#%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB

2022-05-06

Արցախ․ Մարտունու և գյուղերի երեխաները՝ տեխնոլոգիական կրթություն ստանալիս

Արցախի «Ես» կրթական հիմնադրամը, որն ստեղծվել է համայնքներից երիտասարդների արտագաղթը կասեցնելու նպատակով, մտադիր է իր կրթական ծրագրում ներառել ամբողջ Մարտունու շրջանը, իսկ հեռանկարում շրջանի յուրաքանչյուր աշակերտի տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորության տալ։ Ռոբոտաշինություն, դիզայն, մարքեթինգ և ծրագրավորում՝ սրանք են այն ոլորտները, որոնցում պետք է հմտանան հիմնադրամի շահառուները։

The post Արցախ․ Մարտունու և գյուղերի երեխաները՝ տեխնոլոգիական կրթություն ստանալիս appeared first on CIVILNET.

#արցախ #լրահոս #itոլորտ #մարտունի #ստեփանակերտ #տեխնոլոգիաներ #տեղեկատվական

2022-03-02

Մարտունու շրջանի գյուղերը 1831 թվականին

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Մարտունու շրջանը, իսկ առաջիկայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների՝ նշելով բնակավայրի ինչպես հին, այնպես էլ նոր անունները:

1831թ տվյալներով՝ այսօրվա Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանում եղել է բնակեցված 17 գյուղ 3.811 ընդհանուր բնակչությամբ, որից 3.702-ը՝ հայ, 109-ը՝ իսլամ :

Ներկայացնում ենք բոլոր գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե գյուղերում որքան է եղել ազգաբնակչության քանակը.

  1. Ադիաման ներքին, Ներքին Գետաշեն - 331 հոգի, բոլորը՝ հայ

  2. Ադիաման վերին, Վերին Գետաշեն - 94 հոգի, բոլորը՝ հայ

  3. Ադամխան, Վարդաձոր - 169 հոգի, բոլորը՝ հայ

  4. **Ալիղռըխ, Աստղաձոր - 180 հոգի, բոլորը՝ հայ **

5. Ալուչալու նեքին, Արծվանիստ - 10 հոգի, բոլորը՝ իսլամ

6. Ալուչալու վերին ** - 99 հոգի, բոլորը՝ իսլամ**

7. Ավդալաղալու, Վաղաշեն - 96 հոգի, բոլորը՝ հայ

8. Գյուզալդարա ներքին, Վարդենիկ - 560 հոգի, բոլորը՝ հայ

9. ****Գյոլ, Լիճք _ ** - **_273 հոգի, բոլորը՝ հայ

  1. Զոլախաչ, Զոլաքար - 298 հոգի, բոլորը՝ հայ

  2. Թազագյուղ, Ծովասար - 77 հոգի, բոլորը՝ հայ

  3. Ծակքար, Դալիկդաշ - 127 հոգի, բոլորը՝ հայ

  4. Ձորագեղ, Վալի Աղալու - 322 հոգի, բոլորը՝ հայ

  5. **Ղարանլուղ, Գեղհովիտ - 303 հոգի, բոլորը՝ հայ **

15. Մարտունի, Ներքին Ղարանլուղ - 389 հոգի, բոլորը՝ հայ

16. Երանոս - 332 հոգի, բոլորը՝ հայ

  1. Քյոլաղռան, Ծովինար - 151 հոգի, բոլորը՝ հայ

Այսպիսով, 1831 թվականին Մարտունու շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Ներքին Գյու(ո)զալդարան, այսօրվա Վարդենիկը 560 բնակչությամբ:

Երբ ներկայացնենք գյուղերը մեկ առ մեկ, կնշենք ինչպես նոր, այնպես էլ հին անունները:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Մադինա գյուղը, լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝

The post Մարտունու շրջանի գյուղերը 1831 թվականին appeared first on Aniarc.

#news #featured #զավենկորկոտյան #մարտունի

2022-02-03

Մարտունի, Արցախ. ռոբոտաշինություն, դիզայն և այլ հմտություններ՝ երիտասարդական կենտրոնում

Մարտունի քաղաքում մոտ երկու տարի է՝ գործում է երիտասարդական կենտրոն։ Կենտրոնը համագործակցում է «Ես» կրթական հիմնադրամի հետ։ Այստեղ պատանիները և երիտասարդները սովորում են ռոբոտաշինություն, դիզայն, մարքեթինգ և ծրագրավորում։ Նպատակն է «Ես» կրթական ծրագրում ներառել ամբողջ Մարտունու շրջանը, իսկ հեռանկարում շրջանի յուրաքանչյուր պատանու տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորության տալ։

The post Մարտունի, Արցախ. ռոբոտաշինություն, դիզայն և այլ հմտություններ՝ երիտասարդական կենտրոնում appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #կրթություն #arcax #eskrtakanhimnadram #krtutyun #աշակերտներ #եսկրթականհիմնադրամ #երիտասարդականկենտրոն #կենտրոն #մարտունի

2021-12-10

Ընտրություն՝ Արցախի Մարտունի և Գիշի համայնքներում

Դեկտեմբերի 10-ին Արցախի Մարտունի քաղաքում և Գիշի համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ Մարտունի քաղաքում ընտրությանը գրանցված է մեկ թեկնածու ՝ Ազնավուր Սաղյանը, իսկ Գիշի համայնքում երկու թեկնածու՝ Սերոբ Աղաբեկյանը և Արմեն Ավագիմյանը։ ՍիվիլՆեթի թիմը շրջել է երկու համայնքների ընտրական տեղամասերում և հետևել ընտրական գործընթացին։

The post Ընտրություն՝ Արցախի Մարտունի և Գիշի համայնքներում appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #քաղաքական #քաղաքականություն #arcax #civilnet #gishi #gyux #martuni #stepanakert #teknacu #yntrutyunner #գիշի #գյուղ #թեկնածու #համայնք #մարտունի #սիվիլնեթ #տիմընտրություններ

2021-11-19

Արցախ, Մարտունի․ պատերազմից ամենատուժած քաղաքը փորձում է ոտքի կանգնել

Արցախի Մարտունի քաղաքը պատերազմական գործողությունների ժամանակ մեծապես տուժել է։ Հրետակոծության հետևանքով վնասվել են 900-ից ավելի շենքեր և շինություններ, ամբողջությամբ ավերվել է 14 առանձնատուն։ Մոնթեաբերդը հետպատերազմական շրջանում օրեցօր փորձում է ոտքի կանգնել։

The post Արցախ, Մարտունի․ պատերազմից ամենատուժած քաղաքը փորձում է ոտքի կանգնել appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #civilnet #martuni #paterazm #people #war #ավերվածշենքեր #կյանքըպատրազմիցհետո #հրետակոծություն #մարդիկ #մարտունի #պատերազմիցմեկտարիանց #սիվիլնեթ

2021-10-29

Մարտունի, Արցախ․ Կարմիր խաչի վերանորոգած հիվանդանոցը պատերազմ չի ուզում այլևս

Հոկտեմբերի 27-ին բացվեց Արցախում բացվեց Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Այն վերանորոգվել և կահավորվել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ։

The post Մարտունի, Արցախ․ Կարմիր խաչի վերանորոգած հիվանդանոցը պատերազմ չի ուզում այլևս appeared first on CIVILNET.

#sidebanner #առողջապահություն #արցախ #լրահոս #հասարակություն #arcax #hivandanoc #karmirxach #martuni #redcross #stepanakert #war #առողջապահությաննախարարություն #բացում #բժիշկներ #կարմիրխաչ #հիվանդանոց #մարտունի #պատերազմ

2021-09-15

«Ադրբեջանցիները օդ են կրակել, մերոնք էլ են օդ կրակել»․ Թաղավարդի գյուղապետը՝ կրակոցների մասին

Սեպտեմբերի 14-ին Re:public of Artsakh տելեգրամյան ալիքը լուր էր տարածել այն մասին, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել։

«Շատ ինտենսիվ հրաձգություն է ընթանում, պայթյուններ են լսվում (հնարավոր է ականանետ են կիառում)»,- գրել է ալիքը։

Սեպտեմբերի 15-ին ՍիվիլՆեթը կապ հաստատեց Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանի հետ։ Վերջինս հերքեց ինտենսիվ հրաձգության մասին տեղեկությունը․ «Ոչ մի լուրջ բան չի եղել, նրանք օդ են կրակել, մերոնք էլ են օդ կրակել։ Այդքան բան»։

Պատերազմի հետևանքով Վերին Թաղավարդ հատվածը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության, իսկ Ներքին Թաղավարդ հատվածը` Արցախի Պաշտպանության բանակի ներքո։

Ադրբեջանական զինված ուժերն այս ուղղությամբ պարբերաբար կրակ են բացում՝ թիրախավորելով նաև տները։

Հայկ Ղազարյան

The post «Ադրբեջանցիները օդ են կրակել, մերոնք էլ են օդ կրակել»․ Թաղավարդի գյուղապետը՝ կրակոցների մասին appeared first on CIVILNET.

#ադրբեջան #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հարեւաններ #arcax #ահ #արցախartsaks #թաղավարդ #լղհ #կրակոցներ #հրձագություն #ղարաբաղ #մարտունի

2021-08-27

Արցախ․ Ավետարանչական ընկերակցությունը Մարտունիում տներ է վերանորոգում

Մարտունի քաղաքում պատերազմից տուժել են բազմաթիվ բնակելի տներ։ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության օժանդակությամբ քաղաքում վերանորոգվել է այդ տներից մի քանիսը։

The post Արցախ․ Ավետարանչական ընկերակցությունը Մարտունիում տներ է վերանորոգում appeared first on CIVILNET.

#sidebanner #արցախ #հասարակություն #տնտեսություն #քաղաքական #քաղաքականություն #բնակարանամուտմարտունիում #մարտունի #տներիվերանորոգում

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst