ազգային պատկերասրահում էլ կայ երեւան ֆոտօ ֆեստի ցուցադրութիւն՝ 7֊րդ ու 1֊իի յարկերում։
երեւի աառջին անգամ պատկերասրահի պատմութեան մէջ սովէտական շրջանը նկարագրուած ա որպէս օկուպացիա։
համադրողը վրացի ա՝ նեստան նիջարաձէ։
այդ շրջանից կան վրաստանի գիւղերի նկարներ, երեւանի, գիւմրու տեսարաններ։
պլպլան ժամը՝
երեւան՝
հայ հիփսթերներ՝
մագնում գործակալութեան նկարների մէջ ցուցադրուած ա նաեւ կարլ դէ կայզերի զուարթնոցի նկարը՝
այդ նկարի մասին 2013֊ին հրապարակում եմ արել։
զոնտիկ՝
եթէ չէք տեսել այս անձրեւանոցներին վերաբերող գրառումս, ապա տեսէ՛ք այստեղ։
ցուցադրութիւնը կը լինի մինչեւ նոյեմբերի 28֊ը։ պատկերասրահն աշխատում ա մինչեւ երեկոյեան վեցը, բայց կիրակի օրերը՝ մինչեւ հինգը։
#պատկերասրահ #ցուցահանդէս #փառատօն # երեւան #գիւմրի #պատմութիւն #օկուպացիա #անձրեւանոց #զուարթնոց #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ցււցադրութիւն
շատ հետաքրքիր յօդուած ու սպանիչ նկարներ՝ այստեղ
#քաղաք #լուսանկարչութիւն #ֆոտո #ֆոտօ #պատմութիւն #հոնգկոնգ #ժապաւէն
karmir֊ի 250 iso ժապաւէնի վրայ, երեւակելուց յետոյ երեւում ա՝
ke 05 6556 8732
ոնց որ նման ա kodalith ժապաւէնի։
ահա ոնց որ այդ ժապաւէնով նկարելու մասին յօդուած։ բայց ասում ա՝ 12 iso֊ով ա նկարել։
մէկ էլ այս թուղթն եմ գտել ժապաւէնի մասին։
թղթի մէջ iso առհասարակ նշուած չի։
իսկ կարմիրը վաճառում ա որպէս 250 iso, մենք էլ փուշ ենք արել որպէս 400։
իրանք երեւակել են՝ երեւի գիտեն ինչպէս։
բայց ինչպէ՞ս։
massive dev chart֊ի առաջադէմ փնտրելու համակարգով գտայ սա՝
https://www.digitaltruth.com/devchart.php?Film=Kodalith+6556&Developer=&mdc=Search&obs=Y
ասում ա d-19֊ով երեւակէք հինգ րոպէ, եթէ նկարուած ա 16 iso լուսազգայունութեամբ։
բայց նոյն ժապաւէ՞նն ա։
այդպէս էլ չհասկացայ դեռ։ սքան անեմ հետաքրքիր ա ինչ տեսք ունի։
վերջերս խաղ եմ անում nokia n900֊ի fcamera֊ի հետ։
ու ահա ձեզ այսպիսի համեմատութիւն՝
վերեւի ձախ նկարը՝ ինչպէս էր geeqie֊ն նախադիտում fcamera֊ի սարքած dng նիշքը։
վերեւի աջ նկարը՝ ինչպէս ա fcamera֊ն ինքն իր dng֊ից սարքել jpg։
ներքեւի ձախ նկարը՝ ինչպէս իմ սկրիպտը որ օգտագործում ա ufraw-batch սարքեց jpg՝ fcamera֊ի dng նիշքից։
ներքեւի աջ նկարը՝ վերեւի աջ նկարի վրայից քաշած kodachrome64 lut ֊ով տեսքն ա։
#համեմատութիւն #լուսանկարչութիւն #տէք #ֆոտո #ֆոտօ #n900 #fcamera #էսթետիկա #էկրանահան #նկար
ուրեմն, @sevan@convo.casa ֊ն ինձ տուել էր էս վիդեօ հետազօտութիւնը ուր պարզում էին որ ոսպնեակով ա նկարել ուոնգ կար֊ուայի «fallen angels» ֆիլմը։
սփոյլեր ալէրտ՝ 9.8մմ ու 6.8մմ։
նիւթի ամենասկզբում բացատրում ա, ինչի մասին ա առհասարակ խօսքը, որ տելէֆոտօ ոսպնեակը էսպէս ա նկարում, իսկ լայնն՝ էսպէս։
բայց՝ մենք, լուսանկարիչներս, սովոր ենք որն ա մեր այսպէս կոչուած 35մմ լրիւ կադրի 50մմ֊ն, ու որն ա մեր իմացած 35մմ֊ն ու 28մմ֊ն։
ես օրինակ շատ եմ սիրում քսանութ ու աւելի լայն ոսպնեակներ, որովհետեւ սիրում եմ մարդկանց կոնտեքստով ներկայացնել, ու դիմանկարներ առանց կոնտեքստ շատ չեմ անում։
բայց, մեր՝ լուսանկարիչներիս իմացած կադրը՝ 24մմx36մմ ա։ ըստ որում՝ 24մմ֊ն կադրի բարձրութիւնն ա, դա այն կողմից ա ուր կադրերը իրարից բաժանւում են։ իսկ 36֊ը լայնութիւնն են, ժապաւէնի ուղղութեամբ կողմն ա։
իսկ կինօ կադրերը տարբեր են։ լաւ չէի յիշում ինչպէ՞ս տարբեր։
ու ահա ճշտեցի վիքիից՝
ահա, աւելի փոքր ա դասական կադրը՝ 22x16։ ապա, մտածեցի՝ մեզ, լուսանկարիչներիս համար, ըստ երեւոյթին իրենց 9մմ֊ն կը դառնայ մի այլ բան, զի կադրը մեզ մօտ աւելի մեծ ա։ ապա ոպսնեակը կընկալուի աւելի նեղ։ բայց ինչքա՞ն նեղ։
ո՞րն ա ապա էդ ոսպնեակի էկուիւալենտը մեր իմացած «լրիւ կադրի» մեր իմացած մմ֊ներով։
ուաու, իսկ ես ունեմ ծրագիր, որը հէնց այդ համար գրել եմ։ որ հասկանամ, օրինակ, իմ 6x7 նկարող mamiya rb67 ֊ի համար նախատեսուած 50մմ ոսպնեակը, մեր իմացած սովորական ժապաւէնի համար նախատեսուած օբյեկտիւի ո՞ր մմ֊ին ա համարժէք իրա լայնութեամբ։ չէ՞ որ էստեղ ժապաւէնը մեծ ա, ու դրա վրայ շատ աւելի ա տեղաւորւում, քան սովորական կադրի։
հա, ես վաղուց գրել եմ ծրագիր, որով կարողանում եմ իմանալ, որ իմ mamiya rb67֊ի 50մմ օբյեկտիւը համապատասխանում ա մօտաւոր սովորական ժապաւէնի վրայ նկարող 23մմ ոսպնեակի։
նոր աշխատեցրի, ու էսպիսի շեղուած տառատեսակներ եղան։ երեւի gtk֊ն ա թարմացել, կամ թեմա՞ն gtk֊ի, ու էսպէս եղաւ։ բայց կարեւոր չի, երեւում ա։
ապա ո՞րն ա լինելու 6.8մմ֊ն (չէի նախատեսել իրական թուեր, ապա 7մմ֊ն) ու 9.8մմ֊ն (փորձենք 10մմ֊ն)։
ահա, ուրեմն մեր իմացած համարժէքը կը լինէր՝ մօտ 11մմ, ու մօտ 16մմ։
բայց սա դասականն էր։
այլ ֆորմատներ կային՝
իսկ ո՞ր ֆորմատով են նկարել ընկած հրեշտակներին։ ինչպէ՞ս իմանալ։
ահա այս նիւթը համեմատում ա նախկինում հրապարակուած ու վերջերս «ռեմասթէր» արուած նոյն ֆիլմերի «բլուրէյ» թողարկումները։
բացի գոյներից նաեւ կադրի կողմերի յարաբերակցութիւնն ա փոխուել։
մօտաւորապէս նոյն պատմութիւնն ա, ինչպէ եղաւ ձայնագրութիւնների հետ՝ երբ էլփի ձեռք բերելը վերջին օրինական ձեւերից էր գտնելու հին, ոչ ռեմասթեր արուած ձայնագրութիւններ։
ու այս նիւթից կարող ենք իմանալ որն էր եղել բնօրինակի կադրի կողմերի յարաբերակցութիւնը։
ուրեմն բնօրինակի կադրը 21.95մմx18.6մմ ա։
ներմուծում եմ իմ ծրագրի մէջ՝
քանի որ 18.6 չունեմ հաշուեցի 18֊ի ու 19֊ի համար՝ էլի 15 ա։
իսկ այ 7մմ֊ի դէպքում տարբերութիւն կայ։
կամ 11 կամ 10մմ ա։
ինչեւէ, շատ տարբերութիւն չեղաւ, ու նաեւ պատկերացում կազմեցինք թէ երբ ասում են 6.8մմ կամ 9.8մմ, իրականում խօսքը մեր իմացած 10-11֊ի ու 16֊ի մասին ա։
ու տէնց։
#ոսպնեակ #կինօ #հետազօտութիւն #ֆոտօ #ֆոտո #լուսանկարչութիւն #լայնութիւն #կինո #կադր #ընկած_հրեշտակները #ուոնգ_կար-ուայ #վոնգ_կար-վայ #արուեստ #արհեստ #ծրագրակազմ #յարաբերակցութիւն #ժապաւէն