#%D5%BD%D5%A5%D6%80%D5%B8%D5%BF%D5%B8%D5%B6%D5%AB%D5%B6

2024-06-22

խնդիրները միշտ կան։ երբեք չի լինում որ խնդիր չլինի։ ուղղակի երբ սերոտոնինդ շատ ա՝ դրանք չես տեսնում, երբ քիչ ա՝ միայն դրանք ես տեսնում։

ես շատ լաւ զգացել եմ դա, ու հիմա չեմ կարող այլ կերպ մտածել։ առհասարակ փորձառութիւնը լաւ բան ա նրանով, որ օգնում ա ուրիշ ձեւ մտածել։

եթե ես շատ խնդիրներ տեսնեմ, մտածեմ կեանքի իմաստի մասին, տխրեմ ու անհանգստանամ, կը հասկանամ որ վատ եմ։ որ սերոտոնինս ա պակասել, ոչ թե խնդիրներն են շատացել։

#սերոտոնին #խնդիր #ընկալում

2024-04-04

@CuriousHead ես հասկանում եմ որ յաճախ առանց դեղամիջոցի հնարաւոր չի լուծել հոգեկան խնդիրները։

ու շատ լաւ եմ վերաբերուում դեղերին։ օրինակ գլխացաւը տհաճ բան ա, ու պէտք չի հանդուրժել եթե հնարաւոր ա դեղով անց կացնել։

նաեւ հասկանում եմ թե ոնց են ազդում դեղերը ու քիմիական պրոցեսները ոնց են ձեւաւորում մեր մտքերը։

բայց միւս կողմից ես հաւատում եմ որ կայ հակառակ ազդեցութիւն։ երբ մտքերը փոխում են օրգանիզմի քիմիական կազմը։

օրինակ երբ լսում ես պայթիւնի ձայն, վախենում ես մարմինդ սկսում ա դողալ։ կամ երբ լաւ բան ես իմանում ուրախանում ես, սերոտոնինդ բարձրանում ա։ երբ ձանձրանում ես քունդ տանում ա, երբ ոգեւորուած ես չի տանում։

սրանք բոլորը մեր ընկլումներն են, որ մարմնում դառնում են քիմիական նիւթ։

օրինակ եթե դու չես վախենում որ աստուած քեզ կը պատժի, դրա հետ կապուած կպչուն միտքը էլ չի աշխատում։ զի քո ընկալման մէջ չկայ դրա հանդէպ վախ, ապա ինչի համար նիւթ արտադրուի։ ինքնապաշտպանական մեխանիզմները չեն ակտիւանում։

> ճակատային բլթում նկատվում ա գերակտիվություն պայմանավորված նյարդային հանգույցի դիսֆունկցիայով

բայց կարեւոր ա հասկանալ թե ոնց են աշխատում հակադեպրեսանտները։

1. կարգաւորում են նեյրոտրանսմիտերների բալանսը, լաւացնում են մարդու տրամադրութիւնը, ինչի արդիւնքում մարդը սկսում ա զբաղուել իր առօրեայ գործերով, կարգաւորել կեանքը, սովորել, աշխատել։

այսինքն քո նշած դիսֆունկցիայի բուժումը հանդիսանում ա նեյրոտրանսմիտերների բալանսաւորումը։

եթե սրան հակառակ կողմից նայենք՝ դեպրեսիան խանգարում ա մարդուն դուրս գալ դեպրեսիայից։ հակառակ դէպքում մարդը կշարունակի սովորել, աշխատել, ուրախանալ, ինչի արդիւնքում կունենայ անհրաժեշտ նեյրոտրանսմիտերները ու դեպրեսիան կանցնի։

իմ ասածը էդ դժուար պահն ա, երբ պէտք ա կարողանալ ցիկլից դուրս գալ։

օրինակ եթե մարդը ամբողջ օրը տանը մենակ նստած ա, դեպրեսիան կը շատանայ։ եթե դրա պատճառով շարունակի տանը մենակ նստել էլ աւելի կը շատանայ։

2. նորից ուզում եմ կրկնել որ ես շատ լաւ եմ վերաբերուում դեղերին։ ու ինձ համար պլացեբոյի էֆեկտով աշխատող դեղերը նոյնպէս կարեւոր են։ դրանք ստուգուած ու ապացուցուած են։ ու կարող են փոխարինել մի շարք դեղերի, որոնց թուում կան նաեւ հակադեպրեսանտներ։

բայց երբ մարդու դեպրեսիան շատ ա խորացել, առանց դեղի դժուար կը լինի պրոցեսը վերականգնել։ դրա համար կարեւոր ա մարդուն բերել մի վիճակի որից յետոյ ինքը կը կարողանայ վերահսկել իր տրամադրութիւնը։

#դեպրեսիա #հակադեպրեսանտներ #հոգեբանութիւն #ուղեղ #նեյրոտրանսմիտերներ #սերոտոնին

2021-11-24

մի քանի բան էլ եմ ուզում աւելացնել։ բարձր սերոտոնին ունեցող մարդիկ հասարակութեան եւ հակառակ սեռի համար աւելի գրաւիչ են։ ասածներս բնաւ փեթերսոնի դասախօսութիւններից չի։

ու բառացի պէտք չի հասկանալ։ զի հարցը միայն դիմացինի զգացմունքների մասին չի։ այլ նաեւ էն մասին ա, թե դու ոնց ընկալում դիմացինիդ։

միգուցէ դու սիրուած ես 90% մարդկանց կողմից բայց քեզ տէնց չի թուում, եւ հակառակը։

այսինքն երբ ասում եմ գրաւիչ են, նկատի ունեմ որ զգում են, որ գրաւիչ են։

#սերոտոնին #դոֆամին

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst