Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այն տևել է երեք ժամ։
Ըստ հայաստանյան կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն [2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում](https://www.civilnet.am/news/641229/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d6%87-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%a8-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/) ձեռք բերված համաձայնության համաձայն մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել **** «ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։
Փաշինյանը, Պուտինը և Ալիևը ընդունել են համատեղ հայտարարություն
Հանդիպմանը բարձր էր գնահատվել 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են մինչև տարեվերջ սահմանազատման մեխանիզմներ ստեղծել
The post Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են մեկնարկելու. բրյուսելյան հանդիպման արդյունքները appeared first on CIVILNET.
#ադրբեջան #աշխարհ #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հարեւաններ #քաղաքականություն #բրյուսել #եռակողմ #խաղաղություն #հանդիպում #միշել #փաշինյան