Արմավիրի շրջանի գյուղերը 1831 թվականին
Այսօրվա Արմավիրի մարզի Արմավիրի շրջանը կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերին: Մինչև 1935 թվականը կոչվել է Ղուրդուղուլիի, ապա՝ Հոկտեմբերյանի շրջան՝ ի պատիվ Հոկտեմբերյան հեղափոխության: Արմավիր վերանվանվել է 1990-ին:
Պարսկական տիրապետության ժամանակ Արմավիրիր շրջանը Երևանի խանության մի մասն էր։ Այստեղ Երևանի խաները կառուցել են մի բերդ և այն կոչել Սարդարապատ, վերջինս եղել է Երևանի խանության Սարդարապատի մահալի գլխավոր ամրոցը և կենտրոնը։ Սա եղել է խանության կենտրոն Երևանից հետո երկրորդ ամուր բերդը։ Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվելուց հետո 1827 թ-ի ամռանը ռուսական զորքերը գրավել են այն, և բերդը վերացվել է։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մտել է Հայկական մարզի (1828-1840), ապա՝ Երևանի նահանգի (1840-1917) մեջ, իսկ 1920-1930 թվականներին կազմել է Էջմիածնի գավառի Ղուրդուղուլիի գավառամասը:
1831 թվականի տվյալներով՝ Արմավիրի շրջանում բնակեցված գյուղերի քանակը եղել է 26, իսկ բնակչության թիվը՝ 5.832, որից 3.591-ը՝ հայ, 1917-ը՝ իսլամ, 324-ը՝ այլ :
1831-ին շրջանի ամենամեծ գյուղը եղել է Սարդարապատը 1.487 բնակչությամբ՝ բոլորը հայեր: 1831-ին Սարդարապատը իր մեծությամբ զիջում էր Հայաստանի միայն չորս բնակավայրի՝
1. Երևան – 11.920 հոգի, որից 7331-ը՝ իսլամ (քուրդ, պարսիկ, թուրքո-թաթար), 4484-ը՝ հայ, 105-ը՝ այլ ազգություններ
2. Գյումրի – 3.444 հոգի, որից 3194-ը՝ հայ, 250-ը՝ իսլամ
3. Վաղարշապատ – 2.175 հոգի, բոլորը՝ հայ
4. Նարիմանլու (այսօր՝ Մասիս) – 1.737 հոգի, բոլորը՝ իսլամ:
Արմավիրի շրջանի բնակավայրերի մեծամասնության անունները, այդ թվում՝ Ղուրդուղուլին, հայկական չեն: Երբ մեկ առ մեկ անդրադառնանք շրջանի գյուղերին, այդ ժամանակ կտանք բնակավայրի և՛ նոր, և՛ հին անունները:
Ներկայացնում ենք Արմավիրի շրջանի բոլոր 26 գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե որ գյուղերն են եղել հայկական և որոնք՝ մուսուլմանական կամ խառը.
-
Աղջարխ 140 հոգի, ** որից 129-ը՝ իսլամ, 11-ը՝ հայ**
-
Այրիսիֆաթ 28 հոգի, բոլորը՝ իսլամ
-
Արմալու մեծ 139 հոգի, բոլորը՝ հայ
-
Արմալու փոքր 72 հոգի, բոլորը՝ իսլամ
5. Արտաշար քրդական 63 հոգի, բոլորը՝ իսլամ
-
Եվլիջար 142 հոգի, բոլորը՝ հայ
-
Թափագիբի 81 հոգի, բոլորը՝ հայ
-
Թափառական ցեղեր 324 հոգի, բոլորը՝ այլ
-
Իգդալու 113 հոգի, բոլորը՝ իսլամ
-
Խերիբեկլու 301 հոգի, բոլորը՝ իսլամ
-
Խոջաայարլու 85 հոգի, բոլորը՝ իսլամ
-
Հաջի Բայրամ 332 հոգի, բոլորը՝ իսլամ
-
Հասար 92 հոգի, բոլորը՝ իսլամ
-
Ղուզիգիդան 136 հոգի, բոլորը՝ հայ
-
Ղուրդուղուլի 274 հոգի, բոլորը՝ հայ
-
Մարգարա 140 հոգի, ** բոլորը՝ հայ**
-
Շահրիար մեծ 630 հոգի, բոլորը՝ հայ
-
Շավառուտ 59 հոգի, բոլորը՝ իսլամ
-
Ուզունոբա 146 հոգի, բոլորը՝ հայ
20. Չիբուխչի 32 հոգի, բոլորը՝ հայ
- Ջանֆիդա 283 հոգի, բոլորը՝ իսլամ
22. Ջաֆարաբադ 171 հոգի, բոլորը՝ հայ
-
Սարդարապատ 1.487 հոգի, բոլորը՝ հայ
-
Սոֆիաբադ 49 հոգի, բոլորը՝ իսլամ
-
Քյալագարխ 100 հոգի, բոլորը՝ հայ
-
Քյարիմարխ 413 հոգի, որից 102-ը՝ հայ, 311-ը՝ իսլամ
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարում՝ Արաքսը Երվանդաշատի մոտ, լուսանկարը ՝ Զորիկ Գալստյանի
Դիտել նաև՝
The post Արմավիրի շրջանի գյուղերը 1831 թվականին appeared first on Aniarc.
#news #featured #արմավիր #կորկոտյան #հոկտեմբերյան #ղուրդուղուլի