#featured #լուրեր #քաղաքական #արցախ #բրյուսել #գորիս #էդգարղազարյան #ճակատեն #նիկոլփաշինյան #ֆրանսիայիհրապարակ
Ճակատեն գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան
Ճակատենը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի:
Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Ճակատենը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Ճակատենը դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին:
Այս տարվա՝ 2021թ. հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա տեղադրվել է 30 մետր բարձրությամբ և 40 քառակուսի մետր մակերեսով հայկական եռագույնը։
Ավելի վաղ, Կապանից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ:
2021թ նոյեմբերի 15-ից փակվեց Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական դարձած հատվածը, որտեղ Ադրբեջանը մաքսային անցակետ է տեղադրել:
Առաջիկա շաբաթներին և ամիսներին կառուցվելու է Կապան-Ծավ հատվածից դեպի Ճակատեն տանող այլընտրանքային ճանապարհ, որով Կապանի հետ կկապվեն Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Շիշկերտ, Ծավ, Ներքին Հանդ գյուղերը:
Ճակատենը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1.100 մետր բարձրության, Կապան քաղաքից 12 հեռավորության վրա, Մեղրիի լեռների արևելյան լանջերին:
Ճակատենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 78 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 183 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 351 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 479 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), **որից 473-ը՝ հայ, 6-ը՝ իսլամ
**
1904 թվական – 509 հոգի, բոլորը՝ հայ,
1914 թվական – 290 հոգի, բոլորը՝ հայ,
1919 թվական – 760 հոգի, բոլորը՝ հայ,
1922 թվական – 648 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 641 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար) **, բոլորը՝ հայ,
**
1931 թվական – 745 հոգի, բոլորը՝ հայ :
Խորհրդային մարդահամարի տվյալներով Ճակատենն ունեցել է.
1939 թվական – 596 հոգի,
1959 թվական – 237 հոգի,
1970 թվական – 231 հոգի,
1979 թվական – 188 հոգի:
Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Ճակատենն ունի 148 բնակչություն:
Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան
Կարդալ և դիտել նաև՝
The post Ճակատեն գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան appeared first on Aniarc.
Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է
Որոտան համայնքում նախատեսվում է, որ վաղվանից դպրոցները կանցնեն առցանց ուսուցման՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին սահմանային կետեր դնելու ու հայերի համար այն փակելու պատճառով։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեց համայնքի բնակիչ Երվանդ Ալավերդյանը։
Նա այսօր Որոտանից Գորիս գնացել է, սակայն այլընտրանքային ճանապարհով՝ շրջանցելով գիշերվանից ադրբեջանցիների կողմից փակած հատվածները։
«Այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհին միացող հատվածը վատ վիճակում է, դժվարանցանելի, հիմա էլ անձրև է գալիս ու շատ է բարդացել այնտեղով գնալը։ Այդտեղով «Ժիգուլի» կամ արտասահմանյան ցածր մեքենա չի կարող գնալ, միայն ամենագնացներով է հնարավոր անցնել։ Վերջերս սկսել են այն սարքել, բայց հիմա ավելի ակտիվ են աշխատում, մի քանի տրակտոր ակտիվ գործ է անում»,- ասաց Ալավերդյանը։
Նա նկատել է, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով՝ ադրբեջանական անցակետով, անցնում են միայն իրանական բեռնատարները, այն էլ՝ համապատասխան մուծումներ անելուց հետո։
Իրավիճակն անորոշ է Կապան-Ճակատեն հատվածում, որի մոտ 10 կմ ճանապարհն անցնում է վիճահարույց մասերով։ Այստեղ դեռ 2020-ի դեկտեմբերից տեղակայվել են ռուս սահմանապահներ, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա։
Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ գիշերը՝ 24։00-ից հետո, փորձել է Կապանից գնալ Ճակատեն, սակայն հայկական կողմը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե շինարարական աշխատանքներ են անում։
«Ես զարմացա, թե ոնց է ստացվում, որ գիշերվա այդ ժամին շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ես դեռ չէի տեսել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի տեսանյութը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին։ Հետո ռուսների ուղեկցությամբ կարողացա գնալ գյուղ, ոչ ոք չկար, ընդհանրապես ադրբեջանցիների չտեսա»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր առնվազն չորս անգամ երթևեկել է այդ ճանապարհով, ու խնդիր չի եղել։
«Բայց կարող է հենց այս պահին, երբ մենք խոսում ենք, ճանապարհը փակեն, չգիտեմ, անորոշ է վիճակը»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչպե՞ս է կազմակերպվելու Գորիս-Կապան ճանապարհի հարակից համայնքների բնակիչների կյանքը․ Արման Թաթոյան
Գևորգ Թոսունյան
The post Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է appeared first on CIVILNET.
#գլխավոր #թոփ #հասարակություն #տարածաշրջան #goriskapan #ադրբեջան #գորիսկապան #ճակատեն #ճանապարհներ