելիություն, արտագաղթ․ գյուղական դպրոցներում խնդիրների շուրջ

Լոռու մարզի Օձուն համայնքի մեջ մտնող Արդվի, Այգեհատ և Կարմիր Աղեկ գյուղերի հիմնական դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները պնդում են, որ փոքր գյուղերի դպրոցներում դասարանների համակցումը (կոմպլեկտավորումը) նվազեցնում է աշակերտների ուսուցման որակը:

Համակցված դասարան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ փոքր գյուղերում երեխաների սովորելու ցանկությունը շատ թույլ է․ «Քիչ մարդկանց առկայությունը բացասական է ազդում կրթական միջավայրի վրա։ Անհնար է որակյալ կրթություն 2-3 հոգանոց դասարանում»:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ նկատում է, որ փոքր գյուղերում փոքրաթիվ աշակերտների կրթության հիմքում պետք է դնել անհատական ուսուցումը, որը կնպաստի աշակերտի ինքնաբացահայտմանը և ինքնաճանաչմանը:

Լոռու մարզի Օձուն համայնքի Արդվի գյուղի հիմնական դպրոցի 10, Այգեհատի դպրոցի՝ 16, իսկ Կարմիր Աղեկի դպրոցի 17 աշակերտները սովորում են չորս համակցված դասարաններում:

Արդվիի դպրոցի տնօրենը

Արդվիի դպրոցը 3-րդ, 4-րդ, 9-րդ դասարաններ չունի: Այս տարի Արդվիում առաջին դասարան է ընդունվել երկու աշակերտ, 2-րդ և 5-րդ դասարաններն ունեն երկու, 6-րդ դասարանը՝ երեք, 7-րդ դասարանը՝ մեկ, 8-րդ դասարանը՝ երկու աշակերտ:

Դպրոցի տասը աշակերտներին դասավանդող տասներկու ուսուցիչների աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմում է 21 մլն դրամ: «Դասի 45 րոպեի ընթացքում համակցված դասարանի ուսուցիչը պետք է հասցնի երկու տարբեր դասարանների առարկայի ծրագրային թեմա ուսուցանել 2-3 աշակերտի: Այս դեպքում համակցված դասարանում ուսուցման արդյունավետության մասին խոսք լինել չի կարող»,-ասում է տնօրեն Նաիրա Վերանյանը: Վերջինիս խոսքով՝ աշակերտների թվաքանակի վրա էապես ազդում է փոքր գյուղերի զարգացման նկատմամբ պետության անուշադրությունը: Արդվին ոռոգման և խմելու ջուր չունի, չի մշակվում գյուղի ցանքատարածքների մեծ մասը: Գյուղացիները փող վաստակելու համար ընտանիքներով մեկնում են արտագնա աշխատանքի՝ իրենց հետ տանելով նաև երեխաներին:

«Այս տարի խմելու ջրի պատճառով գյուղի մի ընտանիք տեղափոխվեց Օձուն»,-հայտնեց Վերանյանը:

Ներառական խնդիրներով Վրույրին դպրոց է տանում եղբայրը

Արդվիի դպրոցի տասը աշակերտներից երկուսը ունեն ներառական խնդիրներ: Հենաշարժողական հաշմանդամություն ունեցող Վրույր Բարսեղյանը սովորում է 8-րդ դասարանում: Նրան ավագ եղբայրն է սայլակով տեղափոխում դպրոց, երբ եղբայրը Ալավերդու արհեստագործական ուսումնարան դասի է գնում, Վրույրը դպրոց չի գնում: Դպրոցի ուսուցիչներն ու փոքրաթիվ աշակերտները նույնիսկ չեն նկատում հաշմանդամություն ունեցող աշակերտի բացակայությունը: Վրույրին հանդիպեցինք իրենց տանը: Վրույրի տատը՝ Գոհար Աղաբեկյանը, պատմեց, որ Վրույրը 27 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն բազմանդամ ընտանիքը նպաստ չի ստանում, ապրում է նաև Վրույրի թոշակով: Տղան օրթոպեդիկ կոշիկների կարիք ունի, մայրը չի կարողանում գնել դրանք: «Կուզեի քայլել: Միայն դա է իմ երազանքը: Արդեն երկու տարի է բժշկի չեմ գնացել» ,-ասաց երեխան:

2021-ին Այգեհատում դեռ երեխա չի ծնվել, կա մեկ առաջին դասարանցի

1980-ական թվականներին Այգեհատի դպրոցը 80 աշակերտ է ունեցել: Ներկայում դպրոցի 16 աշակերտները սովորում են համակցված չորս դասարաններում: Այս տարի մեկ աշակերտ է ընդունվել դպրոցի առաջին դասարան, 2021-ին Այգեհատում դեռ երեխա չի ծնվել:

Այգեհատցիները իրենց հողերը վարձակալությամբ տալիս են հարևան գյուղերի գյուղացիներին և ընտանիքով մեկնում Վանաձոր կամ Երևան՝ 3-5 հազար դրամ օրավարձով աշխատելու: Դպրոցի տնօրեն Պարույր Շահվերդյանի բնութագրմամբ՝ Այգեհատը ծերացող գյուղ է, որտեղ ծերերն ու մի քանի երիտասարդ ընտանիքներ են մնացել: Երեք տարի առաջ չեխահայ գործարար Աղասի Զավարյանը Այգեհատում 40 հա ընկույզի այգիներ է տնկել: Նա խոստացել է այգիների բերքատու դառնալուց հետո գյուղում պահածոների գործարան կառուցել։

Միակ առաջին դասարանցին

«Այգեհատի հույսը հիմա մեր Ձավարյան Աղասն է: Եթե նա Այգեհատում պահածոների գործարան բացի, Զավարյանը լավ աշխատավարձ վճարող գործարար է, մեր գյուղացիները գյուղ կվերադառնան, դպրոցն էլ աշակերտի խնդիր չի ունենա»,- ասում է Շահվերդյանը: Ուսուցչական աշխատանքի 40 տարվա ստաժ ունեցող ուսուցչուհի Անահիտ Արզումանյանը այս տարի Այգեհատի դպրոցի առաջին դասարանի միակ աշակերտուհու՝ Անահիտ Շահվերդյանի դասվարն է:

Աշակերտուհին նաև ուսուցչուհու թոռնիկն է:

«Ճիշտն ասած՝ մենք չէինք ուզում, որ ես լինեմ Անահիտի դասվարը, բայց այդպես ստացվեց: Շատ պատրաստված, կարգապահ, դպրոց սիրող աշակերտուհի է»,-թոռնիկին գովեց Անահիտ Արզումանյանը:

**Կարմիր Աղեկում ցածր ծնելիության պատճառով դպրոցի աշակերտների թիվը նվազում է **

Վարչական ղեկավար Վաչագան Հովհաննիսյանի մոտավոր հաշվարկով Կարմիր Աղեկիի սերունդ տալու ընդունակ ամեն ընտանիք եթե միջինը երկու երեխա ունենար, դպրոցի աշակերտների թիվը կհասներ 50-ի: Հիմա գյուղի դպրոցը 17 աշակերտ ունի: Կարմիր Աղեկը բարեկարգված ճանապարհ ունի, լուսավորված և գազաֆիկացված է, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։

Գյուղի 145 հա հողը ամբողջությամբ մշակվում է: Վարչական ղեկավարի ասելով՝ Կարմիր Աղեկում բնակվող 30 ընտանիքները սոցիալապես ապահովված են:

Կարմիր Աղեկի աշակերտները

«Սակայն մեր հաշվարկով գյուղի մոտ 25 երիտասարդներ չեն ամուսնանում, որի պատճառով գյուղում բնակչության վերարտադրություն չի ապահովվում»,- դժգոհում է Հովհաննիսյանը:

Կարմիր Աղեկում տարեկան ծնվում է 1-2 երեխա: Տարի է եղել՝ գյուղում երեխա չի ծնվել: Վաչագան Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմից հետո անթույլատրելի է համարում Կարմիր Աղեկիի ծնելիության ցածր թվերը:

Տնօրեն Սիրանույշ Միկոյանն էլ տեղեկացնում է՝ դպրոցը պատմության և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ չունի: Միկոյանն ասում է՝ համակցված դասարանում ավելի դժվար է ուսուցչի աշխատանքը:

«Մեզ մոտ կարծես անհատական պարապմունքով է տարվում աշակերտների ուսուցումը»,- ասում է նա:

Էլեն Աբրահամյանը սովորում է համակցված 6-րդ դասարանում՝ 5-րդ դասարանի երկու աշակերտների հետ: Էլենի խոսքով՝ 9 և 10 գնահատականներ է ստանում, երազում է ուսուցչուհի դառնալ:«Ուսումնական տարվա սկզբին հավեսով էի գալիս դպրոց, հիմա՝ չէ: Իմ դասարանում ընկերներ չունեմ»,- դժգոհեց Էլենը:

Նախարարությունում տեղյակ են հիմնական դպրոցների համակցված դասարաններում ուսուցման դժվարությունների մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղյակ են փոքր դպրոցների համակցված դասարաններում ուսուցման դժվարությունների մասին: Նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ դրանք պայմանավորված են ֆինանսական խնդիրներով:

Արսեն Բաղդասարյանը

«Մենք հասկանում ենք, որ բազմակազմ դասարաններով դասապրոցես անցկացնելը արդյունավետ չէ ուսումնառության և աշակերտների կողմից կրթական ծրագիրը յուրացնելու տեսանկյունից: Փորձում ենք գտնել այն լուծումները, որոնք կամ կմեղմեն, կամ ընդհանրապես կլուծեն այդ հարցը»,- ասաց վարչության պետը: Բաղդասարյանի խոսքով՝ կարգավորումներից մեկը կարող է լինել այն, որ ամեն ֆինանսավորման ժամանակ գոնե առաջին փուլում հրաժարվեն եռահամակազմ կամ քառահամակազմ կոմպլեկտավորումներից: Ըստ Բաղդասարյանի՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում նախարարությունը ընդհանրապես կբացառի կոմպլեկտավորումը, և յուրաքանչյուր մեկ աշակերտի դեպքում կլինի մեկ դասարան: Հանրակրթության վարչության պետը շեշտում է, որ այդ խնդիրը այդքան էլ հեշտ չի լուծվի:

Լարիսա Փարեմուզյան

The post Համակցված դասարաններում ուսուցման վատ որակ, ցածր ծնելիություն, արտագաղթ․ գյուղական դպրոցներում խնդիրների շուրջ appeared first on CIVILNET.

#գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #այգեհատ #գյուղականդպրոցներ #կարմիրաղեկ #կրթություն #համակցվածդասարաններ #սահմանամերձգյուղեր

image
civilnet english unofficialcivilnet_en@ծմակուտ.հայ
2021-05-17

Aygehat – The Village of Cut Gardens

The older generations in the village of Aygehat in the Lori region often use the old names of the village - Igahat and Ikhat. The village used to be part of Georgia’s Tbilisi province. Some say it was called Aygehat because the greenery around the village was all cut down.

The post Aygehat - The Village of Cut Gardens appeared first on CIVILNET.

#armenia #newsfeed #reportsinenglish #top #գլխավոր #hayastan #lori #lorumarz #армения #лори #այգեհատ #գյուղեր #դանուշավան #իգահատ #իգոկաթ #իկհատ #լոռի #լոռվաբնությունը

civilnet english unofficialcivilnet_en@ծմակուտ.հայ
2021-05-16

Aygehat – The Village of Cut Gardens

The older generations in the village of Aygehat in the Lori region often use the old names of the village - Igahat and Ikhat. The village used to be part of Georgia’s Tbilisi province. Some say it was called Aygehat because the greenery around the village was all cut down.

The post Aygehat - The Village of Cut Gardens appeared first on CIVILNET.

#armenia #newsfeed #reportsinenglish #top #գլխավոր #hayastan #lori #lorumarz #армения #лори #այգեհատ #գյուղեր #դանուշավան #իգահատ #իգոկաթ #իկհատ #լոռի #լոռվաբնությունը

2021-05-16

Այգեհատ. «հատված այգիների» գյուղը | Aygehat – The Village of Cut Gardens

Լոռու մարզի Այգեհատ գյուղի ավագ սերունդը հաճախ կիրառում է համայնքի նախկին անվանումները՝ Իգահատ կամ Իկհատ։ Այս գյուղը նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի գավառներից մեկի մեջ և ի թիվս վերոնշյալ անվանումների՝ կոչվել է նաև Իգոկաթ և Դանուշավան։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Իգահատ, ապա և Այգեհատ անվանումները ստացել է այն պատճառով, որ շրջակայքում եղած այգիները հատվել են։

The older generations in the village of Aygehat in the Lori region often use the old names of the village - Igahat and Ikhat. The village used to be part of Georgia’s Tbilisi province. Some say it was called Aygehat because the greenery around the village was all cut down.

The post Այգեհատ. «հատված այգիների» գյուղը | Aygehat - The Village of Cut Gardens appeared first on CIVILNET.

#reportsinenglish #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #armenia #hayastan #lori #lorumarz #армения #лори #այգեհատ #գյուղեր #դանուշավան #իգահատ #իգոկաթ #իկհատ #լոռի #լոռվաբնությունը

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst