#%D5%B9%D5%A1%D5%A9

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-08-10

մի գործի տեղ կար, ուր չաթուելն արգելուած էր։ ինտերնետն էլ էր արգելուած, բայց ոչ ինձ համար։

բայց չաթուելը մէկ ա արգելուած էր։

ու ես մի ամիս աշխատեցի ու դուրս եկայ։

ու տէրը ֆիրմայի գալիս նայում էր՝ չաթւում էի։

irc֊ում։

ու ես ուղիղ ասել էի՝ ես չեմ հասկանում ոնց էք գործ անում առանց դրա։ ես չգիտէի որ հնարաւոր ա առանց դրա։

ես ինչ չէի պատկերացնում, որեւէ irc ալիքում հարցնում էի։ ըստ որում միշտ մտած էի, միշտ կարդում էի ինչ են խօսում։ երբեմն արտայայտւում էի։ եթէ կարողանում էի՝ ինքս էի օգնում։

ու ոնց ա հնարաւոր առանց դրա՝ չեմ պատկերացրել։

եթէ օրինակ մարդուն gentoo էի օգնում տեղակայել, ասում էի որ յետոյ, քանի անփորձ ա, պիտի թարմացումների խնդիրների ժամանակ մտնի irc սենեակ եւ հարցնի։ երբ վերջերս մակի վրայ gentoo տեղակայեցի, ձայնը, պարզուեց չէր աշխատում, կարծես նոյնիսկ readme֊ի մէջ էր գրուած՝ եկէք irc հարցրէք էն մարդուն։

ասում էի՝ գնա irc հարցրու։

դժուարանում էր գնալ, երբ մտնում էր՝ շատ դուխով չէր խօսում։ հասկանալի ա։

բայց ինչ մտածեցի՝ որ ես միշտ էլ չաթուել եմ՝ բնական բանականութեան հետ։ քննարկել եմ խնդիրներս տարբեր բանականութիւնների հետ, որ ինչ֊որ գիտելիք ունեն ոլորտում, փորձ, կամ գուցէ էդ ծրագրակազմի հեղինակներից մէկն են։

նաեւ ջոկել եմ ինչի ինձ կամ այլ ընկերներիս չեն գալիս հարց տալու՝ մենք ի՞նչ ենք գրել որ ինչ սենեակ ունենանք ուր կը պատասխանենք։ կամ որ օգտակար լինի ու մարդիկ հաւաքուեն էդ սենեակում ու քննարկեն։

ինչեւէ։

գալիս եմ նրան որ էսօր մարդիկ էդքան նստել են արհեստական բանականութեան հետ չաթերի, որովհետեւ չեն չաթուել/կուլտուրա չունեն/քաշւում են բնական բանականութեան հետ չաթուել։

եւ դա խնդիր ա։ զի կապիտալիստին փող են տալիս, ածխածինն աւելացնում են, բայց կարելի էր գալ մարդկային այլ մարդկանց հետ շփուել։

հա, իհարկէ, արհեստական բանականութիւնը տոքսիկ իրան չի պահի։ բայց դէ ես էլ եմ տոքսիկ համայնքներից խուսափել, ու էն համայնքներում եմ ուր հանգիստ ա։

հա, վատ փորձառութիւն ունեցել եմ։

բայց չեմ մնացել դէ։

ու տէնց։

#բանականութիւն #չաթ #շփում

2024-05-30

ինձ համար կարեւոր ա նամակ ջնջելու հնարաւորութիւն ունենալ։ մասնաւորապէս ջնջել իմ նամակը բոլորի համար, ոչ միայն իմ։

1. սխալ նկար ես ուղարկել կամ սխալ մարդու գրել։ դրա հետեւանքով կարաս խնդիրներ ունենաս։

2. ոստիկանութիւնը վերցրել ա ինչ որ մարդու հեռախօս ու իրավունք ստացել խուզարկելու։ նման դէպքում ես պէտք ա հնարաւորութիւն ունենամ ջնջելու իմ նամակը էդ հեռախօսից։

#հեռախօս #չաթ #նամակ #հնարաւորութիւն #հաղորդակարգ #ընտրութիւն #խուզարկում #ոստիկանութիւն #հաղորդագրութիւն #նամակագրութիւն #իրաւունք

2024-03-28

իմաստուն խորհուրդ արհեստական բանականութեան կողմից

#բանականութիւն #արհեստական #իմաստուն #չաթ #զրոյց

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-11-23

էս մէմը մեկնաբանեմ, հա՞։ icq֊ն աչքիս լոյսը չի։

ու առհասարակ ոչ մի սեփականատիրական «մեսենջեր» կոչուածն ինձ հետաքրքիր չի որ ես այն համեմատեմ կամ չհամեմատեմ։

ես դժբախտութիւնս եմ համարում այն որ ես օգտագործել եմ teams ծրագրակազմը։

icq֊ն էլ շատ չի տարբերւում՝ բաց հաղորդակարգ էր, կարելի էր գրել third party կլիենտներ՝ դա լաւ էր։ բայց կենտրոնացուած սերուիս էր։

հաղորդակարգը՝ համայնքի կողմից չէր կառավարւում։ ամէնը պատկանում էր կոնկրետ ընկերութեան։

բայց նոյնիսկ եթէ այդ ամէնը թողնենք մի կողմ ու խօսենք լոկ տէքի մասին՝ էն ժամանակ մարդիկ չէին կարող եւ չէին գրի պրոդուկտ js֊ով։ ինչպիսին teams֊ն ա։

icq֊ն երեւի չէր գրուած երազածս լեզուով, բայց երեւի գրուած էր c֊ով։ ու երեւի էդ պատճառով էլ էր արագ աշխատում։ (չդիմանամ ու նշեմ որ skype֊ի առաջին վարկածները pascal֊ով էին գրուած։ ու գուցէ ամենաարագ աշխատող ծրագիրը չէր, բայց այն անում էր բարդ բաներ՝ աշխատում էր բաշխուած ձեւով։ կենտրոնացած էր, կախուածութիւն կար կենտրոնական սերուերից, ինչը շատ վատ ա, ու ոչ մի ձեւ չեմ արդարացնում, բայց կարողանում էր նաեւ կլիենտից կլիենտ աշխատել, կամ մի կլիենտ օգտագործել որպէս ուղի այլ կլիենտին հասնելու համար։ դա իհարկէ արժէզրկուած ա նրանով որ skype֊ը սեփականատիրական ծրագիր ա։ ամէն դէպքում, ms֊ը դա փոխեց, ու skype֊ը շատ արագ դարձաւ պարզապէս կենտրոնացուած համակարգ, ինչպէս մնացածն են։)

ես կը փոխէի էս մէմը՝ միայն ձախ մասում տեղաւորելով որեւէ ազատ հաղորդակցման գործիք։

բայց ո՞րը։ pidgin֊ը՝ կարող ա լինել էնտեղ։ psi֊ն՝ կարող ա լինել։

նոյնիսկ dino֊ն, եթէ համեմատենք teams֊ի հետ՝ արագագործ ա, վազում ա։

բայց կարելի ա եւ քննադատել dino֊ն՝ չի սազում ազատ ծրագրակազմին լինել էդքան դանդաղ։ ուտել էդքան մարտկոց։

dino֊ն գրուած ա vala֊ով, ու gtk4֊ով։

ինչը երեւի էդ տէքի մասին շատ լաւ չի խօսում։

արդե՞օք մեզ պէտք էր էդքան ծանր gtk4֊ը։ ես երբեմն զգում եմ, տեսնում եմ ոնց ա մաս մաս dino֊ի պատուհանը նկարւում էկրանիս։

«իսկ էդի լա՞ւ ա»։

էսպէս ես տեսնում էի նախկինում ոնց ա java֊ով գրուած icq֊ն իրան նկարում։ շատ դանդաղ։

java֊ն ես ատում էի որպէս օգտատէր՝ դրանով գրուած գրաֆիկական ծրագրերը շատ դախ էին ու դանդաղաշարժ։

իսկ ի՞նչ ծրագրեր էի տեսնում՝ հիմնականում կորպորատիւ։
ծրագրեր, որ կորպորացիաները ծախել են այլ կորպորացիաների վրայ։ որպէսզի դրանք պարտադրեն իրենց աշխատողներին էդ համակարգերն օգտագործել։ զի աշխատողը շատ ընտրութիւն չունի, նա չի ընտրում ծրագրակազմը՝ ընտրում ա իր մենեջերը, իսկ մենեջերը կամ էդ ծրագրակազմը չի օգտագործի, կամ եթէ եւ օգտագործի՝ իրան աւելի կարեւոր ա իրա մենեջմէնթին ներկայացնել որ նա յաջող գործարք ա արել, քան էդ ծրագրակազմը ոնց ա աշխատում կամ ինչքանով ա կիրառելի։

teams֊ը նոյն պատմութիւնն ա։ ms֊ը ունի հարուստ պարտնեօրներ, որոնց վրայ վաճառում ա իրանց գրասենեակային արտադրանքը։

իրանք լրիւ կարող են յաջողակ լինել եւ slack֊ի պէս գործիք անելով։ ճիշտ ա, teams֊ը ամէն դետալի մէջ slack֊ից դախ ա, բայց ընդհանուր առմամբ նոյն դախութիւնն ա՝ դանդաղ ա, ուտում ա լիքը օպերատիւ յիշողութիւն եւ պրոցեսորի ժամանակ։ երկուսն էլ գրուած են js֊ով ու պահանջում են ինտերպրետատոր։

ընդհանուր առմամբ էդքանն էի ուզում ասել։ կրկնեմ այլ միտք վերջում՝

իրանք կարողանում են վաստակել փող ոչ էն պատճառով որ գժանոց գործիքներ են սարքում։ այլ էն պատճառով որ մենք դախ ենք եւ անկիրթ։

էն պատճառով որ մեզ կարելի ա դայեաղ անել, գրաբարով ասեմ, էդ գործիքները որպէս մրցունակ եւ լաւ լուծում։

չաթեր միշտ կային։ ազատ համայնքը միշտ չաթւում էր՝ զի էնտեղ բաց եւ շփուող մարդիկ են։ միշտ չաթւում էր xmpp եւ irc չաթերում։

irc֊ն էլ, xmpp֊ն էլ ունեն մուտքի շեմ։ էնպէս չի որ միացնում ես ու աշխատում ա։ պէտք ա անես ընտրութիւններ։ պէտք ա սովորես հրամաններ։ էդ բարդ չի, բայց էդ թւում ա բարդ նրան, որ սովոր ա որ իրանից ոչ մի բան չի պահանջւում։

սովոր ա որ իրա փոխարէն ամէնը կարուի։ բայց ի՞նչ գնով՝ չի գիտակցում։

էն մարդիկ որ աշխատում են էդ ընկերութիւններում, նոյնիսկ եթէ նրանք ծրագրամիստ են՝ էլի դախ են մեծ մասամբ։ ոչ հետաքրքրասէր են, ոչ բաց, ոչ էլ շփուող։

իրանք չեն եղել նստած չաթերում միշտ։

իսկ մենք միշտ չաթերում շփուել ենք, կիսուել ենք, հարցրել ենք, տուֆտել ենք, եւ այլն։ եւ էդպէս ենք եւ աշխատել ինչ֊որ մէկի վրայ, օգնելով իրար լուծել խնդիրներ, եւ աշխատել մեզ հետաքրքրող բաների վրայ։

ու յանկարծ սլէքը անում ա irc կամ xmpp դեբիլի համար։ ու յանկարծ մենեջերները դա սկսում են առնել։ ու յանկարծ բոլորին տարաւ դրա վրայ։

չնայած այն ակնյայտօրէն վատ ա գրուած քան մեզ ծանօթ լուծումները, վատ ա աշխատում քան մեզ ծանօթ լուծումները, եւ այլն։

դրան էլ կպցրել են ինչ֊որ բոտ, ու ինչ֊որ բիզնէս «ֆիչըրներ» ու ամբողջ աշխարհը ապշեց, երջանկացաւ։

ինչպիսի երջանկութիւն՝ ապրել այն աշխարհում ուր «սլէք» կայ։

ու հիմա եթէ բողոքեն՝ ապա oldschool մարդիկ որ յիշում են icq֊ն։ ոչ թէ irc֊ն, այլ icq֊ն։ աւաղ։

ինչեւէ։

#չաթ #ծրագրակազմ #ազատութիւն

արշակ խառնող :artsakh: :SFR:fperson@թութ.հայ
2023-04-03

:)))
#չաթ

արշակ խառնող :artsakh: :SFR:fperson@թութ.հայ
2023-03-03

> I felt like they didn’t belong to each other with 20 pixels between them :)

#չաթ #աշխատանքային #ux

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-01-28

երեւի չաթերում մարդիկ աւելի քիչ ակտիւ են, որովհետեւ թուիթերոտ վիճակներում աւելի պարզ ա՝ ով ա ում պատասխանել։ իսկ չաթում խառնւում ա։

#չաթ #մշակոյթ #նախագծում #չգիտեմ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-10-13

օկ փաստօրէն կայ երկու ստանդարտ՝ xep-0231 (bits of data) ու xep-0449 (stickers)։

movim֊ը սատարում ա առաջինին, ու այն պահանջում ա իրականացում միայն կլիենտի կողմում։

pidgin֊ն էլ ա դրան սատարում, ու յաջողութեամբ ստանում ա (բայց չեմ հասկանում արդեօք ուղարկում ա)։

xep-0449֊ը ամենահաւանական թեկնածուն ա ստիկերների ստանդարտի։

սահմանում ա նաեւ ինչպէս կիսուել ստիկերների փաթեթով։

իրականացում կարծես թէ չկայ։

մնում ա սպասել։ կամ իրականացնել։

#ջաբեր #ջաբբեր #չաթ #հաղորդակարգ #ստիկերներ #տեք #ծրագրակազմ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-10-05

ընկերս ասում ա՝ իմաստ չունի քաղաքականութիւնը փակ չաթում քննարկել։ կամ փակ գրառումներով։

զի քննարկման իմաստը զրուցակցին մտափոխելը չի։ քննարկման իմաստը երրորդ անձին տեսակէտներդ հասցնելն ա։

#քաղաքականութիւն #շփում #չաթ #քննարկում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-08-09

քանի որ irc֊ի հիմա xmpp֊ի «գէյթուէյով» եմ կպնում, իմ jabber id֊ն հիմա հանրային ա irc սենեակներում։

ու էնտեղ տեսնում են xmpp բառը, իմ «պրոֆիլի» մէջ, ու ինձ xampp֊ից հարցեր են տալիս, գիտեն էնքան եմ ինձ նոյնականացնում դրա հետ, որ ամէն տեղ գրել եմ։

ու չեն իմանում որ xmpp֊ն կապ չունի դրա հետ։ բնաւ։

ոչ մի։

էհ։

#չաթ #ջաբեր

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-08-02

geminauts֊ի ծանօթս կանչեց գամ մատրիքսի #hayastan:matrix.org չաթ։

ասում ա՝ միւս ադմինը հայ ա, բայց սփիւռքից, ու լաւ չգիտի հայերէն։ իսկ նա դէ հայ էլ չի։

եթէ քշում էք մատրիքս, կպէք, ասում ա already some great members participating։

ես դժուարանում եմ մատրիքսի կպնել տեքնիկական պատճառներով։

#մատրիքս #չաթ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-07-23

շատ հին քննարկում ջաբերի ու java me կլիենտների մասին։ ես bombus֊ը յիշում եմ։

https://4pda.to/forum/index.php?showtopic=142007&st=0#entry3430706

չգիտեմ։

#ջաբեր #չաթ #ռուսերէն #պատմութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-06-06

երէկ մէկի հետ խօսում էինք թուիթերից եւ դրա դիզայնը ժառանգած դաշնեզերքի նախագծերից։

նա ասաց, որ մեկնաբանութիւնների շղթաները փշրւում են, ու դրանց բարդ ա հետեւել։ եւ ասաց՝ չէ՞ որ էականը ոչ թէ դիմացինին մտափոխելը՝ որը դժուար թէ լինի, այլ հանրային ցոյց տալը որ իր փաստարկները թոյլ են, կամ գոյութիւն չունեն։

ու ես ընդհանուր առմամբ համաձայնեցի, զի ես էլ եմ հին մարդ, բայց յետոյ մտածեցի, որ իրականում թուիթերային դիզայնը շատ պարզ ա։

կայ գրառում։ նոր գրառումը երեւում ա հոսքում՝ վերեւից։

կայ մեկնաբանութիւն։ մեկնաբանութիւնը նոյնպէս գրառում ա՝ միայն կարելի ա պարզել՝ ո՞ւմ ի պատասխան։ այն նոյնպէս յայտնւում ա հոսքի վերեւում։ ու այն նոյնպէս կարելի ա տարածել։

սա մի կողմից շատ պարզ դիզայն ա, ուր գրեթէ տարբերութիւն չկայ գրառման եւ մեկնաբանութեան մէջ, միւս կողմից՝ շատ կպցնող, ներգրաւեցնող՝ ինչը եւ կորպորատիւ այսպէս կոչուած «սոց․ մեդիայի» նպատակներին համապատասխանում ա։

ինչի՞ կպցնող՝ որովհետեւ հոսքում տեսնում ես կոնտակտիդ այլ տեղում թողած մեկնաբանութիւնը։ օրինակ, դիասպորայում՝ երբեք չես իմանայ, թէ կոնտակտդ որ գրառման տակ ինչ ա մեկնաբանել, ու դա նոյնիսկ համարւում ա գաղտնիութիւնը բարձրացնելու միջոց, հնարաւորութիւն։ կիմանաս՝ եթէ դու այդ գրառման տակ ինքդ ես մեկնաբանել, կամ այդ գրառումը լայքել ես կամ տարածել։ այդ դէպքում կը ստանաս ծանուցում, որ ինչ֊որ բան այդ գրառման տակ կատարւում ա։

բայց մի բան ա ծանուցում ստանալ, այլ բան ա՝ այդ մեկնաբանութիւնը տեսնել։ ու կրկնեմ, եթէ ինքդ ներգրաւուած չես խօսակցութեան մէջ, ապա չես էլ ներգրաւուի՝ չես էլ իմանայ որ մի բան եղել ա ու շարունակւում ա։

այս դիզայնից բխում ա նաեւ այլ, շատ ժամանակակից վիճակ՝ փաստօրէն, թուիթերի դիզայնը ստեղծում ա չաթ, բայց ամէն մասնակից տեսնում ա այն մի քիչ այլ կերպ։ դրանով դասական չաթը, գուցէ, դառնում ա անիմաստ։

եւ այդ չաթի պատմութիւնը կայ՝ քո պատին։ եւ սկզբնական գրառումներդ, եւ պատասխաններդ։ որը կրկին, հարցեր առաջացնում ա՝ ինչի՞ անկապ մարդիկ էնքան հեշտ իմանան, թէ ինչ ես որտեղ պատասխանել։ միւս կողմից էլ՝ ի՞նչ կայ որ, եթէ չես ուզում տեսնեն՝ երեւի ոչ թէ չես ուզում տեսնեն, այլ չես ուզում իրական անձիդ հետ կապուի։ իսկ իրական անձի հետ կարող ա եւ չկապուել։

մէկ էլ, երեւի կարելի ա դիասպորայի յաւելուած սարքել, որը ցոյց կը տայ այլ շղթաներում կոնտակտներիդ մեկնաբանութիւնները այնպէս, ինչպէս թուիթերեան հոսքում ա լինում։ իսկ եթէ ներգրաւուած չես՝ գնայ ամէն կոնտակտիցդ հաւաքի գրառումների եւ դրանց տակ եղած մեկնաբանութիւնների մասին տեղեկատւութիւն, որ քեզ թուիթերեան ձեւով շարադրի։

ճիշտ ա, կրկին լրիւ նոյն ձեւ չի լինի՝ կարող ա կոնտակտդ մեկնաբանել ա ոչ կոնտակտիդ մօտ, ու ապա ձեւ չեմ տեսնում այդ տեղեկատւութիւնը յաւելուածով հաւաքելու։

ու շեշտեմ, որ ես թուիթերի դիզայնի մասին խօսում եմ լոկ այն առումով, որ մենք նման բան ունենք դաշնեզերքում՝ մաստոդոնի, պլերօմայի, գօթուսոշլի, եւ այլոց ձեւով։

#համացանց #դաշնեզերք #նախագծում #դիզայն #չաթ #թուիթեր #մաստոդոն #պլերոմա #պլերօմա #ինտերնետ #շփում #տեքնոլոգիա #տեք #չգիտեմ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-06-02

ուրեմն, գործի տեղի կարգչին եմ կպնում, էնտեղ դիտարկիչի մէջ միացնում եմ «մայքրոսոֆթ թիմզ»֊ը։

դա էնտեղի «սլէքի» փոխարինիչն ա։

ինքը դէ աւտոմատ գցում ա քեզ «օնլայն» կամ «էուէյ» ստատուսներ։ կարող ես նաեւ ֆիքսել ամբողջ օրուայ համար անփոփոխ ստատուս՝ բայց էդ ստատուսը չի կարող լինել «օնլայն»։ կարող ես ասել որ «բիզի» ես ամբողջ օրը, կամ «էուէյ»։ բայց ոչ «օնլայն»։

կորպորատիւ կապիտալիստ խոզե՛ր։ (:

դէ սա իհարկէ տիպիկ, ոչ ազատ ծրագրակազմի օրինակ ա։ ու երբ դիտարկիչի մէջ ա՝ մէկ ա ազատ չի։ կամ ուրիշի սերուերի վրայ ա, կամ էլ անազատ կոդ ա աշխատում քո դիտարկիչի մէջ։

#ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մայքրոսոֆթ_թիմզ #չաթ #անկապ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-05-15

ես ինչի՞ եմ նաեւ կարեւորում չաթերը՝ այսօր իմ օգտագործած ծրագրակազմը լաւ դոկումնետացուած չի՝ փոքր համայնքները չեն ձգում նաեւ լաւ հետեւել վիքի֊ի վիճակին։

ու շատ պատասխան կարելի ա գտնել միայն չաթերում։

այլ պատճառ՝ պատկերացնել ինչ ա կատարւում։ մարդիկ ինչի մասին են խօսում, ինչի վրայ են աշխատում։ ինչ խնդիրներ կան, որոնց իրանց ձեռքերը չեն հասնում։

#չաթ #տեք #համայնք

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-04-08

լուսանկարչութեանը նուիրուած չաթ՝

սենեակ՝ փայլք
կոնֆերանս սպասարկիչ՝ conference.spyurk.am

#չաթ #սենեակ #ֆոտօ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-03-25

@https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/users/Shekspir55 մատրիքսը շատ ա ծանր պարզապէս։ նոյնիսկ երբ փայթընից արտագրեցին գօ֊ով, էլի ահաւոր շատ յիշողոթւիւն ա ուտում։ ոնց որ ասում են դիզայնից ա։

բայց հա, չգիտեմ, եթէ յարմար ա մարդկանց՝ թող լինի՝ գոնէ ֆեդերացուած ա։

սա տես՝ https://lukesmith.xyz/articles/matrix-vs-xmpp

https://blog.lewman.com/internet-messaging-versus-congested-network.html

#չաթ #մատրից #ջաբեր #մատրիքս #բրիար #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-03-14

լաւ նորութիւն spyurk.am ջաբեր հաշիւ ունեցողների համար, յուսամ յուսալի կաշխատի՝

այսուհետ կարող էք կպնել ցանկացած irc սենեակներին օգտագործելով միայն ջաբեր հաշիւը։

այդ համար պէտք ա ներմուծել սենեակի անունը, օրինակ այսպէս՝

#oberon%irc.libera.chat

իսկ կոնֆերանս սենեակի սպասարկիչը՝

bibi.spyurk.am

յէ՛յ։

ինձ շատ ա դուր գալիս ջաբերը նրանով, որ կարելի ա մի հաշիւ ունենալ, ու կպնել տարբեր եւ զանազան սենեակների, որ գտնւում են լրիւ այլ սպասարկիչների վրայ։ հիմա նաեւ irc սենեակների։

եւ եթէ սովորաբար կպնում ես irc սպասարչի ուղիղ, այն գիտի այփիդ, դրա փոփոխութիւնները, իսկ այսպէս կրկին, սերուերդ քո տեղեկատւութիւնը թաքցնում ա, քեզ ներկայացնելով։

ու տէնց։

յ․ գ․ եթէ չունէք սփիւռքի հաշիւ, նմանատիպ կամուրջներ էլի կան, ասում են jabber.fr֊ն ունի (չեմ ստուգել), ու փորձել էի այս կամուրջը։

յ․ յ․ գ․ լիբերայի #ada սենեակը վերջն ա, ինչպէս եւ ##programming֊ը։

#սփիւռք #ջաբեր #այառսի #կամուրջ #բիբումի #չաթ #համացանց #ապակենտրոնացում #####

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst