#%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%AF

2022-02-13

Նորաբակ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վարդենիսի շրջան, Գեղարքունիք

Նորաբակ գյուղը գտնվում է Վարդենիսից 11 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Գավառից 86 կմ, մայրաքաղաք Երևանից 179 կմ հեռավորության, ծովի մակարդակից մոտ 2100 մետր բարձրության վրա:

Խորհրդային տարիներին մտել է Շատվանի գյուղական խորհրդի կազմ: Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Այժմ գյուղում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի տարբեր շրջաններից եկած հայեր: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ:

2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Նորաբակում առկա բնակչության թիվը կազմել է 334, մշտական բնակչության թիվը՝ 345 հոգի:

Նախկինում ունեցել է Ազիզլու, Մեծ Ղարաղոյուն, Ելիջա, Ենգիջա անունները: Մեծ Ղարաղոյունից Ազիզլու է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին, Ազիզլուից Նորաբակ՝ 1991 թվականի ապրիլի 3-ին:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Նորաբակի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 379 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 408 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 591 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 447 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1908 թվական505 հոգի,

1914 թվական – 655 հոգի , ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 527 հոգի , ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 516 հոգի,

1919 թվական – դատարկ,

**1922 թվական – 392 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,
**

1926 թվական – 374 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), **բոլորը՝ թուրք,
**

1931 թվական – 488 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ :

Վարդենիսի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին 1151 քառակուսի կիլոմետրի վրա: Ունեցել է 1 քաղաքատիպ ավան՝ Վարդենիսը, և 14 գյուղական խորհուրդներ: Բնակավայրերի ընդհանուր թիվը եղել է 39:

1971թ մայիսի տվյալներով՝ Վարդենիսի շրջանի բնակչությունը եղել է 48700 հոգի, որից 8300-ը՝ քաղաքային, 40400-ը՝ գյուղական:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

The post Նորաբակ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վարդենիսի շրջան, Գեղարքունիք appeared first on Aniarc.

#news #featured #նորաբակ

2021-11-22

Ադրբեջանական կրակոցից Նորաբակի հատվածում մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.), հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր Նորաբակ գյուղի ուղղությամբ սկսված փոխհրաձգության մասին։

The post Ադրբեջանական կրակոցից Նորաբակի հատվածում մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող appeared first on CIVILNET.

#ադրբեջան #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #հարեւաններ #քաղաքականություն #գեղարքունիք #նորաբակ

2021-05-28

Նորաբակ. գյուղն ու մարդիկ՝ ադրբեջանցիների ներխուժումից հետո

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի տարածքում ադրբեջանական զինվորականների ներխուժումից հետո մարդիկ ապրում են լարվածության մեջ։ Ժամանակ առ ժամանակ գյուղացիները լսում են կրակոցների ձայներ, նրանք հնարավորություն չեն ունենում մոտենալ գյուղի խոտհարքներին և կենդանիներին արածացնել գյուղի հարակից սարերում։

The post Նորաբակ. գյուղն ու մարդիկ՝ ադրբեջանցիների ներխուժումից հետո appeared first on CIVILNET.

#ադրբեջան #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #տարածաշրջան #քաղաքական #քաղաքականություն #ադրբեջանականագրեսիա #ադրբեջանցիներըհայաստանիտարածքում #առաջնագիծ #գեղարքունիքիմարզ #հայաստանիսահմաններիխախտում #նորաբակ #շփմանգիծ

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst