#%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80

2022-04-07

Շառլ Միշելը կարևորել է բոլոր գերիների ազատ արձակումն և երկու երկրների ուժերի միջև հեռավորության ապահովումը

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Շառլ Միշելը հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Նախագահ Միշելը շեշտել է երկու կողմերից մարդասիրական քայլերի կարևորությունը՝ առաջ մղելու վստահությունն ու խաղաղ համակեցությունը։

«Նա ընդգծել է բոլոր հրատապ մարդասիրական հարցերի ամբողջական և արագ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակումն ու անհետ կորածների հարցի համապարփակ հասցեագրումը՝ նշելով, որ Եվրամիությունը պատրաստ է սատարել այդ ջանքերը։

ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցմանն ուղղված քայերին, ինչպես նաև ականազերծման աշխատանքներին՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն։

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են մեկնարկելու. բրյուսելյան հանդիպման արդյունքները

Նախագահ Միշելն արձանագրել է, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ արագ շարժվելու պատրաստակամություն են դրսևորել։ Այս համատեքստում պայմանավորվել են հանձնարարել արտաքին գործերի նախարարներին սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ։

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնությանը համահունչ՝ մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որի մանդատն է լինելու՝

1․ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան

2․ Սահմանագծի երկայնքով և սահմանագծի մոտ կայուն անվտանգային իրավիճակի ապահովումը

Շառլ Միշելը շեշտել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման կարևոր բաղադրիչ է։ ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել և սատարել այդ գործընթացը։

Առաջնորդները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնումը։

Շառլ Միշելը ողջունել է նաև երկութաղային գծերի վերականգնման ուղղությամբ քայլերը՝ խրախուսելով Հայաստանին ու Ադրբեջանին գտնելու ճանապարհային հաղորդակցության վերականգնման արդյունավետ լուծումներ»,- ասված է հայտարարությունում։

The post Շառլ Միշելը կարևորել է բոլոր գերիների ազատ արձակումն և երկու երկրների ուժերի միջև հեռավորության ապահովումը appeared first on CIVILNET.

#աշխարհ #արցախ #թոփ #լրահոս #քաղաքականություն #բրյուսել #գերիներ #եվրոպականխորհուրդ #շառլմիշել #ուժերիհեռացում

2022-01-28

ԵԽԽՎ-ի բանաձևը որքանո՞վ է «նիկոլանպաստ»․ «դեմ» քվեարկած Մամիջանյանի պնդման հետքերով

#CivilnetCheck

Անի Գրիգորյան

Հայկ Հովհաննիսյան

Համացանցում և լրատվամիջոցներում քննարկվում է հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը և դրա վերաբերյալ քվեարկությունը։ Առանձին ուշադրության է արժանացել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանի «դեմ» քվերակությունը։

ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը, որում անդրադարձ է կատարվում վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին, ընդունվել է 50 կողմ, 14 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

**«Թուրքիան, Ադրբեջանը և Հայկ Մամիջանյանը դեմ են քվեարկել ԵԽԽՎ-ի՝ Հայաստանին վերաբերող նախագծին»․ նմանվերնագրով նյութեր և գրառումներ ներկայում տարածվում են համացանցում։ **

Հայկ Մամիջանյանը, իսկապես, դեմ է քվեարկել այս բանաձևին։

Մամիջանյանը հունվարի 28-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատճառաբանելով «դեմ» քվեարկելու իր որոշումը։ Նա պնդում է, որ բանաձևը «նիկոլանպաստ է» և ոչ՝ «հայանպաստ»։

«Զեկույցը վերաբերվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերվում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն» [ուղղագրությունը և կետադրությունը՝ հեղինակի - ՍիվիլՆեթ․],- պնդում է Մամիջանյանը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNetCheck) կապ հաստատեց Մամիջանյանի հետ՝ քվեարկության պատճառները պարզելու համար։ Նա վերահաստատեց՝ բանաձևը «որևե կերպ չի վերաբերում Արցախին և գերիներին»։

«Զեկույցը Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր ձևակերպումներ պարունակող է։ Եվս մեկ անգամ պնդում եմ, որ զեկույցը չի վերաբերում հայ-ադրբեջանական հարաբերություններին և Արցախին, այլ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը»,- հայտնեց Մամիջանյանը։

Մինչդեռ Մամիջանյանի այս պնդումները տարակուսելի են, քանի որ զեկույցը վերաբերում է ինչպես վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած դրական, այնպես էլ մտահոգիչ գործընթացներին։

Բանաձևում անդրադարձ կա՛ գերիներին

Հակառակ Հայկ Մամիջանյանի պնդմանը, թե բանաձևը չի վերաբերում Արցախին և հայ-ադրբեջանական հարաբերություններին, բանաձևի 5-րդ կետը հենց այս խնդիրներն է արծարծում։ Դրանում, մասնավորապես, խոսվում է հայ գերիների վերադարձի, հարաբերությունների կարգավորման կարևորության, եռակողմ հայտարությունների դրույթների պահպանման և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման մասին։

«Վեհաժողովը նշում է, որ վերջին հակամարտությունը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, ինչպես նկարագրված է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքները/Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» 2391 (2021) բանաձևում։ Մասնավորապես, խորհուրդը կրկին իր վրդովմունքն է հայտնում բոլոր կողմերից սպանվածների թվի առնչությամբ և վերահաստատում է իր պահանջը՝ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն»,- նշվում է բանաձևում։ Նույն՝ 5-րդ կետով Վեհաժողովը ևս մեկ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական հանգուցալուծման կոչ է անում։ Վեհաժողովը, միևնույն ժամանակ, վերահաստատում է մշակութային ու կրոնական ժառանգության կարևորությունը, շեշտում դրա պաշտպանության ու վերականգնման անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման հրատապությունը։ Այն նաև ողջունում է Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը։

ԵԽԽՎ-ի բանաձևում կան նաև մտահոգություններ

Բանաձևի առաջին կետով ԵԽԽՎ-ն նախ ողջունում է 2018-ից ի վեր Հայաստանում գրանցված ժողովրդավարական առաջընթացը։ ԵԽԽՎ-ն դրական է գնահատում փաստը, որ Հայաստանը հաջողությամբ է հաղթահարել քաղաքական լուրջ ճգնաժամը, որն առաջացել էր ղարաբաղյան պատերազմի արդյունքում։ Շեշտվում է, որ ճգնաժամը հանգուցալուծվել է 2021թ․ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք կազմակերպվել են ժողովրդավարական ճանապարհով՝ ի հեճուկս մեծապես բևեռացված մթնոլորտին։

ԵԽԽՎ-ն նաև գնահատում է բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը, 2018-ին քաղաքական ղեկավարության փոփոխությունից ի վեր նոր նախագծերի մեկնարկը և Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության աստիճանը։

Բանաձևում տեղ են գտել նաև մտահոգություններ և դիտողություններ Հայաստանում տեղի ունեցած գործընթացների և իշխանությունների քայլերի վերաբերյալ։ Օրինակ, 9-րդ կետով Վեհաժողովն անդրադարձել է 2021թ. ընտրություններին՝ ափսոսանք հայտնելով ստեղծված քաղաքական մթնոլորտի առնչությամբ, որը, ըստ Վեհաժողովի, «խիստ բևեռացված էր և ստվերված մրցակիցների միջև չափազանց սադրիչ հռետորաբանությամբ»:

Բանաձևում անդրադարձ է եղել 2021թ. օգոստոսին ԱԺ-ում իշխանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումներին։

«Ինչ վերաբերում է ինստիտուցիոնալ իշխանության ճիշտ հավասարակշռության ապահովմանը և քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթ արմատավորելու հնարավորություն ապահովելուն, Վեհաժողովը դատապարտում է 2021թ․ օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության և ընդդիմության միջև տեղի ունեցած բռնի միջադեպերը»,- նշված է 11-րդ կետում, որում նաև կոչ է արվում մեծամասնությանը և ընդդիմությանը կառուցողական և հարգալից համագործակցություն հաստատել։

Վեհաժողովը 12-րդ կետով անդրադարձել է nերքին գործերի նախարարությունը վերականգնելու իշխանությունների ծրագրին՝ կոչ անելով իրականացնել այն և այդ նախարարության իրավասության տակ փոխանցել որոշ իրավապահ մարմիններ, որոնք ներկայում վարչապետի անմիջական վերահսկողության տակ են։

Բանաձևում քննադատական անդրադարձ կա նաև զրպարտության և վիրավորանքի քրեականացմանը, համավարակի և պատերազմի ժամանակ կիրառված տեղեկատվական սահմանափակումներին՝ դրանք որակելով «ակնհայտորեն չափազանցված»։

Բանաձևի 20-րդ և 21-րդ կետերով խոսվում է Սահմանադրական դատարանի դատավորների կողմից վաղ կենսաթոշակի անցնելու գործընթացի մասին։ Թեև Վեհաժողովը նշում է, որ իշխանությունները փորձել են գտնել պատվաբեր լուծում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար, սակայն նաև ափսոսանք է հայտնում, որ __ Հայաստանի իշխանությունները չեն հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին Սահմանադրական դատարանի կազմի թարմացման վերաբերյալ, որը նախատեսում էր անցումային շրջան․ այն թույլ կտար աստիճանաբար փոխել ՍԴ կազմը՝ խուսափելով դատարանի անկախությունը վտանգող ցանկացած կտրուկ և անհապաղ փոփոխությունից:

Այսպիսով, ԵԽԽՎ բանաձևում անդրադարձ կա ինչպես Ադրբեջանում գտնվող գերիներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցող դրական և մտահոգիչ գործընթացներին։

The post ԵԽԽՎ-ի բանաձևը որքանո՞վ է «նիկոլանպաստ»․ «դեմ» քվեարկած Մամիջանյանի պնդման հետքերով appeared first on CIVILNET.

#civilnetcheck #ադրբեջան #աշխարհ #արցախ #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #բանաձև #գերիներ #նիկոլանպաստ

2021-12-24

Ադրբեջանցի գերիներին վերադարձրել ենք առանց նախապայմանների․ Փաշինյան

Ադրբեջանցի գերիներին վերադարձրել ենք առանց նախապայմանների, որևէ բանի դիմաց չենք վերադարձրել․ դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տպավորություն չենք ստեղծում, որ մարդկանց սակարկություններով ենք զբաղված»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմը ցույց է տվել հավատարմությունը միջազգային պարտավորություններին։

The post Ադրբեջանցի գերիներին վերադարձրել ենք առանց նախապայմանների․ Փաշինյան appeared first on CIVILNET.

#ադրբեջան #թոփ #լրահոս #հարեւաններ #գերիներ #վերադարձ #վերադարձե

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst