#%D5%B4%D5%AB%D5%B7%D5%A5%D5%AC

2022-04-07

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են մեկնարկելու. բրյուսելյան հանդիպման արդյունքները

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այն տևել է երեք ժամ։

Ըստ հայաստանյան կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն [2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում](https://www.civilnet.am/news/641229/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d6%87-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%a8-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/) ձեռք բերված համաձայնության համաձայն մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել **** «ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Փաշինյանը, Պուտինը և Ալիևը ընդունել են համատեղ հայտարարություն

Հանդիպմանը բարձր էր գնահատվել 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են մինչև տարեվերջ սահմանազատման մեխանիզմներ ստեղծել

The post Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են մեկնարկելու. բրյուսելյան հանդիպման արդյունքները appeared first on CIVILNET.

#ադրբեջան #աշխարհ #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հարեւաններ #քաղաքականություն #բրյուսել #եռակողմ #խաղաղություն #հանդիպում #միշել #փաշինյան

2021-12-16

Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումը և Ժիրայր Լիպարիտյանի խորհուրդները Պետդեպին

«Արցախյան դիտանկյուն» հերթական հաղորդմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վերլուծում է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումը և դրա արդյունքներով ընդունված՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը: Գրիգորյանը մեկնաբանում է նաև Ժիրայր Լիպարիտյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի որոշ դրույթներ:

The post Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումը և Ժիրայր Լիպարիտյանի խորհուրդները Պետդեպին appeared first on CIVILNET.

#sidebanner #արցախ #արցախյանդիտանկյուն #լրահոս #տարածաշրջան #քաղաքական #քաղաքականություն #ադրբեջան #ալիև #բրյուսել #եմ #լիպարիտյան #հայաստան #ղարաբաղյանհակամարտություն #միշել #փաշինյան

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst