#%D6%83%D5%B8%D5%B2%D5%B8%D6%81

2024-11-01

փողոցային լուսանկարիչ ասելով պատկերացնում եմ մի մարդ, որ կրկեսի մօտ խցիկով կանգնում ա, սպասում ա, որ մէկը մեքենայով մօտենայ, հարցնի ինչքանով ա լուսանկարում։

#փողոց #լուսանկարիչ #կրկես #աւանդութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-06-05

ես ասում եմ, որ շատ ուզելուն, եւ շատ ստանալու յոյսին դրական վերաբերմունք չունեմ։

կրկին, փողոցների մասին՝ էն օրն էլ տեսայ, հինգ մեքենայ իրար հետեւից իրար խփած շարուել էին։ դաւթաշէնի էն հատուածում, որ կամրջից իջնում ես, մտնում ես կամրջի տակ գտնուող փողոցի վրայ։

ինչի՞ եղաւ, որովհետեւ էդ մտնողը, չնայած տեսել ա, որ ռիսկային ա, բայց մտածել ա՝ կը հասցնեմ, նա էլ կարգելակի, կը ստացուի։ բայց նա չի հասցրել, նա էլ չի հասցրել արգելակել, բայց փորձել ա, եւ իրա հետեւինի համար էլ իր արգելակելը ստացուեց կտրուկ, զի նա էլ դիստանցիա չի պահել, որովհետեւ յոյս ունէր, որ պէտք չի, ու էդպէս իրար հետեւից շարուեցին։

նաեւ երբ էն մարդը մտնում էր, գուցէ իրան դրդել ա մտնել հետեւինի սիգնալը։ թէ բա հերիք ա տարակուսես, շտապում ենք, մտի արդէն։ էդ շատ յաճախ լինում ա՝ էս դէպքում ճիշտ կը լինի ասել՝ համարեա գրեթէ միշտ։

ու եթէ սիգնալ չեն էլ տուել՝ էդ մարդն էլ հնարաւոր ա որ սպասում էր սիգնալի, սպասում էր որ իրան սիգնալ կը տան, դրանով ցոյց կը տան ինչքան նա «տղա չի», չի կարողանում մտնել, չի կարողանում քշել։

ու առհասարակ վթարները յաճախ են լինում խաչմերուկներում, ու առհասարակ վթարների մեծ մասը խաչմերուկներում են։ զի մէկը մտածում ա՝ կանցնի, միւսն էլ ա մտածում որ կարելի ա անզգոյշ լինել։

ասածս այն ա՝ յոյսը լաւ բան չի, կայ իրականութիւն, իսկ կայ յոյս՝ որ ամէնը լաւ կը լինի։ ու խաչը մեքենայի հայելուց կախուած եթէ յոյս ա տալիս՝ աւելի լաւ ա չլինէր։

ու մէկ էլ, եթէ քշելու էք, ու ձեզ հետեւից սիգնալեն, մի ազդուէք։ էդ ձեզ են խփելու, էդ մարդը գնալու ա իրա համար հանգիստ, ու պատասխանատւութեան չի ենթարկուի։ իրան հեշտ ա սիգնալ տալը։ թող տայ, եթէ ուզում ա։ երբ քեզ մանիպուլացնում են՝ գուցէ ամենալաւ արձագանքը մանիպուլացիային չենթարկուելն ա, ու բացասական ամրապնդում տալը։

ու տէնց։

#փողոց #քաղաք #երթեւեկութիւն #մարդիկ #յոյս

2024-04-18

էս մարդը բողոքում ա նորակառոյց բարձրահարկերից, որ դրանց պատճառով խցանումները շատացել են, իսկ ճարտարապետը բացատրում ա, որ բարձրահարկերը մեղաւոր չեն։ ու իրար չեն հասկանում։

youtu.be/_gZMI2L8LFU?feature=s

#նայելիք #փողոց #երթեւեկութիւն #տրանսպորտ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-12-12

սարեանի որոշ մայթերին, նկատել էք երեւի, սալահատակ են փռել։

ու էս անգամ ճիշտ են արել՝ կողքի գազոնի հողը սալահատակի մակարդակից ցածր ա։

որ ջուրը հոսի գնայ հողի մէջ։

ոչ թէ ինչպէս առաջ՝ սովէտում՝ բարձր ու բորդիւրով փակ, որ ջրից պատսպարուի։

#դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել #երեւան #փողոց #սարեան #քաղաք

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-11-20

այստեղից

ինչքան եմ էս մասին երազել։ շատ ա շեղում ու մոլորեցնում։

ու #դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել — նաեւ դիզայն կոդ ունենալու համար։

ոնց հասկանում եմ էս թղթի վրայ բաւական վաղուց են աշխատել։

#երեւան #դիզայն_կոդ #դիզայն #քաղաք #գովազդ #կարգաւորում #նախագծում #փողոց #շէնք #քաղաքապետարան #էկրանահան #թուղթ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-10-12

վերջին նիւթերից մէկում «սիթի ներդը» պատմում էր որ ինչ֊որ քաղաքում այլեւս չի լինի մեքենան սեկցիա մտնի, երբ էնտեղ հետիոտնը փողոց ա անցնում։ իրա ժամանակը առանձին ա։ ու ասում ա, վարորդները դժգոհ են, բողոքում են, ու նաեւ ցոյց ա տալիս ոնց են մտնում հեծանուային արահետի վրայ։

ու յուսահատ ասում ա՝ դէ ինչ ասեմ, երեւի ինտելեկտի հարց ա, զարգացման հարց ա։ դէ չեն ջոկում։

ու ես մտածեցի՝ իսկապէս էլի։ օրինակ, էն որ անվերջ սիգնալ են տալիս՝ էլի ինտելեկտի ու զարգացման հարց ա։

դա էն չի երբ քեզ ծնողները սովորեցնում են ուտելուց առաջ ձեռք լուանալ։ ու էնպէս չի որ եթէ չեն սովորեցրել՝ յետոյ ինքդ չես սովորի։

չպէտք ա ծնողն ասի՝ մի սիգնալ տուր փողոցում, որ ջոկես։ պէտք ա ինքդ ջոկես։ ու եթէ չես ջոկում՝ ինչ֊որ բան պակաս ա։ ինչ֊որ զարգացում բացակայում ա։

#քաղաք #մարդիկ #վարորդ #փողոց #մշակոյթ #զարգացում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-09-24

էս լուսանկարիչը նոր ա ալիք բացել, ու ի՛նչ հաւէս ու կրեատիւ ա այն վարում։

https://www.youtube.com/watch?v=ffO3nvpgs2w

#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ֆոկուս #փողոց

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-09-11

էն օրը մամիկոնեանցով էինք քշում, ու ես չդիմացայ, կայանեցի։

հետանձրեւային մամիկոնեանցը շատ սիրուն էր, շատ քաղաքային, շատ ձգող։

էնտեղ քայլեցինք, ու ես ամէն վայրկեան զգում էի ինչ հաւէս ա ինձ։ զի ոչ լայն փողոց ա, հաւէս մայթեր են, ծառեր։ ցածրայարկ շէնքեր։

ու էնտեղ սարաջեւի դպրոցի դիմացն էլ կայ հէնց «քորներ շոփ»։ ու մենք մտանք, ու ես ջերմուկ վերցրի։ ու էնտեղ մարդիկ էին որ վճարում էին ու ես ասացի՝

— տեսնես էս մարդիկ գիտե՞ն իրանք ինչ երջանիկ են, որ էստեղ են ապրում, քայլելով հասնում են էս փոքրիկ խանութից առեւտուր անում, ու քայլելով մամիկոնեանցով գնում են տուն։

#փողոց #քաղաք #մամիկոնեանց #երեւան #անձրեւ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-07-03

երէկ ֆփերսընն ասաց որ յաւելուած գրելն իրան շատ ա տանում, ու մասնաւորապէս որովհետեւ մի մարդ կարող ա կիրառելի ու օգտակար յաւելուած գրել։

ես էլ մեկնաբանեցի, որ դա մարդու սանդղակին համապատասխան (human scale) (ֆփերսըն, այ այսպէս կարող եմ այլաբանութիւն օգտագործել) ծրագրակազմ ա։ երբեմն դրան ասում են lowtech։ դէ քաղաքներ կան մարդու սանդղակին, չափսին համապատասխան, փողոցներ՝ ուր փողոցը նեղ ա, ու աւելի կոմֆորտ ա։ ու պատահական չի որ փարփեցու փողոցը դարձաւ փաբերի ու սրճարանների փողոց՝ նեղ ա։ սարեանն էլ ա նեղ։ ու սարեանը կոր ա՝ հետեւաբար չես տեսնում անվերջութիւն, ու դա աւելի կոմֆորտ ա։ նոյն ձեւ հրապարակը եթէ շատ ա մեծ՝ տագնապում ես։

ու ասացի որ դրա համար եմ oberon֊ը սիրում՝ մի հոգի՝ գուցէ ես, կարող եմ մի ամսում քոմփայլեր գրել։

նա էլ ասաց թէ հա, նոյնը լիսպի հետ՝ երեւի ամէն լիսպիստ մի լիսպ գրել ա իր կեանքում։ (:

ես էլ յիշեցի որ gemini֊ն էլ ա մարդու սանդղակին համապատասխան՝ նախագծուած ա որ ամէն մարդ կարողանայ իմպլեմենտացնել հաղորդակարգը մէկ֊երկու օրում, ու օրինակ սպասարկիչ կամ դիտարկիչ գրի։

ահա, օրինակ, solderpunk֊ի՝ gemini ստեղծողի go իրականացում, հարիւր տողից քիչ կոդով՝

https://tildegit.org/solderpunk/gemini-demo-3

յ․ գ․ ապակենտրոնացումն ինչ լաւ բան ա՝ էսօր jabber.am֊ը չի աշխատում, բայց ես չոլ.հայ֊ի ժողովրդին տեսնում եմ ու կարող եմ չաթուել։

#յաւելուած #քաղաք #փողոց #հրապարակ #սանդղակ #մարդ #օբերոն #ջեմինի #լիսպ #ապակենտրոնացում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-06-20

բազմիցս մէջբերել եմ էս վիդեօն, ու չէի գտնում որ ցոյց տամ։ իջնում էի ներքեւ տարիներով, ձեւակերպում էի փնտրելու տողեր, բայց ի դերեւ։

իսկ էսօր փնտրեցի ու անմիջապէս գտայ՝ սա վարլամովի ամենահանճարեղ նիւթերից մէկն ա՝ ի՞նչ տեսք կունենային արեւմտեան քաղաքները, եթէ մեր քաղաքապետներին տանել էնտեղ՝

https://www.youtube.com/watch?v=YWGZqfvybcs

#ճարտարապետութիւն #բակ #շէնք #փողոց #վարլամով #նախագծում #ուրբանիզմ #քաղաք

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-02-03

ասում ա՝ մեքենայից տեսնում եմ, գրուած ա «իմ արմուշ», մտածում եմ ինչ֊որ քեարթու բան ա, յետոյ տեսայ որ պաստառ ա, որի վրայ գրուած ա՝ «ջիմ ջարմուշ»։

#քաղաք #փողոց #պաստառ #ջարմուշ #երեւան

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-01-27

պոլիտեքնիկից վերեւ, լանջին փայտիկներ են երեւում, որոնց երեւի կապուած են նոր տնկած ծառիկները։ բայց ծառիկնեռը չեն երեւոոմ՝ ամէն անգամ նայում եմ ու ծառիկները չեմ տեսնում։ մտածում եմ, գուցէ չկա՞ն, կամ գուցէ անտեսանելի ծառիկներ են։

#երեւան #ծառատունկ #ծառ #փողոց #պոլիտեքնիկ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-11-23

էսօր մտածում էի դեմիրճեան փողոցի մասին, ու որ շատ քիչ են մեր քաղաքում այդ տեսակ փողոցները։

ու յետոյ հասկացայ, չէ՞ որ ես արդէն գիտեմ, որ կան փողոցներ՝ streets, ու կան roads, ու կան stroads։

ու ես հասկացայ որ երեւանի խնդիրներից ա՝ մենք չունենք փողոցներ՝ streets։

օրինակ, կառուցել են սարալանջի, ամերիկեանի, կասկադի արանքում մի թաղամաս։ ե՞ւ։ այնտեղ չկայ լոկ մի փողոց։

գոնէ ձեւի համար։

չկայ։

կայ ինչ֊որ չոլ, ու ինչ֊որ շէնքեր։

եւ խնդիրն այն ա որ այո, կենտրոնից բացի, փողոցներ գրեթէ չկան։ կայ մամիկոնեանցի մի մասը, որ ոչնչոտ ա, ու նման ա փողոցի։

ու երեւի վերջ։

#երեւան #փողոց #քաղաք

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-11-23

երբ էդ մարդը քիչ ա երկրորդ գիծ ա կայանել, դա փողոցի դիմացի կէսի երկրորդ գի՛ծն ա։

#քաղաք #վարորդ #ճանապարհ #փողոց

sous-ex, flou, et bougéinky@կէտ.հայ
2022-10-14

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.04
Repository: https://github.com/cyevgeniy/lmst