#%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4

2022-03-28

Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստվում են հանդիպել Ստամբուլում մարտի 29-ին

  • Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա երեքշաբթի օրը Ստամբուլում
    • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ ռուսական կողմը նպատակահարմար չի համարում երկու երկրների նախագահների հանդիպումը ներկա իրավիճակում
    • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար «դենացիֆիկացիան» անհասկանալի երևույթ է
    • Գերմանիան պաշտոնապես հայտարարել է, որ Մեծ յոթնյակը մերժում է Պուտինի պահանջը՝ ռուբլիով վճարել ռուսական էներգակիրների համար

Credits: Ruptly

The post Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստվում են հանդիպել Ստամբուլում մարտի 29-ին appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #ուկրաինա #տարածաշրջան #paterazmukrainaum #rusastan #армияроссии #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

2022-03-24

Պատերազմի մեկ ամիսը․ Ուկրաինան՝ մարտի 24-ին

  • Լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի մեկ ամիսը։
    • Վլադիմի Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հորդորել է պատժամիջոցներ չկիրառել ռուս գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ, որը միջնորդական դեր է ստանձնել ռուս-ուկրաինական բանակցություններում։
    • Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևին հարկավոր են անվտանգության երաշխիքներ ոչ միայն Ռուսաստանից, այլև մյուս երկրներից։
    • Բրյուսելում միանգամից մի քանի խոշորագույն միջազգային դաշինքներ հրատապ նիստեր են գումարել։
    • Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները հրաժարվել են խոսել ԱՄՆ գործընկերների հետ։
    • Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը։
    • Կրեմլը պարզաբանել է, թե ինչու «էկրաններին հաճախ չի երևում» պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Credits: Ruptly

The post Պատերազմի մեկ ամիսը․ Ուկրաինան՝ մարտի 24-ին appeared first on CIVILNET.

#լրահոս #paterazmukrainaum #rusastan #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

2022-03-22

Զելենսկին ասել է՝ ինչ կբանակցի Պուտինի հետ․ Ուկրաինան՝ մարտի 22-ին

  • Մարտական գործողությունները Ուկրաինայում շարունակվում են: Ռուսաստանն ակտիվացրել է իր ռազմաօդային ուժերը
    • Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում վերջնական փոխզիջումները պետք է որոշվեն համաուկրաինական հանրաքվեով, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
    • Պաշտոնական Կրեմլը կարծում է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում
    • Ռուսական օդանավեր են կալանավորվել Հայաստանում, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը

Credits: Ruptly

The post Զելենսկին ասել է՝ ինչ կբանակցի Պուտինի հետ․ Ուկրաինան՝ մարտի 22-ին appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #ուկրաինա #տարածաշրջան #paterazmukrainaum #rusastan #армияроссии #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

2022-03-16

Ուկրաինային առաջարկում են Ավստրիայի կամ Շվեդիայի մոդելը․ Ուկրաինան՝ մարտի 16-ին

  • Պայթյուններ Ուկրաինայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Կիևում
    • Հայաստանում ռուսական ռազմաբազայից զինծառայողներ են տեղափոխվում Ուկրաինա, պնդում է Բրիտանիայի ՊՆ-ն
    • Պատերազմի արդյունքում Ուկրաինան կրել է 500 մլրդ դոլարի վնաս
    • Ուկրաինայի մայրաքաղաք են այցելել Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերը
    • Պաշտոնական Մոսկվան որոշ մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ

The post Ուկրաինային առաջարկում են Ավստրիայի կամ Շվեդիայի մոդելը․ Ուկրաինան՝ մարտի 16-ին appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #ուկրաինա #տարածաշրջան #paterazmukrainaum #rusastan #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

2022-03-14

Ադրբեջանը փորձում է Մադրիդյան սկզբունքները փոխարինել սեփական սկզբունքներով

Արցախյան դիտանկյուն հաղորդաշարի հերթական թողարկմանը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը մեկնաբանում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները Արցախում: Գրիգորյանը խոսում է նաև դիվանագիտական դաշտում Բաքվի ակտիվացման պատճառների ու նպատակների մասին:

The post Ադրբեջանը փորձում է Մադրիդյան սկզբունքները փոխարինել սեփական սկզբունքներով appeared first on CIVILNET.

#արցախ #արցախյանդիտանկյուն #թոփ #լրահոս #տարածաշրջան #arstakhyanditankyun #russianandukraine #tigrangrigoryan #ukraine #warinukraine #войнавукраине #украина #ադրբեջան #խրամորթ #ղարաբաղյանհակամարտություն #ուկրաինա #պատերազմուկրաինայում #ջեյհունբայրամով #տիգրանգրիգորյան

2022-03-10

Լավրով-Կուլեբա «բարդ» բանակցություններ․ Ուկրաինան՝ մարտի 10-ին

Մարտի 10-ին տեղի են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները․ դրանք տևել են մեկուկես ժամ։ Դմիտրի Կուլեբան հանդիպումից հետո հայտարարել է, որ կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը բանակցությունների վերջին փուլում կարգավորման հստակ առաջարկներ է ներկայացրել Ուկրաինային։ Կիևի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ լքել է մայրաքաղաքը, հայտնել է քաղաքապետ Կլիչկոն։

Credits: Ruptly

The post Լավրով-Կուլեբա «բարդ» բանակցություններ․ Ուկրաինան՝ մարտի 10-ին appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #ուկրաինա #տարածաշրջան #paterazmukrainaum #rusastan #армияроссии #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

2022-03-09

Օտարերկրացիները՝ Հայաստանում. կացության ու աշխատանքի թույլտվության խնդիրների շուրջ

Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում աճել է օտարերկրացիների հոսքը Հայաստան։ Նրանցից շատերը գալիս են այստեղ աշխատելու, ոմանք էլ ցանկություն ունեն բնակություն հաստատել։ Նրանցից շատերը, հատկապես Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիները բախվում են բյուրոկրատական քաշքշուկի։ Հայաստան տեղափոխվելը դժվար է նաև այն հայերի համար, որոնք օտարերկրյա քաղաքացի են։ Նրանք խնդիրներ են ունենում ինչպես կացության, այնպես էլ աշխատանքային թույլտվություն ստանալիս։

The post Օտարերկրացիները՝ Հայաստանում. կացության ու աշխատանքի թույլտվության խնդիրների շուրջ appeared first on CIVILNET.

#sidebanner #իրավունք #լրահոս #հայաստան #տնտեսություն #paterazmukrainaum #rusastan #армияроссии #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

2022-03-07

Ուկրաինան մարտի 7-ին․ ինչու ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի օդային տարածքը

Ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվել են։ Գերմանիան պարզաբանել է, թե ինչու ՆԱՏՕ-ն չի պատրաստվում փակել Ուկրաինայի օդային տարածքը։ Ռուսաստանը բացում է հումանիտար միջանցքներ Ուկրաինայում շրջափակման մեջ գտնվող քաղաքների համար։

Credits: Ruptly

The post Ուկրաինան մարտի 7-ին․ ինչու ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի օդային տարածքը appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #ուկրաինա #paterazmukrainaum #rusastan #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

2022-03-04

Ուկրաինան մարտի 4-ին․ իրադարձությունները՝ ժամը 18:00-ի դրությամբ

Պուտին-Զելենսկի բանակցություն չի նախատեսվում։ Պաշտոնական Կրեմլը դեմ է այդ գաղափարին։ Զապորոժիեի ատոմակայանի վեց ռեակտորներից որևէ մեկի անվտանգության համակարգը չի վնասվել։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ ռադիացիայի արտահոսք չկա։

Credits: Ruptly

The post Ուկրաինան մարտի 4-ին․ իրադարձությունները՝ ժամը 18:00-ի դրությամբ appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #ուկրաինա #տարածաշրջան #paterazmukrainaum #rusastan #армияроссии #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

2022-03-04

Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում և տարածաշրջանը

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Թուրքիան վարում է հավասարակշռված քաղաքականություն, կարծում է տարածաշրջանային հարցերով ՍիվիլՆեթի փորձագետ Գեորգի Միրզաբեկյանը։ Նա ասում է՝ Թուրքիայի ընդդիմությունը համոզված է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ վտանգ են սպառնում ինչպես Թուրքիայի, այնպես էլ թյուրքական պետությունների անվտանգությանը։

The post Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում և տարածաշրջանը appeared first on CIVILNET.

#sidebanner #թուրքիա #լրահոս #տարածաշրջան #paterazmukrainaum #rusastan #патеразм #թուրքականքաղաքականություն #թուրքիառուսաստան #կիև #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսաստան

2022-03-04

Ուկրաինան մարտի 4-ին․ իրադարձությունները՝ ժամը 14:00-ի դրությամբ

Ըստ ուկրաինական կողմի՝ գիշերը մարտեր են ընթացել Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանի մոտ, որոնց հաջորդել է խոշոր հրդեհ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ոչ թե պետք է, այլ ստիպված է խոսել Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Ռուսաստանի նախագահն էլ հայտարարել է, որ ռազմական գործողությունն ընթանում է «նախանշված ժամկետների» մեջ։

The post Ուկրաինան մարտի 4-ին․ իրադարձությունները՝ ժամը 14:00-ի դրությամբ appeared first on CIVILNET.

#գլխավոր #թոփ #լրահոս #ուկրաինա #տարածաշրջան #paterazmukrainaum #rusastan #армияроссии #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

2022-03-03

Ուկրաինան մարտի 3-ին․ իրադարձությունները՝ ժամը 19:00-ի դրությամբ

Պաշտոնական Մոսկվան երկու պահանջ է դրել Կիևի առաջ՝ Ուկրաինայի ապառազմականացում ու չեզոք կարգավիճակ․ այդ մասին Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում ասել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը հավելել է, թե ռուսական կողմը նոր պահանջներ առաջ կքաշի, եթե Կիևը շարունակի ժամանակ շահել։ Ռուսական բանակը ռազմական գործողությունների դադար կհայտարարի, որպեսզի շրջափակման մեջ գտնվող քաղաքներից քաղաքացիական անձինք դուրս գան։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ասել է, թե Արևմուտքը պետք է այնպես անի, որ որևէ ռուսական բանկ հնարավորություն չունենա օգտվելու SWIFT համակարգից։

Credits: Ruptly

The post Ուկրաինան մարտի 3-ին․ իրադարձությունները՝ ժամը 19:00-ի դրությամբ appeared first on CIVILNET.

#գլխավոր #թոփ #լրահոս #ուկրաինա #քաղաքական #քաղաքականություն #paterazmukrainaum #rusastan #армияроссии #патеразм #կիև #հարձակումուկրաինայիվրա #ուկրաինառազմականգործողություններ #պատերազմ #պատերազմուկրաինայում #ռուսուկրաինական #ռուսականբանակ #ռուսաստան

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst