#%D6%83%D5%A1%D5%AD%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

2021-11-23

Եռակողմ հայտարարության կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը․ «Հետք»

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի հարցը։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած հայտարարության 7-րդ կետում նշվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»։ «Հետք»-ը արտաքին քաղաքական գերատեսչությանը խնդրել էր պարզաբանել՝ այս կետը վերաբերում է ադրբեջանցիների՞ն, թե՞, օրինակ, Հադրութի կամ Շուշիի տեղահանված հայ բնակիչներին, որոնք ևս կարող են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։

ԱԳՆ-ն նշում է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, սակայն հայկական կողմը միջազգային գործընկերների հետ շփումներում բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձի վերաբերյալ։

Ըստ ԱԳՆ-ի՝ հայկական կողմը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի արդյունքում տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 %-ը կանայք և երեխաներ են։ Նրանց մի մասը հետպատերազմական շրջանում վերադարձել և բնակություն է հաստատել Արցախի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող բնակավայրերում։ «Առաջնահերթ է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախահայերի՝ իրենց բնակության նախկին վայրեր արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծումը»,- նշվում է ԱԳՆ-ի գրության մեջ։

Հստակություն մտցնելու նպատակով լրատվամիջողը արտաքին գործերի նախարարությանը հարցրել է նաև, թե «Լեռնային Ղարաբաղի տարածք» ասելով աշխարհագրական ո՞ր տեղանքը ի նկատի ունեին հայտարարությունը ստորագրած կողմերը։ Ըստ ԱԳՆ-ի՝ խոսքը նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ չի քննարկվել նաև Հայաստանից և Ադրբեջանից 1980-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին տեղահանված հայերի և ադրբեջանցինների վերադարձի հարցը։ «Հայկական կողմի դիրքորոշմամբ՝ նման քննարկում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և վերջնական կարգավորման համատեքստում»,- նշված է պատասխանում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

The post Եռակողմ հայտարարության կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը․ «Հետք» appeared first on CIVILNET.

#ադրբեջան #արցախ #թոփ #լրահոս #հայաստան #փախստականներ

2021-06-29

Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձակատարի հետ քննարկել է փախստականների ԼՂ վերադարձի հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հունիսի 28-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից հրադադարի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ժամանակավոր տեղահանվածների վերադարձի հարցերը»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել նաև սիրիացի փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի ուղղությամբ միջազգային ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը:

The post Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձակատարի հետ քննարկել է փախստականների ԼՂ վերադարձի հարցը appeared first on CIVILNET.

#աշխարհ #արցախ #թոփ #լրահոս #քաղաքականություն #լղ #փախստականներ #փախստականներիվերադարձ

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst