Ադրբեջանցիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել՝ սկսած 2012-ից
Անի Գրիգորյան
#CivilNet Check
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է Կադաստրի կոմիտեի նախագահի հայտնած տեղեկությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման մասին։
Որոշ հրապարակումներում տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանցիները նոր են սկսել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել։
Կադաստրի կոմիտեից ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմին՝ CivilNetCheck-ին, տրամադրած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում առաջին անգամ անշարժ գույք ձեռք բերել են բերել դեռ 2012-ին։
Տվյալները՝ Կադաստրի կոմիտեից
Փաստացի, ներկայում Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում ունեն վեց անշարժ գույք։
Կադաստրի կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել էր, որ երբ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում, նրանք ունենում են ճամփորդական անձնագրեր։
«Այսինքն՝ որևէ այլ քաղաքացի չի գալիս իր այն անձնագրով ՀՀ-ում այդ գույքը ձեռք բերում։ Ինքը մեզ մոտ ստանում է ճամփորդական անձնագիր, այդ ճամփորդական անձնագիրը ստանալու ընթացքում այդ բոլոր ձեր մտավախությունները փարատվում են, որովհետև եթե ունի ճամփորդական անձնագիր, դա նշանակում է, որ ամեն ինչ, կոպիտ ասած, տեղին է»,- բացատրել էր Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
Ինչ անշարժ գույք ունեն թուրքերը Հայաստանում
Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքացիների՝ Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքին, Կադաստրի կոմիտեից CivilNetCheck-ին հայտնել էին, որ այժմ Հայաստանում Թուրքիայի 56 քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանում է 77 միավոր անշարժ գույք։
«Ֆակտոր» լրատվական կայքը Կադաստրի կոմիտեից ստացել էր Թուրքիայի քաղաքացիների ձեռք բերած անշարժ գույքը՝ ըստ տարիների։
Loading…
Աղբյուրը՝ Կադաստրի կոմիտե
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 83 միավոր գույք, որից վեցը հետագայում օտարվել է։ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք առաջին անգամ ձեռք են բերել 2005-ին։ Նրանց կողմից ամենաշատ անշարժ գույք ձեռք է բերվել 2017 և 2019 թվականներին, համապատասխանաբար 15 և 18։ Հնարավոր է՝ այս անձանցից ոմանք լինեն ազգությամբ հայ, սակայն ունենան Թուրքիայի քաղաքացիություն։
Ի՞նչ է նախատեսում օրենքը
ՀՀ օրենսդրությունը օտարերկրյա (այդ թվում՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի) քաղաքացիների համար անշարժ գույք ձեռք բերելու որևէ սահմանափակում չի նախատեսում։
Հողային օրենսգրքի՝ 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողները չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք։ Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ։
Սակայն վերոնշյալ սահմանափակումները չեն տարածվում տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան, հասարակական և արտադրական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերի վրա։
The post Ադրբեջանցիները Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել՝ սկսած 2012-ից appeared first on CIVILNET.
#civilnetcheck #թոփ #լրահոս #հայաստան #տնտեսություն #անշարժգույք
Թուրքիայի քաղաքացիները վաղուց են բիզնես անում Հայաստանում
Արդյոք Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում կապիտալ ունե՞ն, երբվանի՞ց են նրանք սկսել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալել և ինչո՞վ են զբաղվում: ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (#CivilNetCheck) ուսումնասիրել է Հայաստանում Թուրքիայի քաղաքացիներին պատկանող ընկերություններից մի քանիսը։
The post Թուրքիայի քաղաքացիները վաղուց են բիզնես անում Հայաստանում appeared first on CIVILNET.
#civilnetcheck #թոփ #լրահոս #հայաստան #տնտեսություն #armenia #business #companies #realestate #turkey #turkishcitizens #turkishnationals #vahankerobyan #անշարժգույք #բիզնես #գործունեություն #ընկերություն #թուրքեր #թուրքիայիքաղաքացիներ #քերոբյան
2021-ին գրանցվել են վերջին 10 տարում անշարժ գույքի հետ կապված ամենաշատ գործարքները
2021-ին անշարժ գույքի հետ կապված ամենաշատ գործարքներն են գրանցվել վերջին տասը տարում։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած՝ անշարժ գույքի շուկայի 2021թ․ վերլուծությունից։
Ընդհանուր գործարքների թիվը հասել է 201 563-ի, դրանց 31,4 տոկոսը գրանցվել է Երևանում, ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում։ Գործարքներից ամենատարածվածը եղել են առքուվաճառքը, գրավադրումը, ժառանգությունը։ Գործարքների 30,5 տոկոսը եղել է բնակարանների, 29,2 տոկոսը՝ առանձնատների, 25,3 տոկոսը՝ հողերի, 25,2 տոկոսը՝ արտադրական նշանակության շինությունների հետ կապված։
Երևանում անշարժ գույքի շուկայի ամենաշատ գործարքները եղել են Քանաքեռ-Զեյթունում, Նորք-Մարաշում ու Մալաթիա-Սեբաստիայում։
Հանրապետությունում ամենաշատ առքուվաճառքի գործարքները գրանցվել են Արմավիրի, Տավուշի մարզերում և Երևանում։ Միակ մարզը, որտեղ առքուվաճառքների հետ կապված նվազում է նկատվում, Սյունիքն է, որտեղ նվազումը կազմում է 2,1 տոկոս։ Երևանում ամենաշատ առքուվաճառքը վերաբերել է բնակարաններին՝ մոտ 63 տոկոս։
Ըստ Կադաստրի կոմիտեի՝ Երևանում բնակարանների քառակուսի մետրի արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Այսպես՝ Կենտրոնում բնակարանի քառակուսի մետրի գինը նվազել է մոտ 2 տոկոսով, Դավիթաշենում՝ 3 տոկոսով, Նուբարաշենում 1,6 տոկոսով։ Փոխարենը բնակարանի 1 քառակուսի մետրի գնաճ է եղել Արաբկիրում՝ 0,7 տոկոսով, Նոր-Նորքում՝ 2,7 տոկոսով, Էրեբունիում՝ 1 տոկոսով, Շենգավիթում՝ 2,2 տոկոսով, Աջափնյակում՝ 0,4 տոկոսով, Մալաթիա-Սեբաաստիայում՝ 1 տոկոսով։
Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքներում գները նվազել են, բնակարանների գները աճել են Արտաշատում՝ 11,3 տոկոսով, Վանաձորում՝ 10,4 տոկոսով, Գյումրիում՝ 9 տոկոսով։
Հայաստանում աճել են նաև հողերի առքուվաճառքի գործարքները՝ 15,4 տոկոսով։ Առքուվաճառքի ամենաշատ գործարքները եղել են Արարատում, Արմավիրում, Լոռիում ու Վայոց ձորում, իսկ Երևանում հողի առքուվաճառքի գործարքները նվազել են 7,2 տոկոսով, իսկ Շիրակում՝ 5,4 տոկոսով։
Կադաստրի կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ 2021-ին օտարերկրացիները գնել են 1 587 միավոր գույք, ինչը 21 տոկոսով ավել է 2020-ի ցուցանիշից։ Միևնույն ժամանակ, 37 տոկոսով աճել է օտարերկրացիների վաճառած անշարժ գույքը։
The post 2021-ին գրանցվել են վերջին 10 տարում անշարժ գույքի հետ կապված ամենաշատ գործարքները appeared first on CIVILNET.
#գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #տնտեսություն #անշարժգույք #արաբկիր #բնակարաններ #երևան #մալաթիասեբաաստիա #շիրակ #տավու #տավուշ #քանաքեռզեյթուն
Անշարժ գույքի գործարքներն ավելացել են
Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքները 2021-ի հունիսին մայիսի համեմատ ավելացել են շուրջ 2 000-ով՝ կազմելով 18 070 գործարք։ Իսկ նախորդ տարվա հունիսի համամետ այս տարվա հունիսին անշարժ գույքի գործարքներն աճել են 3 673-ով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հունիս ամսվա շուկայի վերլուծությունից։
2021-ի հունիսին ամենից շատ կատարվել են օտարման գործարքներ, ապա՝ առաջնային գրանցումը, գրավադրումը, ժառանգությունը։ Ամենաշատ գործարքներն իրականացվել են Երևանում, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում։
Երևանում ամենաշատ գործարքները եղել են Կենտրոնում, Արաբկիրում ու Շենգավիթում։
Ինչ վերաբերում է հողերի հետ կապված գործարքների բաշխվածությանը, ապա ամենաշատ գործարքն իրականացվել է Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզերում, իսկ Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
The post Անշարժ գույքի գործարքներն ավելացել են appeared first on CIVILNET.
#գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #տնտեսություն #անշարժգույք #կադաստրիկոմիտե #օտարում