#%D5%B0%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80

2021-11-16

Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ և կոչ է անում կողմերին պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում կնքված հրադադարի պայմանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

«Ֆրանսիան խորապես մտահոգ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում անվտանգության իրավիճակի վատացման ու ծանր զինտեխնիկայի ենթադրայալ կիրառման առնչությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ հատկապես հայկական կողմից։ Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչի վերաբերյալ նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ֆրանսիական կողմը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որում նրանք կոչ էին անում անհապաղ թուլացնել լարվածությունը և ընդգծում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության շարունակման անհրաժեշտությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր չկարգավորված հարցերի հետ։

«Սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է իրականացվեն բանակցությունների ճանապարհով»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով գործընթացում իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին։

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։

«Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- նշվում է ՊՆ հաղորդագրությունում։

The post Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը appeared first on CIVILNET.

#ադրբեջան #աշխարհ #թոփ #լրահոս #հայաստան #հարեւաններ #քաղաքականություն #հայադրբեջանականսահման #հայտարարություն #հրադադար #ֆրանսիայիագն

2021-08-10

Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Շոշ-Մխիթարաշեն հատվածում․ ՊԲ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում, հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։

The post Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Շոշ-Մխիթարաշեն հատվածում․ ՊԲ appeared first on CIVILNET.

#ադրբեջան #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հարեւաններ #քաղաքականություն #հրադադար

2021-07-28

Ադրբեջանը հայտնում է՝ ընդունել է Հայաստանի հետ սահմանին 10։00-ից հրադադարի մասին ՌԴ առաջարկը

Ադրբեջանն ընդունել է հուլիսի 28-ին՝ ժամը 10: 00-ից Հայաստանի հետ սահմանին հրադադարի վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ հայկական կողմը «շարունակում է «գնդակոծել իրենց դիրքերը՝ հավելյալ օգտագործելով տանկեր և 120-միլիմետրանոց ականանետեր»։

Հուլիսի 28-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար»,- հայտարարել էր Հայաստանի ՊՆ-ն։

The post Ադրբեջանը հայտնում է՝ ընդունել է Հայաստանի հետ սահմանին 10։00-ից հրադադարի մասին ՌԴ առաջարկը appeared first on CIVILNET.

#ադրբեջան #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հարեւաններ #քաղաքականություն #առաջարկ #հրադադար #ռուսաստան

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst