#%D5%AF%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82%D5%BA%D6%81%D5%AB%D5%A1

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-11-30

ամն֊ի «սփրաւլ»֊ը շատ խիստ կարգաւորուած ա։ նախ զոնաւորուած ա՝ չես կարող աւտոտնակումդ սրճարան բացել, կամ մի տանը չի կարող մի քանի ընտանիք ապրել՝ «single family house» պիտի լինի։

նաեւ, պիտի գազոն ունենաս ու հետեւես դրան։ եւ ջուր ծախսես, բնականաբար։ բոլորդ շատ ջուր ծախսէք։

շատ վիճելի կարգաւորումներից զատ յաճախ կայ եւս մի կարգաւորում, որ շատ լաւ արդիւնք ա տալիս՝ պարիսպ չպիտի լինի։ տուն ա՝ լաւ ա։ մարդիկ չպէտք ա պարիսպների կողքով անցնեն։ չնայած չեն էլ անցնում՝ քշում են, քայլելով ոչ մի տեղ չես հասնի։ ու չպէտք ա քշի։ պէտք ա բոլորը բոլորին երեւան։

գիւմրիում նախկին կրիմինալ քաղաքապետի տունը ունի շաաաաատ բարձր պատ։ վերեւից էլ կրեմլի պատի ոճով ա սարքած։ բայց շաաատ բարձր ա։

իսկ երեւանում՝ եթէ մոնումենտի դիմացի փողոցիկը մտնէք (այն հատում ա հիւսիսային ճառագայթը, ու դուրս ա գալիս սարալանջ) էլի կը տեսնէք բաւական բարձր պատեր՝ նախկին պաշտօնեաների (կարող էին նախկին չլինել էլ) տների պատերն են։ դէ եւ ամբողջ թաղամասը դրեցին պատի հետեւ՝ որ ազատութեան ծառուղով անցնես՝ չտեսնես՝ պատի կողքով ես անցնում։

այսպէս ռուսակաստանի շատ հարուստ մարդիկ չեն կարողանում սրճարան գնալ։ չեն կարողանում փողոցով քայլել։ նոյնիսկ թիկնապահներով դա ամենաանվտանգ զբաղմունքը չի։ իրենք ահագին փող պիտի ծախսեն՝ ապահով անմատչելի տան վրայ, երեխաների դպրոցի վրայ, որ քանի շերտ սեքիւրիտի ունի։ երեխաները ոտքով տուն չեն գնայ՝ պիտի հատուկ պաշտպանուած մեքենայ գայ, իրենց տանի։

ազատ երկրում՝ ուր կարեւոր մարդկանց հետ ծանօթութիւնը չի, որ քեզ հնարաւորութիւն ա տուել փող աշխատել, ու յանցաւոր լինելդ չի, որ այդ հնարաւորութիւնը տուել ա։ ու ուրիշներին սպանելը չի, որ այդ հնարաւորութիւնը տուել ա՝ այդ երկրներում, ուր կանոններն ու օրէնքները բոլորի համար են՝ այնտեղ հարուստ մարդիկ իրենց շատ աւելի ապահով են զգում։ դղեակները համարւում են շատ ծանր բեռ՝ եւ դրանցից հարուստներն ազատւում են՝ երազում են ոնց անեն, որ մի ձեւ ծախեն «հօրական» տունը, պրծնեն։ զի թանկ ա։ դղեակ աշխարհում կարող են թոյլ տալ իրենց լոկ ռուսաստանի հարուստները՝ զի պետական անվերջանալի լափաման ունեն։

օրէնքի առաջ բոլորի հաւասար լինելը բերում ա նրան, որ բոլորին ա լաւ լինում ապրել նման տեղում, նման համակարգում։

դա կարելի ա շաաատ պարզ ցոյց տալ փողոցների օրինակով՝ եթէ դու արտօնեալ ես, ու կարող ես ոնց ուզես խախտումներով քշել, եւ քեզ տուգանքներ չեն գալու, ապա նշանակում ա՝ դու միակը չես՝ կայ արտօնեալների խումբ։ բայց եթէ այդպէս ա, ուրեմն քո երեխան էլ ապահով չի՝ զի նա կարող ա մեծ հաւանականութեամբ այլ արտօնեալի մեքենայի տակ ընկնել։

ու դա ունի երկու ելք, ընդհանուր առմամբ՝ կամ արտօնեալներ պէտք ա չլինեն (ինչ լաւն ա մեր բալային համակարգը) կամ արտօնեալները պէտք ա աւելի մեծ ծախս անեն, ու սահմանափակեն այլ ազատութիւններ, որ իրենք էլ պաշտպանուած լինեն այլ արտօնեալներից։

սա նաեւ նախորդ գրգառման հետ կապ ունի։

#քաղաքականութիւն #կոռուպցիա #համակարգ

րպհտին ջվգեան ⊽🜁inky@ծմակուտ.հայ
2022-04-07

>Անդրանիկ Սուրէնի Փիլոյեան, հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինուած ուժերի գեներալ-մայոր, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախկին նախարար[2][3][4], «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Հայաստանի ազգային հերոս[5]։ Ձերբակալուած է կոռուպցիոն գործով[6][7]։

աղբիւր

#էկրանահան #կոռուպցիա #ուղի

2022-01-20

Արցախում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյան

**Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ
**

Առաջիկայում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ են լինելու․ այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրած աշխատանքային ընդլայնված խորհրդակցությանը՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ:

«Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել, առաջին հերթին կառավարության անդամներ, գերատեսչության ղեկավարներ, եթե լինի հիմնավորված դժգոհություն, ես տիպված եմ լինելու այդ փոփոխությունը կատարել»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ թեև ազգային կամ կոալիցիոն կառավարության վերաբերյալ որևէ բան չեն պայմանավորվել, բայց տարբեր ուժերի առաջարկություններն ընդունելու է։

«Առաջիկայում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ լինելու են, ես դրան կանդրադառնամ մի քանի օրից, քաղաքական ուժերի հետ մենք կոնսուլտացիաներ ենք սկսել։ Վերահսկողական բաժիններում փորձելու ենք ներգավել այնպիսի մարդկանց, որոնք իշխանության մաս չեն կազմում, բայց ունեն մասնագիտական որակավորում և կարող են այդ բացը լրացնել։ Առաջին՝ ղեկավարը պետք է հարգանք վայելի տվյալ կոլեկտիվում, պետք է ընդունվի հանրության կողմից»,- ասաց նա։

Արցախի նախագահը խոսեց նաև պետական գնումների մասին՝ կարևորելով, որ «մեկ աղբյուր»-ից ընթացակարգով պետական գնումները սահմանափակվեն․ «Վերջերս մենք ուժային կառույցների և վերահսկող մարմինների հետ հանդիպում ենք ունեցել ու զգուշացրել ենք, ֆինանսների նախարարն այստեղ ներկա է, «մեկ աղբյուր» հասկացություն չլինի, որևէ հիմնավորում չլինի մեկ աղբյուրի, իհարկե, եթե դա շատ պահանջված չէ»։

«Հասարակությունը ասում է՝ տանում են, թալանում են։ Ես չեմ ասում, որ նման երևույթ կա, բայց համոզված եմ, որ չարաշահումներ կան։ Մեր ազգային անվտանգությունը նախկինում նման ստուգումներով չի զբաղվել, բայց այսօր հանձնարարված է և արդեն հատուկ ուղղություն, վարչություն կամ բաժին ունեն։ Բայց այն պետք է մեծացնել։ Ինչո՞ւ․ այսօր մեր 216 միլիարդանոց բյուջեն ունի լուրջ վերահսկողության կարիք։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ ամեն մի լումա արդյունավետություն պիտի ունենա»,- ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

The post Արցախում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյան appeared first on CIVILNET.

#արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #տնտեսություն #քաղաքականություն #artsakh #արայիկհարությունյան #թալան #կադրայինփոփոխություններ #կոռուպցիա #հասարակություն #պետականգնումներ #քաղաքականուժեր

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst