Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա երեք վիրավոր
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
ՊՆ-ի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունը՝ ստորև։
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում, մեկ զինծառայող վիրավորվել է
The post Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ․ կա երեք վիրավոր appeared first on CIVILNET.
Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ, կան զոհեր և վիրավորներ․ ՊՆ
Ադրբեջանական ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել»,- ասված է հաղորդագրությունում։
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ընթանում են տեղային մարտեր։
The post Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ, կան զոհեր և վիրավորներ․ ՊՆ appeared first on CIVILNET.
«Թշնամու պատվերն է, ասել է՝ գնա, արյուն բեր»․ ինչ են պատմում Շուշիի մոտ վիրավորում ստացած անձինք
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանցի զինվորականները կրակել են տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, երեքը վիրավորվել են, մեկը՝ տեղում մահացել։ ՍիվիլՆեթի արցախյան թիմն այցելել է հիվանդանոց և զրուցել վիրավորների հետ։
The post «Թշնամու պատվերն է, ասել է՝ գնա, արյուն բեր»․ ինչ են պատմում Շուշիի մոտ վիրավորում ստացած անձինք appeared first on CIVILNET.
#sidebanner #արցախ #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #arcax #artsakh #shushi #war #zoh #աշխատանք #զոհ #կրակոցներ #շուշի #պատերազմ #վիրավոր
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր․ ՊՆ
Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։ Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է»,- հայտնում է ՊՆ-ը։
Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական ստորաբաժանումները կրկին դիմել էին սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել էին տեղային մարտեր:
Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն երեք զոհ, չորս վիրավոր է ունեցել։
«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։
Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։
The post Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր․ ՊՆ appeared first on CIVILNET.