#featured #արցախ #լուրեր #միջազգային #ագն #ադրբեջան #եմ #եվրոպականխորհուրդ #նիկոլփաշինյան #շառլմիշել #փաշինյանալիևմիշել #փաշինյանալիևմիշելեռակողմհանդիպում
Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Շառլ Միշելը հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Նախագահ Միշելը շեշտել է երկու կողմերից մարդասիրական քայլերի կարևորությունը՝ առաջ մղելու վստահությունն ու խաղաղ համակեցությունը։
«Նա ընդգծել է բոլոր հրատապ մարդասիրական հարցերի ամբողջական և արագ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակումն ու անհետ կորածների հարցի համապարփակ հասցեագրումը՝ նշելով, որ Եվրամիությունը պատրաստ է սատարել այդ ջանքերը։
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցմանն ուղղված քայերին, ինչպես նաև ականազերծման աշխատանքներին՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն։
Նախագահ Միշելն արձանագրել է, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ արագ շարժվելու պատրաստակամություն են դրսևորել։ Այս համատեքստում պայմանավորվել են հանձնարարել արտաքին գործերի նախարարներին սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ։
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնությանը համահունչ՝ մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որի մանդատն է լինելու՝
1․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան
2․ Սահմանագծի երկայնքով և սահմանագծի մոտ կայուն անվտանգային իրավիճակի ապահովումը
Շառլ Միշելը շեշտել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման կարևոր բաղադրիչ է։ ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել և սատարել այդ գործընթացը։
Առաջնորդները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնումը։
Շառլ Միշելը ողջունել է նաև երկութաղային գծերի վերականգնման ուղղությամբ քայլերը՝ խրախուսելով Հայաստանին ու Ադրբեջանին գտնելու ճանապարհային հաղորդակցության վերականգնման արդյունավետ լուծումներ»,- ասված է հայտարարությունում։
The post Շառլ Միշելը կարևորել է բոլոր գերիների ազատ արձակումն և երկու երկրների ուժերի միջև հեռավորության ապահովումը appeared first on CIVILNET.
#աշխարհ #արցախ #թոփ #լրահոս #քաղաքականություն #բրյուսել #գերիներ #եվրոպականխորհուրդ #շառլմիշել #ուժերիհեռացում
Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարիներին Հայաստանում մեկնարկած բարեփոխումները
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները:
Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը․ «Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Նա շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը և տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի իրականացումը և ողջունել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Ըստ հաղորդագրության՝ Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:
The post Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարիներին Հայաստանում մեկնարկած բարեփոխումները appeared first on CIVILNET.
#աշխարհ #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #եվրոպականխորհուրդ #հայադրբեջանականսահման #նիկոլփաշինյան #շառլմիշել