#%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80

2022-05-20

Հայ ռազմագերիներ, հակակառավարական ցույցեր, դրամի արժևորում և ծխելու արգելք

«Մտորումներ» հաղորդման հերթական թողարկմանը քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն անդրադառնում է հայ ռազմագերիների՝ չբարձրաձայնվող խնդրին, Երևանում ընթացող հակակառավարական ցույցերին, հայկական դրամի արժևորմանն ու հանրային վայրերում ծխելու արգելքի արդյունավետ գործարկմանը։

The post Հայ ռազմագերիներ, հակակառավարական ցույցեր, դրամի արժևորում և ծխելու արգելք appeared first on CIVILNET.

#sidebanner #լրահոս #հայաստան #տարածաշրջան #քաղաքական #քաղաքականություն #insightswitherichacopian #դրամիարժևորումևծխելուարգելք #հակակառավարականցույցեր #հայռազմագերիներ

2022-05-19

Մարիա Կարապետյանը հղում է արել գոյություն չունեցող բանաձևի

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ազգային ժողովը մայիսի 18-ին հաղորդագրություն էր (արխիվացված) տարածել, որում նշվում, որ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը մայիսի 18-ին իտալացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ արժևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձևը, որով իտալացի խորհրդարանականներն ամրագրել են հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը։

Այդպիսի բանաձև, սակայն, Իտալիայի խորհրդարանը չի ընդունել այս տարվա մարտին։

Երկու իտալացի պատգամավոր աջակցություն էին հայտնել մարտի 10-ին Եվրախորհրդարանի ընդունած «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին։

Իսկ ավելի վաղ՝ 2021-ի դեկտեմբերին 26-ին, իտալացի խորհրդարանականները կոչ էին արել վարչապետ Մարիո Դրագիի կառավարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց։

Իտալիայի խորհրդարանի կողմից ռազմագերիների վերադարձը ամրագրող որևէ բանաձև չկա։ Այս մասին որևէ տեղեկություն չկա ինչպես Իտալիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում, այնպես էլ համացանցում։ ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, փորձեց հասկանալ, թե ինչ բանաձևի մասին էր խոսել Մարիա Կարապետյանը, սակայն վերջինս #CivilNetCheck-ի զանգերին չարձագանքեց։

The post Մարիա Կարապետյանը հղում է արել գոյություն չունեցող բանաձևի appeared first on CIVILNET.

#civilnetcheck #լրահոս #բանաձև #իտալացիպատգամավորներ #հայռազմագերիներ #մարիակարապետյան

2021-10-21

Ադրբեջանում փորձում են պարզել՝ ինչի դիմաց են ազատ արձակվել հայ գերիները

  • Ադրբեջանում փորձում են պարզել հայ ռազմագերիների վերադարձի պատճառները
    • Ադրբեջանում ձերբակալել են մի շարք հասարակական գործիչների
    • Ալիևը խոսել է «Պանդորայի փաստաթղթերի» մասին՝ պնդելով, թե դրանց հետևում հայերն են

Տեսանյութը պատրաստելիս օգտվել ենք յութուբյան հետևյալ ալիքներիցBaku TV, ARB24, Meydan TV, Azad Soz, OSMANQIZI TV, CIVILNET, RT на русском, Ազատություն, Новости на Первом Канале, AZTV, İCTİMAİ TV:

The post Ադրբեջանում փորձում են պարզել՝ ինչի դիմաց են ազատ արձակվել հայ գերիները appeared first on CIVILNET.

#ադրբեջան #ադրբեջաննայսշաբաթ #թոփ #լրահոս #հարեւաններ #alikarimli #alikerimli #armenianprisonersofwar #arrestsinazerbaijan #demonstrationsinazerbaijan #nagornokarabakh #pandora039sbox #prisonersofwar #russianpeacekeepers #rustammuradov #ալիքարիմլի #ալիքերիմլի #ընդդիմությունըադրբեջանում #լեռնայինղարաբաղ #հայռազմագերիներ #ձերբակալություններադրբեջանում #պանդորայիարկղ #ռուսականխաղաղապահուժեր #ռուստամմուրադով #ցույցերադրբեջանում

2021-09-23

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը պահանջող օրենսդրական փոփոխությունը․ ՍիվիլՆեթի հետ զրույցում լուրը հաստատեց Վաշինգտոնում Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։ Հինգ հայանպաստ օրինագծերից չորսի վերաբերյալ քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 23-ին։

Նախաձեռնության հեղինակներն են կոնգրեսականներ Թոնի Կարդենասը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը, որոնք Ադրբեջանից պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, և հետաքննել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020-ի հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչների թիրախավորման համար օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Բաքվից հայ ռազմագերիներին ազատելու պահանջը

The post ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին appeared first on CIVILNET.

#աշխարհ #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #ամններկայացուցիչներիպալառ #հայռազմագերիներ

Client Info

Server: https://mastodon.social
Version: 2025.07
Repository: https://github.com/cyevgeniy/lmst