#%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80

2022-03-31

Կառավարությունը 3,1 մլրդ դրամ է հատկացնում Լոռու մարզի ճանապարհների նորոգմանը

Կառավարությունն ավելի քան 3,1 միլիարդ դրամ կհատկացնի Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Աթան, Շամուտ բնակավայրերի ավտոճանապարհների հիմնանորոգմանը։ Այս գումարը ներառելու է նաև Մ-4 Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման ճանապարհի երկու կամուրջների վերանորոգման աշխատանքները։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվելիք 3,1 միլիարդից մոտ 3 միլիարդը նախատեսված է շինարարական աշխատանքների համար, իսկ 122 միլիոնը՝ տեխնիկական հսկողության։

The post Կառավարությունը 3,1 մլրդ դրամ է հատկացնում Լոռու մարզի ճանապարհների նորոգմանը appeared first on CIVILNET.

#լրահոս #հայաստան #թումանյանհամայնք #լոռի #կառավարություն #համայնք #ճանապարհներ

2021-12-23

«Փողոցից չենք հրաժարվելու, ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռանա»․ Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը կարծում է, որ «հայանպաստ միակ լուծումը ներկա իշխանության հեռանալն է»։ Այս մասին նա ասում է ՍիվիլՆեթի Էմիլիա Խաչատրյանին տված հարցազրույցում։ Վահե Հակոբյանի կարծիքով՝ ճանապարհները ադրբեջանցիների համար ռազմավարական կարևորություն չունեն։ Ճանապարհներն ու հայ ռազմագերիները Ադրբեջանի համար ընդամենը առևտրի առարկա են։

  • Ձեր կուսակցությունը ինչպե՞ս է տեսնում անվտանգային հարցերի լուծումը ։

-Անվտանգության հարցի լուծման ամենաառաջին նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռանալն է, որից հետո պետք է ստեղծվի խումբ՝ բանակցողների խումբ, որոնք կօգտագործեն իրենց կապերը, փորձը, հնարավորությունները, այստեղ պետք է նշել, որ Ռուսաստանի գործոնը շատ կարևոր է։ Մենք ունենք պատրաստված հմուտ, բանիմաց, ազգասեր ուժեր՝ մեկ-երկու մարդ չէ, մարդկանց խումբ է, այս ամենի համար առաջնահերթ է համախմբումը։

  • Ձեզ չի հաջողվում ապահովել քաղաքական մոբիլիզացիա, ո՞րն է պատճառը։ Ձեր կազմակերպած ցույցերը որևէ արդյունք տալի՞ս են ։

-Մենք նոր ենք սկսել դիմադրության շարժումը, և սրանք առաջին քայլերն են։ Այս շարժումը լինելու է շարունակական, պարբերական։ Փողոցից չենք հրաժարվելու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի օր առաջ հասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը՝ քաղաքական կյանքից ու ընդհանրապես Հայաստանի կյանքից։ Իհարկե, այսօր եթե տեսանելի չեն արդյունքները, մոտ ապագայում ամեն ինչ տեսանելի կլինի, որովհետև պարբերաբար բնույթ են կրելու նույն ցույցերը ու ակցիաները։ Այդ ամենը այնքան է շարունակվելու, մինչև նրան ընտրած մարդիկ հասկանան ու ընկալեն իրականությունը։ Այսօր Հ1-ը նայելով՝ բոլորին թվում է, թե մենք ապրում ենք Շվեյցարիայում, իսկ իրական կյանքում լրիվ այլ պատկեր է։

  • Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը ինչպե՞ս եք պատկերացնում ։

-Սահմանամերձ գյուղերը միանշանակ հայաթափվելու են։ Շուռնուխն էլ, Որոտանն էլ ժամանակի ընթացքում կարող են հայաթափվել, էլ չասեմ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերն էլ, որոնք պետք է հիմա Կապան գան 130կմ շրջադարձ կատարելով։ Որքան ուզում եք հացի մեքենաներով հաց բերեք, այդ մարդիկ համբերություն ունեն՝ թողնելու են գնան․ ադրբեջանական ղեկավարության ուզածն էլ այդ է։

  • Գորիսի քաղաքապետ, ձեր կուսակից Առուշ Առուշանյանի համար ինչպե՞ս եք պայքարելու։

Առուշանյանի համար պայքարի միջոցը ճնշում գործադրելն է, նաև պետք է պայքարեն այն մարդիկ, որոնք ձայն են տվել նրան։ Այսօր բոլորն էլ գիտեն, որ նրա դեմ գործը շինծու է։

Էմիլիա Խաչատրյան, Գորիս

The post «Փողոցից չենք հրաժարվելու, ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռանա»․ Վահե Հակոբյան appeared first on CIVILNET.

#լրահոս #հայաստան #քաղաքականություն #գորիս #հայաստանդաշինք #ճանապարհներ #նիկոլփաշինյան #սահմանամերձգյուղեր #սյունիք

2021-11-11

Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է

Որոտան համայնքում նախատեսվում է, որ վաղվանից դպրոցները կանցնեն առցանց ուսուցման՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին սահմանային կետեր դնելու ու հայերի համար այն փակելու պատճառով։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեց համայնքի բնակիչ Երվանդ Ալավերդյանը։

Նա այսօր Որոտանից Գորիս գնացել է, սակայն այլընտրանքային ճանապարհով՝ շրջանցելով գիշերվանից ադրբեջանցիների կողմից փակած հատվածները։

«Այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհին միացող հատվածը վատ վիճակում է, դժվարանցանելի, հիմա էլ անձրև է գալիս ու շատ է բարդացել այնտեղով գնալը։ Այդտեղով «Ժիգուլի» կամ արտասահմանյան ցածր մեքենա չի կարող գնալ, միայն ամենագնացներով է հնարավոր անցնել։ Վերջերս սկսել են այն սարքել, բայց հիմա ավելի ակտիվ են աշխատում, մի քանի տրակտոր ակտիվ գործ է անում»,- ասաց Ալավերդյանը։

Նա նկատել է, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով՝ ադրբեջանական անցակետով, անցնում են միայն իրանական բեռնատարները, այն էլ՝ համապատասխան մուծումներ անելուց հետո։

Իրավիճակն անորոշ է Կապան-Ճակատեն հատվածում, որի մոտ 10 կմ ճանապարհն անցնում է վիճահարույց մասերով։ Այստեղ դեռ 2020-ի դեկտեմբերից տեղակայվել են ռուս սահմանապահներ, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա։

Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ գիշերը՝ 24։00-ից հետո, փորձել է Կապանից գնալ Ճակատեն, սակայն հայկական կողմը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե շինարարական աշխատանքներ են անում։

«Ես զարմացա, թե ոնց է ստացվում, որ գիշերվա այդ ժամին շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ես դեռ չէի տեսել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի տեսանյութը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին։ Հետո ռուսների ուղեկցությամբ կարողացա գնալ գյուղ, ոչ ոք չկար, ընդհանրապես ադրբեջանցիների չտեսա»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր առնվազն չորս անգամ երթևեկել է այդ ճանապարհով, ու խնդիր չի եղել։

«Բայց կարող է հենց այս պահին, երբ մենք խոսում ենք, ճանապարհը փակեն, չգիտեմ, անորոշ է վիճակը»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչպե՞ս է կազմակերպվելու Գորիս-Կապան ճանապարհի հարակից համայնքների բնակիչների կյանքը․ Արման Թաթոյան

Գևորգ Թոսունյան

The post Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է appeared first on CIVILNET.

#գլխավոր #թոփ #հասարակություն #տարածաշրջան #goriskapan #ադրբեջան #գորիսկապան #ճակատեն #ճանապարհներ

2021-11-11

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

The post Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում appeared first on CIVILNET.

#լրահոս #հայաստան #ձյունէտեղում #ձնախառնանձրև #ճանապարհներ

2021-08-04

Չօգտագործվող տարածքները, որտեղ երկու պատ կա, պետք է տիրազուրկ ճանաչել․ Արցախի նախագահ

Oգոստոսի 3-ին աշխատանքային այցով Արայիկ Հարությունյանը եղել է Մարտակերտի շրջանում: Մարտակերտցիների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահը խոսել է ոռոգման, ասֆալտապատման և այլ ծրագրերի մասին: Հատկապես հուզական ելույթ է ունեցել կիսակառույց շինությունների վերաբերյալ:

«Դեռ տարիներ առաջ եմ ասել՝ չօգտագործվող տարածքները, որտեղ երկու պատ կա՝ պետք է տիրազուրկ ճանաչել և այդ նույն տարածքներում բնակարանաշինություն զարգացնել, որպեսզի չգնանք նոր տարածքներ փնտրենք: Հիմա՝ լավ, մենք Մարտակերտը թողենք ավերակների մե՞ջ: Ամեն անգամ շատ ծանր եմ ապրում, ոչ միայն այսօր, այլ մինչև պատերազմը, որ տեսնում եմ այդ ավերակները: Ժամանակ եմ տալիս ձեզ, եթե չսկսեք այդ պրոցեսը, ապա անձամբ ես եմ զբաղվելու ձեզանով բոլորովդ, բոլոր համայնքի ղեկավարներին է վերաբերում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը է՛լ ավելի ջղային տոնով ու Ղարաբաղի բարբառով ասել է գրեթե նույնը. «Երկու պատը գրկել ու պահում են, համայնքի ղեկավար, զգուշացնում եմ, չես կարողանում՝ դիմում գրի ու դուրս եկ: Բոլորիդ է վերաբերում: Երկիրը կորցել ենք, երկու պատը գրկել ու մարդկանց դրսերում ենք թողել: Զգուշացնում եմ՝ մարդիկ տուն չունեն, մենք ասում ենք՝ մարդիկ չգաղթեն, տուն սարքեն, մեզ հետ ապրեն: Չէ՛, պատի փողի մասին եք մտածում: Հադրութ քաղաքան ենք կորցրել, Տող գյուղն ու Չանախչի (Ավետարանոց) են կորցրել, մեր մելիքանիստերը: Մեր եկեղեցիներն ենք կորցրել, երկու պատի վկայական եք վերցրել, թե՝ մեր սեփականությունն է: Եթե ինքը ավերակ է՝ վկայական թե առանց վկայական… Մի հատ տեսննենք՝ ովքեր են: Շրջվարչակազմի ղեկավար, էդ մարդկանց զրկում ես՝ դպրոցի ուսուցիչ է, դպրոցից ազատում ես, վարչակազմի աշխատող է, վարչակազմից ազատում ես, բանակի ծառայող է, բանակից ազատում ես, սովորական քաղաքացի է՝ զրկում ես սոցիալական ծրագրերից: Լավ, դրա՞ն գնանք մենք»:

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավանեսյանն էլ հայտարարել է, որ այդ շինությունների սեփականատերերը այնտեղ ապրող մարդիկ են, տեղացի են:

Շարունակելով նույն թեման, Արայիկ Հարությույանն կոչ արեց, որ մարդկանց տեր կանգնենք. «Դրա փոխարեն Ստեփանակերտում վարձն են շատացնում: Տեր չենք կանգնում, չենք էլ օգնում, մի հատ էլ պիտի օգնենք՝ պատերը շուտ դնի»:

Հարությունյանը աշխատանքային այցի ժամանակ խոսել է նաև ոռոգման ծրագրի մասին, որ մեկ-երկու ամիս անց վերջնական պատկեր կունենանք: Ասֆալտապատման վերաբերյալ Հարությունյանը հայտարարել է, որ մինչև 2022 թվականը բոլորը ճանապարհները ասֆալտապատվելու են. «Այսինքն բոլոր գյուղերը ասֆալտապատ ճանապարհով մայրուղու հետ կապված են լինելու: Իսկ շրջանում երկու քարհանք արդեն աշխատում է: Բացի դրանից, երկու կարևոր ճանապարհ՝ Ստեփանակերտ-Մարտակերտ-Դամիրլու (Ծաղկաշեն) -Կիչան հատվածը, որը կարճացնելու է ճանապարհը Ստեփանակերտից Մարտակերտ գնալու առումով: Նաև պլանավորում ենք Վաղուհաս-Վանք հատվածի ասֆալտապատումը: Այսինքն՝ Վաղուհասից Վանք ունենալու ենք ասֆալտապատ ճանապարհ անտառի միջով»:

Ինչ վերաբերում է բնակարաշինությանը, Հարությունանի խոսքով՝ ընդհանուր մինչև 100 մլրդ դրամ պետք է ուղղել ոլորտ, որպեսզի տեղահանված անձինք բնակարանով ապահովվեն։

The post Չօգտագործվող տարածքները, որտեղ երկու պատ կա, պետք է տիրազուրկ ճանաչել․ Արցախի նախագահ appeared first on CIVILNET.

#արցախ #լրահոս #քաղաքականություն #arayikharutyunyan #arcax #artsakh #martakert #ասֆալտապատում #երկուպատ #ճանապարհներ #մարտակերտ #նախագահարայիկհարությունյան #տեղահանվածանձ

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst