Kirovakan Fried Chicken
աւետարան ըստ @Rosa17a@xn--69aa8bzb.xn--y9a3aq ֊ի
ինչի՞ են որոշ մարդիկ մտածում, որ վանաձորի հեծանուապարկը «բու» չի, այլ «բում» ա։
մարդկանց մօտ առաջանում ա պարսինգի՝ աւելի ճիշտ՝ լեքսիկական վերլուծութեան խնդիր։
երբ կարդում են «boomountainbikepark» կամ «boomtbpark» կամ boomtbpark@gmail.com, նախ կարդալիս մտածում են՝ boom բառը կը լինի։
օրինակ, c++ կոմպիլեատորը ինչպէ՞ս պարս կանի x+++++y արտայայտութիւնը։
չի անի՝ x++ + ++y, այլ կը հասկանայ՝ x++ ++ +y, եւ ի դէպ, սխալ կը ստացուի, զի լեքսիկական վերլուծիչը վերցնում ա երկար տարբերակը։
մեզ մօտ էլ, փաստօրէն։ (:
ի՞նչ վայֆայ կէտեր կան «բու» վելոպարկում։
@շղարշ #վանաձոր #շամամ #սրճարան #ուտելիք
ամենահաճելի տեղերից վանաձորում։ ես ժողովրդին ուզում էի համոզել գնալ, զգօսնել, ուզում էի ցոյց տալ տարբեր տեղեր՝ կպան էդ շամամսին, չուզեցին ոչ մի տեղ գնալ։ (:
պէտք ա փորձել իմբիրով թխուածքաբլիթներ, որ արժեն երկու հարիւր դրամ։ եւ խուրմայով (դէյթ իմաստով) գաթան։ եթէ կրօնը թոյլ ա տալիս։
հլա ինչ համար եմ կպցրել՝ պատշգամբով ու նախաճաշով՝ 16հզ
մտածում եմ վարձով տունս հանձնեմ, գամ ստեղ ապրեմ։ գինը շատ մեծ տարբերություն չի լինի։