#%D5%BE%D5%B3%D5%BC%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AF%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6

2021-11-11

Վճռաբեկ դատարանը կունենա առանձին վարչական ու քաղաքացիական պալատներ

Արդարադատության նախարարությունը մտադիր է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը վերացնել և ստեղծել երկու առանձին, ինքնուրույն, մասնագիտացված պալատներ՝ քաղաքացիական ու վարչական։ Համապատասխան օրենսդրական փաթեթը քննարկվելու է կառավարության նոյեմբերի 11-ի նիստում։

Ըստ արդարադատության նախարարության հիմնավորման՝ ​​այդպիսով կստեղծվեն երաշխիքներ տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը ապահովելու համար։ Տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պալատի 11 դատավորներից 5-ը մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարումն սկսելը կամ մասնագիտացված վարչական արդարադատության ներդնումը ունեցել են վարչական մասնագիտացում կամ վարչական ոլորտի, հանրային իրավահարաբերություններից բխող գործերի քննության փորձառություն։

Արդարադատության նախարարությունը շեշտել է նաև, որ առանձին վարչական պալատներ Վճռաբեկի կազմում գործում են Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Շվեդիայում, Վրաստանում, Լատվիայում ու Լիտվայում։

The post Վճռաբեկ դատարանը կունենա առանձին վարչական ու քաղաքացիական պալատներ appeared first on CIVILNET.

#իրավունք #լրահոս #հայաստան #արդարադատությաննախարարություն #կառավարություն #վճռաբեկդատարան

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst