#armvote

2022-03-07

Protected: Տեստային հոդված

This content is password protected. To view it please enter your password below:

Password:

The post Protected: Տեստային հոդված appeared first on CIVILNET.

#armvote #ընտրություններ #կորոնավիրուս #հայաստան

2021-12-07

Ինչու իշխող ուժը պարտվեց մեծ քաղաքներում. զրույց Վարդինե Գրիգորյանի հետ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտության հիմնական պատճառը, հատկապես մեծ համայնքներում, որակյալ և տվյալ համայնքի բնակիչների համար ընդունելի կադրերի պակասն է․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Նա վերլուծում է դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների քաղաքական նշանակությունն ու արդյունքները։

The post Ինչու իշխող ուժը պարտվեց մեծ քաղաքներում. զրույց Վարդինե Գրիգորյանի հետ appeared first on CIVILNET.

#armvote #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան

2021-12-05

Թալին․ ինչպես են անցնում ՏԻՄ ընտրությունները

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի յոթ մարզերում շարունակվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Թալին խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։

The post Թալին․ ինչպես են անցնում ՏԻՄ ընտրությունները appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն #electionsinarmenia #qaxaqaciakanpaymanagir #texghakaninqnakaravarmanmarmin #yntrutyunner #արագածոտնիմարզ #զարթոնքկուսակցություն #թալին #խոշորացածհամայնքներ #համամասնականընտրություններ #մերհամայնքը #տիգրանհարությունյան #տիմընտրություններ

2021-12-05

Այսօրվա ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառքի մասին արժանահավատ տեղեկություններ չունենք. Դանիել Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում դիտորդություն է իրականացնում հանրապետության 36 համայնքներում, արձանագրել է կուտակումներ և ուղղորդումներ ընտրատեղամասերում, չի ստացել որևէ արժանահավատ տեղեկատվություն ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ․ Վանաձորում այս մասին ասաց դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նա նշեց, որ եղել են նաև մարդկանց ընտրատեղամասեր բերելու մասին ահազանգեր, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրում։

The post Այսօրվա ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառքի մասին արժանահավատ տեղեկություններ չունենք. Դանիել Իոաննիսյան appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն

2021-12-05

Վանաձոր․ առանց լարվածության, բայց պասիվ ՏԻՄ ընտրություններ

Դեկտեմբերի 5-ին խոշորացված Վանաձոր համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվում են ավագանու ընտրություններ։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը եղել է ընտրատեղամասերում և զրուցել հանձնաժողովի նախագահների ու քաղաքացիների հետ։ Նրանք ասում են, որ ընտրություններն անցնում են առանց լարվածության, սակայն պասիվ մասնակցությամբ։

The post Վանաձոր․ առանց լարվածության, բայց պասիվ ՏԻՄ ընտրություններ appeared first on CIVILNET.

#armvote #գլխավոր #թոփ #հայաստան #քաղաքական #քաղաքականություն

2021-12-05

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ Աշտարակ

Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների՝ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերում։ Աշտարակ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է քաղաքական երեք ուժ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Աշտարակի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը։

The post Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ Աշտարակ appeared first on CIVILNET.

#armvote #sidebanner #հայաստան #քաղաքական #քաղաքականություն #ashtarak #electionsinarmenia #qaxaqaciakanpaymanagir #texghakaninqnakaravarmanmarin #tovmasshahverdyan #yntrutyunner #ентрутюннер #товмасшавердян #աշտարակ #արագածոտնիմարզ #թոմ #թովմասշահվերդյան #խոշորացածհամայնքներ #համամասնականընտրություններ #տիմընտրություններ

2021-12-03

Ռեպ, մարմնամարզություն և ավելին. թեկնածուների նախընտրական տեսանյութերը

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք համայնքներում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ՍիվիլՆեթը ծանոթացել է թեկնածուների նախընտրական տեսանյութերին և առանձնացրել ամենազավեշտալիները։

The post Ռեպ, մարմնամարզություն և ավելին. թեկնածուների նախընտրական տեսանյութերը appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #քաղաքական #քաղաքականություն

2021-12-03

ՏԻՄ ընտրություններ Լոռիում․ ճանապարհի ու ապագայի խոստումներ, հին չլուծված խնդիրներ

**Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Մխիթարյանը և «Հանրապետություն» արտախորհրդարանական կուսակցության անդամ Սուրեն Թումանյանը: Թումանյան համայնքի մեջ ընդգրկված է ինը գյուղ՝ Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Դսեղ և Չկալով: Դրանք Թումանյան համայնքի կազմում ընդգրկվել են երկու ամիս առաջ, համայնքի երկրրդ խոշորացմամբ: **

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021-ի մարտի 1-ի որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Մխիթարյանը նշանակվել է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ընտրությունների քարոզչությանը Մխիթարյանը արձակուրդ է վերցրել: Նա համայնքի ղեկավարի աշխատանքի փորձ չունի, սակայն իշխող կուսակցությունը ինը հոգսաշատ բնակավայրերի ճակատագիրը հենց նրան է վստահել: Մխիթարյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Ընտրողների շրջանում քարոզչություն է իրականացնում «Ապագա կա՝ Թումանյան» նշանաբանով:

«Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Սուրեն Թումանյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: Նա ինը տարի զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: Երկու թեկնածուներն էլ քարոզչության ընթացքում գերադասում են ընտրողների հետ անհատական հանդիպումները:

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Մխիթարյանը

Թումանյան համայնքի կազմում գտնվող Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերի բնակիչները համայնքի առաջին խոշորացումից հետո շատ անգամ են ընդվզել գյուղերից սարերի ամառանոցներ գնացող և Թումանյան –Աթան 28 կմ երկարությամբ ճանապարհների անանցանելի վիճակի դեմ: Աթան –Թումանյան ճանապարհի անբարեկարգ վիճակի պատճառով գյուղացիները ստիպված են եղել իրենց արտադրած գյուղմթերքները շուկայականից ցածր գներով վաճառել ապրանքի հետևից գյուղ եկած վերավաճառողներին: Ճանապարհների հարցով գյուղացիների պահանջը համայնքի առաջին խոշորացումից հետո չի լուծվել:

Տիգրան Մխիթարյանը դեկտեմբերի 2-ին Սիվիլնեթին հայտնեց, որ կառավարությունն արդեն 2 միլիարդ 800 մլն դրամ է հատկացրել Աթան- Թումանյան ճանապարհի կապիտալ վերանորոգման համար: Մխիթարյանի խոսքով՝ ճանապարհի կառուցման մրցույթի հաղթող շինարարական կազմակերպությունը հայտնի է․ ճանապարհահատված է տեղափոխվել վերանորոգման աշխատանքերի տեխնիկան՝ առաջիկա օրերին ճանապարհի վերանորոգումը սկսելու համար:

Վարչապետ Փաշինյանի կողմից Աթան –Թումանյան ճանապարհի կապիտալ վերանորոգման նպատակով ՏԻՄ ընտրությունների շեմին պետբյուջեից 2 միլիարդ 800 մլն դրամի հատկացումը իր կուսակցության թեկնածուի ընտրական հաղթաթուղթն է:

«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Սուրեն Թումանյանը իրատեսական չի համարում Աթան –Թումանյան ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն այս օրերին սկսելու մասին խոսակցությունը․ «Աթան – Թումանյան ճանապարհը խիստ անհրաժեշտ է Մոտկորի գյուղացիներին, թող սարքեն ճանապարհը, ես ուրախ կլինեմ դրա համար: Բայց կարծում եմ ձյունով ծածկված ու սառած ճանապարհների վերանորոգումը սկսելու մասին խոսակցությունը այսօր ընդամենը ընտրողներին գրավելու միջոց է»:

Սուրեն Թումանյանը՝ ձախից

Երկու ամիս առաջ Թումանյան համայնքի մեջ մտած՝ 2 300 բնակիչ ունեցող Դսեղի հիմնախնդիրները տեղ չեն գտել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրերում: Վերջինիս թեկնածուն պարզաբանում է, թե «հատուկ հանձնաժողովով ընտրողների հետ հանդիպումների ժամանակ պարզել է Դսեղի հիմնախնդիրները, դրանց կանդրադառնա ընտրվելուց հետո»:

«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Սուրեն Թումանյանը նախընտրական ծրագրով որոշել է առաջնահերթ լուծել Դսեղի խմելու ջրի 12-ժամյա մատակարարումը, գյուղի 660 հեկտար վարելահողերի ոռոգման ցանցի ստեղծումն ու ցանցի պահպանված հատվածի վերականգնումը:

Դսեղցիները այս պահին մշակում են 10 հեկտար վարելահող: Սա հողի մշակման եզակի ցուցանիշ է մարզում: Դեռ 13 տարի առաջ «Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և գյուղի 660 հեկտար վարելահողերի ոռոգման խնդիրը լուծելու համար «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը շուրջ մեկ միլիոն դոլար ներդրմամբ Լորուտի Իքատակ հանդամասի Սարիբուլլաղ գետակից սնվող՝ 9,5 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցել, սակայն այդ ծրագիրը «ծովերի» ջրի բարձրացման և Դսեղի ոռոգման ջրի խնդիը չի լուծել՝ փլվել ու քանդվել է:

2016-ին Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի

80 մլն դրամ ներդրմամբ վերականգնվել է նույն ջրագծի 4,5 կմ հատվածը: Դսեղի ոռոգման ջրագիծը նորից չի գործել: Համայնքի ղեկավարի թեկնածու Սուրեն Թումանյանն ասում է՝ անցյալում «շատ վատ բաներ են կատարվել Դսեղի նկատմամբ, բայց հիմա ժամանակը չէ դրանով զբաղվելու, հիմա պետք է ֆինանսական միջոցներ հայթայթել՝ Դսեղի ոռոգման ջրի խնդիրը անհապաղ լուծելու համար»:

Վերջերս Դսեղի գյուղապետարանը հինգ միավոր գյուղմեխանիզացիա է ստացել, դա դսեղցիներին ոգևորել է: Այսուհանդերձ, հին ավանդույթները Դսեղում շարունակվում են, դսեղցի Ադամ Ռամազյանի ասելով՝ վերջերս խմելու ջրի ցանցը վերանորոգել են, բայց գյուղի խմելու ջրի մատակարարումը շարունակում է չգոհացնել գյուղացիներին: Ադամ Ռամազյանը ոռոգման ջրի պատճառով չի մշակում իր 4 000քմ հողը, այն որպես խոտհարք է օգտագործում:

Դսեղցի Էդիկ Եգանյանն ասում է՝ հողից եկամուտ ստանալ իրեն չի հաջողվում: Էդիկը 9 հազար մետր հող ունի, սակայն այն չի մշակում: Նա գտնում է, որ հողը մշակելու համար դսեղցիների մտածելակերպը պետք է փոխվի: Էդիկի կնոջ՝ Անահիտի խոսքով Դսեղի ժողովուրդը աշխատող չէ, անկախության տարիներին անգործությունից ծուլացել է:

Դսեղի մեկ այլ բնակիչ Սիլվա Եղիկյանն անկնկալում է, որ Թումանյան համայնքի ղեկավարի՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունից հետո Դսեղում կարող է ինչ-որ բան փոխվել: Զարեն Անտոնյանի խոսքով՝ եթե ընտրվող համայնքապետը դսեղցի լինի, Դսեղը կզարգանա (անցած տարիներին գյուղի բոլոր համայնքապետերը դսեղցիներ են եղել)։

«Վատ ապրելու գործում մենք էլ մեր մեղքն ունենք, հողը չենք մշակում, բայց մեր ժողովրդի մեղքը ո՞րն է, որ ոռոգման ջուր չունի»,- ասում է Զարեն:

Լարիսա Փարեմուզյան , Ալավերդի

The post ՏԻՄ ընտրություններ Լոռիում․ ճանապարհի ու ապագայի խոստումներ, հին չլուծված խնդիրներ appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքականություն #ընտրություններ #թումանյանհամայնք #վարչականռեսուրս

2021-11-16

ՏԻՄ ընտրություններ. ինչո՞ւ Կապանում ՔՊ-ն պարտվեց

ՍիվիլՆեթը կազմակերպել է քննարկում՝ «ՏԻՄ ընտրություններ. ինչո՞ւ Կապանում ՔՊ-ն պարտվեց» թեմայով։

Բանախոսներն են՝

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող

Արմեն Բաղդասարյան, քաղաքական վերլուծաբան

Քննարկումը վարում է Արշալույս Մղդեսյանը

The post ՏԻՄ ընտրություններ. ինչո՞ւ Կապանում ՔՊ-ն պարտվեց appeared first on CIVILNET.

#armvote #լրահոս #հայաստան #հետընտրականզարգացումներ #քաղաքական #քաղաքականություն

2021-11-14

Կապանում ընտրողները կողմնորոշվել են առանց քարոզարշավին մասնակցելու

ՍիվիլՆեթի հետ զրուցած կապանցիները ասում են, որ թեկնածուների միջև ընտրություն կատարել են առանց քարոզարշավին մասնակցելու։ Կապանում ընթացող ՏԻՄ ընտրություններին առաջադրված է երկու քաղաքական ուժ։ Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը գլխավորում է «Շանթ» դաշինքի ցուցակը, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը պատգամավոր Դավիթ Դանիելյանն է։

The post Կապանում ընտրողները կողմնորոշվել են առանց քարոզարշավին մասնակցելու appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն

2021-11-14

Ընտրություններ Իջևանում․ ընտրապայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու Դաշնակցությունը

Հայաստանի մի քանի համայնքներում՝ այդ թվում Իջևանում, նոյեմբերի 14-ին տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այստեղ ընտրապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը, որը Իջևանի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ ՀՅԴ-ի ընտրացուցակի առաջին համարն է Վահան Ղազումյանը, որն Իջևանի ավագանու անդամներից է։

The post Ընտրություններ Իջևանում․ ընտրապայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու Դաշնակցությունը appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն

2021-11-14

Կապան․ ՏԻՄ ընտրություններն ընթանում են հանգիստ

Կապանի թիվ 35/9 ընտրատեղամասում ընտրությունները ընթանում են հանգիստ։ Ըստ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի՝ ժամում մոտ 50 հոգի է քվեարկում։ ՍիվիլՆեթը զրուցել է քվեարկող քաղաքացիների հետ։

The post Կապան․ ՏԻՄ ընտրություններն ընթանում են հանգիստ appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն

2021-11-14

Վարչական ռեսուրսի չարաշահումներ գրանցվել են քարոզարշավի ընթացքում․ «Անկախ դիտորդ»

Կապանի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Շանթ» դաշինքը։ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի գնահատմամբ՝ ընտրությունները այստեղ անցնում են հանդարտ՝ ոչ էական խախտումներով։ Սակայն քարոզարշավի ընթացքում երկու կողմից էլ գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ։

The post Վարչական ռեսուրսի չարաշահումներ գրանցվել են քարոզարշավի ընթացքում․ «Անկախ դիտորդ» appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #քաղաքական #քաղաքականություն #անկախդիտորդ #ասուլիս #ընտրախախտումներ #կապան #շանթդաշինք #քաղաքացիականպայմանագիր

2021-11-12

Հասարակությունը պատրաստ է փոփոխությունների, մենք դա հասկացանք քարոզարշավի ժամանակ. Սարգիս Խանդանյան

Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը երբեմն օգտագործում էր որպես հաղթաթուղթ, թե իբր Հայաստանի քաղաքացիները Գորիսից Կապան միջանցքով են անցնում․ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը կարող էր օգտագործել այս հանգամանքը և դրա դիմաց պահանջել Նախիջևանի հետ կապող միջանցք։ «Նման տրամաբանությունը խափանելու համա՛ր էր վարչապետի հայտարարությունը»,- նշում է պատգամավորը։

The post Հասարակությունը պատրաստ է փոփոխությունների, մենք դա հասկացանք քարոզարշավի ժամանակ. Սարգիս Խանդանյան appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն

2021-11-05

Խոշորացված համայնքներ, համամասնական ընտրություններ․ որքանո՞վ են իրազեկված քաղաքացիները

2020-ի դեկտեմբերին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, և Շիրակի մարզերում 189 համայնքի միավորման միջոցով 11 խոշորացված համայնք ձևավորելու նախագիծը։ Խոշորացման գործընթացում համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը կարևորելով՝ մարզային քննարկումներ են տեղի ունենում, որոնց նպատակն է իրազեկել քաղաքացիներին խոշորացման գործընթացի մասին, վերհանել համայնքային դերակատարների ակնկալիքներն ու մտահոգությունները։

The post Խոշորացված համայնքներ, համամասնական ընտրություններ․ որքանո՞վ են իրազեկված քաղաքացիները appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն

civilnet english unofficialcivilnet_en@ծմակուտ.հայ
2021-10-18

Armenia’s ruling party defeated in three major local elections

On October 17, 2021, Armenians in several villages, towns and cities headed to the polls to vote in local elections. In a major blow, the ruling Civil Contract party of Prime Minister Nikol Pashinyan was defeated in Armenia’s second largest city of Gyumri, as well as in Goris in the southern region of Syunik. The ruling party did however secure victories in Dilijan, Tegh and Tatev.

The post Armenia’s ruling party defeated in three major local elections appeared first on CIVILNET.

#armvote #armvote21 #armenia #dailyarmenia #newsfeed #reportsinenglish #armeniaelection2021 #armeniaelectionlocal2021 #armenialocalelection #armenianelections #armenianregions #goriselection #gyumrielection #kocharyanpashinyan #meghrielection #pashinyanelection2021

2021-10-11

Ինչպես է ընտրվելու Գյումրիի համայնքապետը

Հոկտեմբերի 17-ին Շիրակում ավագանու անդամներ են ընտրելու Հայաստանի մեծությամբ երկրորդ՝ Գյումրի քաղաքում: Առաջադրվել է տասը քաղաքական ուժ՝ երեք դաշինք և յոթ կուսակցություն։ ՍիվիլՆեթը պատմում է, թե ինչ ընտրակարգով է անցկացվելու ընտրությունը և ինչպես է ընտրվելու համայնքի ղեկավարը։

The post Ինչպես է ընտրվելու Գյումրիի համայնքապետը appeared first on CIVILNET.

#armvote #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն

2021-10-08

Ինչ է պետք իմանալ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասին

1. Ի՞նչ է կատարվում

Հոկտեմբերի 17-ին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի քանի համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմնի հերթական ընտրությունները։ Շիրակում ավագանու անդամներ են ընտրելու Հայաստանի մեծությամբ երկրորդ՝ Գյումրի քաղաքում, որտեղ ընտրողների թիվը ավելի քան 123 000 է։ Այս թիվը 11 000-ով գերազանցում է քաղաքի մշտական բնակչության թվին, որը 2021-ի հունվարի տվյալներով շուրջ 112 000 է։ Գյումրին մինչև 2018-ի հեղափոխությունը, ընտրություններին մշտապես ունեցել է ընդդիմադիր կեցվածք։ Այստեղ ընտրությունները միշտ անցկացվել են բուռն, ուղեկցվել կրակոցներով։

2․ Ովքե՞ր են թեկնածուները

Ավագանու ընտրություններին առաջադրվել է տասը քաղաքական ուժ՝ երեք դաշինք և յոթ կուսակցություն․

  1. «Հայրաքաղաք» դաշինք
  2. «Արժանապատիվ ուղի» կուսակցություն
  3. Հայաստանի հանրապետական կուսակցություն
  4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  5. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն
  7. «Գյումրին կռնա´» դաշինք
  8. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն
  9. «Թասիբով» դաշինք
  10. «Ապրելու երկիր» կուսակցություն

3․ Ովքեր են առաջին համարները և ինչ քաղաքական կապեր ունեն ուժերը

Առաջադրված կուսակցություններից երեքը գրանցվել են 2021-ին: Դրանցից «Առաքելություն» կուսակցությունը վերանվանվել է «Ապրելու երկիր»։ Այն հիմնադրել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարները՝ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը գրանցվել է այս տարվա մայիսին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ։ Դրա գործադիր մարմնի պատասխանատուն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն ԱԱԾ նախկին փոխգնդապետ Վարդևան Հակոբյանն է։

Այս տարի գրանցված կուսակցություններից է նաև «Բալասանյան դաշինքը» ։ Այն հիմնադրել է Գյումրին ինը տարի ղեկավարծ Սամվել Բալասանյանը։ Քաղաքապետի թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է, որը «Կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Քարոզարշավն անցնում է առանց նրա, քանի որ նա վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել։

«Հայրաքաղաք» դաշինք ձևավորել են «Ժառանգություն» և «Ռամկավար ազատական» կուսակցությունները։ Ցուցակի առաջին համարն է Լևոն Բարսեղյանը։ Նա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավարն է։ Գյումրիի ավագանու անդամ է 2012-ից։

Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է։ Նա ՀՀԿ կազմում եղել է ԱԺ պատգամավոր, նաև բարեկամական կապ ունի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ ** **

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Շիրակի ներկայիս մարզպետ, առողջապահաության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանն է։

«Թասիբով» դաշինքում միավորվել են «Համերաշխություն» և Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունները։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Կարապետ Պողոսյանն է։ Նա 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբերից մեկի պատասխանատուն էր։

«Գյումրին կռնա´» դաշինքում միավորվել է տասներկու ուժ։ Քաղաքապետի թեկնածուն երկրորդ համարն է՝ Վարդան Գրիգորյանը։ Նա Շիրակի նախկին փոխմարզպետն է, պաշտոնավարել է 2018-ի հեղափոխությունից հետո, իսկ պատերազմում պարտությունից հետո հրաժարական ներկայացրել։

«Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահը և առաջին համարն է «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Հովհաննես Մարգարյանը։ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածուն Կոնստանտին Ղավազյանն է։ Կուսկցության նախընտրական պաստառներում «Հավերժ Ռուսաստանի հետ» գրությունն է։ ** **

4․ Ինչպե՞ս է ձևավորվում ավագանին և ինչպե՞ս է ընտրվում քաղաքապետը

4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում, ըստ Ընտրական օրենսգրքի, ՏԻՄ ընտրությունները անցկացվելու են պարզ համամասնական կարգով։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են ավագանու կազմը, որն էլ ավագանու առաջին նիստի ընթացքում ընտրելու է համայնքապետին: Կախված ընտրողների թվից՝ փոխվում է ավագանու անդամների թիվը։ Գյումրիում կա 123 000 ընտրող, ուստի ավագանին կազմված կլինի երեսուներեք անդամից։

Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարին, եթե քաղաքական ուժերից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի մեծամասնություն՝ 50 տոկոսից ավելի, ապա այդ ուժի թեկնածուների ցուցակի առաջին համարը օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Եթե անձը հրաժարվում է կամ քաղաքական ոչ մի ուժ չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու անդամների քվեարկության միջոցով: Ավագանու խմբակցությունները կարող են իրենց թեկնածուների ցուցակի առաջին համարին առաջադրել։ Իսկ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա համարվում է ընտրված, եթե կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

**5․ Դիտորդներ կան, տեսախցիկներ՝ ոչ **

Գյումրիի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու տեղական հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ընտրական տեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու ու տեսանկարահանում չի իրականացվելու։

6․ Ովքե՞ր են Գյումրիի նախկին ղեկավարները

Գյումրին անկախությունից ի վեր ունեցել է երեք քաղաքապետ՝ Միքայել Վարդանյան, Վարդան Ղուկասյան և Սամվել Բալասանյան։
Սա երկրորդ անգամ է, որ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություն է անցկացվում Գյումրիում։ 2016-ին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 37 տոկոսը՝ 45 000-ից ավելի մարդ: Ավագանին ձևավորել են չորս քաղաքական ուժեր՝ «Բալասանյան դաշինքը», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններն ու «Գաղափարակից լիբերալների ալյանսը (ԳԱԼԱ)»։ __

Արշալույս Բարսեղյան

The post Ինչ է պետք իմանալ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասին appeared first on CIVILNET.

#armvote #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքականություն

2021-09-17

Թույլ չենք տա Գյումրիի քաղաքապետի ընտրությունը վերածել հների ու նորերի պայքարի. Լևոն Բարսեղյան

Գյումրիում հոկտեմբերի 17-ին նախատեսված ավագանու ընտրություններին «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է ընտրությունների ու քաղաքի խնդիրների մասին: Նա վստահ է՝ Գյումրիում կանխվելու են ընտրությունները հների ու նորերի պայքարի վերածելու փորձերը: Բարսեղյանը ներկայացնում է նաև քաղաքի խնդիրների լուծման իր ղեկավարած դաշինքի մոտեցումները:

The post Թույլ չենք տա Գյումրիի քաղաքապետի ընտրությունը վերածել հների ու նորերի պայքարի. Լևոն Բարսեղյան appeared first on CIVILNET.

#armvote #sidebanner #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն

2021-07-23

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը․ Պողոս առաքյալից մինչև «իդիոտկա»

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը ձևավորվեց 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրություններից հետո։ Իշխող «Իմ քայլը» դաշինքից, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանից» և «Լուսավոր Հայաստանից» պատգամավորական մանդատ ստացավ 132 հոգի։ Նրանց միջև կրքերը երբեմն բորբոքվում ու լեզվակռվից վերածվում էին ծեծկռտուքի։

The post Յոթերորդ գումարման Ազգային ժողովը․ Պողոս առաքյալից մինչև «իդիոտկա» appeared first on CIVILNET.

#armvote #sidebanner #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #7րդգումարմանաժ #ազգայինժողով #աժ #իդիոդկա #լգբտ #ծեծկռտուք

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst