Արցախցիները ճարահատյալ են. վերցնելու են սերտիֆիկատները, որ գոնե տանիք ունենան
#առավոտօրաթերթ #featured #արցախ #լուրեր #հասարակություն #կարինեմովսեսյան #սոնապատրոսյան #քաշաթաղ
Մուրադովը գնաց. Արցախն այս շաբաթ
Սիվիլնեթն ամփոփում է շաբաթն Արցախում։ Թեմաները՝
The post Մուրադովը գնաց. Արցախն այս շաբաթ appeared first on CIVILNET.
#արցախ #արցախնայսշաբաթ #լրահոս #arcax #artsakh #karabakh #արայիկհարությունյան #թաղավարդ #լեռնայինղարաբաղիհանրապետություն #խճապատում #հադրութ #մարտակերտ #նախարար #ջուր #ջրամատակարարում #ջրմուղկոյուղի #ռուսաստան #սոցաջակցություն #ստեփանակերտ #վանք #քաշաթաղ #քաշաթաղցիընտանիքներ #քաշաթաղցիներ #քրեականգործ
ՀՀ կառավարությունը 15 մլրդ դրամ կհատկացնի քաշաթաղցիների բնակարանային խնդիրների լուծմանը
Հայաստանի կառավարությունը առաջիկայում 15 միլիարդ դրամ է տրամադրելու վերջին պատերազմի հետևանքով տները կորցրած քաշաթաղցիների բնակարանային խնդիրների լուծմանը։ Իրավական նախագծերի հրապարակման կայքում շրջանառվում է համապատասխան որոշման նախագիծ։
Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները, ըստ կառավարության, 950 ընտանիքներ են (3 600 անձ)։ Ծրագրի շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին նախորդած երեք ամիսներին փաստացի բնակված են եղել Քաշաթաղում և ունեցել են սեփական անշարժ գույք։
Աջակցությունը տրամադրվելու է ՀՀ-ում մարզային բնակավայրերում հիփոթեքով տուն գնելու, ՀՀ-ում կամ Արցախում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ քաշաթաղցիները պետք է դիմեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, ապա ընդգրկվեն ցուցակում, գնեն համապատասխան գույքը, կնքեն հիփոթեքային պայմանագիր, որից հետո կառավարությունը ամսական վճարումները համապատասխան բանկին կիրականացնի։
2022 թվականի բյուջեում այս նպատակի համար կհատկացվի 9 միլիարդ դրամ։ Նախագիծը դեռևս քննարկվելու է կառավարության նիստում։
The post ՀՀ կառավարությունը 15 մլրդ դրամ կհատկացնի քաշաթաղցիների բնակարանային խնդիրների լուծմանը appeared first on CIVILNET.
#արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #բնակարանայինխնդիր #կառավարություն #քաշաթաղ
Արցախի նոր ՀԷԿ-ն ու էներգետիկ անբավարարությունը
Արցախում 17,6 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կկառուցվի՝ 25 մլն դոլար արժողությամբ: «Գետավան-1» ՀԷԿ-ը կառուցվելու է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում: Նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով: Այդ մասին Մարտակերտ կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այն առաջին փուլում իրականացնելու է Արցախի ներդրումային հիմնադրամը, իսկ որոշ ժամանակ անց դառնալու է բաց բաժնետիրական, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան դառնալ բաժնետեր, փայատեր: Ինչո՞ւ ենք դա անում: Որովհետև եթե մինչև 2022 թվականի նոյեմբերը չկարողանանք մենք էլեկտրաէներգիա արտադրող աղբյուր ունենալ, 2022 թվականի ձմեռը կունենանք հովհարային անջատումներ: Որովհետև այս հզորությունները, այն գիծը, որ ունենք Բերձորով եկող՝ բավարար չէ ձմեռը ամբողջությամբ հոսանք մատակարարելու համար»,- նույն հանդիպմանը ասել է Արայիկ Հարությունյանը:
2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրի արդյունքում մի շարք ՀԷԿ-եր հայտնվել էին Ադրբեջանի տարածքում. 36 հէկերից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
17,6 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-ը թերևս ամենահզորը կլինի Արցախի՝ երբևիցե գործող փոքր ՀԷԿ-երից (Արցախի ամենախոշոր ՀԷԿ-ը «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 50 Մվտ հզորությամբ գործող «Սարսանգն» է): Նախկինում Արցախում ամենահզոր փոքր ՀԷԿ-ը Շահումյանի շրջանում 2019 թվականի դեկտեմբերից գործող «Էլիտ հիդրո»-ն էր:
Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կայքի համաձայն՝ ներկայում Արցախում գործում է 7 ՀԷԿ, և Թարթառ գետի վրա կառուցվում է 11,562 Մվտ հզորությամբ մեկ ՀԷԿ («Ջի Էներջի» ՍՊԸ-ին պատկանող «Թարթառ 2» ՀԷԿ-ը): Ինչպես նաև «Արցախ ՀԷԿ» ընկերությունը Հաթերքում պիտի 1,089 Մվտ հզորությամբ արևային կայան կառուցեր: Սակայն, հաշվի առնելով «Արցախ ՀԷԿ» ընկերության փետրվարի 9-ի գրությունը՝ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել կառուցվող «Հաթերք Սոլար» անվամբ արևային կայանը:
Ներկայում գործող 7 ՀԷԿ-երից երկուսը գտնվում է Քաշաթաղի շրջանում՝ Լաչինի միջանցքում: Դրանցից մեկը Աղավնո գետի վրա («Սյունիք-3»), մյուսը՝ Հակարի («Լուսին»): Քաշաթաղ Արցախի ամենահէկաշատ շրջանն էր, իսկ Աղավնոն՝ ամենահէկաշատ գետը: Քաշաթաղի շրջանում էր գտնվում Արցախի 31 գործող ՀԷԿ-ից 16-ը, և կառուցվում է ևս 9-ը: Աղավնոյի վրա գործում էր 9 ՀԷԿ, ևս երկուսը կառուցվում էր։ Վերջին տարիներին հէկաշինությունը զարգանում էր նաև Շահումյանի (Քարվաճառի) շրջանում. 7-ը գործում էր, 7-ն էլ կառուցվում էր: Այս երկու շրջանները հայտնի են հարուստ ջրային պաշարներով:
Մարտակերտի Գետավան համայնքից բացի, Արայիկ Հարությունյանը խոսել է մեկ այլ՝ ավելի ծախսատար ու խոշոր ՀԷԿ-ի մասին, որը պլանավորված, բայց ժամանակավորապես հետաձգված նախագիծ է: Այն պետք է գործի Սարսանգ-Մատաղիս հատվածում՝ 25 Մվտ հզորությամբ և 40-45 մլն դոլար ներդրումային ծավալով:
Հիշեցնենք, որ 2018 թվականից էներգետիկ առումով Արցախը ինքնաբավ էր դարձել, իսկ տարեցտարի աճող ավելցուկը արտահանվում էր Հայաստան. 2018-ին արտահանվել է 17,2 մլն կվտ/ժ, 2019-ին՝ 85,7 մլն կվտ/ժ, 2020-ին՝ 186,4 մլն կվտ/ժ:
Արցախը էլեկտրաէաներգիա արտահանող երկրից վերածվել է ներմուծողի: Իսկ ի՞նչ ծավալի էլեկտրաէներգիա է ներկրել Արցախը պատերազմից հետո: Այդ պատասխանն ստանալու համար ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին:
Հայկ Ղազարյան
The post Արցախի նոր ՀԷԿ-ն ու էներգետիկ անբավարարությունը appeared first on CIVILNET.
#արցախ #թոփ #լրահոս #տնտեսություն #arayikharutyunyan #martakert #sarsang #արայիկհարությունյան #արցախհէկ #գետավան #էլեկտէներգիա #հէկ #մատաղիս #մարտակերտ #սարսանգ #քաշաթաղ #քարվաճառ