#%D5%B5%D5%A1%D6%82%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A1%D5%AE

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-10-24

օրուայ միտքը՝

application֊ը չպլիտի լինի obligation։

(application doesn’t have to be an obligation).

էս միտքը ո՞նց եկաւ՝ ուրեմն արեւմտահայերէն էին խօսում, ու պատմում էին էլեկտրական մեքենաներն ինչ լաւն են։ ասում էր՝

— աբլիգէյշն ունիս, — ու ես մտածում եմ՝ էդ ի՞նչ պարտականութիւն ունես, ու ինչի՞ ա դա լաւ, ու յետոյ պատմում ա՝ դէ չեմ կարող իրանց պէս ասել, բայց պատմում էին որ կարող ես օրինակ, միացնել տաքանայ, նոր իջնել, նստել մեքենայի մէջ։

ու էդպէս հասկացայ որ խօսքը ափլիքէյշնի՝ յաւելուածի մասին ա։

ես չասացի որ դա ինչ֊որ մակնիշի դէպքում, պահանջում ա բաժանորդագրութիւն։ ինչպէս եւ այլ մակնիշի դէպքում նոյնիսկ լրիւ չես կարողանում մեքենադ լիցքաւորել առանց բաժանորդագրութեան։ եթէ ասէի էլ՝ երեւի չէին հասկանայ։ դրսի մարդիկ հակուած չեն այդ մասին մտածելու, հակուած են կորպորացիաներ արդարացնելու, ու սիրելու, եւ «շաթ ափ ընդ թէյք մայ մանի» վիճակն աւելի ա նկարագրում իրանց։

իսկ ձեզ ասեմ, որ չմտածէք ես «էլի պրոգրեսին դէմ եմ», ամէն դէպքում ես կասկած չունեմ որ էլեկտրական մեքենայ քշելն ընդհանուր առմամբ անհամեմատ աւելի լաւ բան ա, քան բենզին վառելը։ ու երբէք չունէի։ իհարկէ պէտք ա այն կոտրել, որ այն քեզ պատկանի, ու պահանջել արտադրողներից որ այն քեզ պատկանի։ բայց աւելացնեմ, որ մեքենաները պէտք չեն, եւ պէտք ա լաւ քաղաքային տրանսպորտ ու հեծանիւներ։

ու տէնց։

#յաւելուած #զրոյց

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2025-10-09

գերմանական ու չեխական բանկերն ունենում են բաց api, ու հնարաւոր ա գրել ազատ յաւելուածներ։



բանկերից ա, պէտք ա բանկերին ճնշել որ api տան։

#էկրանահան #բանկ #յաւելուած

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-10-31

բրիտանական գիտնականները պարզեցին որ ազատ antenna pod֊ն աւելի լաւ ա քէշ անում նուագարկուող թրէքը, քան սեփականատիրական soundcloud֊ի յաւելուածը։

արագիւղ֊հարթաւան հատուածի ձորի կողմերում կապ չկայ ու soundcloud֊ի յաւելուածը, չնայած նուագարկում էր 128կ որակի mp3 ֊ներ՝ բաւակեն շատ քէշ չէր անում ու ձորում ձայնն ընդհատւում էր։

հետազօտողները պարզեցին որ նոյն տեղում ու նոյն երթուղով շարժուելիս antenna pod֊ը կարողանում ա անընդհատ նուագարկել 320կ որակի հոսքեր, չնայած ձորի շրջակայքում բաւական մեծ հատուածում կապ բնաւ չկայ։

#յաւելուած #պոդքաստ #հետազօտութիւն #հարթաւան #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-07-14

հրապարակեցի յաւելուած, որի վրայ վերջերս աշխատում էի։ այն քերում ա նկարներ յայտնի կոմիքսների կայքից, եւ ցոյց ա տալիս։ շատ յարմար ա։ կարելի ա նաեւ այդ նկարը, եթէ դուր ա գալիս, մի կոճակ սեղմելով ներբեռնել։

ահա, comics-daily֊ն maemo-leste֊ի շտեմարանում՝

ահա պիտակը յաւելուածների ցանկում՝

մինչ կոմիքսը քաշում ա, բան ա հաշւում, սէնց միջատ ա վազում էկրանով՝

ահա, նախորդ կոմիքսը խնդրեցի՝

ու ահա, զում եղանք՝

maemo֊ի տակ նաեւ պտտուելն ա աշխատում։ կարող էք հեռախօսը պահել դիմանկարի ռեժիմում, ու յաւելուածը կը փոխուի ոնց պէտք ա։

postmarketos֊ի տակ էլ ա աշխատում՝

ահա եւ կենդանին ա վազում՝

տեսէք, երկու շարքով ա, ու փոքր ա երեւում՝

պէտք ա մեծացնել՝

ու կարելի ա նկարը շարժել (pan) էկրանով՝

ելատեքստը՝ https://github.com/norayr/comics-daily

ու տէնց։

#maemo #maemo-leste #մաեմո #մաեմօ #յաւելուած #կոմիքս #պատկերապատում #ընթերցիչ #էկրանահան #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-01-29

ընկերներիցս մէկը շատ ոգեւորւում ա հէնց մասնաւորապէս յաւելուածների (այսինքն՝ ոչ կարգիչների համար ծրագրակազմի) ստեղծմամբ էն պատճառով, որ լրիւ տեսանելի ա, շօշափելի ա, որ մի հոգի կարող ա ստեղծել կիրառելի ծրագիր, եւ կունենայ մեծ շուկայ՝ մարդիկ աւելի շատ են օգտւում հեռախօսներից էսօր, քան կարգիչներից։

ինձ իր մտածողութեան մէջ հարազատ ա մենակ ունակ լինելու մասը։ էդ պատճառով ես ձգտում եմ կարողանալ շինել համակարգս, աւելի շատ օգտագործել էն ինչ ես կարող եմ ստեղծել, ու աւելի քիչ՝ էն ինչ չեմ կարող(պայմանական ջեմինի ընդդէմ պայմանական ֆայրֆոքսի)։

բայց ամենակարեւորը՝ ես զգում եմ էսօր, որ ծրագիր գրելու ունակութիւնը՝ ազատագրող արտօնութիւն ա։

նախ իհարկէ պէտք ա լինի զգացողութիւն, որ ազատ չես։ որ նորմա չի, որ օկէյ չի, երբ ծրագրակազմն ա (դրա հետեւում եղած մարդիկ) թելադրում կամ պարտադրում։

իսկ յետոյ՝ ազատագրող ունակութիւնը այդ ծրագրակազմը փոխարինելու։

օրինակ՝ էսօր իմ ձեռքի մէջ ընկել ա wifi sd card ադապտեր։ այն ստեղծում ա հոտսփոթ, որին կարող ես կպնել եւ… եւ պարզւում ա ոչ մի բան չես կարող անել առանց արտադրողի յաւելուածի։ այսինքն՝ կիրառելի չի կարգչից, կիրառելի չի սարքից որը մէյնսթրիմ մոբայլ օհ չունի։ բայց դա դեռ քիչ ա։ ծրագրակազմը բագոտ ա եւ յաճախ մեռնում ա, ֆայլերը յաճախ սխալներով են փոխանցւում, եւ այլն՝ եւ այդ ծրագրակազմը՝ մենաշնորհ ա։

ես, եթէ դեռ ուզեմ դրանով զբաղուել, երբ աւելի ազատ լինեմ մօտակայ ժամանակ, եւ եթէ կարողանամ (բայց ինչի՞ պիտի չկարողանամ) կը փորձեմ ռեւերս ճարտարագիտութիւն անել իրանց հաղորդակարգը, եւ բաց, ազատագրող մոդուլ որը իմպլեմենտ կանի հաղորդակարգը, եւ ծրագիր, որն այն օգտագործում ա։

եւ ինձ ամենաշատը յուզում ա ծրագրաւորելու հմտութիւն ունենալու մէջ այն որ դա թոյլ ա տալիս աւելի ազատ լինել։

եւ էս մտքերով երբ ընկայ, մտածեցի՝ դէ էսպէս ա ստեղծուել ամբողջ ծրագրակազմի շարանն, ինչ օգտագործում եմ՝ պայմանական «լինուքսը», եւ դրա հետ եկող ամէն բանը։ մարդիկ լուծում էին իրենց՝ աւելի ազատ լինելու խնդիրը։

ու իհարկէ տխուր ա, որ դա շատերը չեն հասկանում, եւ չեն գնահատում, եւ չեն ուզում օգտուել, զի կամ սովորութիւնները չեն ուզում փոխել, կամ «պրակտիկ» են, եւ համեմատում են ազատագրող ծրագրակազմը «ֆիչըրներով» սեփականատիրականի հետ։

#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #տէք #տեք #յաւելուած #առօրեայ #ծրագրաւորում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2024-01-05

երբ սէյլֆիշը քնեցնում է յաւելուածը։

#էկրանահան #սէյլֆիշ #քուն #պինգուին #յաւելուած

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-12-12

չեմ յիշում, ցո՞յց եմ տուել ջիփոդերի էս վիճակները՝



#յաւելուած #դիւրակիր #էկրանահան ##

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-12-12

freetube յաւելուած՝ postmarketos֊ում։

#յաւելուած #էկրանահան

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-10-17

էսօր շտապելով անցնում էի մի փողոցով, էնտեղ մի քսանհինգ տարեկան տղայ էր խօսում մի երեւի հիսուն տարեկան տղամարդու հետ։

ասում ա՝ «ի տարբերութիւն ուոթսափի չպիտի աբեազածելնը հեռախօսի համար ունենաս»։

տեսնես ինչի՞ մասին էր, ո՞ր մի կապի միջոցի/յաւելուածի։

էսօր ոնց որ բոլորն ուզում են համար՝ եւ վայբերը, եւ տելեգրամը, եւ դէ ուոթսափը, ու նոյնիսկ սիգնալը։

գուցէ ինչ֊որ հի՞ն լուծման մասին էր՝ օրինակ սքայփի՞։ չգիտեմ։

բայց էն որ մարդիկ էդ մասին խօսում են՝ հաւէս ա։

#յաւելուած #համացանց #ծրագրակազմ #ազատութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-07-03

երէկ ֆփերսընն ասաց որ յաւելուած գրելն իրան շատ ա տանում, ու մասնաւորապէս որովհետեւ մի մարդ կարող ա կիրառելի ու օգտակար յաւելուած գրել։

ես էլ մեկնաբանեցի, որ դա մարդու սանդղակին համապատասխան (human scale) (ֆփերսըն, այ այսպէս կարող եմ այլաբանութիւն օգտագործել) ծրագրակազմ ա։ երբեմն դրան ասում են lowtech։ դէ քաղաքներ կան մարդու սանդղակին, չափսին համապատասխան, փողոցներ՝ ուր փողոցը նեղ ա, ու աւելի կոմֆորտ ա։ ու պատահական չի որ փարփեցու փողոցը դարձաւ փաբերի ու սրճարանների փողոց՝ նեղ ա։ սարեանն էլ ա նեղ։ ու սարեանը կոր ա՝ հետեւաբար չես տեսնում անվերջութիւն, ու դա աւելի կոմֆորտ ա։ նոյն ձեւ հրապարակը եթէ շատ ա մեծ՝ տագնապում ես։

ու ասացի որ դրա համար եմ oberon֊ը սիրում՝ մի հոգի՝ գուցէ ես, կարող եմ մի ամսում քոմփայլեր գրել։

նա էլ ասաց թէ հա, նոյնը լիսպի հետ՝ երեւի ամէն լիսպիստ մի լիսպ գրել ա իր կեանքում։ (:

ես էլ յիշեցի որ gemini֊ն էլ ա մարդու սանդղակին համապատասխան՝ նախագծուած ա որ ամէն մարդ կարողանայ իմպլեմենտացնել հաղորդակարգը մէկ֊երկու օրում, ու օրինակ սպասարկիչ կամ դիտարկիչ գրի։

ահա, օրինակ, solderpunk֊ի՝ gemini ստեղծողի go իրականացում, հարիւր տողից քիչ կոդով՝

https://tildegit.org/solderpunk/gemini-demo-3

յ․ գ․ ապակենտրոնացումն ինչ լաւ բան ա՝ էսօր jabber.am֊ը չի աշխատում, բայց ես չոլ.հայ֊ի ժողովրդին տեսնում եմ ու կարող եմ չաթուել։

#յաւելուած #քաղաք #փողոց #հրապարակ #սանդղակ #մարդ #օբերոն #ջեմինի #լիսպ #ապակենտրոնացում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-05-15

էսօր հին ընկերոջս տեսայ, կիմչի֊ում թէյ խմեցինք։

կիմչիի սեղանին ծաղիկներ էին դրած, նկարեցին android֊ի գործիքներից մէկով ու պարզեցին որ շանբերան ծաղիկն ա, անգլերէն՝ snapdragon։

մէկն էլ փորձեց snapdragon փնտրել, ասացի՝ էսա chipset֊ն ա բերելու qualcomm֊ի։ ու հա, բերեց։

ու էդ պահին ընկերս հարցրեց՝ ո՞նց անեմ, որ եօթիւբը «բեքգրաունդ» վիճակում շարունակի նուագել։

ասում ա՝ գնացի նոյնիսկ հիւսիսային պօղոտայի xiaomi֊ի, էնտեղ էլ նայեցին, նայեցին, ասին՝ չենք կարող անել։

ասում ա՝ յետոյ ես ձեւը ինքս գտել էի՝ դիտարկիչով էի աշխատացնում, դրա մէջ աշխատում էր։ յետոյ ասում ա «քրոմը» թարմացաւ, ու մի պահ սկսեց էլ չթողել։

ասի՝ ինչ֊որ բան կարդացել եմ այդ մասին։

ասի՝ սպասի։ տեղակայեցի իրան fdroid, մտածեցի՝ դրա մէջ հաստատ մի բան կը գտնուի որ էդպէս կաշխատի։ փնտրեցի youtube, տեսայ ինչ֊որ libretube կայ։

ասի՝ փորձենք, տե՛ս, սա ազատագրող յաւելուած ա, այն կաշխատի «բեքգրաունդ»֊ում երեւի։

իհարկէ, հոգիներս դուրս եկաւ, մինչեւ xiaomi֊ի android֊ի վրայ fdroid֊ը տեղակայեցինք, բայց ես արդէն փորձ ունէի, գիտէի ինչ բարդ ա։ եւ ի դէպ, դրա միջերէսը ամենաշատը չեմ սիրում տարբեր android֊ներից, զի չունի յաւելուածների ցանկ, պիտի գտնես պատկերակը էկրանին։

չգիտեմ ինչի՞ էն էդպէս արել, համարում են որ դեբի՞լ են իրեցն օգտուողները, եթէ էկրանին չդնեն, չե՞ն ֆայմի գտնել։ ինչեւէ։

իսկապէս, աշխատեց libretube֊ը, ու ես ասացի, թէ՝ տես, ազատում ա, ազատագրող ա։

ու մտածեցի որ ասում ենք «ազատ» մարդիկ չեն ջոկում ինչ ենք ասում։ իսկ «ազատագրող»֊ը կամ «ազատողը» շատ աւելի հասկանալի ա։ ու իմաստն աւելի ա արտայատում։

#ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն #ծրագրակազմ #անդրոիդ #տեք #եօթիւբ #յաւելուած #պատմութիւն #առօրեայ #եզրաբանութիւն

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-02-16

այսօր ուզում էի մէջբերել ու հասկացայ որ էստեղ չեմ վերբեռնել որեւէ բան mstardict֊ի մասին։

ահա՝

#մաեմօ #բառարան #յաւելուած

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2023-02-04

վա՛ու, էս ո՞րտեղից ա քաշում։

#իրան #էկրանահան #ծրագիր #յաւելուած

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-12-19

մտածեցի որ մի հատ Էլ լուսաչափ կը գրեմ՝ աւելի պրիմիտիւ, որն օգտակար կը լինի lomo instant ոչ automat խցիկներ օգտագործողներին։

էս դէպքում դու ունես ֆիքսուած iso, ունես ֆիքսուած պահաժամ, ու միակ կարգաւորումդ ա բացուածքը՝ -2, -1, 0, +1, +2։

ահագին բարդ ա լինում հասկանալ, ու թանկարժէք թղթիկները փչացնում ես։

մէկ էլ ունի bulb, իհարկէ, կարելի ա ասել՝ պահի բալբ, էսքան վայրկեան, ու նոյնիսկ հաշուել այդ ժամանակը։

#միտք #յաւելուած #լուսաչափ #լոմօ #ինստաքս #ֆոտօ #լուսանկարչութիւն #բացուածք #պահաժամ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-12-11

անդրէ շտալցը շատ հետաքրքիր գրառում ա արել (նոր չի արել, ես եմ նոր կարդացել) այն մասին, ինչպէս էր փորձում իր js֊ով գրուած secure scuttlebutt֊ի յաւելուածի՝ manyverse֊ի, կոդի հատուածները թարգմանել rust֊ի։

ահա՝ https://staltz.com/rust-for-mobile-not-yet.html

հիմնականում լաւ նորութիւններն էին՝

  • թարգմանութիւնը js֊ից rust բարդ չէր, ահագին հեշտ թարգմանւում էր։
  • շահել ա որոշ չափով արագութիւն՝ 10%-25%։

չնայած նա գոհ էր, եւ աւելի շատ էի սպասում։

ինչը չի չափել, ու ինչն ինձ հետաքրքիր ա՝ օպերատիւ յիշողութեան օգտագործումը։ ինձ թւում ա՝ պիտի շաաատ աւելի քիչ լինէր։

իսկ վատ նորութիւնները, ինչի համար էլ հետարկեց իր փոփոխութիւնները՝

  • շինելու երկար ժամանակ։

ասում ա՝ 3 րոպէ էր rust քոմփայլերին պահանջւում մի պարզ գրադարան շինելու համար։

իսկ ամէն գրադարանը պէտք ա հաւաքէր մի քանի պրոցեսորի համար։ ու պարզւում ա որ պէտք ա երկար սպասել, որ ստանաս ու փորձարկես արդիւնքը։ սա յայտնի խնդիր ա, ու կան լուծումներ՝ տեսականօրէն rust֊ը կարողանում ա «քեշ» անել շինելու արդիւնքները, բայց շտալցին չյաջողուեց այդ «քեշաւորումն» օգտագործել մոբայլ գործիքների հետ՝ nodejs-mobile, Android Gradle, ու դէ XCode֊ի։

  • ստացուած բինարների չափսը

ասում ա՝ մեծ էր։ ասում ա, ստացւում էր, որ 100մբ֊ից մեծ apk ա լինելու manyverse֊ի մօտ, եթէ ամէնը rust֊ի թարգմանեմ։

էստեղ ես չգիտեմ։ մի կողմից՝ 100մբ֊ն, հա, շատ ա։ ու էդ ամէնը օպերատիւ յիշողութեան մէջ ա լինելու։ միւս կողմից՝ js կոդը չնայած փոքր ա աւելի՝ դէ տեքստ ա, բայց եւ ինտերպրետացիան անհամեմատ, իթ, աւելի շատ օպերատիւ յիշողութիւն ա պահանջելու։

էստեղ կարելի ա ասել, որ երեւի թէ, եթէ rust չլինէր, այլ կներէք, «նորմալ» նատիւ կոդ գեներացնող լեզու, ամէն դէպքում էդքան մեծ կոդ չէր գեներացնի։ ու էդ խնդիրը չէր զգայ։

նաեւ, երկար չէր տեւի դա։

պլիւս դրան իր մօտ ստացւում էր, որ ամէն իր ռասթ մոդուլը պէտք ա ունենար նոյն կախուածութիւնները՝ «base64, byteorder, cfg-if, libc, memchr, rand, serde, thread_local» ու իր մօտ չէր ստացւում որ դրանք մէկ անգամ լինեն, այլ ոչ ամէն ռասթ մոդուլի համար։

ասում ա՝ գուցէ հնարաւոր ա որպէս դինամիկ գրադարան դրանք աւելացնել, բայց էլի՝ գաղափար չունեմ ինչպէս։

էստեղ կասեմ՝ գուցէ էլի ռասթից ա, որ յարմար միջոցներ չի տալիս դրա համար։

օրինակ, չնայած ես դա չեմ սիրում, բայց պասկալում շաաաատ հեշտացուած ա կրոսպլատֆորմ գրադարաններ գեներացնելը՝ մոդուլի վերնագիրը դնում ես ոչ թէ unit այլ library եւ քոմփայլերը գեներացնում ա քեզ so, dll կամ dylib։

էստեղ էլ այլ խնդիր՝ apple֊ի հետ կապուած, իրենք sdk֊ից հանել են բոլոր dylib֊երը, ու փոխարինել tbd֊ներով։

եւ շաատ կարեւոր պահ՝ իր rust֊ով գեներացուած բինարները չեն աշխատում՝ պայթում են android 5֊ի տակ։ իսկ ի պատիւ իրան, նա մտածում ա այն մասին, որ հին անդրոիդների վրայ իր յաւելուածն աշխատի՝ զի մտահոգուած ա մեանմայի օգտատէրերի մասին։ իսկ իրենց զգալի մասը՝ անդրոիդ հինգի վրայ են։

բնօրինակն ունէք, թէ էլի մանրամասներ են հետաքրքրում։

ընդհանուր առմամբ, ինձ թւում ա, ռասթի մոլորեցնող հմայքը ստիպեց անդրէին այն փորձել, եւ հիասթափուել։ բայց եթէ նա նոյնը փորձէր անել ոչ էդքան մարկէտ արուած լեզուով, բայց նատիւ կոդ գեներացնող լեզուով՝ շատ հաւանական ա, աւելի լաւ արդիւնք ունենար։

ի դէպ, հէնց հիմա ռասթ ա շինում մեքենաս։ գիշերը թարմացումը չեղաւ, զի 13գբ տեղ չմնաց այն շինելու համար։ իսկ փայնբուքի վրայ լաւ զգում եմ՝ թէ ուզում եմ ֆայրֆոքս, պիտի շինեմ նաեւ ռասթ, իսկ այ դա տեւում ա աւելի երկար, քան ֆայրֆոքս շինելը՝ մի երկու֊երեք օր։

եւ այդպէս։

#անդրոիդ #այօս #սքաթլբաթ #յաւելուած #ծրագրաւորում #կազմարկիչ #կոմպիլեատոր #քոմփայլեր #ռասթ #ջս #մենիվերս #էփլ #պատմութիւն

2022-11-09

չեմ յիշում գրել եմ թե չէ, որ դէյթինգ ափերը զիբիլ են։ ես բոլորը փորձել եմ, նոյնիսկ վճարել եմ ընդլայնուած տարբերակների համադ։

կարծում եմ խնդիրը էն ա, որ եթե տուեալ մարդը քո միջավայրից չի, քո սիրած տեղերում չի լինում, քո հետ սոց. ցանցերով կապ չունի, ապա դժուար թե ծանօթութեան յաւելուածով իրար բացայայտէք։

էն էլ էս փոքր քաղաքում։

#ծանօթութիւն #յաւելուած #մարդիկ #քաղաք #միջավայր #կապ #յոյս

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-11-04

@Անդրանիկ Վարդանեան հա՛, զիպ չէր, հատ հատ ուղարկում էի։

բայց էութիւնը նոյնն ա։

Իհարկէ, տեսնում ենք, որ YouTube֊ն ա, քանի որ YouTube֊ը չի թողնում էկրանը «անջատելով» կամ նոյնիսկ ուրիշ ծրագիր բացելով նայել/լսել իր բովանդակութիւնը։

ահահա, իսկապէ՛ս։ ու հետաքրքիրն էն ա, որ օրինակ իմ լինուքս հեռախօսում կար եօթիւբ յաւելուած, որը, դէ, իհարկէ, նուագարկում էր եւ թողնում էր ընթացքում այլ յաւելուած օգտագործել։ ու յետոյ զարմանքով իմացայ որ անդրոիդում էդպէս չի եօթիւբի իրական յաւելուածով։ պէտք ա փող տաս, որ թողնի, կարողանայ գնալ բեքգրաունդ։

ու էստեղ շատ զարմացայ, զի սովորաբար փող ենք տալիս աւել արած գործի համար։ ինչ֊որ բանն աւելի թանկ ա, եթէ դրա ծախսն ա աւելի շատ։ (դէ գնագոյացման կարեւորագոյն այլ եզրը իհարկէ պահանջարկի֊առաջարկի բալանսն ա, բայց դա այլ հարց ա, գուցէ ներքեւում գրեմ)

ինձ ապշեցրել էր, որ դէ լինուքսի յաւելուածը՝ պրիմիտիւ յաւելուած էր։ հազիւ կարողանում էր եօթիւբի հոսքը կարդալ, ու նուագարկել։

լռելեայն նուագարկում ա։

իսկ եօթիւբի յաւելուածում աւել ջանք են արել, գրել են կոդ, որ չնուագարկի, եթէ էկրանը հանգած ա։ կամ եթէ այդ եօթիւբ յաւելուածը չի երեւում էկրանին։

ու դրա համար փող չեն ուզել՝ զի դէ ո՞վ կը տայ փող, որ աւելի վատ լինի։

չէ, արհեստական արել են աւելի վատ, եռանդ են ծախսել, իսկ յետոյ փող են ուզում որ վատ չլինի։

սա ռեկետի սքեման ա՝ «նայեզդ, օտկատ, օտյեզդ»։ քեզ վրայերդում են, փողը տալիս ես, հետ են քաշւում։

#եօթիւբ #ազատութիւն #ծրագրակազմ #համացանց #անդրոիդ #լինուքս #յաւելուած

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-06-14

մտածում էի tooter յաւելուածը սէյլֆիշի վերցնեմ, փոխեմ, սկսի աշխատել socialhome֊ի հետ։ յետոյ յիշեցի որ վատ եմ սովորել՝ էդ մաեմօ֊ի տակ ա որ ssh֊ւում ես հեռախօսի վրայ ու շինում ես, իսկ սէյլֆիշի համար sdk ա պէտք քաշել, տեղակայել, որը ինձ մօտ չի աշխատի եւ չի տեղակայուի զի wayland ա ուզում։

էհ։

#սէյլֆիշ #մաեմօ #յաւելուած #նախագծում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-06-14

սփիւռքը վերջը չդիմացայ, փոխեցի նախագծման ճիւղ, որն ունի կլիենտի api, եւ այսօր այդ ճիւղի դիասպորա հանգոյցների հետ աշխատում ա jhass֊ի յաւելուածը՝ insporation֊ը։

ահա՝


նամակներ՝

կատին՝

ասպեկտներ՝

ստեղծել գրառում՝

#սփիւռք #էկրանահան #յաւելուած #թարմացում

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-06-10

gg֊ն կրկին անցաւ openstreetmap֊ի։ զի ռուսները եկան ու յաճախորդներն էնքան շատացան, որ պիտի գուգլին ահաւոր մեծ գումարներ տան։

հետեւողական կը լինէր, եթէ «տիգրան մեծ» անողները շուտ մտածէին թուանշային գաղութացման մասին, եւ աւելի քիչ կախում ունենային տեք գիգանտներից, նաեւ այն ժամանակ, երբ դեռ խիստ անհրաժեշտ չի։

#քարտէզ #յաւելուած

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst