Մարտունու շրջանի գյուղերը 1831 թվականին
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Մարտունու շրջանը, իսկ առաջիկայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների՝ նշելով բնակավայրի ինչպես հին, այնպես էլ նոր անունները:
1831թ տվյալներով՝ այսօրվա Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանում եղել է բնակեցված 17 գյուղ 3.811 ընդհանուր բնակչությամբ, որից 3.702-ը՝ հայ, 109-ը՝ իսլամ :
Ներկայացնում ենք բոլոր գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե գյուղերում որքան է եղել ազգաբնակչության քանակը.
-
Ադիաման ներքին, Ներքին Գետաշեն - 331 հոգի, բոլորը՝ հայ
-
Ադիաման վերին, Վերին Գետաշեն - 94 հոգի, բոլորը՝ հայ
-
Ադամխան, Վարդաձոր - 169 հոգի, բոլորը՝ հայ
-
**Ալիղռըխ, Աստղաձոր - 180 հոգի, բոլորը՝ հայ **
5. Ալուչալու նեքին, Արծվանիստ - 10 հոգի, բոլորը՝ իսլամ
6. Ալուչալու վերին ** - 99 հոգի, բոլորը՝ իսլամ**
7. Ավդալաղալու, Վաղաշեն - 96 հոգի, բոլորը՝ հայ
8. Գյուզալդարա ներքին, Վարդենիկ - 560 հոգի, բոլորը՝ հայ
9. ****Գյոլ, Լիճք _ ** - **_273 հոգի, բոլորը՝ հայ
-
Զոլախաչ, Զոլաքար - 298 հոգի, բոլորը՝ հայ
-
Թազագյուղ, Ծովասար - 77 հոգի, բոլորը՝ հայ
-
Ծակքար, Դալիկդաշ - 127 հոգի, բոլորը՝ հայ
-
Ձորագեղ, Վալի Աղալու - 322 հոգի, բոլորը՝ հայ
-
**Ղարանլուղ, Գեղհովիտ - 303 հոգի, բոլորը՝ հայ **
15. Մարտունի, Ներքին Ղարանլուղ - 389 հոգի, բոլորը՝ հայ
16. Երանոս - 332 հոգի, բոլորը՝ հայ
- Քյոլաղռան, Ծովինար - 151 հոգի, բոլորը՝ հայ
Այսպիսով, 1831 թվականին Մարտունու շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Ներքին Գյու(ո)զալդարան, այսօրվա Վարդենիկը 560 բնակչությամբ:
Երբ ներկայացնենք գյուղերը մեկ առ մեկ, կնշենք ինչպես նոր, այնպես էլ հին անունները:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարում՝ Մադինա գյուղը, լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Դիտել նաև՝
The post Մարտունու շրջանի գյուղերը 1831 թվականին appeared first on Aniarc.
#news #featured #զավենկորկոտյան #մարտունի