#%D5%A1%D5%A9%D5%A1%D6%80%D5%AB

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-01-25

թափառագազան, թափառագիշատիչ պատրաստելու համար հաշուարկները atari st֊ով ա արել նախագծողը։

աղբիւր

#atari #atari_st #atari_portfolio #աթարի #ատարի #պատմութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-08-17

fatboy slim֊ը atari st֊ով ա երաժշտութիւն արել՝

https://www.youtube.com/watch?v=qLjgXPDzeZo

ոչ մի բան չունենալով, ձայնապնակներ հաւաքելով եւ դրանցից սեմփլներ կտրելով 8մհց յաճախականութեամբ, ու հաւանական ա՝ 1մբ յիշողութեամբ մեքենայի վրայ, մարդը արել ա իր հիթերը։

իսկ մենք նստած ենք ահռելի հաշուողական հզօրութեան վրայ, ունենք ամէն տուեալին աքսէս, ու ոչ թէ ոչ մի լաւ, այլ վաբշէ ոչ մի բան չենք ստեղծում։ ու նւնւում ենք։

#երաժշտութիւն #աթարի #պատմութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-07-07

աղբիւր

էնտեղ տարբեր կարգիչներ կան, բայց սիրտս հէնց սրան ա կպնում՝ զի ստեղծագործ աշխատանքի համար ա եւ նախագծուած եւ օգտագործւում։

պատին էլ նկար կայ, ու հաւանական ա որ ամերիկեան առանձնատանն ա այդ սենեակը։

մնացած նկարներում աւելի գաղջ մթնոլորտ ա, ճնշող։

ու տէնց։

#atari #atari_st #աթարի #ատարի #պատմութիւն #ռետրօհամակարգչութիւն #ռետրոհամակարգչութիւն #կարգիչ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-10-26

մարսելօ ջիորդանիի էս քովերը շուռ են տուել, atari st֊ից եմ իմանում։

իսկականն էս տեսքն ունի՝

https://soundcloud.com/marcellogiordani/non-me-lo-so-spiegare

#դիզայն #շապիկ #պատկերազարդում #ֆոտո #ֆոտօ #լուսանկար #նկար #կարգիչ #աթարի #լսելիք #էլեկտրոնային

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-01-11

մինթը իւնիքս օհ ա, որը համատեղելի ա աթարիի օհ֊ի հետ, եւ ընդլայնում ա ա այն։

նախագիծն ի սկզբանէ ազատ էր, յետոյ աթարին այն առաւ, բայց չփակեց, իսկ աթարիի փակուելուց յետոյ այն շարունակւում ա որպէս ազատ։

այն կարելի ա շինել ինքնուրոյն։

սա minix 1.5֊ի մասին ա աթարիի համար։

իսկ այստեղ կայ minix 1.6֊ը, եւ յիշատակւում ա minix2֊ը։

ահա minix 2֊ի դիսկի պատկեր։

իսկ ահա ելատեքստը։

ինչն ա շատ հաւէս, այն նաեւ պարունակում ա ne2000֊ի դրայւեր որը, ոնց որ netusbee֊ի մէջ ա։

նշանակում ա, մինիքս երկուսով ցանցը հասանելի կը լինի։ համոզուած չեմ, որ 1.6֊ով, իսկ 1.5֊ը ոնց որ ցանց չունէր էլ։

արքիւում կայ m68k մինիքսի համար գրուած ծրագրակազմ։

սարքն իհարկէ աշխատում ա եւ սովորական աթարի TOS֊ով՝ http://www.jamesfmackenzie.com/2016/03/07/use-ethernet-to-transfer-files-from-pc-to-st/

աթարի էսթիի համար նաեւ կար իրական at&t unix֊ի պորտ՝

սա ապշելու վիդեօ ա որը ցոյց ա տալիս ոնց ա atari st֊ի վրայ աշխատում unix x֊ով։

նկարն ու տեսանիւթը աթարի իւնիքսին նուիրուած կայքից ա։

#օպերացիոն_համակարգեր #աթարի #ատարի #իւնիքս #կարգիչ #պատմութիւն #մինիքս #մինթ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-01-11

այս, մոդուլային վերաբերող կայքը, նաեւ տրամադրում ա atari st֊ի համար ահագին շատ պատմական ծրագրեր, որոնցից մէկը cubase֊ն ա՝ այն բարդ ա գտնել։

#ծրագրակազմ #արքիւ #աթարի #պատմութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-01-09

աթարիի էկրանով աշխատելիս (ամենամեծը՝ 640x480 ա) զգում ես որ մարդիկ ստիպուած են եղել տեղը խնայել, եւ հետեւաբար վերեւի մենիւն միշտ առջեւում աշխատող ծրագրինն ա՝ ինչպէս մակում կամ իւնիթիում։ ու որ այդպէս անելը իսկապէս տեղ խնայում ա՝ ու բաւական հին միտք ա, օլդսքուլ։

#աթարի #դիզայն #նախագծում #ինտերֆէյս #մակօս #իւնիթի #կիրառելիութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-09-20
րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-09-04

flexfile ծրագրի դեմօ ունէի

արդէն ունե՞մ նիշք՝

ապա ի՞նչ ֆորմատով են տարեթուերը՝

յետոյ ասում ա՝

👀

յուշում՝ եթէ չես ջոկում որ մկնիկով մենիւն պէտք ա կտացնել, նոր ա շատ մարդկանց համար՝

զանգե՞նք՝

թեստային տուեալները՝

ահա թէ ինչ պէտք ա անէի 1985 թուի սեպտեմբերի չորսին՝

ես չգիտէի, զի չունէի մկնիկ, չունէի համակարգիչ, ու չգիտէի որ կարգիչներ գոյութիւն ունեն։ եւ դրանք իսկապէս գրեթէ գոյութիւն չունէին սովէտական միութիւնում։ եթէ իմանայի ինչ պէտք ա անեմ այդ օրը, գուցէ ամբողջ կեանքս այլ կերպ գնար։ սակայն, փակ երկիր էր, օլիմպիա չէի հասնի։

#աթարի #ատարի #ռետրո #ռետրօ #ռետրոհամակարգչութիւն #համակարգիչ #կարգիչ #էկրանահան #ծրագիր #ծրագրակազմ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-09-04

ես փնտրում էի ով կը տայ ps/2 մկնիկ, չէի ուզում գնել, զի թանկ էին ու դախ, էն ա դախ ձրի կը գտնէի։ յետոյ տեսայ չեմ գտնում, սկսեցի փնտրել, ու էլի ձեռքս չէր գնու առնել։

մի օր հանդիպեցի տուն տանելու մկնիկին։ արդէն իմ տանն ա։

մկնիկի հետ նաեւ եկաւ յուսադրող ստիկեր՝

ահա, արդէն միացուած ա աթարիին, ու գիտէ՞ք, էնքա՛ն լաւ համակարգիչ ա այդ աթարին երբ կարողանում ես TOS֊ը մկնիկով քշել։

շատ հաճելի ա կպնել լարին, ու մկնիկին էլ, ու շատ սիրուն ա։

տեսնո՞ւմ էք, գնդիկով ա, լազերով չի։ (:

շուտով կը կիսուեմ աթարիի էկրանահաններով։

#մկնիկ #մուկ #տուն_տանելու_մկնիկ #աթարի #ատարի #տուփ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-07-22

բացայայտել եմ այսպիսի հաւէս պրոցեսոր՝ http://www.apollo-core.com/index.htm?page=features

հետաքրքիր ա, որ «սելֆ մոդիֆայինգ» (ինքն իրան փոխող) կոդի հնարաւորութիւնը կար միայն օրիգինալ 68000֊ների վրայ, եւ հետագայում հեռացուել ա, 68020֊ից սկսած։

ենթադրում եմ, որ դա «ֆիչըր» չէր, իսկ «ֆիչըրը»՝ երկաթէ ապահովութիւնն էր, որ հետագայում աւելացուեց որ ինքն իրեն փոխող կոդ գրել հնարաւոր չլինի։

իսկ այսօր հնարաւորութիւնը վերադարձել ա ինչպէս «ֆիչըր»՝ զի այն ինչ նախկինում պէտք էր գոյատեւելու համար, այսօր մենք անում ենք հաւէսի համար։

#ապոլլօ #68կ #մոտորոլա #ամիգա #աթարի #ատարի #ասմ #ասեմբլեր #մեքենայական_կոդ #68000 #68020 #68080 #էկրանահան #ռետրո #ռետրօ #ռետրոհամակարգչութիւն #համակարգիչ #կարգիչ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-06-30

amiga֊ի կարեւոր առաւելութիւնը atari st֊ների նկատմամբ (իրենց հետ են սովորաբար համեմատում) երկաթի ընդլայնման հնարաւորութիւնն էր, եւ տարբեր անկապ ընկերութիւններ այդ ինտերֆէյսի համար տպասալեր են նախագծել։

նշանակում ա՝ մոդուլ աւելացնելու հնարաւորութիւն կար։

իսկ ibm pc֊ն գրեթէ ամբողջութեամբ այդ մասին էր՝ մոդուլներ աւելացնելու։

#մոդուլ #նախագծում #դիզայն #համակարգիչ #կարգիչ #ատարի #աթարի #ամիգա #երկաթ #ընդլայնելիութիւն #ռետրոհամակարգչութիւն #ռետրո #ռետրօ #բաց_ճարտարապետութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2021-02-15
:sarianFlag: կողմնակիnorayr@թութ.հայ
2020-09-15

ու ինչ աղքատիկ էր դօս֊ի վարկածը աթարիի վարկածի համեմատ՝ youtube.com/watch?v=nkj71R16kV

եւ ձայնի որակը, եւ գոյները, եւ պանիրը՝ կարմիր չի՝ դեղին ա։

#դօս #աթարի

:sarianFlag: կողմնակիnorayr@թութ.հայ
2020-09-03

@marine ու էն սարսափը էլ չկայ, որ կարող ա կարգիչս փչանայ, մնամ առանց կարգիչ։ կամ գոնէ այդքան արտայայտուած չի։

հիմա գիտեմ՝ թէկուզ անտուն լինեմ՝ կարգիչ երեւի կունենամ։

էն ժամանակ, ի դէպ՝ #աթարի֊ս պատրաստ պահում էի, դիսկետկայի վրայ գրել էի #դայալափ ծրագիր ու #տելնետ կլիենտ որ միշտ կարողանամ կպնել #ֆրինեթ֊ի ու #փայն֊ով մէյլերս ստուգեմ։

մինչեւ հիմա, ի դէպ, փայնը սիրում եմ՝ այսօր #ալփայն եմ քշում։

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst