#%D4%B5%D6%80%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6

nauseatingly miserable beyond repairkamehama@vostain.net
2025-10-26
անփոփոխի մասին

#երեւան

(մարկ գրիգորյանի երեւանից)
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2025-10-22
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2025-10-22

2020-08-22

ժապաւէն՝ #Kodak_Tmax_P3200
ոսպնեակ՝ #Osawa_MC_28mm_F2_8
վայր՝ #երեւան #քանաքէռ

sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-25
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-25
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-25

mamiya rb67, kodak tri-x

#երեւան #կոզեռն #բակ

sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-25
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-25

mamiya rb-67, kodak tri-x

#երեւան #կոզեռն #բակ

sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-23
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-23
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-23
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-23
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2020-09-23
2025-10-12

Հայաստանի 10 խոշոր բնակավայրերը 1831-ին. Երևան, Գյումրի, Վաղարշապատ

Քիչ թե շատ համակարգված ձևով Հայաստանում առաջին մարդահամարը անց է կացվել 1831 թվականին, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցել էր ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի կազմ:

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքի (29,8 հազար քառակուսի կիլոմետր) մեծ մասի վրա ձևավորվել էր Հայկական մարզը (Армянская область) Երևան կենտրոնով: Հայկական մարզի մեջ էին մտնում նաև Գողթնը, Նախիջևանը և Շարուրը, որոնք այսօր Ադրբեջանի կազմում են, ինչպես նաև՝ Իգդիր-Սուրմառին/Սուրմալուն, որ այսօր Թուրքիայի կազմում է:

Այսօրվա Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածը՝ Շիրակ, Լոռի և Տավուշ, մտնում էին Վրացական նահանգի, իսկ հարավ-արևելյան հատվածը՝ Մեծ ու Փոքր Սյունիք, Կասպյան նահանգի մեջ: Այսպիսով, 1828 թվականից Անդրկովկասը՝ մտնելով Ռուսական կայսրության կազմ, բաժանվեց երեք նահանգների՝ Վրացական, Կասպյան և Հայկական :

1831 թվականի մարդահամարի տվյալներով, Հայաստանի ամենախոշոր 11 բնակավայրերն էին.

1. Երևան – 11.920 հոգի, որից 7331-ը՝ իսլամ (քուրդ, պարսիկ, թուրքո-թաթար), 4484-ը՝ հայ, 105-ը՝ այլ ազգություններ

2. Գյումրի – 3.444 հոգի, որից 3194-ը՝ հայ, 250-ը՝ իսլամ

3. Վաղարշապատ – 2.175 հոգի, բոլորը՝ հայ

4. Նարիմանլու (այսօր՝ Մասիս) – 1.737 հոգի, բոլորը՝ իսլամ

5. Սարդարապատ – 1487 հոգի, բոլորը՝ հայ

6. Ղարաքիլիսա (այսօր՝ Ազատան) – 1.450 հոգի, բոլորը՝ հայ

7. Նոր Բայազետ (այսօր՝ Գավառ) – 1.346 հոգի, բոլորը՝ հայ

8. Խնձորեսկ – 1342 հոգի, որից 1322-ը՝ հայ, 20-ը՝ իսլամ

9. Բոյուք Վեդի (այսօր՝ Վեդի) – 1.244 հոգի, որից 445-ը՝ հայ, 799-ը՝ իսլամ

10. Ղալաչա (այսօր՝ Բերդավան Նոյեմբերյանի շրջանում) – 1.078 հոգի, բոլորը՝ հայ

11. Սևքար – 1019, բոլորը՝ հայ:

Այս տվյալները վերցրել ենք Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատությունից, որտեղ գյուղ առ գյուղ տրված են վիճակագրական տվյալներ: Ըստ այդ աշխատության, միայն վերոնշյալ 11 բնակավայրերն են ունեցել 1000-ից ավելի բնակչություն:

Ընդգծենք, որ 1831-ին այդ 11 բնակավայրերից 2-ը՝ Ղալաչան և Սևքարը , մտնում էին Վրացական նահանգի մեջ:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Երևանը 100 տարի առաջ

The post Հայաստանի 10 խոշոր բնակավայրերը 1831-ին. Երևան, Գյումրի, Վաղարշապատ appeared first on Aniarc.

#news #featured #բերդավան #բոյուքվեդի #գյումրի #երևան #խնձորեսկ #ղալաչա #նարիմանլու #նորբայազետ #սարդարապատ #սևքար #վաղարշապատ #վեդի

image10604043_1418075025165214_1202966546306134479_o-347x233
sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2025-09-21

հանրապետութեան փողոց, տուն № 44
խնդրում եմ չփորձել ձեռք տալ

մայիսի սկիզբ, 2016;

#2016 #հանրապետութեան_փողոց #երեւան

#republic_street #yerevan #canon_6d #6d

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-09-14

միւնխէնի ժամանակակից արուեստի թանգարանում…

երեւանի՛ բուսաբանականը։

In the botanical gardens of Yerevan, the capital of Armenia, there is a greenhouse that stood the test of time - and yet is still marked by it. Built in 1979 by architect Suren Shahsuvaryan, it fell into disrepair after the end of the Soviet Union. Over the years, more and more panes of glass in the roof broke. Some of the trees inside died without protection, water or care, but others continued to grow steadily, eventually breaking through the structure. Some now tower several meters above the original structure, starkly contrasting the clean architecture and the overgrown vegetation.

In 2021, the site was extensively renovated, and the "Ecoepicenter" was opened, an educational centre dedicated to protecting Armenian flora. The greenhouse itself, however, remained largely unchanged. The trees were allowed to grow and the remaining glass panels were removed. The former greenhouse, designed to protect fragile plants from the elements, has been transormed into a place where nature has made its way, a silent testament to the trees' strength and survival.

However, the decision to deprive architecture of its original function raises questions. Does a building have to stand its ground, or can it bow to nature and time? Architect Carlo Scarpa, internationally renowned for his subtle additions to historic buildings, is reported to have said: "Between a house and a tree, choose the tree."

հայերէն՝

Երեւանի բուսաբանական այգում, Հայաստանի մայրաքաղաքում, կայ ջերմոց, որը դիմացել է ժամանակի փորձութիւններին․ սակայն այդ նույն ժամանակի հետքն է կրում։ Այն կառուցուել է 1979 թուականին ճարտարապետ Սուրեն Շահսուվարեանի կողմից եւ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ անխնամ վիճակի մէջ է յայտնվել։ Տարիների ընթացքում տանիքի ապակեպատ բազմաթիվ հատուածներ կոտրուել են։ Որոշ ծառեր ներսում մահացել են՝ անպաշտպան, առանց ջրի կամ խնամքի, սակայն միւսները շարունակել են կայուն աճել՝ վերջում ճեղքելով կառոյցը։ Այսօր դրանցից մի քանիսը կառոյցից մի քանի մետր վեր են՝ կտրուկ հակադրութիւն ստեղծելով մաքուր ճարտարապետութեան եւ գերաճած բուսականութեան միջեւ։

2021 թուականին տարածքը հիմնովին վերանորոգվեց, եւ բացուեց «Էկոէպիկենտրոնը»՝ կրթական կենտրոն, որը նուիրված է հայկական բուսաշխարհի պահպանմանը։ Սակայն ջերմոցը գրեթէ անփոփոխ մնաց։ Ծառերին թույլ տվեցին շարունակել աճել, իսկ մնացած ապակեպատ հատուածները հեռացուեցին։ Նախկին ջերմոցը, որը ստեղծվել էր նուրբ բոյսերին եղանակային պայմաններից պաշտպանելու համար, վերածուեց այնպիսի վայրի, ուր բնությունն է ճանապարհ հարթել․ որպէս ծառերի ուժի եւ գոյատեւման կամքի լուռ վկայութիւն։

Սակայն ճարտարապետությանը իր սկզբնական գործառոյթից զրկելու այս որոշումը հարցեր է առաջացնում։ Պէտք է արդեո՞ք շէնքը մնայ իր տեղում, թէ՞ կարող է նահանջել բնութեան եւ ժամանակի առաջ։ Միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետ Կարլօ Սկարպան, որը յայտնի է պատմական շէնքերին իր նուրբ յաւելումներով, ասել է․ «Տան ու ծառի միջեւ ընտրիր ծառը»։

#միւնխէն #թանգարան #երեւան #բուսաբանական #ճարտարապետութիւն #ծառ #ծառեր #այգի #պատմութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-07-11

երեւանում լեմինգները բոլորը կընկնէին մեքենայի տակ։

#երեւան

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-07-09

ասում են «ձեծսկի միրի» տակի զրդուզիբիլը քանդել հաւաքել են։

#երեւան

2025-06-04

Արդեօ՞ք երեւանը վատ քաղաք ա

Անցած ամիս գնացել էինք Հռոմ։ Ամէն շէնքի ու փողոցի կողքով անցնելիս մտովի փորձում էի համեմատել երեւանի հետ։ — Տես իրանք էլ են շէնքի վերեւում հարկ աւելացնում, իսկ հարեւան շէնքը փակում ա սրա լույսը։ Տես իրանց փողոցներն էլ մաքուր չի ու ասֆալտը կարկատած ա։

Բա ի՞նչն ա լաւ։

ՄԻ քանի լաւ բան նոյնպէս նկատեցի։ Օրինակ իրենց մօտ բաց բալկոն ունենալը առաւելութիւն ա ոչ թե թերութիւն ու մարդիկ երբէք չեն փակի դրանք։ Վստահ եմ իրաւունք էլ չունեն փակելու։ Բոլոր շէնքերի բոլոր բալկոններում, տանիքներում, բակերում լիքը բոյսեր կան։ Էդ բոյսերը էնքան են փոխում քաղաի տեսքը, որ էլ չասած։

Արդէն ասեցի որ աւելացնում են հարկեր, կամ իրար կպած տներ են կառուցում, բայց դերանք էդքան վատ տեսք չունեն, երբ նոյն գոյնի նոյն նիւթով ա արած։ Եթե մեզ մօտ քաղաքապետարանը արգելեր տարբեր գոյների պատուհաններ դնել, դա էլ զգալի կլաւացներ շէնքի տեսքը։

Իրենց մօտ մեքենաները շատ չէին։ Գրեթե բոլորը երկակնանի բաներ էին քշում։ Նոյնիսկ տատիկները եւ պապիկները մոպեդներում էին տեղ գնում։ Դրա շնորհիւ բակերում ազատ տեղեր կային, ու փողոցներում էլ գրեթե խցանում չկար։

հանրային տրանսպորտը մերի պէս էր, բայց մերից թանկ։ տաքսի ընդհանրապես չէր կարող նստել։

Ի հարկէ էլի կային լաւ բաներ, բայց դրանք աչք չէին ծակում համեմատութեան մէջ։ Երեւանը քիչ քիչ զարգանում ա, ու միւս քաղաքներն էլ հետեւից։ Պէտք ա էստեղ մնալ ու նպաստել դրան։

#երեւան #հայաստան #եւրոպա #հռոմ #իտալիա #քաղաք #շէնքեր #շէնք #միջավայր #կառուցապատում #քաղաքաշինութիւն #քաղաքապետարան

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst