#%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

2022-03-29

Չավուշօղլուն խոսել է Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին

Թուքրիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան որոշ հարցերում համաձայնության են եկել։

Չավուշօղլուի խոսքով՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մեկնարկից ի վեր՝ Ստամբուլում գրանցվել է «ամենաէական առաջընթացը»։ Թուրք դիվանագետն ասել է, որ ակնկալվում է՝ ավելի խրթին հարցերը կքննարկվեն երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ապա՝ երկու նախագահների մակարդակով։ Նրա խոսքով՝ Ստամբուլի հանդիպումը վկայում է, որ Կիևն ու Մոսկվան վստահում են Անկարային։

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան երկու կողմերին կոչ է արել որքան հնարավոր է շուտ հրադադարի հասնել։

Էրդողանը Դոլմաբահչե պալատում հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ

The post Չավուշօղլուն խոսել է Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին appeared first on CIVILNET.

#աշխարհ #թուրքիա #թոփ #լրահոս #ուկրաինա #քաղաքականություն #բանակցություններ #չավուշօղլու #պուտին #ռուսաստան #ստամբուլ

2022-03-29

Էրդողանը Դոլմաբահչե պալատում հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ հանդիպել է պատվիրակությունների հետ, հայտնում է Hurriyet Daily News-ը։ Էրդողանը հայտարարել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ։ Էրդողանն ասել է, որ կողմերը շարժվում են «դրական ուղղությամբ», սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Ստամբուլում ռուս-ուկրաինական հանդիպումը չորրորդն է Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։

Էրդողանը Դոլմաբահչե պալատում հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ

Բրիտանական Financial Times-ը, վկայակոչելով քննարկումների մասին իրեն տեղեկացրած չորս լավատեղյակ անանուն մարդու, գրել է, որ որպես հրադադարի բանակցությունների մաս՝ Ռուսաստանն Ուկրաինայից այլևս չի պահանջում «դենացիֆիկացիա» և պատրաստ է համաձայնել Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը, եթե այն մնա ռազմականապես չեզոք։

Financial Times-ի աղբյուրներն ասել են, որ որպես հնարավոր գործարքի մաս՝ Մոսկվան և Կիևը քննարկում են ռազմական գործողությունների դադարը, որը կենթադրի՝ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից՝ անվտանգության երաշխիքների և ԵՄ-ին միանալու հեռանկարի դիմաց։ Թերթի զրուցակիները նշել են, որ հարցը դեռ վերջնականացված չէ:

«Հրադադարի փաստաթղթի նախագիծը որևէ քննարկում չի պարունակում Ռուսաստանի սկզբնական երեք հիմնական պահանջների մասին՝ «դենացիֆիկացիա», «ապառազմականացում» և Ուկրաինայում ռուսաց լեզվի իրավական պաշտպանություն»,- ասել են աղբյուրները:

Վերադարձե՛ք այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց, այնտեղ կփորձենք լուծել Դոնբասի հարցը․ Զելենսկին՝ ռուս լրագրողներին

The post Էրդողանը Դոլմաբահչե պալատում հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ appeared first on CIVILNET.

#աշխարհ #թուրքիա #թոփ #լրահոս #հարեւաններ #ուկրաինա #քաղաքականություն #բանակցություններ #էրդողան #ռուսաստան #ստամբուլ

2022-02-18

Ակտիվների ապասառեցում և ուրանի հարստացման նվազեցում․ մանրամասներ՝ Իրանի հետ բանակցություններից

Գեորգի Միրզաբեկյան

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում շարունակվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական շրջափուլը։ Բանակցություններին անմիջականորեն մասնակցում են Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրամիության բանագնացը: Թեպետ միջազգային և իրանական մամուլում խոսում են կողմերի միջև հնարավոր համաձայնության ձեռքբերման մասին, սակայն Թեհրանից անընդհատ հնչում են Արևմուտքին ուղղված կոչեր՝ անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորելու և դրա միջոցով առկա խնդիրները հաղթահարելու մասին:

Փետրվարի 17-ին Reuters գործակալությունը, հղում անելով Վիեննայի բանակցություններում ներգրավված իր աղբյուրներին, հայտնել է, որ սեղանին դրված է մոտ 20-էջանոց փաստաթուղթ․ այն նախատեսում է առաջին փուլում սահմանափակել Իրանում ուրանի հարստացումը մինչև 5 տոկոս:

Գործակալության տեղեկություններով՝ առաջին փուլում նախատեսվում է նաև Հարավային Կորեայի բանկերում իրանական 7 միլիարդ դոլարի ֆոնդերի ապասառեցման գործընթաց, որի դիմաց իրանական կողմը պետք է ազատ արձակի արևմտյան բանտարկյալներին: Միայն նախնական այդ պարտավորությունների կատարումից հետո կքննարկվի քայլերի հետագա հաջորդականությունը, որի մասին նույնպես դեռ չկա հստակ սահմանված օրակարգ:

Իրանական աղբյուրները նշում են, որ ամերիկյան կողմը միջուկային գործարքի շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցում անհրաժեշտ քաղաքական որոշում չի կայացնում և գործընթացը ձգձգելով՝ փորձում է դրանում մեղադրել Իրանին:

Այնուամենայնիվ, իրանական լրատվական գործակալությունները, դարձյալ աղբյուրներին հղումով, գրում են, որ բանակցություններում էական առաջընթաց կա: Իրանական աղբյուրների տեղեկություններով՝ Միացյալ Նահանգներում այնքան էլ միանշանակ չեն ընդունում Իրանի հետ հնարավոր համաձայնությունը, քանի որ ներքաղաքական դաշտում կա լուրջ դիմադրություն, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության ներսում:

Բանակցությունների հիմնական նպատակներից է Իրանի միջուկային ծրագիրը 2015 թվականի վիճակին վերադարձնելը, երբ Իրանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Լոզանում ստորագրեցին շրջանակային համաձայնագիրը։ Այն ենթադրում էր Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց այդ երկրի միջուկային գործունեության սահմանափակում, քանի որ Արևմուտքը մտավախություններ ունի, որ հակառակ պարագայում Թեհրանը կարող է ժամանակ շահելու միջոցով հասնել միջուկային զենքի ստեղծման: Արևմուտքը պատրաստ էր նաև անդրադառնալ այն գործոններին, որոնց պատճառով տուժել է իրանական նավթի վաճառքը:

Արևմտյան կողմն այսօր պնդում է, որ Իրանը խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, և միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալուց (2018թ.) ու Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Թեհրանը մեծացրել է ուրանի հարստացումը՝ 3,67 տոկոսից հասցնելով 60 տոկոսի:

Իրանը չի ընդունում արևմտյան կողմի՝ միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ մեղադրանքները։ Ավելին՝ իրանական կողմը հավաստիացնում է, որ ուրանի հարստացումը միտված է քաղաքացիական կարիքներին՝ ծառայելով միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Իրանը պնդում է, որ աշխարհը սկսում է ավելի շատ ապավինել միջուկային էներգիային, և եթե ինքը այդ ուղղությամբ չկատարի համապատասխան քայլեր, ապա իր քաղաքացիները դժվարությունների կբախվեն:

The post Ակտիվների ապասառեցում և ուրանի հարստացման նվազեցում․ մանրամասներ՝ Իրանի հետ բանակցություններից appeared first on CIVILNET.

#աշխարհ #թոփ #իրան #լրահոս #հարեւաններ #քաղաքականություն #արևմւոտք #բանակցություններ #միջուկայինծրագիր #ուրանիհարստացում #պատժամիջոցներ

2021-05-13

Սև լճի շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել. այսօր կրկին հանդիպում է նախատեսված

Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի հետ բանակցությունները երեկ՝ մայիսի 12-ին, արդյունք չեն տվել։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը, որը բանակցողների շարքում էր։

«Բանակցություններն արդյունք չեն տվել, մենք պայմանավորվել ենք, որ այսօր ժամը 12:00-ին կրկին հանդիպելու ենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Սյունիքում իրավիճակն անընդունելի է, առաջնայինը բանակցություններով խնդիրը լուծելն է, բայց սա տարբերակներից մեկն է. Փաշինյան

Մայիսի 12-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սև լճի մոտ հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Այս փաստը մինչ այդ ՍիվիլՆեթին փոխանցել էին Վերիշենի բնակիչներն ու բանակցություններին մասնակցած անձինք, իսկ ավելի ուշ այդ մասին հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բնակիչների խոսքով՝ սահմանը հատելիս ադրբեջանական ուժերը որևէ դիմադրության չեն հանդիպել։

The post Սև լճի շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել. այսօր կրկին հանդիպում է նախատեսված appeared first on CIVILNET.

#ադրբեջան #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #բանակցություններ

2021-05-09

Նիկոլ Փաշինյանի արցախյան քրոնիկոնը

Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո իր առաջին այցը կատարեց Արցախ՝ Շուշիում Եռատոնը նշելու։ Փաշինյանը պաշտոնավարման երեք տարիներին Արցախի խնդրի վերաբերյալ հանդես եկավ տարատեսակ հայտարարություններով՝ պնդելով, որ նոր կետից է սկսում բանակցային գործընթացը։ ՍիվիլՆեթը ներկայացնում է Փաշինյանի արցախյան քրոնիկոնը։

The post Նիկոլ Փաշինյանի արցախյան քրոնիկոնը appeared first on CIVILNET.

#sidebanner #արցախ #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #artsakh #azerbaijan #ilhamaliev #nagornokharabagh #negotiations #osceminskgroup #russia #shushi #stepanakert #war #ադրբեջանnikolpashinyan #բանակցություններ #եահկ #իլհամալիև #ղարաբաղ #նիկոլփաշինյան #շուշի #պատերազմ #ստեփանակերտ

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst