#%D5%AF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

2022-01-22

Սահմանադրական փոփոխություններից մինչև կապիտալի արտահանում․ Արցախն այս շաբաթ

  • Նախագահ Արայիկ Հարությունյանը խոսում է Արցախում կարևոր փոփոխությունների մասին։
    • «Չենք հանդուրժելու, որ մարդիկ փող վաստակեն Արցախում ու գնան»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը։
    • Պետական նախարար Արտակ Բեգլարյանը սահմանադրական փոփոխությունների ու իր թեկնածության մասին։
    • Դավիթ Բաբայանը պարզաբանել է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելում Արցախ։
      Արցախում գտնվող ռուս խաղաղապահները Մկրտության տոնը նշել են Ստեփանակերտում։

The post Սահմանադրական փոփոխություններից մինչև կապիտալի արտահանում․ Արցախն այս շաբաթ appeared first on CIVILNET.

#sidebanner #արցախ #արցախնայսշաբաթ #լրահոս #քաղաքականություն #artsakh #ադրբեջան #ահմանադրականփոփոխություններ #արայիկհարությունյան #արտակբեգլարյան #արցախիցկապիտալարտահանելումասին #դավիթբաբայան #եահկմինսկիխումբ #թեկնածություն #լաչինիմիջանցք #կադրայինփոփոխություններ #համանախագահներ #մկրտությանտոն

2022-01-20

Արցախում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյան

**Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ
**

Առաջիկայում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ են լինելու․ այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրած աշխատանքային ընդլայնված խորհրդակցությանը՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ:

«Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել, առաջին հերթին կառավարության անդամներ, գերատեսչության ղեկավարներ, եթե լինի հիմնավորված դժգոհություն, ես տիպված եմ լինելու այդ փոփոխությունը կատարել»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ թեև ազգային կամ կոալիցիոն կառավարության վերաբերյալ որևէ բան չեն պայմանավորվել, բայց տարբեր ուժերի առաջարկություններն ընդունելու է։

«Առաջիկայում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ լինելու են, ես դրան կանդրադառնամ մի քանի օրից, քաղաքական ուժերի հետ մենք կոնսուլտացիաներ ենք սկսել։ Վերահսկողական բաժիններում փորձելու ենք ներգավել այնպիսի մարդկանց, որոնք իշխանության մաս չեն կազմում, բայց ունեն մասնագիտական որակավորում և կարող են այդ բացը լրացնել։ Առաջին՝ ղեկավարը պետք է հարգանք վայելի տվյալ կոլեկտիվում, պետք է ընդունվի հանրության կողմից»,- ասաց նա։

Արցախի նախագահը խոսեց նաև պետական գնումների մասին՝ կարևորելով, որ «մեկ աղբյուր»-ից ընթացակարգով պետական գնումները սահմանափակվեն․ «Վերջերս մենք ուժային կառույցների և վերահսկող մարմինների հետ հանդիպում ենք ունեցել ու զգուշացրել ենք, ֆինանսների նախարարն այստեղ ներկա է, «մեկ աղբյուր» հասկացություն չլինի, որևէ հիմնավորում չլինի մեկ աղբյուրի, իհարկե, եթե դա շատ պահանջված չէ»։

«Հասարակությունը ասում է՝ տանում են, թալանում են։ Ես չեմ ասում, որ նման երևույթ կա, բայց համոզված եմ, որ չարաշահումներ կան։ Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման ստուգումներով չի զբաղվել, բայց այսօր հանձնարարված է և արդեն հատուկ ուղղություն, վարչություն կամ բաժին ունեն։ Բայց այն պետք է մեծացնել։ Ինչո՞ւ․ այսօր մեր 216 միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ ամեն մի լումա արդյունավետություն պիտի ունենա»,- ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

The post Արցախում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյան appeared first on CIVILNET.

#արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #տնտեսություն #քաղաքականություն #artsakh #արայիկհարությունյան #թալան #կադրայինփոփոխություններ #կոռուպցիա #հասարակություն #պետականգնումներ #քաղաքականուժեր

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst